(ուժը կորցրել է 22.11.12 թիվ 1571-Ն որոշում)
i
040.1490.031106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1490-Ն
i
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 131-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետը ճանաչվել է չեղյալ 24.06.10 թիվ 789-Ն որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1490-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ՀՀ ՕՀՊԿ) վարման կարգը:
i
2. ՀՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն որոշում)
3. ՀՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:
4. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`
i
ա) հաշվառման ենթակա են`
հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռում հաշվարկված հանքավայրերը,
կոնսերվացված հանքավայրերը,
օգտակար հանածոների երևակումները.
բ) հաշվառման ենթակա չեն`
ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,
երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:
(4-րդ կետը փոփ. 24.06.10 թիվ 789-Ն որոշում)
i
5. ՀՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`
ա) հանքավայրերի`
օգտակար հանածոների պաշարների հաստատման վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության անվանումը
աշխարհագրական տեղադիրքը,
լեռնաերկրաբանական պայմանները,
հետախուզման մեթոդիկան,
երկրաբանական կառուցվածքը,
չափերը,
օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,
պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.
բ) երևակումների`
աշխարհագրական տեղադիրքը,
լեռնաերկրաբանական պայմանները,
երկրաբանական կառուցվածքը,
կանխատեսվող չափերը,
օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:
(5-րդ կետը փոփ. 24.06.10 թիվ 789-Ն որոշում)
i
6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:
(6-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն որոշում)
7. ՀՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`
ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,
բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,
գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:
8. ՀՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:
9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: