Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՊՐԱՆՔԱՆՅ ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2009  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 18.12.08 թիվ 1508-Ն որոշում)

i

040.1386.031207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1386-Ն

 

i

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պարզեցված հարկային հաշվառումը կարող են վարել միայն 2008 և 2009 ֆինանսական տարիների ընթացքում, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ավելացված արժեքի հարկի) չի գերազանցում 50,0 մլն դրամը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պարզեցված հարկային հաշվառումը վարող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների մնացորդների հաշվառման մասին պաշտոնական պարզաբանումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 23-ի

N 1386-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) վարման կարգը:

2. Սույն կարգը տարածվում է այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք 2007 թվականի որևէ ժամանակահատվածում հանդիսացել են պարզեցված հարկ վճարողներ և 2008 թվականին կարող էին հանդիսանալ պարզեցված հարկ վճարողներ` մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պայմաններում:

3. Հարկային հաշվառումը վարվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը:

 

II. ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

i

4. Տնտեսավարող սուբյեկտներն ապրանքանյութական արժեքների հաշվառումը վարում են և առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում, արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերում գրանցումները կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 և «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշումներով հաստատված կարգերին համապատասխան` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) ապրանքանյութական արժեքների տեղափոխումները չեն գրանցվում և դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի վրա գրանցման մասին գրառումներ չեն կատարվում.

2) ապրանքանյութական արժեքների առաքումները գրանցվում են միայն ապրանքանյութական արժեքների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու դեպքում, իսկ առանց սեփականության իրավունքի այլ անձանց անցնելու ապրանքանյութական արժեքների այլ գործարքները (դուրսգրում, ոչնչացում և այլն) չեն գրանցվում, և դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի վրա գրանցման մասին գրառումներ չեն կատարվում.

3) մանրածախ առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում կամ մանրածախ առևտրի օբյեկտներից և առևտրի իրականացման վայրերից շրջածախ առևտրի ձևով` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (գնորդներին) ապրանքանյութական արժեքները վաճառելիս սկզբնական (հաշվառման) փաստաթղթեր դուրս գրելու դեպքում գրանցումներ չեն կատարվում, և դուրս գրված սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի վրա գրանցման մասին գրառումներ չեն կատարվում.

4) մանրածախ առևտրի օբյեկտներից և առևտրի իրականացման վայրերից տարբերվող առևտրի այլ օբյեկտներում (պահեստներ, արտադրամասեր և այլն) կամ այդ օբյեկտներից շրջածախ առևտրի ձևով` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքանյութական արժեքները վաճառելիս դուրս են գրվում սկզբնական (հաշվառման) փաստաթղթերը, և առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի համապատասխան տողի 8-րդ սյունակում գրանցվում են ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, հաշվառման վայրի հասցեն):

 

III. ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՅԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

i

5. Առևտրային կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» N 2159-Ն որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 18.12.08 թիվ 1508-Ն որոշում)

i

7. Առևտրային կազմակերպությունները դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստներ չեն ստեղծում և այդ պահուստներին մասհանումներ չեն կատարում, իսկ դեբիտորականն և կրեդիտորական պարտքերի հաշվառումը վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2007
N 1386-Ն
Որոշում