100.0533.310506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մայիսի 2006 թվականի N 533-Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-009-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 (կցվում է):
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի մայիսի 17-ի
N 533-Ն հրամանով
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում
թրթռման (վիբրացիայի)
ՀՆ N 2.2.4-009-06
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են թրթռման (վիբրացիայի) դասակարգումը, նորմավորվող չափորոշիչները, աշխատատեղում թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները ու բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները:
1.2. (1.2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
2. Տերմիններ և սահմանումներ
2.1 Թրթռում (վիբրացիա) - առաձգական տատանումներ և ալիքներ պինդ մարմիններում:
2.2 Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ) աշխատատեղերում - թրթռման մակարդակն է, որն աշխատատեղերում` աշխատանքային գործունեության ընթացքում, չի առաջացնում առողջական վիճակի շեղումներ և մասնագիտական հիվանդություններ:
2.3 Թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակ բնակելի և հասարակական շենքերում - մակարդակ, որը ներքին և արտաքին թրթռման աղբյուրների (վիբրացիայի) ազդեցության արդյունքում զգայուն մարդու մոտ չի առաջացնում էական անհանգստություն և ֆունկցիոնալ համակարգի փոփոխություններ:
2.4 Թրթռման (վիբրացիայի) ճշգրտված մակարդակ - հաճախականությունների օկտավային շերտերում որոշված թրթռման (վիբրացիայի) թվային բնութագիր:
2.5 Ժամանակի ընթացքում փոփոխվող թրթռման (վիբրացիայի) համարժեքային (ըստ էներգիայի) ճշգրտված մակարդակ - ըստ ժամանակի մշտական թրթռման (վիբրացիայի) ճշգրտված մակարդակ, որն ունի նույն թրթռաարագացման (վիբրոարագացման) կամ թրթռման արագության (վիբրոարագության) միջինքառակուսային ճշգրտված արժեքը, ինչ որ տվյալ ոչ մշտական թրթռումը (վիբրացիան) ժամանակի որոշակի հատվածում:
2.6 Մշտական թրթռում (վիբրացիա), որի նորմավորվող չափորոշիչները դիտարկման ընթացքում փոփոխվում են 2 անգամից ոչ ավելի (6 դԲ):
2.7 Ոչ մշտական թրթռում (վիբրացիա), որի նորմավորվող չափորոշիչները 10 րոպե դիտարկման ընթացքում` 1 րոպե մշտական չափման դեպքում փոփոխվում է 2 անգամից ոչ պակաս (6 դԲ):
3. Թրթռման դասակարգումը
3.1 Թրթռումը (վիբրացիան) դասակարգվում է.
3.1.1 տեղային թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում ձեռքով ղեկավարվող մեքենաներից և սարքավորումներից, փոխանցվում է ձեռքերի միջոցով և ունի կոորդինատային համակարգի Xտ, Yտ, Zտ առանցքներին համապատասխան թրթռման ազդեցության ուղղվածություն:
(3.1.1-ին կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն, 16.10.13 թիվ 61-Ն հրամաններ)
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 3.1.1-ին կետում նշված նկարը չի հրապարակվել
---------------------------------------------------------------------
3.1.2 ընդհանուր թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում տրանսպորտային միջոցներից, տրանսպորտատեխնոլոգիական և տեխնոլոգիական գործընթացներից, փոխանցվում է աշխատատեղերում կանգնած կամ նստած դիրքում գտնվող աշխատողին` հենման մակերեսների միջոցով, և ունի կոորդինատային համակարգի Xտ, Yտ, Zտ առանցքներին համապատասխան թրթռման ազդեցության ուղղվածություն:
(3.1.2-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն, 16.10.13 թիվ 61-Ն հրամաններ)
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 3.1.2-րդ կետում նշված նկարը չի հրապարակվել
---------------------------------------------------------------------
3.2 Ընդհանուր թրթռումը ըստ ծագման աղբյուրի ստորաբաժանվում է.
3.2.1 ընդհանուր թրթռում 1-ին կարգի - տրանսպորտային թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում (արտադրական սենքում և արտադրական սենքից դուրս) տեղաշարժվող ինքնագնաց և կցորդային մեքենաներից, տրանսպորտային միջոցներից,
3.2.2 ընդհանուր թրթռում (վիբրացիա) 2-րդ կարգի - տրանսպորտատեխնոլոգիական թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղում` արտադրական սենքում հատուկ նշանակության ուղեգծերով կամ հարթակներով տեղաշարժվող մեքենաներից և մեխանիզմներից,
3.2.3 ընդհանուր թրթռում (վիբրացիա) 3-րդ կարգի - տեխնոլոգիական թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում ստացիոնար մեքենաներից կամ կարող է փոխանցվել թրթռման աղբյուր չունեցող աշխատատեղ:
3.3 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) 3-րդ կարգը ըստ ազդեցության տեղի ստորաբաժանվում է.
3.3.1 «ա» -կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղերում,
3.3.2 «բ» - օժանդակ և/կամ արտադրական սենքի աշխատատեղերում, որտեղ չկա թրթռում (վիբրացիա) առաջացնող աղբյուր,
3.3.3 «գ» - կազմակերպական, վարչական, գրասենյակային և այլ ոչ արտադրական սենքերի աշխատատեղերում:
4. Թրթռման (վիբրացիայի) չափորոշիչները
4.1 Թրթռման չափորոշիչներն են.
4.1.1 թրթռման (վիբրացիայի) արագությունը` մետր/վայրկյան (մ/վրկ),
4.1.2 թրթռման (վիբրացիայի) արագացումը` մետր/վայրկյան քառակուսի (մ/վրկ2):
4.2.1 Տեղային թրթռման (վիբրացիայի) համար հաճախականության նորմավորվող տիրույթը սահմանվում է միջին երկրաչափական 8, 16, 31,5, 63, 125, 250, 500, 1000 Հց հաճախականության օկտավային շերտերը:
4.2.2 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) համար հաճախականության նորմավորվող տիրույթը սահմանվում է 1/3 միջին երկրաչափական հաճախականության 0,8, 1, 1,25, 1,6, 2,0, 2,5, 3,15, 4, 5,0, 6,3, 8,0, 10,0, 12,5, 16,0, 20,0, 25,0, 31,5, 40,0, 50,0, 63,0, 80,0 Հց օկտավային շերտերը:
4.3 Թրթռման արագության (վիբրոարագության) կամ թրթռաարագացման (վիբրոարագացման) համարժեքային (ըստ էներգիայի) ճշգրտված մակարդակը որոշվում է գործիքային չափման միջոցով:
5. Աշխատատեղերում թրթռման (վիբրացիայի) սահմանային
թույլատրելի մակարդակները
5.1 Տեղային թրթռման (վիբրացիայի) նորմավորվող չափորոշիչների սահմանային թույլատրելի մակարդակները որոշվում են աղյուսակ 1-ին համապատասխան:
Աղյուսակ 1
Տեղային թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________________.
| | Սահմանային թույլատրելի մեծություններ Xտ, Yտ, |
| Միջին երկրաչափական | Zտ առանցքներով |
| հաճախականության |________________________________________________|
| օկտավային շերտեր Հց | թրթռման արագացման | թրթռաարագության |
| |________________________|_______________________|
| | մ/վ2 | դԲ | մ/վ.10(-2) | դԲ |
|________________________|___________|____________|____________|__________|
| 8 | 1,4 | 123 | 2,8 | 115 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 16 | 1,4 | 123 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 31,5 | 2,8 | 129 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 63 | 5,6 | 135 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 125 | 11,0 | 141 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 250 | 22,0 | 147 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 500 | 45,0 | 153 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
| 1000 | 89,0 | 159 | 1,4 | 109 |
|________________________|___________|____________|____________|__________|
|Ճշգրտված ու համարժեքային| | | | |
| ճշգրտված արժեքները և | 2,0 | 126 | 2,0 | 112 |
| դրանց մակարդակները | | | | |
._________________________________________________________________________.
(1-ին աղյուսակը փոփ. 16.10.13 թիվ 61-Ն հրաման)
5.2 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) նորմավորվող չափորոշիչների թույլատրելի մակարդակները սահմանվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան:
(3.2-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն հրաման)
Աղյուսակ 2
Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________________.
| | Թրթռաարագացման սահմանային թույլատրելի մեծությունները |
| Միջին |_______________________________________________________|
| երկրաչափական | մ/վ2 | դԲ |
| հաճախականության |___________________________|___________________________|
|օկտավային շերտեր |1/3 օկտավում |1/1 օկտավում | 1/3 օկտավում |1/1 օկտավում|
| Հց |_____________|_____________|______________|____________|
| | Z | Xo,Yo | Zo | Xo,Yo | Zo | Xo,Yo | Z | Xo,Yo |
|_________________|_____|_______|_____|_______|______|_______|____|_______|
| 0,8 |0,70 | 0,22 |1,10 | 0,40 | 117 | 107 |121 | 112 |
| 1,0 |0,63 | 0,22 | | | 116 | 107 | | |
| 1,25 |0,56 | 0,22 | | | 115 | 107 | | |
| 1,6 |0,50 | 0,22 | | | 114 | 107 | | |
| 2,0 |0,45 | 0,22 |0,79 | 0,45 | 113 | 107 |118 | 113 |
| 2,5 |0,40 | 0,28 | | | 112 | 109 | | |
| 3,15 |0,35 | 0,35 | | | 111 | 111 | | |
| 4,0 |0,32 | 0,45 |0,56 | 0,79 | 110 | 113 |115 | 118 |
| 5,0 |0,32 | 0,56 | | | 110 | 115 | | |
| 6,3 |0,32 | 0,70 | | |110110| 117 | | |
| 8,0 |0,32 | 0,89 |0,63 | 1,60 | 112 | 119 |116 | 124 |
| 10,0 |0,40 | 1,10 | | | 114 | 121 | | |
| 12,5 |0,50 | 1,40 | | | 116 | 123 | | |
| 16,0 |0,63 | 1,80 |1,10 | 3,20 | 118 | 125 |121 | 130 |
| 20,0 |0,79 | 2,20 | | | 120 | 127 | | |
| 25,0 |1,00 | 2,80 | | | 122 | 129 | | |
| 31,5 |1,30 | 3,50 |2,20 | 6,30 | 124 | 131 |127 | 136 |
| 40,0 |1,60 | 4,50 | | | 126 | 133 | | |
| 50,0 |2,00 | 5,60 | | | 128 | 135 | | |
| 63,0 |2,50 | 7,00 |4,50 | 13,00 | 130 | 137 |133 | 142 |
| 80,0 |3,20 | 8,90 | | | | 139 | | |
|_________________|_____|_______|_____|_______|______|_______|____|_______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | | |0,56 | 0,40 | | |115 | 112 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2-ի շարունակություն
._________________________________________________________________________.
