ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-2211 (ՏԴ)
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան 2006 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-1183/2005 թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006 թվականի նոյեմբերի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Ղարախանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) և Հակոբ Ղարախանյանի` թիվ 025359 վարկային պայմանագիրը լուծելու, 21.746.457,6 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի և 4-րդ կետի համաձայն` դատարանի կողմից վճիռ կայացնելու օրվանից մինչև պարտապանի կողմից պահանջվող գումարն ամբողջությամբ բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային տոկոսադրույքի չափով վարկի մնացորդի` 19.922.800 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսները բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է լուծել 02.09.2004 թվականի թիվ 025359 վարկային պայմանագիրը, բռնագանձել պատասխանողից 19.922.800 ՀՀ դրամ վարկի մնացորդը և դրա նկատմամբ 31.01.2005 թվականի դրությամբ հաշվարկված տոկոսներն ու տույժերը` ընդամենը 21.746.457,6 ՀՀ դրամ, վճիռ կայացնելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը վարկի մնացորդի` 19.922.800 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել բանկային տոկոս:
Դատաքննության ընթացքում կողմերը` դատարան ներկայացնելով գրավոր հաշտության համաձայնություն, պահանջել են այն հաստատել և գործի վարույթը կարճել:
ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճվել է:
Վճռաբեկ բողոքը ներկայացրել է պատասխանող Հակոբ Ղարախանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
15.11.2006 թվականին կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել գրավոր ձևակերպված նոր հաշտության համաձայնություն, պահանջել են հաստատել այն:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՈՒսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի 15.11.2006 թվականի հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հետևաբար, կողմերի հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի 15.11.2006 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան «15» նոյեմբերի 2006 թ.
«Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունը (գրանցված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 13.09.1996 թ. թիվ 5 որոշմամբ, գրանցման համար 57, վկայական թիվ 0164, հասցեն` Երևան Վ. Սարգսյան փողոց 26/1)` ի դեմս գլխավոր տնօրեն Ա. Հանեսյան, որը գործում է կանոնադրության հիման վրա և վարկառու «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերությունը (հասցեն` Երևան Գայի պողոտա 18 բն 29)` ի դեմս գործադիր տնօրեն Խորեն Գարանյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա և քաղաքացի Հակոբ Ղարախանյանը (անձնագիր AA 0619798, 16.09.1996 թ. տրված 005-ի կողմից, հասցեն` Երևան Գայի պողոտա 18 բն 29), ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, առաջնորդվելով փոխշահավետ համագործակցությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի հիման վրա կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
Քաղաքացիական գործով ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերության և Հակոբ Ղարախանյանի` թիվ 025359 վարկային պայմանագիրը լուծելու, 21.746.457,6 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի և 4-րդ կետի համաձայն` դատարանի կողմից վճիռ կայացնելու օրվանից մինչև պարտապանի կողմից պահանջվող գումարն ամբողջությամբ բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած հաշվարկային տոկոսադրույքի չափով վարկի մնացորդի` 19.922.800 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսները բռնագանձելու պահանջների մասին,
1. ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 02.06.2005 թ. թիվ Տ-1183 վճռով հաստատված 01.06.2005 թ. հաշտության համաձայնության 2.5-րդ կետը և նշված վճռի կատարման համար 18.11.2005 թ. տրված ՏԿԹ 2091 կատարողական թերթի 2.5-րդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատասխանող «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում հայցվոր «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունն իրավունք ունի ստանալ «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերության գույքի և պատասխանող Հակոբ Ղարախանյանի կողմից գրավ դրված Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չոբանքարա հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ կատարողական թերթ»:
2. ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 02.06.2005 թ. թիվ Տ-1183 վճռով հաստատված 01.06.2005 թ. հաշտության համաձայնության տեքստի մյուս կետերում նշված «պատասխանողը» բառը վերաբերում է «Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերությանը:
3. Կողմերով տեղեկացված ենք հաշտության համաձայնությունը կնքելու հետ կապված իրավական հետևանքների մասին: Խնդրում ենք հաստատել սույն հաշտության համաձայնությունը և բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թ. թիվ Տ-1183 վճռի` եզրափակիչ մասի 2.5-րդ կետը և այդ մասով կարճել գործի վարույթը:
«Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ա. Հանեսյան ստորագրություն
«Էյջ Ընդ Ջի Էնթրփրայզիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Խ. Գարանյան ստորագրություն
Հակոբ Ղարախանյան ստորագրություն»:
2. ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի` հաշտության համաձայնության 2.5-րդ կետի մասը բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