Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

010.0163.281213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 2-րդ, 3-րդ և 4-րդ նախադասությունները:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը` «պաշտոնային դրույքաչափը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 26-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

2) 3-րդ մասի «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով, իսկ նույն մասը «համար» բառից հետո լրացնել «` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 31. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 37-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար տալու,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 48-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 50-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը.

2) 2-րդ մասի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

28 դեկտեմբերի 2013 թվականի

ՀՕ-163-Ն

 

 

pin
ՀՀ 12.12.2013
N ՀՕ-163-Ն օրենք