040.0081.160204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2004 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներում պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակություններին մատուցված ծառայությունների գնման և վճարումների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներում պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակություններին մատուցված ծառայությունների գնման և վճարումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 5-ի
N 81-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներում (այսուհետ` սրահներ) պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակություններին (այսուհետ` պատվիրակություն) մատուցված ծառայությունների գնման և վճարումների կատարման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի պահանջների համաձայն մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
3. Սրահներում պատվիրակություններին ծառայություններ մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան օդանավակայանների հետ կնքում է պայմանագրեր` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-95-Ն կարգադրությամբ նախատեսված անձանց սպասարկելու նպատակով:
4. Տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սրահներում պատվիրակություններին մատուցվելիք ծառայությունների ձեռքբերման համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում դրանց դիմաց վճարումները կատարվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան:
5. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայությունների մատուցման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսված, ապա ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են եռամսյակային կտրվածքով` տվյալ եռամսյակում մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջների կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության: