Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈ ...

 

08.03.2024 -

 

040.0546.170507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2007 թվականի N 546-Ն

 

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների` բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(որոշման վերնագիրը և տեքստը խմբագրվել է 22.01.15 թիվ 80-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 12-ի

N 546-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթին համապատասխան` շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների` բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգի գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Շաքարի արտադրության համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների` բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա:

3. Եզրակացություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 2 ձևի.

3) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի պատճենները:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում` համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(4-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

4.1. Եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:

(4.1-ին կետը լրաց. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:

(5-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին:

(6-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

7. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվում է, եթե չի ներկայացվել 3-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը կամ չի պահպանվել 7-րդ կետի պահանջը:

9. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային եղանակով) տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

(9-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

10. Եզրակացություն տրամադրելու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա:

12. Հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի ներկայացման և հիմնավորող փաստաթղթերի (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել նոր եզրակացություն:

(12-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 341-Ն որոշում)

13. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կարող է տրամադրվել եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:»:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՄՈՒՄ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Դիմող _______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

հասցեն)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

 

1. Ապրանքի ներմուծման պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

2. Ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը.

3. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

 

_________________________________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _________________ ________________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Անվանումը               |Ապրանքի      |Քանակը|Միավոր արտադրանքի |

|ը/կ|                        |ծածկագիրն ըստ|(կգ)  |վրա ծախսվող հումքի|

|   |                        |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի|      |քանակը (կգ)       |

|___|________________________|_____________|______|__________________|

|1. |Ներմուծված ապրանքը      |             |      |                  |

|   |----------------------  |             |      |                  |

|   |----------------------- |             |      |                  |

|   |----------------------- |             |      |                  |

|___|________________________|_____________|______|__________________|

|2. |1) Վերամշակումից հետո   |             |      |                  |

|   |ստացվելիք ապրանքային    |             |      |                  |

|   |արդյունքը               |             |      |                  |

|   |                        |             |      |                  |

|   |2) վերամշակման          |             |      |                  |

|   |արդյունքում գոյացած`    |             |      |                  |

|   |- թափոններ              |             |      |                  |

|   |- մնացորդներ            |             |      |                  |

|   |- արտադրական կորուստներ |             |      |                  |

.____________________________________________________________________.

 

Դիմող _________________ _______________________

            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու

Գտնվելու վայրը

Վերամշակման համար ներմուծված ապրանքի մատակարարը

Հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի համարը և ամսաթիվը

 

.____________________________________________________________________.

|Վերամշակման համար        |Վերամշակման արդյունքը                     |

|ներմուծված ապրանքներ     |                                          |

|_________________________|__________________________________________|

|անվա-|ապրանքի  |չափի|քա- |անվա-|ապրանքի  |չափի|քանակությունը        |

|նումը|ծածկագիրն|միա-|նակը|նումը|ծածկագիրն|միա-|_____________________|

|     |ըստ ԵԱՏՄ |վորը|    |     |ըստ ԵԱՏՄ |վորը|ընդամենը|արտադրական  |

|     |ԱՏԳ ԱԱ-ի |    |    |     |ԱՏԳ ԱԱ-ի |    |        |թափոնների,  |

|     |         |    |    |     |         |    |        |մնացորդների,|

|     |         |    |    |     |         |    |        |կորուստների |

|     |         |    |    |     |         |    |        |քանակը      |

|_____|_________|____|____|_____|_________|____|________|____________|

|  1  |    2    |  3 |  4 |  5  |    6    | 7  |    8   |     9      |

|_____|_________|____|____|_____|_________|____|________|____________|

|     |         |    |    |     |         |    |        |            |

.____________________________________________________________________.

 

Ծանոթագրություն

 

Եզրակացություն տվող ___________ _________________ ___________________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Եզրակացություն տալու ամսաթիվը

 

____ ______________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2007
N 546-Ն
Որոշում