| | Թրթռաարագության սահմանային թույլատրելի մեծությունները |
| Միջին |_______________________________________________________|
| երկրաչափական | մ/վ2 10(-2) | դԲ |
| հաճախականության |___________________________|___________________________|
|օկտավային շերտեր |1/3 օկտավում |1/1 օկտավում | 1/3 օկտավում |1/1 օկտավում|
| Հց |_____________|_____________|______________|____________|
| | Z | Xo,Yo | Zo | Xo,Yo | Zo | Xo,Yo | Z | Xo,Yo |
|_________________|_____|_______|_____|_______|______|_______|____|_______|
| 0,8 |14,00| 4,50 | | | 129 | 119 | | |
| 1,0 |10,00| 3,50 |20,00| 6,30 | 126 | 117 |132 | 122 |
| 1,25 |7,10 | 2,80 | | | 123 | 115 | | |
| 1,6 |5,00 | 2,20 | | | 120 | 113 | | |
| 2,0 |3,50 | 1,78 |7,10 | 3,50 | 117 | 111 |123 | 117 |
| 2,5 |2,50 | 1,78 | | | 114 | 111 | | |
| 3,15 |1,79 | 1,78 | | | 111 | 111 | | |
| 4,0 |1,30 | 1,78 |2,50 | 3,20 | 108 | 111 |114 | 116 |
| 5,0 |1,00 | 1,78 | | | 106 | 111 | | |
| 6,3 |0,79 | 1,78 | | | 104 | 111 | | |
| 8,0 |0,63 | 1,78 |1,30 | 3,20 | 102 | 111 |108 | 116 |
| 10,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 12,5 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 16,0 |0,63 | 1,78 |1,10 | 3,20 | 102 | 111 |107 | 116 |
| 20,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 25,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 31,5 |0,63 | 1,78 |1,10 | 3,20 | 102 | 111 |107 | 116 |
| 40,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 50,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
| 63,0 |0,63 | 1,78 |1,10 | 3,20 | 102 | 111 |107 | 116 |
| 80,0 |0,63 | 1,78 | | | 102 | 111 | | |
|_________________|_____|_______|_____|_______|______|_______|____|_______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | | |1,10 | 3,20 | | |107 | 116 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
2-րդ կարգ - տրանսպորտատեխնոլոգիական
._________________________________________________________________________.
| | Սահմանային թույլատրելի մեծությունները Xo, YoZo |
| | առանցքներով |
| Միջին |________________________________________________________|
| երկրաչափական | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
| հաճախականության|___________________________|____________________________|
|օկտավային շերտեր| մ/վրկ2 | դԲ | մ/վ.10(-2) | դԲ |
| Հց |_____________|_____________|_______________|____________|
| | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 |
| | օկտա-| օկտա-|օկտա-| օկտա- | օկտա- | օկտա- |օկտա-| օկտա-|
| | վում | վում |վում | վում | վում | վում |վում | վում |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| 1,6 | 0,25 | | 108 | | 2,50 | | 114 | |
| 2,0 | 0,22 | 0,40 | 107 | 112 | 1,80 | 3,50 | 111 | 117 |
| 2,5 | 0,20 | | 106 | | 1,30 | | 108 | |
| 3,15 | 0,18 | | 105 | | 0,98 | | 105 | |
| 4,0 | 0,16 | 0,28 | 104 | 109 | 0,63 | 1,30 | 102 | 108 |
| 5,0 | 0,16 | | 104 | | 0,50 | | 100 | |
| 6,3 | 0,16 | | 104 | | 0,40 | | 98 | |
| 8,0 | 0,16 | 0,28 | 104 | 109 | 0,32 | 0,63 | 96 | 102 |
| 10,0 | 0,20 | | 106 | | 0,32 | | 96 | |
| 12,5 | 0,25 | | 108 | | 0,32 | | 96 | |
| 16,0 | 0,32 | 0,56 | 110 | 115 | 0,32 | 0,56 | 96 | 101 |
| 20,0 | 0,40 | | 112 | | 0,32 | | 96 | |
| 25,0 | 0,50 | | 114 | | 0,32 | | 96 | |
| 31,5 | 0,63 | 1,10 | 116 | 121 | 0,32 | 0,56 | 96 | 101 |
| 40,0 | 0,79 | | 118 | | 0,32 | | 96 | |
| 50,0 | 1,00 | | 120 | | 0,32 | | 96 | |
| 63,0 | 1,30 | 2,20 | 122 | 127 | 0,32 | 0,56 | 96 | 101 |
| 80,0 | 1,60 | | 124 | | 0,32 | | 96 | |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | | 0,28 | | 109 | | 0,56 | | 101 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 4
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «ա» տեսակ
._________________________________________________________________________.
| | Սահմանային թույլատրելի մեծությունները Xo, Yo և Zo |
| | առանցքներով |
| Միջին |________________________________________________________|
| երկրաչափական | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
| հաճախականության|___________________________|____________________________|
|օկտավային շերտեր| մ/վրկ2 | դԲ | մ/վ.10(-2) | դԲ |
| Հց |_____________|_____________|_______________|____________|
| | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 |
| | օկտա-| օկտա-|օկտա-| օկտա- | օկտա- | օկտա- |օկտա-| օկտա-|
| | վում | վում |վում | վում | վում | վում |վում | վում |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| 1,6 |0,089 | | 99 | | 0,89 | | 105 | |
| 2,0 |0,079 | 0,14 | 98 | 103 | 0,63 | 1,30 | 102 | 108 |
| 2,5 |0,070 | | 97 | | 0,45 | | 99 | |
| 3,15 |0,063 | | 96 | | 0,32 | | 96 | |
| 4,0 |0,056 | 0,10 | 95 | 100 | 0,22 | 0,45 | 93 | 99 |
| 5,0 |0,056 | | 95 | | 0,18 | | 91 | |
| 6,3 |0,056 | | 95 | | 0,14 | | 89 | |
| 8,0 |0,056 | 0,10 | 95 | 100 | 0,11 | 0,22 | 87 | 93 |
| 10,0 |0,070 | | 97 | | 0,11 | | 87 | |
| 12,5 |0,089 | | 99 | | 0,11 | | 87 | |
| 16,0 |0,110 | 0,20 | 101 | 106 | 0,11 | 0,20 | 87 | 92 |
| 20,0 |0,140 | | 103 | | 0,11 | | 87 | |
| 25,0 |0,180 | | 105 | | 0,11 | | 87 | |
| 31,5 |0,220 | 0,40 | 107 | 112 | 0,11 | 0,20 | 87 | 92 |
| 40,0 |0,280 | | 109 | | 0,11 | | 87 | |
| 50,0 |0,350 | | 111 | | 0,11 | | 87 | |
| 63,0 |0,450 | 0,79 | 113 | 118 | 0,11 | 0,20 | 87 | 92 |
| 80,0 |0,560 | | 115 | | 0,11 | | 87 | |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | | 0,10 | | 100 | | 0,20 | | 92 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 5
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «բ» տեսակ
._________________________________________________________________________.
