Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ Փ ...

 

 

100.0008.060416

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        04            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016113

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 մարտի 2016 թվականի N 08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 70-Ն հրամանով հաստատված Հավելվածի Հավելված N 13-ում (այսուհետ` Հավելված N 13) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) Հավելված N 13-ով հաստատված «Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումների, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ ամբուլատոր պայմաններում» ցանկի 3-րդ սյունակում`

ա. «Բուժման տևողությունը» բառերը փոխարինել «Բուժման տևողությունը (պարապմունքների թիվը)» բառերով,

բ. 1-ից 7-րդ կետերում «30» թիվը փոխարինել «մինչև 30» բառերով,

գ. 8-րդ կետում «20» թիվը փոխարինել «մինչև 20» բառերով:

2) Հավելված N 13-ը լրացնել նոր` 3-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

«3. Ինտենսիվ (ամենօրյա ռեժիմով) հաճախման դեպքում բուժման տևողությունը սահմանվում է մինչև 20 պարապմունք:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 73-Ն հրամանի Հավելված N 1-ում (այսուհետ` Հավելված N 1) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հավելված N 1-ի 14-րդ կետում` «և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևին համապատասխան:» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան:» բառերով,

i

2) Հավելված N 1-ի 28-րդ կետի 11-րդ ենթակետում` «պետության կողմից երաշխավորված անճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևին համապատասխան:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան:» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը հաստատելու մասին» N 53-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի վերնագրից հանել «ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ» բառերը.

2) ՈՒժը կորցրած ճանաչել`

ա. հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը,

i

բ. հրամանի Հավելված N 3-ը.

i

3) Հրամանի հավելված N 1-ի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«11. Հատուկ և դժվարամատչելի հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան ուղեգիր:»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, հիվանդների բուժման ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» N 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի վերնագրում «, ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ» բառերը փոխարինել «, ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ» բառերով:

2) ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա. հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետը,

բ. հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետը,

գ. հրամանի Հավելված N 7-ը,

i

դ. հրամանի Հավելված N 9-ը:

i

3) Հրամանի Հավելված N 1-ի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«10. Սույն հրամանի հավելված 1-ի 30-րդ կետով սահմանված դեպքերում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումն իրականացվում է համաձայն սույն հրամանի Հավելված N 5-ով հաստատված ուղեգրի ձևի: Տրված ուղեգրի գործողության ժամկետը 1 ամիս է:»:

i

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանով հաստատված Հավելվածի 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ուղեգրի ձևի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևի համաձայն» բառերով:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.03.2016
N 08-Ն
Հրաման