Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25 ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
31 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 369-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների չաշխատող ակտիվների գծով եկամուտների հաշվառումը համապատասխանեցնել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ը հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 20-ի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 369-Ն որոշմամբ  N 1099-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
------------------------- Արթուր Ջավադյան
21.12.2011թ.
------------------------- Վաչե Գաբրիելյան

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09-Ի (ԱՅՍՈՒՀԵՏ` ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09)

 

1. Կանոնակարգ 3/09-ի ամբողջ տեքստում «հետհաշվեկշռային», «հետհաշվեկշիռ» բառերը փոխարինել «արտահաշվեկշռային», «արտահաշվեկշիռ» բառերով համապատասխան հոլովաձևերով:

2. Կանոնակարգ 3/09-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ապահովագրական ընկերությունները ձևավորում են հնարավոր կորուստների պահուստ, որը (բացառությամբ ինվեստիցիոն արժեթղթերի գծով հնարավոր կորուստների պահուստի) կազմված է ընդհանուր պահուստից` ստանդարտ ակտիվների գծով և հատուկ պահուստից` խնդրահարույց (հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի) ակտիվների գծով,»:

3. Կանոնակարգ 3/09-ի 6-րդ կետի 1-ին ենթակետում`

1) «միջնորդավճարները,» բառը փոխարինել «պարգևավճարները, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժինը,» բառերով,

2) «պարունակող» բառից հետո լրացնել «այլ» բառով:

4. Կանոնակարգ 3/09-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «առևտրական նպատակով ձեռք բերված» բառերը փոխարինել «շահույթ կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

5. Կանոնակարգ 3/09-ի 8.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

6. Կանոնակարգ 3/09-ի 26-րդ կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

7. Կանոնակարգ 3/09-ի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Եթե ընկերությունը սույն կանոնակարգի 27-րդ կետի 1-4-րդ ենթակետերի համաձայն չի դասել ակտիվը ապահովվածություն չունեցող (բլանկային), Կենտրոնական բանկը իր հիմնավոր կարծիքով կարող է այդ ակտիվը դասել (համարել) ապահովվածություն չունեցող (բլանկային) սույն կանոնակարգի 27-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան:»:

8. Կանոնակարգ 3/09-ի գլուխ 4-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 4
ԱԿՏԻՎՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ) ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՈՒՄ»:

 

9. Կանոնակարգ 3/09-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Ապահովագրական ընկերություններն ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում են հնարավոր կորուստների պահուստների հաշիվներ, որտեղ արտացոլվում է ընդհանուր և հատուկ պահուստների հանրագումարը:»:

10. Կանոնակարգ 3/09-ի 32-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր պահուստը ձևավորվում է ստանդարտ ակտիվների գծով` հնարավոր կորուստների պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին:»:

11. Կանոնակարգ 3/09-ի 33-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ պահուստը ձևավորվում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով` հնարավոր կորուստների պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին:»:

12. Կանոնակարգ 3/09-ի 34-րդ կետում «ձևավորում է հատուկ պահուստ» բառերից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում» բառերը:

13. Կանոնակարգ 3/09-ը 34-րդ կետից հետո լրացնել 34.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«34.1. Ապահովագրական ընկերությունը ձևավորում է հատուկ պահուստ` արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում յուրաքանչյուր հսկվող ակտիվի 12%-ի, ոչ ստանդարտ ակտիվի 24%-ի, կասկածելի ակտիվի 60%-ի և անհուսալի ակտիվի 100%-ի չափով:»:

14. Կանոնակարգ 3/09-ի 36-րդ կետում`

1) 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվի համար` մինչև 15 %-ը,

բ. ոչ ստանդարտ ակտիվի համար` մինչև 25 %-ը,

գ. կասկածելի ակտիվի համար` մինչև 70 %-ը:

2) Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում.

