600.0303.221116
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2016 թվականի N 303-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնների 2-րդ գլխի վերնագիրը «ՄԻԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ» բառերով.
2) Կանոնների 13.2 կետի 1-ին ենթակետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը (պատճենահանելուց հետո վերադարձվում է)» բառերով.
3) Կանոնների 13.2-րդ կետի 5-րդ ենթակետում «շինության» բառից հետո լրացնել «, հողամասի» բառը.
4) Կանոնների 13.3 կետի 2-րդ ենթակետից հանել «միակողմանի կնքված» բառերը.
5) Կանոնների 13.7.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.7.1. Այն դեպքերում, երբ էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ-դիմող անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում դիմող անձի բնակության փաստը հավաստող տեղեկանք, Մատակարարը, գնահատելով սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել միացման պայմանագիր:».
6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7.2 կետով.
«13.7.2. Մատակարարման պայմանագրի կնքման դեպքում, երբ էլեկտրասպառման համակարգը միացված է էլեկտրական ցանցին (եթե էլեկտրամատակարարման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, հաշվառման սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), մատակարարին ներկայացվում է դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում է նաև դիմող անձի էլեկտրոնային հասցեն.
2) իրավաբանական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ դիմող անձի իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը կամ իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում դիմող անձի բնակության փաստը հավաստող տեղեկանք:».
7) Կանոնների 27-րդ կետում, 28-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում, 28-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում, 28-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում և 28.1. կետում «մեկից ավելի առանձին» բառերը փոխարինել «երկու և ավելի անկախ սնուցում ունեցող» բառերով.
8) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 29-րդ կետը.
9) Կանոնների 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`
1) սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում.
2) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե սպառողը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ` լուծելով Պայմանագիրը: Էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում էլեկտրամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.
3) Կանոնների 14.3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների ավարտի դեպքում` լուծելով Պայմանագիրը.
4) օրենքով նախատեսված դեպքերում:».
10) Կանոնների 43-րդ կետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Այն դեպքերում, երբ առևտրային (վերստուգիչ) հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, մատակարարը կարող է հաշվիչի գրանցված ողջ տեղեկատվությունը հավաքագրել ավտոմատացված համակարգի միջոցով:».
11) Կանոնների 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 ենթակետով.
«2.1) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման օդային (մալուխային) գծով, վերջինիս ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք, կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
ՎԷք= Տօր1 x Մօծ1 + Տօր2 x Մօծ2,
որտեղ`
Տօր1 -ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,
Մօծ1 -ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,
Տօր2-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,
Մօծ2-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է:
Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.».
12) Կանոնների 58-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`
ՀԱէք x Ս%Հ
Վէք = -----------
100%
երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է, և
(>/-ՀԱէք x Ս%Հ>/-)
Վէք = - -----------------
(100%+Ս%Հ>/-)
երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,
որտեղ`
Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է վերահաշվարկի կատարմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos Փ) և հոսանքային բեռի մեծությունը.
4) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վէք = ԱՏօր x ՆՄօծ - ՀԱէք,
որտեղ`
ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա սպառողի միջին օրական ծախսին,
ԱՏօր-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ:».
13) Կանոնների 59-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով`
ՀԱէք x Ս%ՀՏ
Վէք = -------------
n x 100%
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից
(ՀԱէք x Ս%ՀՏ)
Վէք = - ---------------
(n x 100%+Ս%ՀՏ)
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,
որտեղ`
Ս%ՀՏ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է,
n-ը հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է:
Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:».
14) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.5.1 կետով.»59.5.1 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:».
15) Կանոնների 69-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով.
«գ) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և մատակարարի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչով փոխարինելու համար` 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,
դ) 6 կվ և բարձր լարմամբ սնվող սպառողների հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:».
16) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 77-րդ կետի «գ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: