Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0260.090903

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         09           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003275

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2003 թվականի N 260-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետև` ակտիվների դասակարգման կարգ) փոփոխությունները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման առաջին կետում նշված ակտիվների դասակարգման կարգի փոփոխությունները հաստատելու առաջարկով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված 1

 

       Հաստատված է                      Հաստատված է

    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

    2003 թվականի 30 հուլիսի          2003 թվականի 21 օգոստոսի

    թիվ 260-Ն որոշմամբ               թիվ 673-Ա որոշմամբ

 

    Հայաստանի Հանրապետության         Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`       ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար`

    ---------------- Տ. Սարգսյան     ---------------- Վ. Խաչատրյան

    ----- ---------- 2003 թ.         ----- ---------- 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2.5. Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը) հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով կուտակված, սակայն դեռևս փաստացի չհավաքագրված տոկոսին (և (կամ) տուժանքին) հակակշիռ գրանցված պահուստն է: Այն ձևավորվում է ակտիվը չաշխատող դասակարգելիս նրա գծով արդեն իսկ հաշվեգրված տոկոսների (և (կամ) տուժանքի) և հետագայում դրանց (տոկոսների (և (կամ) տուժանքի)) հաշվեգրումների չափով պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.07.2003
N 260-Ն
Որոշում