Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2005  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )

010.0182.291204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «ե» կետը «գործունեություն իրականացնողները» բառերից հետո լրացնել «, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության, «բառերով.

բ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» կետերով`

«ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

թ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առևտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).

ժ) այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:».

գ) 4-րդ մասը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` վերակազմավորման դեպքերի)» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» կետերով`

«զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).

ը) տվյալ տարվա որևէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):».

բ) 2-րդ մասի «և «ե»» թվարկումը փոխարինել «, «ե», «զ», «է» և «ը»» թվարկումով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.

բ) վարձակալության մասով` 10 տոկոս.

գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.

դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:».

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

գ) 4-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում» բառերը փոխարինել «ծախսերը» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 2004 թվականի

ՀՕ-182-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-182-Ն օրենք