Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0559.210601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2001 թվականի N 559

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության համապատասխան բնակավայրերում հեռուստակայանների տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքների սահմանված կարգով հատկացման, ճանապարհների շինարարության և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

i

3.1 Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի երրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման համար օգտագործել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 12 խմբի 08 ենթախմբի «02. Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումներ» ծրագրի իրականացման համար հատկացված 165000000 դրամ գումարից գնման մրցույթների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում տնտեսված 11518000 դրամը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10000000 դրամ գումար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «կապիտալ շինարարության ծախսեր:

(3.1 կետը լրաց. 13.02.03 թիվ 310-Ն, փոփ. 11.12.03 թիվ 1616-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը` ծրագրով սահմանված ժամկետներում և ծավալներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 21-ի N 559 որոշմամբ

 

i

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՀՀ) ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՀՀՀ-Ի ԾՐԱԳՐԻ ՍՓՌՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության բնակչության ընդգրկվածությունը ՀՀՀ-ի ծրագրով կազմում է մոտավորապես 98 տոկոս: Նշված ցուցանիշը ձեռք է բերվել ավելի քան քսան տարվա ընթացքում` աստիճանաբար ընդլայնելով ընդունման գոտին: ՀՀՀ-ի ծրագիրը տարածվում է 1420 կմ ընդհանուր երկարությամբ ռադիոռելեային գծերով և հեռարձակվում է 0.001./.5 կՎտ հզորությամբ 117 հեռուստատեսային հաղորդակով և վերահաղորդակով:

Շահագործվելով 10-20 տարի, նշված տեխնոլոգիական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշվել են, մեծ մասի հաշվեկշռային արժեքը զրոյական է:

1999 թվականին Երևանի արբանյակային հաղորդիչ կայանի գործարկմամբ հնարավորություն ստեղծվեց ՀՀՀ-ի ծրագիրն ընդունելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս: Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց Հայաստանի Հանրապետության դժվարամատչելի բնակավայրերում կառուցելու արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայան:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության 67 բնակավայր զրկված է ՀՀՀ-ի ծրագրի ընդունումից (առանձին բնակավայրեր` մասամբ): Բնակավայրերը, ըստ մարզերի և բնակչության թվի, ներկայացված են N 3 հավելվածում:

 

Հավելված N 3

i

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԶՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ

 

.__________________________________________________.

|    Մարզի անվանումը     |Բնակավայրերի| Բնակչության|

|                        |    թիվը    |    թիվը    |

|________________________|____________|____________|

|Արագածոտն               |3           |3678        |

|________________________|____________|____________|

|Շիրակ                   |12          |10772       |

|________________________|____________|____________|

|Լոռի                    |16          |11773       |

|________________________|____________|____________|

|Գեղարքունիք             |7           |5731        |

|________________________|____________|____________|

|Վայոց ձոր               |1           |240         |

|________________________|____________|____________|

|Սյունիք                 |27          |9441        |

|________________________|____________|____________|

|Տավուշ                  |1           |985         |

|________________________|____________|____________|

|Ընդամենը                |67          |42620       |

.__________________________________________________.

(աղյուսակը փոփ. 14.08.03 թիվ 1019-Ն որոշում)

Նշված բնակավայրերում ՀՀՀ-ի ծրագրի բացակայության հիմնական պատճառներն են`

. 1991-1993 թվականների հայտնի իրադարձությունները, ոչնչացվեցին և

թալանվեցին Կատարիի բազմածրագրային հզոր հեռուստահաղորդիչ կայանը, որը

ապահովում էր հեռուստահաղորդումներով Գորիսի և Կապանի տարածաշրջանների

բնակավայրերի մեծ մասը, Սերսի, Խնձորուտի ռադիոռելեային և Նյուվադիի

և Մուսալամի միկրովերահաղորդիչ կայանները.

. 1988 թվականի երկրաշարժը. կործանվեցին շատ կայաններ, այդ թվում`

Մեծ Պարնիի ռադիոռելեային և Բագրավանի միկրովերահաղորդիչ կայանները,

որի հետևանքով հեռուստահաղորդումներից զրկվեցին Լոռու և Շիրակի

մարզերի մի շարք բնակավայրեր.

. աշխարհագրական բարդ ռելիեֆը. Հայաստանի Հանրապետության շատ բնակավայրեր

հեռուստահաղորդումների ընդունման առումով ունեն ոչ նպաստավոր

աշխարհագրական դիրք: ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը եթերային ընդունմամբ

(ռադիոռելեային գծերով) պահանջում էր մեծ ներդրումներ, իսկ

արբանյակային ընդունմամբ հնարավորությունն ստեղծվել է 1999 թվականին.

. էլեկտրամագնիսական բարդ իրավիճակը:

 

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հեռուստահաղորդումներով չապահովված 67 բնակավայրում ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել 60 հեռուստակայան` արբանյակային ընդունմամբ, և Եղվարդի կայանի ՀՀՀ-ի ծրագրի 100 Վտ հզորությամբ հաղորդակը փոխարինել 500 Վտ հզորությամբ հաղորդակով:

Հաշվի առնելով 60 կայանի կառուցման աշխատանքների մեծ ծավալը` նախատեսվում է սույն ծրագիրն իրականացնել երեք փուլով: Բնակավայրերն ըստ փուլերի բաշխելիս նախապատվությունը տրվել է մեծաթիվ բնակչությամբ, սահմանամերձ ու բնակլիմայական անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերին:

Առաջին փուլ, 2002 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 4 հավելվածում:

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 24 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

| Մարզի անվանումը |Բնակավայրի անվանումը |Բնակչության |   Միջոցառումները   |

|                 |                     |մոտավոր թիվը|                    |

|_________________|_____________________|____________|____________________|

|                 |Դավիթ Բեկ            |686         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Ճակատեն              |180         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Գեղանուշ             |198         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Գոմարան              |            |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Շրվենանց             |91          |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Ներքին Խոտանան       |89          |                    |

|                 |_____________________|____________|Արբանյակային        |

|Սյունիք          |Գեղի                 |294         |ընդունմամբ          |

|                 |_____________________|____________|հեռուստակայանի      |

|                 |Չայքենդ              |80          |կառուցում`          |

|                 |_____________________|____________|. հաղորդակ` 10 Վտ   |

|                 |Մուսալլամ            |78          |. արբանյակային      |

|                 |_____________________|____________|  ալեհավաք` 1,8 մ   |

|                 |Անդոկավան            |112         |. թվային ընդունիչ   |

|                 |_____________________|____________|. հեռարձակումը` PAL |

|                 |Կաթնառատ             |40          |  ստանդարտով        |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Վահրավար             |79          |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Կաղնուտ              |96          |                    |

|_________________|_____________________|____________|                    |

|Գեղարքունիք      |Ջաղացաձոր            |121         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Կալավան              |196         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Բարեպատ              |202         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Գեղամասար            |216         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Ջիվիխլու             |220         |                    |

|_________________|_____________________|____________|                    |

|                 |Պետրովկա             |312         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Գոգավան              |117         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Նորաշեն              |2150        |                    |

|                 |_____________________|____________|                    |

|Լոռի             |Ձորամուտ             |536         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Ապավեն               |206         |                    |

|                 |_____________________|____________|                    |

|                 |Արծնի                |569         |                    |

._________________________________________________________________________.

 

Երկրորդ փուլ, 2003 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 5 հավելվածում:

Երրորդ փուլ, 2003-2004 թթ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 7 հավելվածում:

 

Հավելված N 5

i

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 33 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

.__________________________________________________________________________.

| Մարզի անվանումը |Բնակավայրի անվանումը |Բնակչության |     Միջոցառման      |

|                 |                     |մոտավոր թիվը|      անվանումը      |

|_________________|_____________________|____________|_____________________|

|Սյունիք          |Առաջաձոր             |166         |Եղվարդում Հայաստանի  |

|                 |_____________________|____________|հանրային             |

|                 |Եղեգ                 |121         |հեռուստատեսության    |

|                 |_____________________|____________|ծրագրի հեռարձակում`  |

|                 |Չափնի                |86          |500 Վտ հզորությամբ   |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Սևքար                |107         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Ձորաստան             |139         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Ներքին Գյոդակլու     |52          |                     |

|                 |_____________________|____________|_____________________|

|                 |Տեղ                  |2221        |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Հարժիս               |834         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Արևիս                |50          |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Սոֆլու               |98          |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Մուցք                |60          |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Քարահունջ            |1181        |Արբանյակային         |

