Սեղմել Esc փակելու համար:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 14 ապրիլի 2023 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Է. Հակոբյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2023 թվականի ապրիլի 6-ի N 481-Ա որոշմամբ հավանություն է տվել 2023 թվականի մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2023 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի մարտի 24-ին` երկու երկրների միջև հավասարության և փոխադարձ շահի հիման վրա, ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:

 

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (այսուհետ` Կողմեր) կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է մինչև Կողմերի կողմից Համաձայնագրից բխող բոլոր պարտավորություններն ամբողջությամբ կատարելը կամ Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան մասնակցության մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը Ռուսաստանի Դաշնությանը հետ փոխանցվելը:

 

3. Համաձայնագիրն ունի Հավելված, որով սահմանված է վճարումների ժամանակացույցը (այսուհետ` Ժամանակացույց):

Համաձայնագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պատասխանատու լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

Համաձայնագրի դրույթները կիրառվում են Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում բացառապես Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի նկատմամբ, որը Համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ կազմում է 64.000.000 ԱՄՆ դոլար նոմինալ արժեքով` Եվրասիական զարգացման բանկի 64 000 բաժնետոմս (այսուհետ` մասնակցության մասնաբաժին):

Համաձայնագրի իրականացման նպատակով ռուսական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի փոխանցումը Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Մասնակցության մասնաբաժնի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը ծագում է Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- դիվանագիտական ուղիներով` ռուսական կողմին անհապաղ գրավոր ծանուցում ուղարկել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի անվանման փոփոխման և (կամ) նրա գործառույթների` այլ մարմիններին փոխանցման մասին (հոդված 2, պարբերություն 2),

- ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցության մասնաբաժնի ընդունումը և յուրաքանչյուր տարի` սկսած 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ, տարեկան 16.000.000 ԱՄՆ դոլար (25%) մասնաբաժնով, վճարել մասնակցության մասնաբաժնի նոմինալ արժեքը (հոդված 1, կետ 2, պարբերություն 1, հոդված 3, կետ 1, Հավելված),

- Դաշնային գանձապետարանի միջտարածաշրջանային գործառնությունների վարչության` Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկում բացված հաշվին ռուսական ռուբլով իրականացել Համաձայնագրով վճարումներն` վճարման ամսաթվից 2 աշխատանքային օր առաջ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով` հաշվարկված վճարման գումարը կլորացնելով ստորակետից հետո մինչև 2 նիշ (հոդված 3, կետեր 2 և 3):

 

5. Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված են հատուկ պայմաններ, որոնց համաձայն` եթե Ժամանակացույցին համապատասխան հայկական կողմի վճարումը չի կատարվել կամ կատարվել է ոչ լրիվ ծավալով, ապա Համաձայնագրով հայկական կողմի պարտավորությունը համարվում է չկատարված, և Ժամանակացույցի շրջանակներում հայկական կողմի կողմից փաստացի վճարված գումարը հանած` Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված չափով մասնակցության մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը հետ է փոխանցվում Ռուսաստանի Դաշնությանը` հայկական կողմի կողմից վճարումը չկատարելու օրվան հաջորդող օրվանից, իսկ այն դեպքում, երբ հայկական կողմի վճարումն ամբողջ ծավալով չի իրականացվել, ապա իրականացված վճարի վերադարձման կարգը Կողմերը սահմանում են Համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:

Համաձայնագրի գործողությունը դադարում է վերոնշյալին համապատասխան մասնակցության մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը Ռուսաստանի Դաշնությանը հետ փոխանցվելու օրվանից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2023 թվականի մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

14 ապրիլի 2023 թվականի

ՍԴՈ-1684

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.04.2023
N ՍԴՈ-1684
Որոշում