041.0001.030100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունվարի 2000 թվականի N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական
հարաբերությունների վարչության պետ
Վ. Հակոբյան - ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Տ. Բարսեղյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության
վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային և
մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Ռ. Խարազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության
երկրորդ եվրոպական բաժնի վարիչ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 26.06.00 թիվ 392 որոշում)
(1-ին կետն ուժը կորցրել է 01.03.02 թիվ 103 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 91 և 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 10-ի N 91 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 151 որոշումները: