Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

040.0696.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2016 թվականի N 696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.

«զ) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, շախմատի, ասմունքի կազմակերպում,

է) արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության ոլորտի թանգարանային հավաքածուի ցուցադրություն,

ը) ուսումնառողների, փրկարարական ծառայողների և նախարարության համակարգի աշխատողների համար կուլտուր-մասսայական միջոցառումների, ճամբարների, հանգստի այլ միջոցառումների կազմակերպում:».

i

2) որոշման հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է», «ը» և «թ» ենթակետերով.

«է) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, շախմատի, ասմունքի կազմակերպում.

ը) արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, ոլորտի թանգարանային հավաքածուի ցուցադրություն.

թ) ուսումնառողների, փրկարարական ծառայողների և նախարարության համակարգի աշխատողների համար կուլտուր-մասսայական միջոցառումների, ճամբարների, հանգստի այլ միջոցառումների կազմակերպում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1343-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետի «դ» ենթակետում և 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

2) 24-րդ կետում «արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կամ մոտակա հրշեջ մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կամ մոտակա մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ» բառերով.

i

3) 322-րդ կետում «արտակարգ իրավիճակների վարչության մոտակա հրշեջ մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կամ մոտակա մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 22-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղական մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների» բառերով.

i

2) 180-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

3) 235-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

4) 248-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Շոգու` մինչև 0.07 ՄՊԱ ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման հավելվածի 81-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1160-Ն որոշման հավելվածի 321-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«321. Փրկարարական աշխատանքների իրականացման համար ճոպանուղում պետք է նախատեսվի հատուկ կապ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կամ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, նախատեսվի համագործակցության պլան` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հետ:»:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1694-Ն որոշման հավելվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ ենթակետով.

«2.2) աջակցում է կամավորական փրկարարական շարժմանը և կամավորական փրկարարական հենակետի ստեղծմանը, այդ նպատակով ծրագրերի մշակմանը, իրականացմանը և ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմանը.»:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 144-Ն որոշման հավելվածի 2-րդ և 56-րդ կետերում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 75-Ն որոշման հավելվածի 155-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների» բառերով:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 554-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» հրամանով հաստատված կանոնների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 503-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 12-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների» բառերով.

i

2) 113-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի N 524-Ն հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջներով» բառերով:

11. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման`

1) N 1 հավելվածի ցանկի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը.

i

2) N 2 հավելվածի ցանկի 5-րդ և 6-րդ կետերը:

i

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2016
N 696-Ն
Որոշում