|                 |_____________________|____________|ընդունմամբ           |

|                 |Շուռնուխ             |177         |հեռուստակայանի       |

|                 |_____________________|____________|կառուցում`           |

|                 |Վերիշեն              |2126        |  հաղորդակ` 10 Վտ    |

|_________________|_____________________|____________|  արբանյակային       |

|Լոռի             |Ծաղկաշատ             |227         |  ալեհավաք` 1,8 մ    |

|                 |_____________________|____________|  թվային ընդունիչ    |

|                 |Թեղուտ               |554         |  հեռարձակումը` PAL  |

|                 |_____________________|____________|  ստանդարտով         |

|                 |Ահնիձոր              |297         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Փամբակ               |337         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Շնող                 |3206        |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Քարաձոր              |400         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Հալավար              |122         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Լեռնապատ             |2113        |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Ջիլիզա               |210         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Աթան                 |417         |                     |

|_________________|_____________________|____________|                     |

|Վայոց ձոր        |Սերս                 |240         |                     |

|_________________|_____________________|____________|                     |

|Արագածոտն        |Եղիպատրուշ           |659         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Վարդենիս             |619         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Փարպի                |2400        |                     |

|_________________|_____________________|____________|                     |

|Գեղարքունիք      |Ձորագյուղ            |4428        |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Արեգունի             |348         |                     |

|_________________|_____________________|____________|                     |

|Շիրակ            |Մեծ Սարիար           |430         |                     |

|                 |_____________________|____________|                     |

|                 |Սառնաղբյուր          |3071        |                     |

|_________________|_____________________|____________|                     |

|Տավուշ           |Վազաշեն              |985         |                     |

.__________________________________________________________________________.

(աղյուսակը փոփ. 14.08.03 թիվ 1019-Ն որոշում)

N 1 հավելվածում ներկայացված է շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակացույցը: Ֆինանսավորման պահից 5 ամսվա ընթացքում կատարվելու են հետևյալ նախապատրաստական աշխատանքները`

. նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

. հաճախության տիրույթի հատկացում և ձևակերպում,

. պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում:

 

Հավելված N 7

i

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 10 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Բնակավայրի          Բնակչության     |   Միջոցառումները   |

|               |անվանումը           մոտավոր թիվը    |                    |

|_______________|____________________________________|____________________|

|               |Վարդաքար             663            |                    |

|               |____________________________________|Արբանյակային        |

|               |Բենիամին             667            |ընդունմամբ          |

|               |____________________________________|հեռուստակայանի      |

|               |Սարատակ              1390           |կառուցում`          |

|               |____________________________________|. հաղորդակ` 10 Վտ   |

|               |Լեռնուտ              206            |. արբանյակային      |

| Շիրակ         |____________________________________|  ալեհավաք` 1,8 մ   |

|               |Բագրավան             859            |. թվային ընդունիչ   |

|               |____________________________________|. հեռարձակումը` PAL |

|               |Հովտաշեն             357            |  ստանդարտով        |

|               |____________________________________|                    |

|               |Լուսաղբյուր          625            |                    |

|               |____________________________________|                    |

|               |Ձիթհանքով            1447           |                    |

|               |____________________________________|                    |

|               |Կրաշեն               339            |                    |

|               |____________________________________|                    |

|               |Լուսակերտ            703            |                    |

._________________________________________________________________________.

(աղյուսակը փոփ. 14.08.03 թիվ 1019-Ն որոշում)

 

3. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի կողմից շահագործվող արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայանի կառուցման փորձը ցույց է տվել, որ դրանք կարելի է իրագործել հետևյալ տարբերակով`

. աշխատանքները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ

համատեղ, վերջիններիս ապահովում են տվյալ բնակավայրում առկա

շահագործվող շենքերից կամ շինություններից կայանի տեխնիկական նորմերին

համապատասխանող տարածքներ, իսկ կապալառուն կատարում է տեխնոլոգիական

սարքավորումների ձեռքբերում և տեղակայում:

Առաջին և երկրորդ փուլերով նախատեսված արբանյակային 50 կայանի և Եղվարդում տեղադրվող նոր 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումներն ըստ տարբերակների ներկայացված են N 6 հավելվածում:

Երրորդ փուլով նախատեսված 10 արբանյակային կայանի համար պահանջվող ներդրումները ներկայացված են N 8 հավելվածում:

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ 50 ԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՂՎԱՐԴՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՆՈՐ` 500 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

(մլն դրամ)

.____________________________________________.

|Մարզի անվանումը| I փուլ  | II փուլ| Ընդամենը|

|_______________|_________|________|_________|

|Սյունիք *)     |55,3     |34,6    |89,9     |

|_______________|_________|________|_________|

|Լոռի           |26,0     |43,3    |69,3     |

|_______________|_________|________|_________|

|Գեղարքունիք    |21,7     |13,0    |34,7     |

|_______________|_________|________|_________|

|Արագածոտն      |-        |13,0    |13,0     |

|_______________|_________|________|_________|

|Շիրակ          |-        |8,7     |8,7      |

|_______________|_________|________|_________|

|Վայոց ձոր      |-        |4,3     |4,3      |

|_______________|_________|________|_________|

|ընդամենը`      |6,0      |8,3     |14,3     |

|չափիչ սարքեր   |         |        |         |

|_______________|_________|________|_________|

|Ընդամենը       |109,0    |125,2   |234,2    |

.____________________________________________.