| | Սահմանային թույլատրելի մեծությունները Xo, Yo և Zo |
| | առանցքներով |
| Միջին |________________________________________________________|
| երկրաչափական | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
| հաճախականության|___________________________|____________________________|
|օկտավային շերտեր| մ/վրկ2 | դԲ | մ/վ.10(-2) | դԲ |
| Հց |_____________|_____________|_______________|____________|
| | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 |
| | օկտա-| օկտա-|օկտա-| օկտա- | օկտա- | օկտա- |օկտա-| օկտա-|
| | վում | վում |վում | վում | վում | վում |վում | վում |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| 1,6 |0,035 | | 91 | | 0,350 | | 97 | |
| 2,0 |0,032 |0,056 | 90 | 95 | 0,250 | 0,500 | 94 | 100 |
| 2,5 |0,028 | | 89 | | 0,180 | | 91 | |
| 3,15 |0,025 | | 88 | | 0,130 | | 88 | |
| 4,0 |0,022 |0,040 | 87 | 92 | 0,089 | 0,180 | 85 | 91 |
| 5,0 |0,022 | | 87 | | 0,070 | | 83 | |
| 6,3 |0,022 | | 87 | | 0,056 | | 81 | |
| 8,0 |0,022 |0,040 | 87 | 92 | 0,045 | 0,089 | 79 | 85 |
| 10,0 |0,028 | | 89 | | 0,045 | | 79 | |
| 12,5 |0,035 | | 91 | | 0,045 | | 79 | |
| 16,0 |0,045 |0,079 | 93 | 98 | 0,045 | 0,079 | 79 | 84 |
| 20,0 |0,056 | | 95 | | 0,045 | | 79 | |
| 25,0 |0,070 | | 97 | | 0,045 | | 79 | |
| 31,5 |0,089 |0,160 | 99 | 104 | 0,045 | 0,079 | 79 | 84 |
| 40,0 |0,110 | | 101 | | 0,045 | | 79 | |
| 50,0 |0,140 | | 103 | | 0,045 | | 79 | |
| 63,0 |0,180 |0,320 | 105 | 110 | 0,045 | 0,079 | 79 | 84 |
| 80,0 |0,220 | | 107 | | 0,045 | | 79 | |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | |0,040 | | 92 | | 0,079 | | 84 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 6
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «գ» տեսակ
._________________________________________________________________________.
| | Սահմանային թույլատրելի մեծությունները Xo, Yo և Zo |
| | առանցքներով |
| Միջին |________________________________________________________|
| երկրաչափական | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
| հաճախականության|___________________________|____________________________|
|օկտավային շերտեր| մ/վրկ2 | դԲ | մ/վ.10(-2) | դԲ |
| Հց |_____________|_____________|_______________|____________|
| | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 | 1/3 | 1/1 |1/3 | 1/1 |
| | օկտա-| օկտա-|օկտա-| օկտա- | օկտա- | օկտա- |օկտա-| օկտա-|
| | վում | վում |վում | վում | վում | վում |վում | վում |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| 1,6 |0,0130| | 82 | | 0,130 | | 88 | |
| 2,0 |0,0110|0,020 | 81 | 86 | 0,089 | 0,180 | 85 | 91 |
| 2,5 |0,0100| | 80 | | 0,063 | | 82 | |
| 3,15 |0,0089| | 79 | | 0,045 | | 79 | |
| 4,0 |0,0079|0,0140| 78 | 83 | 0,032 | 0,063 | 76 | 82 |
| 5,0 |0,0079| | 78 | | 0,025 | | 74 | |
| 6,3 |0,0079| | 78 | | 0,020 | | 72 | |
| 8,0 |0,0079|0,0140| 78 | 83 | 0,016 | 0,032 | 70 | 76 |
| 10,0 |0,0100| | 80 | | 0,016 | | 70 | |
| 12,5 |0,0130| | 82 | | 0,016 | | 70 | |
| 16,0 |0,0160|0,028 | 84 | 89 | 0,016 | 0,028 | 70 | 75 |
| 20,0 |0,0200| | 86 | | 0,016 | | 70 | |
| 25,0 |0,0250| | 88 | | 0,016 | | 70 | |
| 31,5 |0,0320|0,056 | 90 | 95 | 0,016 | 0,028 | 70 | 75 |
| 40,0 |0,0400| | 92 | | 0,016 | | 70 | |
| 50,0 |0,0500| | 94 | | 0,016 | | 70 | |
| 63,0 |0,0630|0,100 | 96 | 101 | 0,016 | 0,028 | 70 | 75 |
| 80,0 |0,0790| | 98 | | 0,016 | | 70 | |
|________________|______|______|_____|_______|_______|_______|_____|______|
| Ճշգրտված ու | | | | | | | | |
| համարժեքային | | | | | | | | |
| ճշգրտված | | | | | | | | |
| արժեքները և | |0,014 | | 83 | | 0,028 | | 75 |
| դրանց | | | | | | | | |
| մակարդակները | | | | | | | | |
._________________________________________________________________________.
6. Բնակելի սենքերում, հիվանդասենյակներում և հանգստյան տներում
թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները
6.1 Բնակելի սենքերում, հիվանդասենյակներում և հանգստյան տներում թրթռման թույլատրելի մակարդակները սահմանվում են 7-րդ աղյուսակին համապատասխան:
(6.1-ին կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն հրաման)
Աղյուսակ 7
Թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները բնակելի սենքերում,
հիվանդասենյակներում, հանգստյան տներում
._________________________________________________________________________.
| Միջին | Թույլատրելի մեծությունները Xo, Yo և Zo առանցքներով |
| երկրաչափական |________________________________________________________|
|հաճախականության | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
|օկտավային շերտեր|___________________________|____________________________|
| Հց |մ/վրկ2.10(-3)| դԲ | մ/վ.10(-4) | դԲ |
|________________|_____________|_____________|_______________|____________|
| 2 | 4,0 | 72 | 3,2 | 76 |
| 4 | 4,5 | 73 | 1,8 | 71 |
| 8 | 5,6 | 75 | 1,1 | 67 |
| 16 | 11,0 | 81 | 1,1 | 67 |
| 31,5 | 22,0 | 87 | 1,1 | 67 |
| 63 | 45,0 | 93 | 1,1 | 67 |
|________________|_____________|_____________|_______________|____________|
| Ճշգրտված ու | | | | |
| համարժեքային | | | | |
| ճշգրտված | 4,0 | 72 | 1,1 | 67 |
| արժեքները և | | | | |
| դրանց | | | | |
| մակարդակները | | | | |
|_________________________________________________________________________|
| 1. Թույլատրվում է ցերեկային ժամերին թույլատրելի մակարդակներից |
| գերազանցում 5 դԲ-ով: |
| 2. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին մտցվում |
| է ուղղում -10 դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են 0,32-ով: |
| 3. Հիվանդասենյակներում, հանգստյան տներում, մանկական և նախադպրոցական |
| կազմակերպություններում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի |
| մակարդակները անհրաժեշտ է նվազեցնել 3 դԲ-ով: |
._________________________________________________________________________.
7. Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)
թույլատրելի մակարդակները
7.1 Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի
մակարդակները սահմանվում են 8-րդ աղյուսակին համապատասխան:
(7.1-ին կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն հրաման)
7.2 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:
(7.2-րդ կետը լրաց. 16.10.13 թիվ 61-Ն հրաման)
Աղյուսակ 8
Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________________.
| Միջին | Թույլատրելի արժեքները Xo, Yo և Zo առանցքներով |
| երկրաչափական |_______________________________________________________|
| հաճախականության | Թրթռման արագացում | Թրթռման արագություն |
|օկտավային շերտեր,|___________________________|___________________________|
| Հց |մ/վրկ2.10(-3)| դԲ | մ/վ.10(-3) | դԲ |
|_________________|_____________|_____________|_______________|___________|
| 2 | 10,0 | 80 | 0,79 | 84 |
| 4 | 11,0 | 81 | 0,45 | 79 |
| 8 | 14,0 | 83 | 0,28 | 75 |
| 16 | 28,0 | 89 | 0,28 | 75 |
| 31,5 | 56,0 | 95 | 0,28 | 75 |
| 63 | 110,0 | 101 | 0,28 | 75 |
|_________________|_____________|_____________|_______________|___________|
| Ճշգրտված ու | | | | |
| համարժեքային | | | | |
| ճշգրտված | 10 | 80 | 0,28 | 75 |
| արժեքները և | | | | |
| դրանց | | | | |
| մակարդակները | | | | |
|_________________________________________________________________________|
| 1. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) համար թույլատրելի արժեքներին |
|մտցվում է ուղղում -10 դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են |
|0,32-ով: |
| 2. Դպրոցների սենքերի, ուսումնական հաստատությունների, գրադարանների |
|ընթերցասրահների համար մտցվում է ուղղում -3 դԲ: |
._________________________________________________________________________.
8. Թրթռման ազդեցության կոորդինացիային առանցքների ուղղությունները:
(8-րդ կետը փոփ. 21.12.12 թիվ 21-Ն հրաման)
8.1 Ընդհանուր կամ տեղային թրթռման (վիբրացիայի) ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում, թրթռման (վիբրացիայի) ազդեցության ուղղությունները` ըստ կոորդինատային առանցքների, սահմանվում են Հավելված 2-ով:
(8.1-ին կետը փոփ. 16.10.13 թիվ 61-Ն հրաման)
-------------------------------------------------------------------------
(ԻՐՏԵԿ - Նորմերի ամբողջ տեքստում «թրթռաարագացում» բառը փոխարինվել են
«թրթռման արագացում» բառերով, իսկ «թրթռաարագություն» բառը`
«թրթռման արագություն» բառերով: Սակայն փոփոխություններ չեն
կատարվել այդ բառերի մյուս հալովաձևերում, քանի որ նման պահանջ
չի նախատեսված հրամանով` 21.12.12 թիվ 21-Ն հրաման)
-------------------------------------------------------------------------
Հավելված 1
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:
2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:
3. Թրթռման չափիչ սարքերն ունենում են չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ թրթռման չափիչ սարքերի շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:
2. ԹՐԹՌՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
3. Գործող հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան թրթռման (վիբրացիայի) գնահատումը կատարվում է հետևյալ մեթոդներով.
1) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) հաճախականության (սպեկտրալ) անալիզով.
2) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության):
4. Թրթռման (վիբրացիայի) ազդեցությունը հիմնականում բնութագրվում է թրթռման նորմավորվող չափորոշչի ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության, որը հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով ստանալ միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված կամ համարժեքային ճշգրտված արժեքների և դրանց մակարդակների թվային բնութագրերը:
3. ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Չափում կատարելու նպատակով ընտրվում են թրթռման (վիբրացիայի) տատանումների առավելագույն արտահայտված կետերը:
6. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչն ամրացվում է թրթռման (վիբրացիայի) աղբյուրի այն մասում, որի հետ շփվում է աշխատողը.
1) տեղային թրթռման դեպքում` բռնակների, ղեկանիվների, ղեկավարման լծակների, ձեռքում պահվող մշակվող դետալների վրա,
2) ընդհանուր թրթռման դեպքում` նստարանի, աշխատանքային հարթակի, աշխատանքային գոտու հատակի և ոտնակի վրա:
7. Ոչ մշտական աշխատատեղում և աշխատանքային գոտում ընտրվում են 3-ից ոչ պակաս հսկողական կետեր:
8. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչը տեղադրվում է հավասար և հարթ մակերեսի վրա, երեք փոխադարձ ուղղահայաց X, Y, Z առանցքների ուղղություններին համապատասխան.
1) ընդհանուր թրթռման դեպքում - որտեղ Xը (սագիտալ` հետևից առաջ) և Yը (կողային` աջից ձախ) առանցքները հորիզոնական են և զուգահեռ հենման մակերեսին, իսկ Z-ը ուղղահայաց առանցք է` ուղղված նստարանի կամ հատակի հետ մարմնի հպման մակերեսին (ըստ նկար 1-ի).
2) տեղային թրթռման դեպքում - որտեղ Xտ առանցքը զուգահեռ է թրթռման աղբյուրի բռնման (պահելու) տեղին, Yտ առանցքն ուղղահայաց է ափին, իսկ Zտ առանցքը գտնվում է Xտ առանցքի և սեղմման ուժի գործադրման ուղղությամբ առաջացած հարթության վրա:
9. Կոշտ, անհարթ մակերևույթի (ասֆալտ, բետոն, մետաղական սալիկներ) կամ առանց ամուր ծածկույթի նստարանների դեպքում թրթռատվիչն ամրացվում է անմիջապես տվյալ մակերեսին:
10. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում ընտրվում է բարձր զգայունությամբ թրթռատվիչ, իսկ տեղային թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում` մեծ ամրությամբ և փոքր չափսերի թրթռատվիչ:
11. Թրթռատվիչն ամրացվում է գործարանային հրահանգի համաձայն:
12. Թրթռաչափիչ սարքը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի պաշտպանված լինի էլեկտրական, էլեկտրամագնիսական և այլ դաշտերի ազդեցությունից:
4. ՉԱՓՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
13. Չափումն սկսելուց առաջ անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ. չափման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել թրթռատվիչի ամրացմանը, որպեսզի բացառվի չափման սխալի տոկոսի ավելացումը:
14. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռման չափորոշիչները (թրթռման արագություն կամ թրթռման արագացում) չափվում են առնվազն 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակների միջին թվաբանականը:
15. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) դեպքում չափումը պետք է կատարել թրթռում առաջացնող մեքենաների և մեխանիզմների` տվյալ արտադրությանը բնորոշ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ: Անհրաժեշտ է ընտրել մշտական, շարունակական աշխատանքային ռեժիմ` չափիչ սարքի հիմնավորված ցուցմունք ստանալու համար:
16. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) չափման արդյունքները համադրվում են «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի`
1) տեղային թրթռման դեպքում` 1-ին աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,
2) ընդհանուր թրթռման դեպքում` 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,
3) բնակելի և հասարակական շենքերում` 7-րդ և 8-րդ աղյուսակներին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:
17. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով` ըստ հաստատված ձևի:
5. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
18. Թրթռման ինտեգրալ գնահատումը ըստ հաճախականության հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով որոշելու թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված արժեքները և/կամ մակարդակները կամ դրանց լոգարիթմական մակարդակները` հետևյալ բանաձևով.
/ ______________
U= \/ n 2
sum (Ui . Ki) կամ
i=1
n 0.1(LUi+LKi)
LU = 101g sum 10 ,
i=1
որտեղ
Սi -ն և LՍi-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման միջին քառակուսային արժեքն է կամ դրանց լոգարիթմական մակարդակը i-րդ հաճախականության գոտում,
Ki-ն և Lki-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման բացարձակ արժեքների և դրանց մակարդակների կշռային գործակիցներն են i-րդ հաճախականության գոտու համար համապատասխանաբար` տեղային թրթռման դեպքում` 1-ին աղյուսակին, իսկ ընդհանուր թրթռման դեպքում` 2-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 1
Ki և LKi կշռային գործակիցների արժեքները տեղային թրթռման համար
._____________________________________________________________.
|Միջին երկրաչափական | Կշռային գործակիցների արժեքները, դԲ|
|երկրաչափական |_____________________________________|
|հաճախականությունների |թրթռման արագության |թրթռման արագացման|
|օկտավային շերտեր, Հց |համար |համար |
| |___________________|_________________|
| | Ki | LKi | Ki | LKi |
|_______________________|________|__________|_______|_________|
|8 |1.0 | 0 | 0.5 | - 6 |
|_______________________|________|__________|_______|_________|
|16 |1.0 | 0 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|31.5 |0.5 | - 6 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|63 |0.25 | - 12 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|125 |0.125 | - 18 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|250 |0.063 | - 24 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|500 |0.0315 | - 30 | 1.0 | 0 |
|_______________________|________|__________|_______|_________|
|1000 |0.016 | - 36 | 1.0 | 0 |
._____________________________________________________________.
Աղյուսակ 2
Ki և LKi կշռային գործակիցների արժեքները
.____________________________________________________
|Միջին| Ընդհանուր թրթռում
|երկ- |______________________________________________
|րաչա-| թրթռման արագացման համար |
|փական|_____________________________________________|
|հաճա-| 1/3 օկտավայում | 1/1 օկտավայում |
|խակա-|______________________|______________________|
|նու- |Zը |Xը, Yը |Zը |Xը, Yը |
|թյան |__________|___________|__________|___________|
|շեր- |Ki |LKki|Ki |LKki|Ki |LKki|Ki |LKki|
|տեր, | | | | | | | | |
|Հց | | | | | | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|0.8 |0.45 |- 7 |1.0 |0 |0.5 |- 6 |1.0 |0 |
|1.0 |0.5 |- 6 |1.0 |0 | | | | |
|1.25 |0.56 |- 5 |1.0 |0 | | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|1.6 |0.63 |- 4 |1.0 |0 |0.71 |- 3 |1.0 |0 |
|2.0 |0.71 |- 3 |1.0 |0 | | | | |
|2.5 |0.8 |- 2 |0.8 |- 2 | | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|3.15 |0.9 |- 1 |0.63 |- 4 |1.0 |0 |0.5 |- 6 |
|4.0 |1.0 |0 |0.5 |- 6 | | | | |
|5.0 |1.0 |0 |0.4 |- 8 | | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|6.3 |1.0 |0 |0.31 |- 10|1.0 |0 |0.25 |- 12|
|8.0 |1.0 |0 |0.25 |- 12| | | | |
|10.0 |0.8 |- 10|0.2 |- 14| | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|12.5 |0.63 |- 4 |0.16 |16 |0.5 |- 6 |0.125 |- 18|
|16.0 |0.50 |- 6 |0.125 |18 | | | | |
|20.0 |0.4 |- 8 |0.1 |20 | | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|25.0 |0.315|- 10|0.08 |- 22|0.25 |- 12|0.063 |- 24|
|31.5 |0.25 |- 12|0.063 |- 24| | | | |
|40.0 |0.2 |- 14|0.05 |- 26| | | | |
|_____|_____|____|______|____|_____|____|______|____|
|50.0 |0.16 |- 16|0.04 |- 28|0.125|- 18|0.0315|- 30|
|63.0 |0.125|- 18|0.0315|- 30| | | | |
|80.0 |0.1 |- 20|0.025 |- 32| | | | |
.____________________________________________________
.______ __________________________________________.
