040.0786.070814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2014 թվականի N 786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներ`
i
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, N N 1 և 2 հավելվածներում «դրամական օգնություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պարգևավճար» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»,
3) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.
«1.2. Սույն կարգի իմաստով` զինծառայողը համարվում է այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ:»,
i
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «27000», «23000» և «18000» թվերը համապատասխանաբար փոխարինել «32000»,»28000» և «23000» թվերով,
գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «50000», «43000» և «31000» թվերը համապատասխանաբար փոխարինել «55000», «48000» և «36000» թվերով,
դ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «14000», «12000» և «10000» թվերը համապատասխանաբար փոխարինել «19000», «17000» և «15000» թվերով,
i
ե. 4-րդ կետի առաջին նախադասությունում «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով,
զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները` հետևյալ չափերով`
ա. յուրաքանչյուր երեխան` 38000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ` 31000 դրամ:»,
է. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
i
«5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող` հետևյալ կատեգորիաների անձինք (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները` հետևյալ չափերով`
ա. յուրաքանչյուր երեխան` 38000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ` 31000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը` 17000 դրամ.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը` իր ընտրությամբ:»,
i
ը. 6-րդ կետում «պետական կենսաթոշակ» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով, իսկ «(կենսաթոշակ չստացող)» բառերը փոխարինել «(չստացող)» բառով,
i
թ. 7-րդ կետի առաջին նախադասությունում «(անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից)» բառերը փոխարինել «(անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ` կենսաթոշակառու) լինելու հանգամանքից)» բառերով,
ժ. 8-րդ կետում «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին» բառերով,
i
ժա. 9-րդ կետում «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով,
i
ժբ. 10-րդ կետում «այդ օգնությունն» բառերը փոխարինել «սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարն» բառերով,
i
ժգ. 10.1-ին կետում «պետական կենսաթոշակ» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով, իսկ «(կենսաթոշակ չի ստանում)» բառերը փոխարինել «(չի ստանում)» բառերով,
i
ժդ. 11-րդ կետում «կենսաթոշակ է ստանում» բառերը փոխարինել «ստանում է կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ» բառերով,
i
ժե. 12-րդ կետում «Դրամական օգնությունը» բառերը փոխարինել «Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը» բառերով,
i
ժզ. 13-րդ կետի առաջին նախադասությունը «Ընտանիքի`» բառից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով,
i
ժէ. 14-րդ կետի 1-ին ենթակետը և 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը «կենսաթոշակ» բառերից հետո լրացնել «(կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ)» բառերով, իսկ 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «կենսաթոշակի» բառերից հետո լրացնել «(կամ ծերության նպաստի)» բառերով,
i
ժը. 17-րդ և 18-րդ կետերը «կենսաթոշակի» բառից հետո լրացնել «(կամ նպաստի)» բառերով,
ժթ. 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
ի. 23-րդ կետի 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,
i
իա. 24-րդ կետի առաջին նախադասությունը «ընտանիքի համար» բառերից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով, 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «անձնագրերը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերը» բառերով, իսկ «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,».
i
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 17-ի
N 786-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 5-ի
N 668-Ն որոշման
Ձև
----------------------------------
(մարմնի անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ
ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ` ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ
Տրվում է ____________________________________________________________
(մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը
հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)
առ այն, որ նա ___________________________-ի ________________________
(մահացած զինծառայողի անունը, (ընտանիքի անդամի
ազգանունը) ազգակցական կապը)
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի____-րդ
(կետը) և 22-րդ հոդվածի _____________________ համաձայն` ____________________
(հղում համապատասխան (ընտանիքի անդամի
մասին և (կամ) կետին) անունը և ազգանունը)
ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:
Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար (համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին):
Ստորաբաժանման ղեկավար ________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ ___________ 20 թ.
Կ.Տ.»: