Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ...

 

 

600.0323.021216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2016 թվականի N 323-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 495-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 91-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

i

1) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 495-Ն որոշումը,

i

2) 2009 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 91-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 23-ի

N 323-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ջրային ոլորտում լիցենզավորված և մինչև 2020 թվականի հունվարի 1-ը առանց լիցենզիայի ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձանց (այսուհետ` Անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ֆինանսական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) ներկայացման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների, ինչպես նաև համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների և բացառապես սեփական կարիքների համար ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող անձանց վրա:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 29.11.17 թիվ 509-Ն որոշում)

i

4. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևերով (Ֆ 2-1-Ֆ 2-7):

i

5. Սույն կարգի N 2 հավելվածի` Ֆ 2-1 ձևով սահմանված հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում եռամսյակային (տարվա սկզբից` աճողական) արդյունքներով, իսկ Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերով սահմանված հաշվետվությունները` տարեկան արդյունքներով:

(5-րդ կետը փոփ. 29.11.17 թիվ 509-Ն որոշում)

i

6. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցող անձը հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով է ներկայացնում նաև`

1) Հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը` եռամսյակային (տարվա սկզբից` աճողական) արդյունքներով,

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:

(6-րդ կետը փոփ. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

7. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձը հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:

(7-րդ կետը փոփ. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

i

8. Անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

(8-րդ կետը փոփ. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

9. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

(9-րդ կետը փոփ. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

10. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում` հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:

(10-րդ կետը փոփ. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

i

11. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

(11-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

12. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունները Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով Հանձնաժողով են ներկայացվում նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:

(12-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

13. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

(13-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

14. Հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվությունները ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում հաշվետվություններում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ:

(14-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

15. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում Անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ: Սույն կարգի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:

(15-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 233-Ն որոշում)

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 23-ի

N 323-Ն որոշմամբ սահմանված

կարգի

 

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 29.11.17 թիվ 509-Ն որոշում)

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.11.2016
N 323-Ն
Որոշում