Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ- 154-Ն օրենք)

010.0224.281210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձի» բառը փոխարինել «կորցրած եկամտի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետը «նպաստը» բառից հետո լրացնել «և միանվագ դրամական օգնությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «անդամներից մեկը» բառերից հետո լրացնել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «երրորդ եռամսյակի ընթացքում» բառերը փոխարինել «օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 18-րդ հոդվածի «ընտանեկան նպաստի համակարգում» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 19-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.».

3) 2-րդ մասի ««դ» կետի» բառերը փոխարինել »»դ» և դ.1» կետերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բոլոր անձանց մասին.».

2) 1-ին մասի «զ» կետը «մահացած երեխայի,» բառերից հետո լրացնել «մյուս երեխաների, չափահաս զավակների» բառերով.

3) 3.2-րդ մասը «որոշվում է» բառերից հետո լրացնել «տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ`» բառերով, «չամուսնացած» բառից հետո` «չափահաս» բառով, նույն մասի «կնոջ» բառը փոխարինել «անձի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 23-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:».

2) 2-րդ մասի «հրամանն ուժի մեջ մտնելու ամսից» բառերը փոխարինել «(համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ծնողի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում մինչև 2 տարեկան երեխայի հաշվառված լինելու մասին.».

2) 1-ին մասի «դ» կետի «աշխատավայրից» բառը փոխարինել «գործատուից» բառով.

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:».

5) 7-րդ մասի «տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված տեղեկանքները» բառերով.

6) 10-րդ մասի «գ» կետի «աշխատանքի վերադառնալու» բառերը փոխարինել «աշխատելու» բառով.

7) 10-րդ մասի «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «12 ամիսների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

28 դեկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-224-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-224-Ն օրենք