ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2022 թվականի N 918-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`
i
«2.1. Սույն կարգի NN 2-5 ձևերով հաստատված անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատման ձևերը պետական այլ ծառայություններում կիրառելիս քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխանությունը որոշելու համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար պաշտոնների որոշման վերաբերյալ դրույթը:».
i
2) 34-րդ կետի աղյուսակի «Կատարված է առանց թերությունների» սյունակում «100» թիվը փոխարինել «95-100» թվերով, իսկ «95-90» թվերը` «94-90» թվերով.
3) 39.1-ին և 39.2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «95-100» թվերով.
i
4) 41.1-ին կետում «` ելնելով փաստացի կատարած աշխատանքներից» բառերը փոխարինել «, եթե նա այդ կիսամյակում փաստացի աշխատել է (փաստացի օգտագործված մարդ/օրեր) առնվազն մեկ ամիս» բառերով.
5) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«44. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով` աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և սույն կարգի 43-րդ կետով ստացված գումարից: Ղեկավար չհանդիսացող աշխատողի (մասնագիտական պաշտոն զբաղեցնողի) համար`
ԿԸԳ=ՄԿԳx90% + ԱՀԳx10%, որտեղ`
ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,
ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է,
ԱՀԳ-ն` անձնային հմտությունների գնահատականն է:».
6) 44.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«44.1. Ղեկավար աշխատողի (ղեկավար պաշտոն զբաղեցնողի) կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով` ՂԿԸԳ=ՄԿԳX50% + ԱԿՀԳX50%, որտեղ`
ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,
ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինը,
ԱԿՀԳ-ն` անձնային և կառավարչական հմտությունների գնահատականը:».
7) 44.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
8) 50-րդ կետը «կատարողականը» բառից հետո լրացնել «անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից գլխավոր քարտուղարին ներկայացվելուց հետո» բառերով.
9) 54-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
i
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին կետով`
i
«54.1. Պետական ծառայողի կատարողականը չի գնահատվում, եթե կիսամյակի ընթացքում սույն կարգի 54-րդ կետով սահմանված ժամանակահատվածները, բացառությամբ փաստացի աշխատած ժամանակահատվածի (փաստացի օգտագործված մարդ/օրեր), գերազանցում են հինգ ամիսը:».
11) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«55. Աշխատանքի նոր ընդունված աշխատողի կատարողականը գնահատվում է, եթե նա կիսամյակի ընթացքում փաստացի աշխատել է առնվազն երեք ամիս: Սույն կետով սահմանված դրույթը չի տարածվում մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերի վրա:».
i
12) 57.1-ին կետը «աշխատում է:» բառերից հետո լրացնել «Աշխատողը պարգևատրումից չի զրկվում նաև այն դեպքում, եթե նրա կիսամյակային կատարողականի գնահատականը դրական է, և կիսամյակի ավարտից հետո նա տեղափոխվել է պետական իշխանության մեկ այլ մարմին:».
13) N 6 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների ընդհանուր գնահատականը».
i
14) N 6.1-ին ձևի վերնագիրը «Ղեկավար աշխատողի» բառերից հետո լրացնել «(ղեկավար պաշտոն զբաղեցնողի)» բառերով, 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետի «(5 = 1+4)» թվերը փոխարինել «(5 = 1+2)» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի: Սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2022 թվական: