Սեղմել Esc փակելու համար:
{25.05.1998 - 06.08.1998} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.05.1998 - 06.08.1998} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

01.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.1998  -ից մինչեւ   06.08.1998  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

25.05.1998 - 06.08.1998

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգությունից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը:

Այդ խնդրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը որոշում է, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցավոր և սահմանում է հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա պատիժները:

(1-ին հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 2.

(2-րդ հոդ. վերացվել է 19.05.94 ՀՕ-102 օրենքով)

 

i
Հոդված 3. Քրեական պատասխանատվության հիմքերը

 

Քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է միայն հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձը, այսինքն` նա, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարել է քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:

Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղավոր ճանաչվել, ինչպես նաև քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:

(3-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 4. Քրեական օրենքների ներգործությունը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարված արարքների նկատմամբ

 

Այն բոլոր անձինք, ովքեր հանցագործություն կատարել են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող քրեական օրենքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում հանցագործություն կատարած օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և մյուս այն քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն քրեական գործերով ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության դատարաններին, լուծվում է դիվանագիտական կարգով:

(4-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ներգործությունը արտասահմանում կատարված արարքների նկատմամբ

 

Եթե արտասահմանում հանցագործություններ կատարած ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվության են կանչվել կամ դատի են տրվել Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, քրեական պատասխանատվության ենթակա են սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նույն հիմունքներով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության գտնվող և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել արտասահմանում:

Եթե հիշյալ անձինք իրենց կատարած հանցագործությունների համար պատիժ են կրել արտասահմանում, դատարանը կարող է նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանորեն մեղմացնել կամ հանցավորին իսպառ ազատել պատիժ կրելուց:

Արտասահմանում կատարած հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քրեական օրենքներով պատասխանատվության ենթակա են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

(5-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 6. Քրեական օրենքի ներգործությունը ժամանակի մեջ

 

Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այդ արարքը կատարելու պահին գործող օրենքով:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է նաև դրա հրատարակումից առաջ կատարված արարքների վրա:

Արարքի պատժելիությունը սահմանող կամ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Նոր քրեական օրենքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տերիտորիայում ուժի մեջ է մտնում նրա հրապարակումից տասն օր անցնելուց հետո, եթե այդ իսկ օրենքում չի մատնանշվում այն գործողության մեջ դնելու այլ ժամկետ:

 

i

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 7. Հանցագործություն հասկացությունը

 

Հանցագործություն է համարվում սույն օրենսգրքով նախատեսված հասարակության համար վտանգավոր այն արարքը (գործողությունը կամ անգործությունը), որն ուղղված է քաղաքացիների անձի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների, սեփականության բոլոր ձևերի և ամբողջ պետական ու իրավական կարգի դեմ:

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում:

(7-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 14.06.94 ՀՕ-107 օրենքներ)

 

i
Հոդված 7.1 Ծանր հանցագործություն հասկացությունը

 

Ծանր հանցագործություններ են համարվում սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հանրորեն առավել վտանգավորություն ներկայացնող դիտավորյալ արարքները:

Ծանր հանցագործությունների թվին են պատկանում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները (59-68 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ազգային և ռասայական իրավահավասարության խախտումը (69 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), բանդիտիզմը (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունները (72.1 հոդված), մաքսանենգությունը (73 հոդված), մասսայական անկարգությունները (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը (81 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը (82 հոդված), գույքի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը (86 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր, 89 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր, 90 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտը (87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), ավազակությունը (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթումը (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանությունը (99 և 100 հոդվածներ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը (105 հոդված), բռնաբարությունը (112 հոդված), պատանդներ վերցնելը (130.1) ծանրացուցիչ հանգամանքներում կատարված իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը (183 հոդվածի երկրորդ մաս), կաշառք ստանալը (185 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում միջնորդությունը կաշառքի համար կամ կաշառք տալը (185.1 հոդվածի երկրորդ մաս, 186 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (190 հոդվածի երկրորդ մաս), ծանր հետևանքներ առաջացրած ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը (191 հոդվածի երկրորդ մաս), ցուցմունքներ տալուն հարկադրելը ծանրացուցիչ հանգամանքներում (193 հոդվածի երկրորդ մաս), ոտնձգությունը միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ (209.1 հոդված), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանությունը (222 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), օդանավ փախցնելը (180.1 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանց վաճառքը (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելը, այլև դրանց հափշտակումը ծանրացուցիչ հանգամանքներում (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը (232.1 հոդված), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախատելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.7 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.9 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.10 հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչնդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.11 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (237.12 հոդվածի երկրորդ մաս), անհնազանդությունը ծանրացուցիչ հանգամանքներում (246 հոդվածի «բ» և «գ» կետերը), պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը (248 հոդված), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը (250 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետերը), դասալքությունը (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (259 հոդվածի «բ» և «գ» կետերը), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելը (265 հոդվածի «գ» կետը):

(7-րդ հոդ. խմբ. 28.06.72, 28.04.77, 06.09.72, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 16.08.76, 28.04.77, 29.12.82, 31.07.84, 23.10.87, 25.07.88, 10.03.90, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27, 04.11.96 ՀՕ-85 օրենքներ)

 

Հոդված 8. Հանցագործությունը դիտավորությամբ կատարելը

 

Հանցագործությունը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

 

Հոդված 9. Հանցագործությունը անզգուշությամբ կատարելը

 

Հանցագործությունը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարող անձը նախատեսել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք, կամ չի նախատեսել այդպիսի հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

 

i
Հոդված 10. Անչափահասների պատասխանատվությունը

 

Քրեական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է նախքան հանցագործություն կատարելը:

Այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակում, ենթակա են քրեական պատասխանատվության միայն սպանության (99-103 հոդվածներ), առողջությունը քայքայող դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու (105-108 հոդվածներ, 109 հոդվածի առաջին մաս), բռնաբարության (112 հոդված), ավազակության (88 հոդված), գողության (86 հոդված), կողոպուտի (87 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երկրորդ ու երրորդ մասեր), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը ծանր հետևանքներ է առաջացրել (96 հոդվածի երկրորդ մաս), թմրանյութեր հափշտակելու (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար (232.1 հոդված), այլև այնպիսի դիտավորյալ գործողություններ կատարելու համար, որոնք կարող էին գնացքի խորտակում առաջացնել (81 հոդված)

Եթե դատարանը կգտնի, որ մինչև տասնութ տարեկան դառնալը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող հանցագործություն կատարած անձի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու, ապա դատարանը նման անձի նկատմամբ կարող է կիրառել դաստիարակչական բնույթի այնպիսի հարկադրական միջոցներ, որոնք քրեական պատիժ չեն համարվում (սույն օրենսգրքի 58 հոդված)

Այս հոդվածի երրորդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում դատարանը, դատախազը և, դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից նրա վերաբերյալ նյութերն ուղարկելով անչափահասների գործերի հանձնաժողովին` անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:

(10-րդ հոդ. խմբ. 25.02.65, 29.07.67, 29.01.75, 28.04.77, 29.12.82, 11.05.92 օրենքներ)

 

i
Հոդված 11. Անմեղսունակություն

 

Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հանրորեն վտանգավոր արարքը կատարելու պահին գտնվելիս է եղել անմեղսունակության վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել սույն օրենսգրքի 53-56 հոդվածներով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

Պատժի ենթակա չէ նաև այն անձը, որը հանցագործությունը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթակա լինել պատժի:

 

i
Հոդված 12. Պատասխանատվությունը հարբած վիճակում կատարած հանցագործության համար

 

Հարբած վիճակում հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:

Դատարանը, պատիժ նշանակելու հետ միաժամանակ, սույն օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան, կարող է որոշում կայացնել խրոնիկական ալկոհոլիկ կամ թմրադեղամոլ ճանաչված անձին հարկադրաբար բուժելու մասին:

 

i
Հոդված 13. Անհրաժեշտ պաշտպանություն

 

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` Հայաստանի Հանրապետության շահերը, հանրային շահերը, պաշտպանվողի կամ մի այլ անձի անձնավորությունը կամ իրավունքները հանրորեն վտանգավոր ոտնձգությունից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում է համարվում պաշտպանության ակնհայտ անհամապատասխանությունը ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

(13-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 14. Ծայրահեղ անհրաժեշտություն

 

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնալիս է եղել Հայաստանի Հանրապետության շահերին, հանրային շահերին, տվյալ անձի կամ այլ քաղաքացիների անձնավորությանը կամ իրավունքներին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

(14-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 15. Պատասխանատվությունը հանցագործություն նախապատրաստելու համար և հանցափորձ կատարելու համար

 

Հանցագործության նախապատրաստություն է համարվում հանցագործություն կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, կամ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը:

Հանցափորձ է համարվում այն դիտավորյալ գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցագործություն կատարելուն, ընդ որում` եթե հանցագործությունը մինչև վերջը չի հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով:

Հանցագործության նախապատրաստության համար և հանցափորձ կատարելու համար պատիժ է նշանակվում տվյալ հանցագործության վերաբերյալ պատասխանատվություն նախատեսող օրենքով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանն ու այն պատճառները, որոնց հետևանքով հանցագործությունը մինչև վերջ չի հասցվել:

 

Հոդված 16. Հանցագործություն կատարելուց կամովին հրաժարվելը

 

Այն անձը, որը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն դեպքում, եթե նրա փաստորեն կատարած արարքը այլ հանցակազմ է պարունակում:

 

Հոդված 17. Հանցակցություն

 

Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը:

Կատարողների հետ միասին հանցագործության մասնակիցներ են համարվում նաև կազմակերպիչները, դրդիչները և օժանդակողները:

Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցագործությունը:

Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել է հանցագործության կատարումը կամ ղեկավարել է դրա կատարումը:

Դրդիչ համարվում է հանցագործություն կատարելուն հակող անձը:

Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործության կատարմանը օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, միջոցներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները:

Դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի հանցագործության կատարման մասնակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը:

 

Հոդված 18. Պարտակում

 

Հանցագործի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացած պարտակումը պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

 

Հոդված 19. Հանցագործության մասին չհայտնելը

 

Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին չհայտնելը քրեական պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 3.
ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 20. Պատժի նպատակները

 

Պատիժը ոչ միայն մեղքի քավումն է կատարված հանցագործության համար, այլև նպատակ ունի դատապարտվածներին ուղղել և վերադաստիարակել աշխատանքին ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել նոր հանցագործությունների կատարումն ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից:

Պատիժը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել մարդկային արժանապատվությունը:

(20-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 21. Պատժի տեսակները

 

Հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ հիմնական պատիժները`

1) ազատազրկում.

2) աքսոր.

3) արտաքսում.

4) ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման.

5) որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում.

6) տուգանք.

7) պաշտոնանկություն.

8) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը.

9) հասարակական պարսավանք:

Ժամկետային ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով:

Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվող անձանց կամ այլ պորտաբույծ կյանք վարող, ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափող, ինչպես նաև անձնագրային սիստեմի կանոնները խախտող անձանց նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով:

Բացի հիմնական պատիժներից, դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ լրացուցիչ պատիժները`

գույքի բռնագրավում.

զինվորական կամ հատուկ կոչումից զրկում.

