040.1182.211009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1182-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1407-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|Միջոցառման անվանումը|Նպատակը |Կատարողը |Կատարման |Ֆինանսական|
| | | |ժամկետը |ապահովումը|
|____________________|_______________|______________|__________|__________|
|106. Հայաստանի |սեղմված բնական |ՀՀ տրանսպորտի |2009 թ. | |
|Հանրապետության |կամ հեղուկացված|և կապի |սեպտեմբերի| |
|կառավարության 2005 |նավթային գազով |նախարարություն|3-րդ | |
|թվականի սեպտեմբերի |աշխատելու համար| |տասնօրյակ | |
|28-ի N 2388-Ն |ավտոտրանսպոր- | | | |
|որոշման մեջ |տային միջոցների| | | |
|փոփոխություններ և |վրա | | | |
|լրացումներ կատարելու|գազաբալոնային | | | |
|մասին» ՀՀ |սարքավորումների| | | |
|կառավարության |տեղադրման | | | |
|որոշման նախագիծը |գործունեության | | | |
|ՀՀ կառավարություն |և | | | |
|ներկայացնելը |գազաբալոնային | | | |
| |սարքավորումների| | | |
| |շահագործման | | | |
| |անվտանգության | | | |
| |բարձրացում | | | |
._________________________________________________________________________.
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1407-Ն որոշման 4-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