Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՏ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՏ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 01/45 ...

 

 

124.0407.130600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 մայիսի 2000 թվականի թիվ 02/407

 

ՀՀ ՀՏ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 01/45 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգի գործողության ընթացքում առաջացած մի շարք հարցերի կանոնակարգման նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:

 

           Հաստատված է                         Համաձայնեցված է

 

   Հայաստանի Հանրապետության            Հայաստանի Հանրապետության ֆինանսների

պետական եկամուտների նախարարության   և էկոնոմիկայի նախարարության հետ

 

   «30» 05  2000թ.                   «05»  06  2000թ.

 

թիվ 02/407 հրամանով

 

        Համաձայնեցված է                        Համաձայնեցված է

 

 Հայաստանի Հանրապետության արտաքին      Հայաստանի Հանրապետության սոցիալական

 գործերի նախարարության հետ             ապահովագրության հիմնադրամի հետ

 

 «04»  04  2000թ.                    «05»  06  2000թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Հրահանգի 1.5 կետում «հրահանգի հավելվածում բերված տեղեկանքը» բառերը փոխարինել «հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները» բառերով:

i

2. Հրահանգի 2.4.1 կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ոչ ռեզիդենտները ազատվում են շահութահարկից, ինչպես նաև աղբյուրի մոտ շահութահարկի պահումից»:

i

3. Հրահանգը լրացնել նոր 2.8 և 2.9 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«2.8. Հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները հիմնավորող տեղեկանքների տրման կարգը.

2.8.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:

2.8.2. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից, իսկ 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից հրահանգի 2.8.3 կետում նշված դեպքերում:

2.8.3. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում, վարկային միջոցների հաշվին, ծրագրեր իրականացնող գրասենյակներն իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռք բերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Սույն ենթակետում նշված ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում վարկային միջոցների հաշվին ապրանքների ներմուծման դեպքում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե յուրաքանչյուր ներմուծման դեպքում ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

2.8.4. Հրահանգի 2.8.3 կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող գրասենյակի մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները, յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

2.9. Սույն հրահանգի 2.2 և 2.6 կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նաև ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող` ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման ֆունկցիա իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց նկատմամբ:

4. Հրահանգի 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

i

5. Հրահանգում ավելացնել նոր` 2 հավելված (կցվում է):

 

i

Հավելված 1

 

«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի

միջև կնքված միջազգային վարկային պայմանագրով

սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր

վճարների գծով նախատեսված արտոնությունների

կիրառման» հրահանգի

 

Տեղեկանք թիվ _____

 

«_____» ___________ 2000թ.

 

Սույնով հաստատվում է, որ

 

_________________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու

կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում

 

_________________________________________________________________________

(պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

_________________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ

ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ________________________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական

հասցեն, ՀՎՀՀ)

 

_________________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը

(պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում

 

_________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ

նկարագրությունը)

 

_________________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը

(ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային պայմանագրով հատկացված վարկային միջոցների հաշվին:

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(Համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից

վավերացման ժամկետը)

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

   ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ                            _______________________

                                                  (ստորագրություն,

                                                  անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (դրոշմակնիք)

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ            _______________________

                                               (ստորագրություն, անուն,

                                                      ազգանուն)

 

Կ.Տ. (դրոշմակնիք)

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ              ______________________

                                                 (ստորագրություն,

                                                 անուն, ազգանուն)

 

Հավելված 2

 

«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի

միջև կնքված միջազգային վարկային պայմանագրով

սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր

վճարների գծով նախատեսված արտոնությունների

կիրառման» հրահանգի

 

Տեղեկանք թիվ _____

 

«_____» ___________ 2000թ.

 

Սույնով հաստատվում է, որ

 

_________________________________________________________________________

(ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, հասցեն  և  ՀՎՀՀ)

 

Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով նախատեսված ծրագրով, վարկային միջոցների հաշվին գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում`

 

_________________________________________________________________________

(պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

_________________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ

ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ________________________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական

հասցեն, ՀՎՀՀ)

 

_________________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը

(պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում (ներմուծում է)

 

_________________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ

նկարագրությունը)

 

_________________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների

քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային պայմանագրով հատկացված վարկային միջոցների հաշվին:

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(Համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից

վավերացման ժամկետը)

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

   ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ                            _______________________

                                                  (ստորագրություն,

                                                  անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (դրոշմակնիք)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

13. 06. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000050

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
30.05.2000
N 02/407
Հրաման