322.0300.291116
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 11 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32216403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
15 նոյեմբերի 2016 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 23-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ և 44-րդ կետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2012 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 06-387-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 124-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 27-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հրամանի N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի «կասեցնում կամ» բառերը հանել.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1 կետով.
«12.1. Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական վերաորակավորում ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից հետո կամ դրա ավարտից առնվազն երեք ամիս առաջ, բացառությամբ, եթե դիմումատուի անշարժ գույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:».
գ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Որակավորման թեստային ստուգումը իրականացվում է տեխնիկական (համակարգչային) միջոցներով, իսկ դրա անհնարինության դեպքում` գրավոր ընթացակարգով:».
դ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից:».
ե. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքի կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև` դուրս գալ սենյակից: Մասնակցի կողմից սույն պայմանների խախտման մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:».
զ. 33-րդ կետում «32-րդ կետում» բառերը փոխարինել «29-րդ և 32-րդ կետերում» բառերով.
է. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Թեստավորման փուլի համար թեստային առաջադրանքը բաղկացած է 80 հարցից, որից 30-ը ՀՀ օրենսդրությունից և 50-ը` մասնագիտական:».
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 79.1 և 79.2 կետերով.
«79.1. Մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուն` որակավորման վկայական ստանալու համար, պետք է դիմի կոմիտե` կից ներկայացնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
79.2. Աշխատակազմը, հիմք ընդունելով սույն կարգի 79-րդ և 79.1-րդ կետերում նշված փաստաթղթերը, 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը:».
թ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ Ձև 1-ով.
«Ձև 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահ`
պարոն _______________________________ -ին
_____________________________________ -ից
(անուն, ազգանուն, հայրանուն)
ԴԻՄՈՒՄ
Ս/թ _________________________ ______ -ին անցել եմ անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգումը: Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստանալու համար կից ներկայացնում եմ համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Դիմող` ______________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» __________________ 20 թ.»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: