Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵ ...

 

 

118.0870.290805

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         08           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 օգոստոսի 2005 թվականի N 870-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղումները ֆինանսավորելու մասին» N 703 որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղման, ուսուցման, մասնագիտական վերապատրաստման ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին իրականացվող օտարերկրյա պետություններ ծառայողական գործուղումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի

2005 թվականի օգոստոսի 17-ի

N 870-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին իրականացվող օտարերկրյա պետություններ ծառայողական գործուղումների (այսուհետ` գործուղումներ) համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կամ ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունը ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում.

ա) տեղեկանք գործուղվող անձի զբաղեցրած պաշտոնի (նշելով անձի` տվյալ պաշտոնում զբաղեցրած ժամանակամիջոցը և աշխատանքային պայմանագրի ժամկետը) և ֆունկցիոնալ պարտականությունների մասին,

բ) գործուղման նպատակի նկարագրությունը,

գ) ծրագրի շրջանակներում գործուղման անհրաժեշտության հիմնավորումը,

դ) հրավիրող կազմակերպության հրավերքի պատճենը,

ե) գործուղման ծախսերի նախահաշիվը` իր հաշվարկ-հիմնավորումով:

2. Գործուղման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությանն է ներկայացվում գործուղումից առնվազն քսան օր առաջ, բացառությամբ գործուղման օրվան նախորդող ավելի քիչ ժամկետում գործուղման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների առաջացման դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից գործուղման վերաբերյալ համաձայնություն կամ մերժում (սույն կարգով նախատեսված հիմքերով) տրվում է տվյալ գործուղման վերաբերյալ սույն կարգի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից գործուղման վերաբերյալ մերժման հիմք է հանդիսանում.

ա) սույն կարգի 1-ին կետով նախատեսված տվյալ գործուղման վերաբերյալ տեղեկատվության թերի կամ ոչ ամբողջությամբ ներկայացումը,

բ) գործուղումների ֆինանսավորման նպատակով նախատեսված միջոցների սպառված լինելը կամ բացակայությունը,

գ) տվյալ գործուղման ծախսերի նախահաշվով նախատեսված համապատասխան նորմաների անհամապատասխանությունը պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված, իսկ իրավաբանական անձանց համար համապատասխան վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրի կառավարման խորհրդի որոշմամբ կամ այլ իրավական ակտով սահմանված նորմաներին:

(4-րդ կետը փոփ. 07.03.06 թիվ 248-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.08.2005
N 870-Ն
Հրաման