Սեղմել Esc փակելու համար:
ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅ ...

 

 

040.1182.290903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1182-Ն

 

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1182-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողություն իրականացնող իրավասու մարմինները, և կանոնակարգվում է դրանց գործունեությունը:

2. Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների` օրենքով սահմանված կարգով և դեպքերում հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում սանիտարահամաճարակային չափորոշիչների, սանիտարական նորմերի, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ:

Եթե հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ գերազանցվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ապա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 24 ժամվա ընթացքում համապատասխան տվյալներ է տրամադրում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, իր համապատասխան ստորաբաժանումներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` այդ իրավիճակների համար համապատասխան կազմակերպչական և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է տարածաշրջանային կարևորություն ունեցող ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աղակալումից, ալկալիացումից, ճահճացումից, աղտոտումից և էրոզիայից պահպանելու նկատմամբ հսկողություն, ոռոգման, դրենաժային և գրունտային ջրերի քիմիական հետազոտություններ` դրանք ոռոգման նպատակով օգտագործելու պիտանիության, հողատեսքերում աղակալում ու ալկալիացում առաջացնելու վտանգավորության պարզաբանման նպատակով և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը, իրականացված գործունեության մասին, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նապարարությունն իրականացնում է բնական աղետների` փլուզումների, հեղեղումների, երկրաշարժերի, էկոլոգիական աղետների, երաշտի վտանգի գնահատման ու կանխատեսման նկատմամբ հսկողություն և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հսկողություն ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) որակական ու քանակական ցուցանիշների, հոսքի ձևավորման գոտու, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի ու ապրելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների ջրային ռեսուրսների վրա բնական և մարդածին գործոնների ազդեցության գնահատման նկատմամբ, ինչպես նաև համակարգում ու ամփոփում է իր և շահագրգիռ մարմինների կողմից ստացված տվյալները` Ջրի ազգային ծրագրում ընդգրկելու, ինչպես նաև ռազմավարության հետագա փուլերի մշակման և հետագա հսկողություն իրականացնելու համար:

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1182-Ն
Որոշում