Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

 

 

010.0058.291203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի`

1) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ ենթակետ.

«8.1) արհեստագործական ուսումնարան` ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».

2) 15-րդ ենթակետից հանել «և կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.

3) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ ենթակետ.

«18.1) արհեստագործ` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».

4) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) կրտսեր մասնագետ` միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) նախնական մասնագիտական (արհեստագործական).»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի`

i

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:».

2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը համարել 4.1-րդ կետ.

3) 7-րդ կետը «հանրակրթության,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 21. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:

2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը` ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 22. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում:

3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաև անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը` ըստ մասնագիտությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 37-րդ հոդվածի`

i

1) 8-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.

2) 9-րդ կետը «ոչ պետական» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

i

29 դեկտեմբերի 2003 թվականի

ՀՕ-58-Ն

 

 

pin
ՀՀ 01.12.2003
N ՀՕ-58-Ն օրենք