Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 240-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/6629/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/6629/05/08                               2009 թ.

Դատավոր`   Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խորհրդայինի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատասխանողից 298.707.922 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի` Տեսչության 25.01.2008 թվականի թիվ 1106930 ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 298.707.922 ՀՀ դրամ: Գործի քննության ընթացքում Տեսչությունը հրաժարվել է 328.522 ՀՀ դրամ եկամտահարկի պարտավորության գումարը բռնագանձելու հայցապահանջից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առոչինչ ճանաչել Տեսչության 25.01.2008 թվականի թիվ 1106930 ակտը:

ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռով վարչական գործի վարույթը` Ընկերությունից 328.522 ՀՀ դրամ եկամտահարկի գծով պարտավորության գումարը բռնագանձելու մասով, կարճվել է, Տեսչության հայցը` Ընկերությունից 298.379.400 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 07.07.2009 թվականի հաշտության համաձայնությունը` կնքված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` հաշտության համաձայնություն կնքելու լիազորությամբ օժտված ներկայացուցչի` իրավաբանական վարչության պետի և Ընկերության տնօրենի միջև, և հաստատված կազմակերպությունների կնիքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

Սույն վարչական գործով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հիմքով համարվում է հայցվորի կողմից հայցից հրաժարում, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի կողմից հակընդդեմ հայցից հրաժարում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը ամբողջովին կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայցից հրաժարումը, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի կողմից հակընդդեմ հայցից հրաժարումը հիմք են սույն վարչական գործի վարույթը կարճելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճիռը բեկանել և գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ/6629/05/08
Որոշում