320.0199.211113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
9 հոկտեմբերի 2013 թվականի N 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Ըստ տեսողական և ոչ տեսողական միջոցների հագեցվածության վազքուղիները դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) Չսարքավորված վազքուղի: Վազքուղի, որը նախատեսված է տեսողական վայրէջք կատարելու համար կամ որտեղ կարող է կատարվել սարքերով վայրէջք մինչև որոշակի կետ, որից հետո վայրէջքը շարունակվում է տեսողական օդերևութաբանական պայմաններով: Տեսողական օդերևութաբանական պայմանները սահմանված են Չիկագոյի կոնվենցիայի N 2 «Թռիչքների կանոններ» հավելվածով:
2) Սարքավորված վազքուղի: Վազքուղի, որտեղ թռիչքներն իրականացվում են սարքավորումներով վայրէջքների սխեմաների միջոցով: Սարքավորված վազքուղիները դասակարգվում են հետևյալ կարգախմբերի`
ա. վազքուղի ոչ ճշգրիտ վայրէջքի համար: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Ա տիպի վայրէջքներ իրականացնելու համար 1000 մետրից ոչ ցածր տեսանելիության դեպքում: Սարքավորումներով Ա տիպի վայրէջք է հանդիսանում այն վայրէջքը, որի ընթացքում վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական նվազագույն բարձրությունը կազմում է 75 մ (250 ֆուտ) և ավելի.
բ. ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով` տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրությունը կազմում է 60 մ (200 ֆուտ) և ավելի,
օդերևութաբանական կամ վազքուղու վրա տեսանելիությունները ոչ պակաս են համապատասխանաբար 800 և 550 մետրից.
գ. ճշգրիտ վայրէջքի համար II կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով` տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 60մ (200 ֆուտ) հարաբերական բարձրությունից, բայց ոչ ցածր 30 մ (100 ֆուտ),
վազքուղու վրա տեսանելիությունը ոչ պակաս է 300 մետրից.
դ. ճշգրիտ վայրէջքի համար III կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով` տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
III-A - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 30 մ (100 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունն առնվազն 175 մետր է.
III-B - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 15 մ (50 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունը քիչ է 175 մետրից, բայց ոչ պակաս է 50 մետրից.
III-C - վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրություն և վազքուղու վրա տեսանելիության նկատմամբ սահմանափակումներ չկան:»:
2) Հավելվածի 27-րդ կետի 4-րդ ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել.
i
«կամ այն օբյեկտների, որոնք անհրաժեշտ են օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար և տեղադրվում են թռիչքագոտու սահմաններում,» բառերով:
3) Հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) Անվտանգության վերջնագոտու երկարությունը պետք է լինի առնվազն 90 մետր «3» կամ «4» ծածկագրերով վազքուղիների համար և «1» կամ «2» ծածկագրերով սարքավորված վազքուղիների համար: Ըստ վազքուղիների ծածկագրի և սարքավորվածության առաջարկվում է ապահովել անվտանգության վերջնագոտիների հետևյալ երկարությունները`
ա. 240 մետր` «3» կամ «4» ծածկագրերով վազքուղիների համար,
բ. 120 մետր` «1» կամ «2» ծածկագրերով սարքավորված վազքուղիների համար,
գ. 30 մետր` «1» կամ «2» ծածկագրերով չսարքավորված վազքուղիների համար:»:
4) Հավելվածի 36-րդ կետը լրացնել նոր 1-ին և 2-րդ ենթակետերով.
i
«1) Աերոդրոմ շահագործողն ապահովում և երաշխավորում է աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման ներկայացվող աերոնավիգացիոն տվյալների ճշտությունը և ամբողջականությունը, որոնք պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածի թիվ 1 հատորի N 5 Լրացման Ա5-1-Ա5-5 աղյուսակներով սահմանված պահանջներին:
2) Աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման ներկայացվող աերոնավիգացիոն տվյալների ճշտության և ամբողջականության նկատմամբ կիրառվում է հետևյալ դասակարգումը`
ա. սովորական տվյալներ` առկա է շատ ցածր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ.
բ. կարևոր տվյալներ` առկա է ցածր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ.
գ. կրիտիկական տվյալներ` առկա է բարձր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ:»:
5) Հավելվածը լրացնել նոր 36.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
i
«36.1. Աերոդրոմ շահագործողն ապահովում է աերոդրոմի քարտեզագրական տվյալների բազայի ստեղծումը և տրամադրումը աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններին, Չիկագոյի կոնվենցիայի թիվ 15 Հավելվածի 11-րդ գլխի դրույթների համաձայն:
Սույն Կարգի իմաստով աերոդրոմի քարտեզագրական տվյալների բազա է համարվում համակարգված և համախումբ ձևով ներկայացված աերոդրոմի քարտեզագրական տվյալները:
Աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման համար ներկայացվում են այն աերոդրոմների քարտեզագրական տվյալները, որտեղ իրականացվում է ԻԿԱՕ-ի բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN):»:
6) Հավելվածի 58-րդ կետի 6-րդ ենթակետի N 6-Ա նկարում.
i
ա. «45» թիվը փոխարինել «47» թվով,
բ. «2» թիվը փոխարինել «3» թվով:
7) Հավելվածը լրացնել նոր 77.1 կետով.
i
«77.1. ՎՈՒ վրա տեղադրվում են վայրէջքի գոտու պարզեցված լույսեր, եթե աերոդրոմում օդանավի վայրէջքագծի անկյունը գերազանցում է 3,5 0 և վազքուղու վրա նախատեսված չէ վայրէջքային գոտու լույսերի ենթահամակարգ: Վայրէջքի գոտու պարզեցված լույսերի տեղադրման գծապատկերը ներկայացված է 9.Ա նկարում.
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
8) Հավելվածի 80-րդ կետում.
i
ա. առաջին նախադասությունը «պայմաններում» բառից հետո լրացնել.
«բացառությամբ այն դեպքերի, երբ աերոդրոմում օդանավերի երթևեկման ինտենսիվությունը ցածր է և գետնավարման եզրային լուսարձակներն ապահովում են անհրաժեշտ կողմնորոշումը:» բառերով.
բ. 9-րդ ենթակետի 1-ին նախադասությունը «ընդ որում» բառերից հետո լրացնել.
«առաջինը տեղադրվում է կանաչ գույնի լույս ճառագայթող լույս, իսկ» բառերով:
9) Հավելվածի 132-րդ կետում.
i
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. փրփուրը, որը համապատասխանում է «C» որակի նվազագույն բնութագրերին.».
բ. ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ.
«դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված նյութերի զուգակցումը:»:
10) Հավելվածի 133-րդ կետում`
i
ա. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.___________________________________________________________________.
|Աերոդրոմի | «A» | «B» | «C» |Լրացուցիչ|
|կատեգորիա |որակի փրփուր |որակի փրփուր |որակի փրփուր |նյութ, կգ|
| |_______________|______________|_______________| |
| |Ջուր, լ|Փրփուրի|Ջուր,լ|Փրփուրի|Ջուր, լ|Փրփուրի| |
| | |ծախս, լ| |ծախս, լ| |ծախս, լ| |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|1 |350 |350 |230 |230 |160 |160 |45 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|2 |1000 |800 |670 |550 |460 |360 |90 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|3 |1800 |1300 |1200 |900 |820 |630 |135 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|4 |3600 |2600 |2400 |1800 |1700 |1100 |135 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|5 |8100 |4500 |5400 |3000 |3900 |2200 |180 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|6 |11800 |6000 |7900 |4000 |5800 |2900 |225 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|7 |18200 |7900 |12100 |5300 |8800 |3800 |225 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|8 |27300 |10800 |18200 |7200 |12800 |5100 |450 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|9 |36400 |13500 |24300 |9000 |17100 |6300 |450 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|10 |48200 |16600 |32300 |11200 |22800 |7900 |450 |
.___________________________________________________________________.
բ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: