Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎ ...

124.0010.190503                                  ԳՐԱՆՑՎԱԾ Է

                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                      ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»         05           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403176

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

13 մայիսի 2003 թվականի N 03/10-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):

   Հաստատված է              Համաձայնեցված է          Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր   ֆինանսների և             կառավարությանն առընթեր

հարկային պետական         էկոնոմիկայի նախարարի հետ մաքսային պետական կոմիտեի

ծառայության պետի                                  նախագահի հետ

«13» 05 2003 թ.          «13» 05 2003 թ.          «13» 05 2003 թ.

թիվ 03/10-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`

i

ա) հրահանգի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«6.1. Հուշագրի շրջանակներում «Բնակարանաշինության» և «Ճանապարհաշինության» ծրագրերի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 3-ում նշված քանակներին համապատասխան ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից:»,

i

բ) հրահանգով հաստատված հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է),

գ) հրահանգը լրացնել նոր «հավելված 3-ով» (կցվում է):

i

Հավելված 1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և

Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման

հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և

պարտադիր վճարների գծով արտոնությունների

կիրառման» հրահանգի

Տեղեկանք N ...............

«...»........... 200 թ.

Սույնով հաստատվում է, որ

______________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում

______________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

______________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

գրանցված ___________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

______________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

ձեռք է բերում ______________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

______________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

Այդ աշխատանքների մի մասը կատարվում է

1.

______________________________________________________________________

(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

2.

______________________________________________________________________

(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում, նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

3.

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

Լինսի հիմնադրամի        Լինսի հիմնադրամի կողմից  ՀՀ ֆինանսների և

հայաստանյան             ֆինանսավորվող պատվիրատու էկոնոմիկայի նախարարության

ներկայացուցչություն     կազմակերպության          պատասխանատու անձ

կամ ծրագիր իրականացնող  պատասխանատու անձ գրասենյակի պատասխանատու անձ _______________________ _______________________ _______________________ (ստորագրություն, անուն, (ստորագրություն, անուն, (ստորագրություն, անուն,

ազգանուն)               ազգանուն)                ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)       Կ.Տ. (դրոշմակնիք)        Կ.Տ. (դրոշմակնիք)

Հավելված 3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և

Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման

հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և

պարտադիր վճարների գծով արտոնությունների

կիրառման» հրահանգի

.________________________________________________________________________.

|Ծրագրի     |Ապրանքատեսակի|Ապրանքատեսակի անվանումը               |Քանակը |

|անվանումը  |ծածկագիրը ըստ|                                      |       |

|           |ԱՏԳ ԱԱ-ի     |                                      |       |

|___________|_____________|______________________________________|_______|

|«Բնակարանա-|4407         |Անտառանյութեր` երկայնակի սղոցված կամ  |5000 մ3|

|շինարարութ-|             |ճեղքված, ռանդված կամ կեղևահանված,     |       |

|յան»       |             |տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված|       |

|           |             |բութակներով միացումներ ունեցող կամ    |       |

|           |             |առանց միացումների, 6 մմ-ից ավելի      |       |

|           |             |հաստությամբ                           |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7213         |Ձողեր` տաք գլանումով, ազատ փաթաթված   |1070   |

|           |             |կապոցներով երկաթից կամ չլեգիրացված    |տոննա  |

|           |             |պողպատից                              |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7214         |Ձողեր` երկաթից կամ չլեգիրացված        |2822   |

|           |             |պողպատից, առանց հետագա մշակման, բացի  |տոննա  |

|           |             |կռումից, տաք գլանումից, տաք ձգումից   |       |

|           |             |կամ տաք էկստրուզիայից, ներառյալ`      |       |

|           |             |ձողերը գլանումից հետո ոլորած, այլ     |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7216         |Անկյունակներ, ձևավոր  և  հատուկ       |261    |

|           |             |պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրացված    |տոննա  |

|           |             |պողպատից                              |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7303         |Խողովակներ և  փողակներ, չուգունից     |500    |

|           |             |ձուլված սնամեջ տրամատներ              |տոննա  |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7304         |Խողովակներ և  և  փողակներ, չուգունից  |313    |

|           |             |ձուլված սնամեջ տրամատներ              |տոննա  |

|___________|_____________|______________________________________|_______|

|«Ճանապարհա-|7213         |Ձողեր` տաք գլանումով, ազատ փաթաթված   |150    |

|շինության» |             |կապոցներով երկաթից կամ չլեգիրացված    |տոննա  |

|           |             |պողպատից                              |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7214         |Ձողեր` երկաթից կամ չլեգիրացված        |2600   |

|           |             |պողպատից, առանց հետագա մշակման, բացի  |տոննա  |

|           |             |կռումից, տաք գլանումից, տաք ձգումից   |       |

|           |             |կամ տաք էկստրուզիայից, ներառյալ`      |       |

|           |             |ձողերը գլանումից հետո ոլորած, այլ     |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7216         |Անկյունակներ, ձևավոր  և  հատուկ       |1200   |

|           |             |պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրացված    |տոննա  |

|           |             |պողպատից                              |       |

|           |_____________|______________________________________|_______|

|           |7312         |Ոլորված մետաղալար, մետաղաճոպան,       |50     |

|           |             |մետաղապարաններ, հյուսված քուղեր և     |տոննա  |

|           |             |համանման ապրանքներ` սև  մետաղներից,   |       |

|           |             |առանց էլեկտրական մեկուսացման          |       |

.________________________________________________________________________.

pin
Հարկային պետական ծառայություն
13.05.2003
N 03/10-Ն
Հրաման