Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների Քաղաքացիական գործ թիվ 3-1889(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                               2006թ.

նախագահող դատավոր` Ս. Արամյան

Քաղաքացիական գործ N 2-147-2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանի վճռաբեկ բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.01.2006թ. վճռի դեմ ըստ Մարինե Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Զավմիկ» ՍՊ ընկերության (այսուհետ` ընկերություն)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և ժառանգական գույքից առանձնացնել հասանելիք բաժինը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.01.2006թ. վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման նշված վեճի նկատմամբ:

 

Այս խախտումը հիմնավորվում է հետևյալ կերպ` գործով հաստատված հաշտության համաձայնությամբ ճանաչվել է ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված 9,34ք.մ. և 4,2ք.մ. մակերեսով ինքնակամ շինությունների և հարթակի նկատմամբ Մարինե Հովհաննիսյանի սեփականության իրավունքը,

2) գործը քննվել և վճիռ է կայացվել Երևանի քաղաքապետարանի իրավունքների մասին, վերջինիս մասնակից չդարձնելով գործի քննությանը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.01.2006թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Սույն գործով հաստատվել է հաշտության համաձայնություն Մարինե Հովհաննիսյանի և ընկերության միջև: Ընկերությանը սեփականությանը իրավունքով պատկանող այլ տարածքների հետ մեկտեղ Մարինե Հովհաննիսյանին սեփականության իրավունքով փոխանցվել է Երևան քաղաքի Մյասնիկյան 1 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված պետական սեփականության ներքո գտնվող հողամասի վրա կառուցված 9.34քմ և 4.2քմ մակերեսով ինքնակամ շինությունները և հարթակը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, քանի որ.

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

i

Սույն խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն վճիռը բեկանելու հիմք է:

 

2) Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

Սույն քաղաքացիական գործը քննվել և վճիռ է կայացվել Երևանի քաղաքապետարանի իրավունքների մասին, վերջինիս մասնակից չդարձնելով գործի քննությանը:

i

Նշված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն վճիռը բեկանելու հիմք է:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.01.2006թ. վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1889 (Ա)
Որոշում