040.0217.170303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2003 թվականի N 217-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 16-րդ կետին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 52-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 217-Ն որոշման
ԿԱՐԳ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից մշակվող փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության (այսուհետ` ծանուցում) գործընթացը:
2. Սույն կարգի պահանջների համաձայն ծանուցման են ենթակա լիազոր մարմնի կողմից մշակվող հետևյալ փաստաթղթերը`
ա) ջրի ազգային քաղաքականություն,
բ) ջրի ազգային ծրագիր,
գ) ջրերի ստանդարտներ,
դ) ջրավազանային կառավարման պլաններ,
ե) քննարկվող ջրօգտագործման թույլտվություններ:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են հասարակայնությանը ծանուցման` նախագծային փուլում:
4. Ծանուցման համար կարող են տեղեկատվության միջոց ծառայել 1000 և ավելի օրինակ տպաքանակ ունեցող տպագիր միջոցները և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը` www.mnp.am:
Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերի համար հասարակայնության կարծիքի ստացման վերջին ժամկետ է սահմանվում ծանուցման մասին հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը, իսկ «ե» ենթակետի համար` 5-օրյա ժամկետը:
(4-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 230-Ն, 21.07.16 թիվ 767-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)
5. Ծանուցման ընթացքում ստացված դիտողությունները և առաջարկությունները լիազոր մարմնի կողմից` սահմանված կարգով ամփոփվում և ներառվում են տվյալ փաստաթղթի վերաբերյալ շահագրգիռ նախարարությունների դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթիկում:
6. Ծանուցման ընթացքում ստացված և մշակվող փաստաթղթերում հաշվի չառնված դիտողությունները և առաջարկությունները դրանց հեղինակների պահանջով ենթակա են լիազոր մարմնի կողմից պարզաբանման և հիմնավորման` նույն տպագիր միջոցներում, որոնցում դրանք հրապարակվել են և նույն կայքում, որտեղ դրանք տեղադրվել են:
(6-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 767-Ն որոշում)
7. Լիազոր մարմնի կողմից մշակված փաստաթղթերի վերջնական տարբերակի պայմանները հասարակայնությանը չբավարարելու դեպքում` փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված պոտենցիալ ազդակիրները կարող են փաստաթուղթը բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
8. Ծանուցումը պետք է բովանդակի (անհրաժեշտության դեպքում չսահմանափակելով) հասարակայնության ծանուցման ձևում (կցվում է) ներառված տեղեկատվությունը:
Ձև
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ի կատարումն ___________________________________________________________
(փաստաթղթի մշակման հիմքերը)
_____________________________________________________________________
մշակվում է __________________________________________________________
(մշակվող փաստաթղթի անվանումը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Փաստաթղթի կիրարկումը նպատակ ունի ________________________________
(փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված`
_____________________________________________________________________
շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության համառոտ նկարագրությունը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը ____ -ից մինչև____ -ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցե` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա ________________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գտնվելու վայրը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(ձևը փոփ. 21.07.16 թիվ 767-Ն որոշում)