Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ...

 

 

010.0144.040805

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 109-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունում հանել «տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող» բառերը, իսկ «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց անհատական կազմը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան), ինչպես նաև ապահովում է երեխայի տեղավորումը:

Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 111-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասից հանել «որբ երեխաների կամ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ մասում`

i

1) առաջին նախադասությունում «և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «Օտարերկրյա քաղաքացիներին» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման և տեղավորման մարմինների գործունեությունը» բառերը փոխարինել «մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում «առանձնապես հանցագործության» բառերը փոխարինել «առանձնապես ծանր հանցագործության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` ըստ երեխային որդեգրելու վայրի կամ ծնողների բնակության վայրի,» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 127-րդ հոդվածում`

i

1) վերնագրից «և նպաստի» բառերը հանել.

2) տեքստից «, նպաստի» բառը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է:

Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ), համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:».

2) 4-րդ մասում`

- առաջին պարբերության «խնամատարների իրավունքներն ու պարտականությունները» բառերը փոխարինել «խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները» բառերով,

- երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «չափահաս անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները» բառերով.

2) «է» կետը ուժը կորցրած ճանաչել.

3) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2) 4-րդ մասի «նպաստի և սոցիալական այլ վճարումների» բառերը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Յուրաքանչյուր երեխայի պահելու, ինչպես նաև խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության համար տրվող դրամական միջոցների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 150-րդ հոդվածում 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերություններում «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

4 օգոստոսի 2005 թվականի

ՀՕ-144-Ն

 

 

pin
ՀՀ 08.07.2005
N ՀՕ-144-Ն օրենք