 

*) Այդ թվում` Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 13,5 մլն դրամ:

Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով` օգտվելով առևտրական զեղչերից:

 

Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով` օգտվելով առևտրական զեղչերից:

 

Հավելված N 8

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ 10 ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

(մլն դրամ)

._____________________________________.

| Մարզի անվանումը           | III փուլ|

|___________________________|_________|

|Շիրակ                      | 43.3    |

|___________________________|_________|

|Ընդամենը` չափիչ սարքեր     | 2.4     |

|___________________________|_________|

|Ընդամենը                   | 45.7    |

._____________________________________.

(ծրագիրը փոփ. 20.06.02 թիվ 892-Ն, 13.02.03 թիվ 310-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I ՓՈՒԼ (26 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ)

.__________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը   | Աշխատանքների կատարման ժամկետները` ըստ ամիսների|

|ը/կ|                      |_______________________________________________|

|   |                      |I |II |III |IV |V |VI |VII |VIII|IX |X |XI |XII|

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|1. |Նախագծանախահաշվային   |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |փաստաթղթերի մշակում   |__|   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|2. |Նախագծանախահաշվային   |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |փաստաթղթերի           |  |_- |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |փորձաքննություն և     |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |հաստատում             |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|3. |Հաճախային տիրույթի    |  |___|    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |հատկացում             |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|4. |Նյութեր և             |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |սարքավորումներ        |  |___|    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |մատակարարողների ճշտում|  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |և  ընտրություն        |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|5. |Պահանջվող             |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |սարքավորումների և     |  |   |____|___|__|___|    |    |   |  |   |   |

|   |նյութերի ձեռքբերում   |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|6. |Տարածքի նորոգում,     |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |հարդարում (կատարում է |  |   |    |___|__|___|____|    |   |  |   |   |

|   |տվյալ համայնքը)       |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|7. |Ռադիոտեխնիկական և     |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |էլեկտրատեխնիկական     |  |   |    |   |  |  _|____|____|___|  |   |   |

|   |սարքերի մոնտաժում և   |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |կարգավորում           |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|___|______________________|__|___|____|___|__|___|____|____|___|__|___|___|

|8. |Չափողական ստուգումներ,|  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |ակտերի և              |  |   |    |   |  |   |  __|____|___|_ |   |   |

|   |արձանագրությունների   |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

|   |ձևակերպում            |  |   |    |   |  |   |    |    |   |  |   |   |

.__________________________________________________________________________.

 

. Աշխատանքների սկիզբը` միանվագ լրիվ ծավալով ֆինանսավորման օրվանից

. II փուլը` (26 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով`

դրա ֆինանսավորման օրվանից

. III փուլը` (տաս հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից

(հավելված 1-ը փոփ. 20.06.02 թիվ 892-Ն, 13.02.03 թիվ 310-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)

 

    . արբանյակային ալեհավաք`                     175.0

    . արբանյակային ընդունիչ (թվային)`            150.0

    . ձևափոխիչ`                                   18,0

    . տեսահսկիչ (14՛՛)`                          116.0

    . մալուխ (10 մ)`                              18,0

    . հաղորդակ (տրանզիստորային)` 10 Վտ           1400.0

    . ալեհավաք`                                  230.0

    . մալուխ (30 մ)`                             175.0

    . մետաղական հենարան`                         165.0

    . շինարարական և  մոնտաժային աշխատանքներ`     171.0

    . նախագծային-հետազոտական աշխատանքներ`        150.0

    . կապուղու հատկացում`                        840.0

    . չափիչ սարքավորումներ`                      990.0

                           ընդամենը              4598.0

             _____________________________________________

                           Ընդամենը` ԱԱՀ-ով      5517.6

 

____________________

Ծանոթագրություններ:

1. Գները վերցված են 2002 թվականի մայիս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները:

2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում:

3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը:

4. Յուրաքանչյուր հինգ կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների 1 լրակազմ:

 

(հավելված 2-ը խմբ. 20.06.02 թիվ 892-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2001
N 559
Որոշում