Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

Վարչական գործ

թիվ ՎԴ/0518/05/19

2023 թ.

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    16 հունվարի 2023 թ.                         ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

քննարկելով ըստ դիմումի ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարան, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ` ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը` ՀՀ, ք. Երևան, Արամի 23 շենքի մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Ազրոյան, դատավորներ` Գ. Առաքելյան, Կ. Զարիկյան, Դ. Դանիելյան, Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սարգսյան, դատավորներ` Ա. Պողոսյան, Կ. Բաղդասարյան, Ա. Բաբայան, Ա. Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2020 թվականի որոշմամբ ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 13.01.2023 թվականի որոշմամբ ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարել է` Վերաքննիչ դատարանի 09.10.2020 թվականի որոշումը բեկանել է, և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակի արդյունքում որոշման 1-ին էջի սկզբնամասում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման ամսաթիվ «2023 թվականի հունվարի 13-ի» փոխարեն տպագրվել է «2022 թվականի հունվարի 13», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Թիվ ՎԴ/0518/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել հետևյալ կերպ.

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.01.2023 թվականի որոշման 1-ին էջի սկզբնամասի «2022 թվականի հունվարի 13-ին» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 13-ին» բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 օգոստոսի 2023 թվական:

 

Միասնական կայք` 21.08.23-03.09.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.01.2023
N ՎԴ/0518/05/19
Որոշում