Սեղմել Esc փակելու համար:
{18.11.2022 - 23.07.2024} «ՍԵՐՄԵՐԻ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{18.11.2022 - 23.07.2024} «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.2022  -ից մինչեւ   23.07.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1087-Ն

 

i

«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

i

1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի իրականացումը.

գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության գնահատման հետագծելիության գործարկումը,

դ. Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1124-Ն որոշում)

i

3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացում.

2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

4) բույսերի սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

5) սերմերի և տնկանյութի հավաստագրման ծառայությունների մատուցում.

6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացում.

7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում, ապրոբատորների արտոնագրերի տրամադրում.

8) բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի և տնկանյութի վաճառք.

9) բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի, սերմնանյութի և տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացումը.

10) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

11) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ` բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացում:

(3-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1124-Ն որոշում)

4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը: Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 17.11.2022 թիվ 1748-Ն որոշում)

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 1

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2021
N 1087-Ն
Որոշում