ա. հսկվող ակտիվի համար` մինչև 18%-ը,

բ. ոչ ստանդարտ ակտիվի համար` մինչև 30%-ը,

գ. կասկածելի ակտիվի համար` մինչև 80%-ը:»,

2) 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

15. Կանոնակարգ 3/09-ի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Ակտիվն անհուսալի ճանաչվելու դեպքում, այն նույն օրվա ընթացքում պետք է դուրս գրվի ապահովագրական ընկերության հաշվեկշռից` հնարավոր կորուստների պահուստի հաշվին, և ապահովագրական ընկերությունը շարունակում է հաշվառել այն արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներում:»:

16. Կանոնակարգ 3/09-ի 38-ից 43-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

17. Կանոնակարգ 3/09-ի գլուխ 5-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 5
ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ) ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ»:

 

18. Կանոնակարգ 3/09-ի 44-րդ կետում`

1) «Ծանուցման» բառը փոխարինել «Արտահաշվեկշռային» բառով,

2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված ակտիվը կամ դրա մի մասը` թղթակցելով հնարավոր կորուստների պահուստի համապատասխան հաշվի հետ,»:

19. Կանոնակարգ 3/09-ի 45-րդ կետում «ընդհանուր և հատուկ» բառերը փոխարինել «հնարավոր կորուստների» բառերով:

20. Կանոնակարգ 3/09-ի 46-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

21. Կանոնակարգ 3/09-ի 47-րդ կետում`

1) «Ծանուցման» բառերը փոխարինել «Արտահաշվեկշռային» բառերով,

2) հանել «և տոկոսները» բառերը:

22. Կանոնակարգ 3/09-ի 47-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և տոկոսները» բառերը:

23. Կանոնակարգ 3/09-ի 47-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և տոկոսները» բառերը:

24. Կանոնակարգ 3/09-ի 48-րդ կետում.

1) «Ծանուցման» բառը փոխարինել «Արտահաշվեկշռային» բառով,

2) հանել «և տոկոսները» բառերը:

25. Կանոնակարգ 3/09-ի 49-րդ կետից հանել «և տոկոսները» բառերը: Կանոնակարգ 3/09-ի 51-րդ կետում «ընկերությունների ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների (կամ դրանց մի մասի)» բառերը փոխարինել «ընկերությունների արտահաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվների (կամ դրանց մի մասի)» բառերով:

26. Կանոնակարգ 3/09-ի 56-րդ կետում «առևտրական նպատակով ձեռք բերված» բառերը փոխարինել «շահույթ կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

27. Կանոնակարգ 3/09-ի 67-րդ կետում «առևտրական նպատակով ձեռք բերված» բառերը փոխարինել «շահույթ կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

28. Կանոնակարգ 3/09-ի 78-րդ կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

29. Կանոնակարգ 3/09-ի գլուխ 9-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9

 

ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ»:

 

30. Կանոնակարգ 3/09-ի 84-րդ կետի «Ծանուցման հաշիվներում» բառերը փոխարինել «Արտահաշվեկշռային հաշիվներում» բառերով:

31. Կանոնակարգ 3/09-ի 85-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

32. Կանոնակարգ 3/09-ի 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտահաշվեկշռային հաշիվներում հաշվառվող արժեթղթերը (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում արտահաշվեկշռային հաշիվներից.»:

33. Կանոնակարգ 3/09-ի 86.1 ենթակետում «արժեթղթի, տոկոսների և (կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասը)» բառերը փոխարինել «արժեթղթերի (կամ դրանց մի մասը)» բառերով:

34. Կանոնակարգ 3/09-ի 86.2 կետից հանել «և տոկոսները» բառերը:

35. Կանոնակարգ 3/09-ի 87-րդ կետից հանել «տոկոսները և (կամ) զեղչատոկոսները» բառերը: Կանոնակարգ 3/09-ի 88-րդ կետից հանել «և տոկոսները» բառերը և «ծանուցման» բառը փոխարինել «արտահաշվեկշռային» բառով:

36. Կանոնակարգ 3/09-ի 89-րդ կետից հանել «և տոկոսները» բառերը:

37. Կանոնակարգ 3/09-ի 91-րդ կետի «ծանուցման» բառը փոխարինել «արտահաշվեկշռային» բառով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 369-Ն
Որոշում