Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2 ...

 

 

040.1072.240907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2007 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
22-Ի N 2399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) lll բաժնի 4-րդ կետը «մեկուսացրած» բառից հետո լրացնել «և հերմետիկացված» բառերով.

2) lV բաժնի`

i

ա. 3-րդ գլխի 68-րդ կետում «լցարանային գազաջրատաքացուցիչները» բառերը փոխարինել «ծավալային գազաջրատաքացուցիչները» բառերով,

i

բ. 3-րդ գլխի 76-րդ կետում «ՍՆԻՊ ll-35-76-ին» բառերը փոխարինել «ՀՀՇՆ lV-12.03.01-04-ին» բառերով,

i

գ. 3-րդ գլխի 84-րդ կետում «արտածվեն» բառը փոխարինել «վեր հանվեն» բառերով,

դ. 4-րդ գլխի 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«89) Շենքերում գազատարները պետք է անցկացվեն բաց տարբերակով: Ներքին գազատարները և կանգնակների վրա խցանային փականների տեղադրումն արգելվում է: Խցանային փականների տեղադրումը թույլատրվում է գետնախարսխային ներանցիչների վրա` շենքի արտաքին մասում:».

3) Vl բաժնի`

i

ա. 6-րդ գլխի 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «, կցվանքների մամլումով եռակցման դեպքում, ինչպես նաև սարքավորման աշխատանքի 10 օրական և ավելի դադարից հետո» բառերը,

i

բ. 7-րդ գլխի 30-րդ կետի առաջին պարբերության մեջ «նախաներկելը» բառը փոխարինել «մեկուսացնելը» բառով.

4) lX բաժնի`

i

ա. 19-րդ և 22-րդ կետերում «գոտկային կարաբինները» բառերը փոխարինել «ապահովման ճոպանի կեռիկները» բառերով,

i

բ. 21-րդ կետում «Կարճափող հրացանների/կարաբինների» բառերը փոխարինել «Ապահովման ճոպանի կեռիկների» բառերով,

i

գ. 24-րդ կետում «գոտկային կարաբինների» և «գոտկային կարաբինի» բառերը փոխարինել «ապահովման ճոպանի կեռիկների» բառերով.

5) X բաժնի`

i

ա. 17-րդ գլխի 3-րդ կետից հանել «բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի,» բառերը,

i

բ. 17-րդ գլխի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գազամատակարարման համակարգի բարձր և միջին ճնշման օբյեկտների գործարկումն իրականացվում է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

i

գ. 19-րդ գլխի 33-րդ կետում «էլեկտրական վիճակի» բառերը փոխարինել «էլեկտրաստատիկ լիցքավորվածության» բառերով,

i

դ. 19-րդ գլխի 42-րդ կետի առաջին պարբերության մեջ «միացման» բառը փոխարինել «միացումների» բառով,

i

ե. 19-րդ գլխի 46-րդ կետում «հորատման ստուգման միջոցով» բառերը փոխարինել «հորատման միջոցով» բառերով,

զ. 19-րդ գլխի 46-րդ կետի վերջին պարբերության մեջ «ամրության ստուգումը» բառերը փոխարինել «ամբողջականության (կիպության) ստուգումը» բառերով,

i

է. 19-րդ գլխի 56-րդ կետի վերջին պարբերության մեջ «200 մ» բառերը փոխարինել «200 մմ» բառերով,

i

ը. 22-րդ գլխի 87-րդ կետում «խտության» բառը փոխարինել «կիպության» բառով,

i

թ. 22-րդ գլխի 90-րդ կետում «Մամլման» բառը փոխարինել «Փորձարկման» բառով,

ժ. 22-րդ գլխի 91, 92, 106, 113, 115, 116, 117, 122, 123, 124, 126, 127, 131 և 132-րդ կետերում «լիցքավորելուց», «լիցքավորել», «լիցքավորումը», «լիցքավորվող», «լիցքավորման», «լիցքավորված» բառերը համապատասխանաբար փոխարինել «լցավորելուց», «լցավորել», «լցավորումը», «լցավորվող», «լցավորման», «լցավորված» բառերով,

ժա. 22-րդ գլխի 125-րդ կետում «գերլիցքավորման» բառը փոխարինել «գերլցավորման» բառով,

ժբ. 22-րդ գլխի 135-րդ կետից հանել «մեջը» բառը,

i

ժգ. 26-րդ գլխի 198-րդ կետից հանել «Գազի սարքավորման տեխսպասարկումը պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ:» բառերը,

ժդ. 26-րդ գլխի 207-րդ կետի վերջին պարբերությունից հանել «և ռեժիմային քարտի (ձևերը բերված են հավելված N 38, N 39-ում)» բառերը,

ժե. 26-րդ գլխի 214-րդ կետում «մետաղներից պահպանակներով» բառերը փոխարինել «պաշտպանիչ շերտով» բառերով,

i

ժզ. 27-րդ գլխի 229-րդ կետի վերջին պարբերության մեջ «ու» բառը փոխարինել «կամ» բառով.

i

6) ուժը կորցրած ճանաչել տեխնիկական կանոնակարգի NN 38 և 39 հավելվածները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2007
N 1072-Ն
Որոշում