|Միջին| Ընդհանուր թրթռում |
|երկ- | __________________________________________|
|րաչա-| | թրթռման արագության համար |
|փական| |_________________________________________|
|հաճա-| | 1/3 օկտավայում | 1/1 օկտավայում |
|խակա-| |____________________|____________________|
|նու- | |Zը |Xը, Yը |Zը |Xը, Yը |
|թյան | |__________|_________|__________|_________|
|շեր- | |Ki |LKki|Ki |LKki|Ki |LKki|Ki |LKki|
|տեր, | | | | | | | | | |
|Հց | | | | | | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|1 | |10 |11 |12 |13 |14 |15 |16 |17 |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|0.8 | |0.045|- 27|0.4 |- 8 |0.045|- 25|0.5 |- 6 |
|1.0 | |0.063|- 24|0.5 |- 6 | | | | |
|1.25 | |0.09 |- 21|0.63|- 4 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|1.6 | |0.125|- 18|0.8 |- 2 |0.16 |- 16|0.9 |- 1 |
|2.0 | |0.188|- 15|1.0 |0 | | | | |
|2.5 | |0.25 |- 12|1.0 |0 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|3.15 | |0.35 |- 9 |1.0 |0 |0.45 |- 7 |1.0 |0 |
|4.0 | |0.5 |- 6 |1.0 |0 | | | | |
|5.0 | |0.63 |- 4 |1.0 |0 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|6.3 | |0.8 |- 2 |1.0 |0 |0.9 |- 1 |1.0 |0 |
|8.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|10.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|12.5 | |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |
|16.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|20.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|25.0 | |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |
|31.5 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|40.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|_____| |_____|____|____|____|_____|____|____|____|
|50.0 | |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |1.0 |0 |
|63.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
|80.0 | |1.0 |0 |1.0 |0 | | | | |
.______ __________________________________________.
19. Ընդհանուր թրթռման 2-րդ և 3-րդ կարգերի գնահատման ժամանակ Xընդ. և Yընդ. առանցքների ուղղությունների համար կշռային գործակիցների արժեքները հավասար են Zընդ. ուղղության արժեքին
6. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ
20. Աղյուսակ 3-ում բերված է տեղային թրթռման ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը` որոշված թրթռման արագության մակարդակների էներգետիկ գումարման եղանակով:
Աղյուսակ 3
Թրթռման արագության ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակ
._____________________________________________________________________.
| |Միջին երկրաչափական հաճախականության |
| |օկտավային շերտեր, Հց |
|_____________________________|_______________________________________|
| |8 |16 |31.5|63 |125 |250 |500 |1000|
|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |
|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|
|Թրթռման արագության | | | | | | | | |
|մակարդակները, Li դԲ |108 |112 |120 |116 |111 |107 |104 |103 |
|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|
|Կշռային գործակիցների | | | | | | | | |
|արժեքները Ki, դԲ |- 6 |0 |0 |0 |0 |0 |0 |0 |
|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|
|Թրթռման արագության ճշգրտված | | | | | | | | |
|օկտավային մակարդակները, | | | | | | | | |
|(Li+Ki), դԲ |102 |112 |120 |116 |111 |107 |104 |103 |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Թրթռման արագության | 112.4 | 121.5 | 112.5 | 106.5 |
|մակարդակների զույգերով |___________________|___________________|
|էներգետիկ գումարման միջոցով | 122.1 | 113.5 |
|ստացված տվյալները` հաշվի |_______________________________________|
|առնելով 4-րդ աղյուսակի | 122.7=123 |
|ուղղումները | |
._____________________________________________________________________.
21. 8-1000Հց հաճախականությունների օկտավային շերտերում չափված թրթռման արագության մակարդակներն են L1=108 դԲ, L2112 դԲ, L3=120 դԲ, L4=116 դԲ, L5=111 դԲ, L6=107 դԲ, L7=104 դԲ, L8=103 դԲ: Թրթռման արագության էներգետիկ գումարումը կատարվում է զույգերով: Սկզբից հաշվի են առնվում հաճախականությունների օկտավային շերտերի համար կշռային գործակիցները, մասնավորապես 8 Հց հաճախականության օկտավային շերտում այն հավասար է -6-ի, ուստի ճշգրտված մակարդակը հավասար է 108+(-6)=102 դԲ, իսկ մյուս շերտերի համար կշռային գործակիցները հավասար են 0-ի: Այնուհետև կատարվում է մակարդակների էներգետիկ գումարումը` L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=112-102=10 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է /\L=0.4 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + /\L=112+0.4=112.4 դԲ:
22. Նույն ձևով որոշվում են L3 և L4, L5 և L6, L7 և L8 մակարդակները`
L3-L4=120-116=4դԲ, /\L=1.5դԲ, L3+/\L=120+1.5=121.5դԲ,
L5-L6=111-107=4դԲ, /\L=1.5դԲ, L5+/\L=111+1.5=112.5դԲ,
L7-L8=104-103=1դԲ, /\L=2.5դԲ, L7+/\L=104+2.5=106.5դԲ:
Այնուհետև պետք է որոշել L1+2 և L3+4, L5+L6 և Լ7+Լ8 մակարդակները`
L1=121.5-112.4=9.1դԲ, /\L=0.6 դԲ, L1+/\L=121.5+0.6=122.1դԲ,
L2=112.5-106.5=6դԲ, /\L=1դԲ, L2+/\L= 112.5+1= 113.5դԲ:
Հետևաբար
L1-L2=122.1-113.5=8.6դԲ, /\L=0.6 դԲ, L1+/\L=122.1+0.6=122.7դԲ:
23. Վերջնական արդյունք ստանալու համար այն կլորացվում է մինչև ամբողջական թիվը, ըստ որի թրթռման արագության ճշգրտված մակարդակը հավասար է 123 դԲ-ի:
24. Ստացված թրթռման արագության ճշգրտված մակարդակը` 123 դԲ-ը, համադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 1-ին աղյուսակով սահմանված թրթռման արագության ճշգրտված մակարդակի` 112 դԲ-ի հետ, այն գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը 11 դԲ-ով:
Աղյուսակ 4
/\L ուղղման արժեքները կախված գումարելի մակարդակների
տարբերությունից
.___________________________________________________________________.
|L2-L1 գումարելի |0 |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |10 |
|մակարդակների | | | | | | | | | | |
|տարբերությունը, դԲ | | | | | | | | | | |
|___________________|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|/\L ուղղումը, դԲ |3 |2.5 |2.2 |1.8 |1.5 |1.2 |1 |0.8 |0.6 |0.4 |
.___________________________________________________________________.
7. ԹՐԹՌՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
25. Թրթռման համարժեք ճշգրտված մակարդակը համարվում է ոչ մշտական թրթռման թվային բնութագիր` որոշված փաստացի մակարդակների միջինացման ճանապարհով` հաշվի առնելով թրթռման ազդեցության ժամանակի տևողությունը և կարող է որոշվել հետևյալ բանաձևով.
Lհամ.=10lg, որտեղ
L1, L2, ....Lո-ը - համապատասխանաբար t1, t2....tո ժամանակի ընթացքում ազդող թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակներն են,
T-ն թրթռման ազդեցության ընդհանուր ժամանակն է` T= t1+ t2+....tո:
26. Աղյուսակ 5-ում բերված է թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը`
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
|Թրթռման |Հերթափոխի |ՈՒղղումը |Թրթռման |Թրթռման արագության |
|արագության |ընթացքում |թրթռման |արագության |համարժեքային |
|ճշգրտված |թրթռման |տվյալ |ճշգրտված |ճշգրտված մակարդակը,|
|մակարդակ- |տվյալ |մակարդակին |մակարդակները`|ստացված |
|ները, դԲ-ով|մակարդակի |(6-րդ |հաշվի առնելով|մակարդակների |
| |ազդեցության|աղյուսակից)|3-րդ սյունակի|զույգերով գումարման|
| |ժամանակը, | |ուղղումները, |եղանակով` հաշվի |
| | ժամ | |դԲ |առնելով 4-րդ |
| | | | |աղյուսակի |
| | | | |ուղղումները, դԲ |
|___________|___________|___________|_____________|___________________|
|1 |2 |3 |4 |5 |
|___________|___________|___________|_____________|___________________|
|108 |1 |- 9 |99 | |
|___________|___________|___________|_____________|___________________|
|107 |2 |- 6 |101 |103.2 |
|___________|___________|___________|_____________|___________________|
|115 |0.5 |- 12 |103 |106 |
|___________|___________|___________|_____________|___________________|
|110 |1 |- 9 |101 |107.2 |
|___________|___________|___________|_____________|___________________|
|104 |3 |- 4.2 |100 |108 |
| | | | |___ |
._____________________________________________________________________.
27. Աշխատանքային հերթափոխում (8 ժամյա)` կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղում, թրթռման համապատասխանաբար 1, 2, 0.5, 1 և 3 ժամվա ազդեցության ընթացքում թրթռման արագության ճշգրտված մակարդակները կազմել են 108, 107, 115, 110 և 104 դԲ, որոնց ազդեցության տևողությունից կախված 6-րդ աղյուսակից ընտրվում են համապատասխանաբար -9, -6, -12, -9 և -4.2 դԲ ուղղումները: Կատարելով համապատասխան ուղղումներ թրթռման արագության ճշգրտված մակարդակներին, ստացվում է համապատասխանաբար 99, 101, 103, 101 և 100 դԲ: Այնուհետև այդ մակարդակները համադրվում են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=101-99=2 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է /\L=2.2 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2+/\L=101+2.2=103.2դԲ:
28. Նույն ձևով որոշվում են L3 և L2, L4 և L3,
L3-L2=103.2-103=0.3դԲ, /\L=2.5դԲ, L3+/\L=103.2+2.5=106դԲ,
L4 -L3=106-101=5դԲ, /\L=1.2դԲ, L4 +/\L=106+1.2=107.2դԲ,
L5 -L4 =107.2-100=7.2դԲ, /\L=0.8դԲ, L5 +/\L=107.2+0.8=108դԲ:
29. Վերոնշյալ օրինակում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակի` 108 դԲ-ի, «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 4-րդ աղյուսակով սահմանված թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի` 92 դԲ-ի հետ համադրման արդյունքում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 16 դԲ-ով:
Աղյուսակ 6
Թրթռման համարժեքային մակարդակի հաշվարկի համար ճշգրտված
մակարդակներին կատարվող ուղղման արժեքները
._________________________________________________________________.
|Թրթռման |ժամ-ով|8 |7 |6 |5 |4 |3 |2 |1 |0.5|15 |5 |
|ազդեցության| | | | | | | | | | |րոպե|րոպե|
|ժամանակը |______|___|___|____|___|___|____|__|___|___|____|____|
|հերթափոխի |%-ով |100|88 |75 |62 |60 |38 |25|12 |6 |3 |1 |
|ընթացքում | | | | | | | | | | | | |
|__________________|___|___|____|___|___|____|__|___|___|____|____|
|ՈՒղղումը` դԲ-ով |0 |0.6|-1.2|-2 |-3 |-4.2|-6|-9 |-12|-15 |-20 |
._________________________________________________________________.
(1-ին հավելվածը լրաց. 16.10.13 թիվ 61-Ն հրաման)
Հավելված 2
ԹՐԹՌՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԱՌԱՆՑՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
________________________________
ԻՐՏԵԿ - Հավելված 2-ը չի բերվում
(2-րդ հավելվածը լրաց. 16.10.13 թիվ 61-Ն հրաման)