Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 130 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2023 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. ՌՆ4.a. կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

ա) «փամփուշտներ» բառից հետո լրացնել «, դրանց ենթազինամթերք» բառերով,

բ) ՌՆ4.a. կետի Նկարագիր 1-ից հետո նույն հաջորդականությամբ լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Հատուկ նկարագիր.

«Հատուկ նկարագիր. ՌՆ1. կամ ՌՆ2. կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3. կետը:»,

գ) ՌՆ4.b. կետի Նկարագիր 1-ի a. ենթակետից հանել «որը կարող է արտադրել օրական 1000 կգ կամ ավելի հեղուկացված գազ» բառերը,

բ. ՌՆ10.f. կետում «Նկարագիր.» բառը փոխարինել «Նկարագիր 1.» բառերով և լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Նկարագիր.

«Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.

1. առեղներին (քարշարկման սարքավորումներին),

2. պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,

3. սանդուղքներին և հարթակներին,

4. դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:»,

գ. ՌՆ11a. կետում.

ա) Նկարագրի e. ենթակետում «ծածկագրման գործընթացներ» բառերը փոխարինել «ծածկագրման գործառույթներ» բառերով,

բ) ՌՆ11b. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«b. Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը:»,

դ. ՌՆ13. կետի Նկարագիր 4-ից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ Նկարագիր և Հատուկ նկարագիր.

«Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին:

Հատուկ նկարագիր. Լազերային պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:».

i

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».

4) որոշման N 3 հավելվածում`

ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը» բառերով,

i

բ. 8-րդ կետը «7-րդ կետի» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,

գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».

5) որոշման N 4 հավելվածում`

i

ա. 8-րդ կետը «7-րդ կետում» բառերից առաջ լրացնել «6-րդ կետում նշված պայմանների և» բառերով,

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` անժամկետ:».

6) որոշման N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

    ք. _________                               «____» «__________» 20 __ թ.

 

._____________________________________________________________________.

|Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,|            |

|հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),                 |            |

|________________________________________________________|____________|

|Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե,|            |

|հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ, տնօրեն),                 |            |

|________________________________________________________|____________|

|Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, |            |

|հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),                           |            |

|________________________________________________________|____________|

|Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության արտադրանքի|            |

|անվանումը, չափման միավորը, քանակը                       |            |

|________________________________________________________|____________|

|Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի  |            |

|մասին տվյալները:                                        |            |

|_____________________________________________________________________|

|_______________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը |

|նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական |

|օգտագործողին և  չի վերավաճառվի կամ որևէ  այլ կերպ փոխանցվի որևէ  այլ |

|երրորդ պետության և  (կամ) որևէ  այլ երրորդ կողմի` առանց արտահանող    |

|երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ կերպով վավերացված դրական        |

|եզրակացության:                                                       |

|_____________________________________________________________________|

|_______________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող    |

|ռազմական նշանակության արտադրանքն օգտագործվելու է _______________     |

|կողմից և  չի փոխանցվի որևէ  այլ երրորդ պետության և  (կամ) որևէ       |

|երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ   |

|ձևով  վավերացված դրական եզրակացության:                               |

|_____________________________________________________________________|

|_______________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության   |

|արտադրանքն օգտագործվելու է բացառապես _______________ նպատակով:       |

|_______________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության     |

|արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ  այլ նպատակով`|

|առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ ձևով  վավերացված|

|համաձայնության:                                                      |

|_____________________________________________________________________|

|Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը      |____________|

|և  կնիքը:  ________________                             |            |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2023
N 1011-Ն
Որոշում