ծնողական իրավունքներից զրկում:

Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը, պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը կարող են կիրառվել որպես հիմնական և լրացուցիչ պատիժներ:

(21-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.12.87 օրենքներ)

 

i
Հոդված 22. Բացառիկ պատժամիջոց` մահապատիժ

 

Որպես բացառիկ պատժամիջոց` մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում` «Պետական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում` պետական հանցագործությունների համար, դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենքներում ու սույն օրենսգրքի հոդվածներում նշված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված առանձին դեպքերում` նաև մի քանի այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Մահապատժի չեն կարող դատապարտվել մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձինք և հանցագործություն կատարելու ժամանակ կամ դատավճիռն արձակվելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: Մահապատիժ չի կարող կիրառվել դատավճռի կատարման պահին հղի վիճակում գտնվող կնոջ նկատմամբ:

(22-րդ հոդ. խմբ. 14.04.62, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 23. Ազատազրկում

 

Ազատազրկում սահմանվում է երեք ամսից մինչև տասը տարի ժամանակով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած հանցագործությունների համար և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ` ՀՀ օրենսդրությամբ և սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ տարուց ոչ ավելի ժամանակով: Մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով:

Մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամանակը չի կարող տասը տարուց ավելի լինել:

Դատարանի դատավճռով ազատազրկման ձևով պատժի կրումը նշանակվում է`

ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում, ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի գաղութներում կամ բանտում, ինչպես նաև ընդհանուր և ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում:

Ուղղիչ աշխատանքային գաղութներում պատժի կրումը տղամարդկանց նկատմամբ նշանակվում է`

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների, այսինքն`առանց ծանրացուցիչ հանգամանքների խարդախության միջոցով կատարված գույքի հափշտակման (89 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված գույքի հափշտակման (90 հոդվածի առաջին մաս), խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքին վնաս պատճառելու (93 հոդված), գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս), առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված), ապօրինաբար աբորտ կատարելու (120 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելու (124 հոդված), վտանգի մեջ թողնելու (128 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զրպարտության (131 հոդված), վատորակ շինարարության (153 հոդված), գնորդներին և պատվիրատուներին խաբելու (157 հոդվածի երկրորդ մաս), բնակչության սպասարկման հետ կապված աշխատանքներ կատարելու համար քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու (157.1 հոդվածի երկրորդ մաս), բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողման (157.3 հոդվածի երկրորդ մաս), փոստային վճարանիշեր և ուղետոմսեր կեղծելու (161 հոդված), բնակելի տարածությունը ապօրինաբար մեկ ուրիշին զիջելու (163 հոդված), անասնաբուժական կանոնները խախտելու (165 հոդված), բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնները խախտելու (166 հոդված), ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելու (167 հոդված), ապօրինի որսի (168 հոդված), ջրօգտագործման կանոնները խախտելու (170 հոդված), ապօրինի անտառահատման (171 հոդված), ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելու (172 հոդվածի երկրորդ մաս), հարբած վիճակում տրանսպորտի միջոցներ վարելու (176.2 հոդված), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու (182 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու (183 հոդվածի առաջին մաս), պաշտոնեական կեղծիքի (187 հոդված), հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու (189 հոդված), միջամտություն դատական գործերի լուծմանը (191.1 հոդվածի երկրորդ մաս), դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալու (191.2 հոդված), փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելու (194 հոդված), ակնհայտ սուտ մատնության (195 հոդված), ակնհայտ սուտ ցուցմունք տալու (196 հոդված), անձնական երաշխավորի կողմից ստանձնած պարտականությունները չկատարելու (200 հոդված), հանցագործությունների մասին չհայտնելու (206 հոդված), քաղաքացիներից ոչ գույքային բնույթի փաստաթղթեր հափշտակելու (212 հոդված), անչափահասներին հարբած վիճակի հասցնելու (231.1 հոդված) համար հինգ տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին, բացառությամբ նույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկվածների` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին կամ նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրածներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին` հատուկ ռեժիմի գաղութներում.

Ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին, ինչպես նաև առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկված դիտավորյալ հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

ազատազրկման դատապարտվող մյուս կանանց` ընդհանուր ռեժիմի գաղութներում:

Դաստիարակչական-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առաջին անգամ ազատազրկման դատապարտվող արական սեռի անչափահասներին, ինչպես նաև իգական սեռի անչափահասներին` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրած արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում:

Ելնելով կատարված հանցագործության բնույթից և հանրության համար դրա վտանգավորության աստիճանից, հանցավորի անձնավորությունից և գործի այլ հանգամանքներից, դատարանը, նշելով ընդունված որոշման շարժառիթները, կարող է ազատազրկման կրումը նշանակել` առաջին անգան անզգուշությամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ` ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութներում. մյուս ազատազրկման դատապարտվածներին, բայց հատկապես վտանգավոր ռեցիդիվիստներ չճանաչվածներին` ցանկացած տեսակի ուղղիչ-աշխատանքային գաղութներում, բացի հատուկ ռեժիմի գաղութներից և գաղութ-բնակավայրերից. դատապարտված արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութների փոխարեն ընդհանուր ռեժիմի դաստիարակչական-աշխատանքային գաղութներում:

Պատժի ամբողջ ժամանակի կամ նրա մի մասի ընթացքում բանտարկության ձևով ազատազրկում կարող է նշանակվել`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին.

տասնութ տարեկան դառնալուց հետո առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ (59-68 հոդվածներ) կատարած անձանց.

տասնութ տարեկան դառնալուց հետո սույն օրենսգրքի 71 հոդվածով նախատեսված այլ ծանր հանցագործություններ կատարած և դրանց համար հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված անձանց:

Դատարանը դատապարտյալի նկատմամբ նշանակված ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով:

(23-րդ հոդ. խմբ. 28.04.77, 28.08.85, 24.27.86, 10.05.90, 01.07.91, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212 օրենքներ)

 

i
Հոդված 23.1 Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ

 

Դատարանի դատավճռով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ կարող է ճանաչվել`

1) այն անձը, որը նախկինում ազատազրկման է դատապարտվել առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդվածի երկրորդ մաս), գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակման (90 հոդվածի չորրորդ մասով), գույքին տիրանալու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), 99, 100 հոդվածներով (բացի մոր կողմից իր նորածին երեխայի սպանությունից) և 248 հոդվածի «գ» կետով նախատեսված դիտավորյալ սպանության, մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության, կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ կատարված ոտնձգության (209.1 հոդված), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված) համար և նորից կատարել է թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով.

2) այն անձը, որը նախկինում, ինչ հաջորդականությամբ ուզում է լինի, երկու անգամ ազատազրկման է դատապարտվել առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), մասսայական անկարգությունների (74 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը հափշտակելու (86 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), գույքին տիրանալու նպատակով կատարված ավազակության (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), 99, 100 հոդվածներով (բացի մոր կողմից իր նորածին երեխայի սպանությունից) և 248 հոդվածի «գ» կետով նախատեսված դիտավորյալ սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդված), բռնաբարության (112 հոդված), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), կաշառք ստանալու (185 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ կատարված ոտնձգության (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու (232.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու, այդպիսի նյութեր վաճառելու (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելու, այլև դրանք ծանրացուցիչ հանգամանքներում հափշտակելու (229.1 հոդված), համար և նորից կատարել է թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման երեք տարուց ավելի ժամանակով.

3) այն անձը, որը նախկինում, ինչ հաջորդականությամբ ուզում է լինի, երեք կամ ավելի անգամ ազատազրկման է դատապարտվել չարամիտ խուլիգանության (222 հոդվածի 2-րդ մաս) կամ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում թվարկված հանցագործությունների համար և նորից կատարել է չարամիտ խուլիգանություն կամ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման.

4) այն անձը, որն ազատազրկման ձևով պատիժը կրում է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերում թվարկված հանցագործություններից որևէ մեկի համար և նորից կատարել է դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվում ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով:

Դատարանը, անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հարցը քննության առնելիս, հաշվի է առնում հանցավորի անձնավորությունը, կատարած հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց շարժառիթները, հանցավոր մտադրությունների իրականացման աստիճանը, հանցագործությունների կատարմանը մասնակցելու աստիճանն ու բնույթը և գործի մյուս հանգամանքները: Դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի դատավճռում:

Անձի առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հարցը լուծելիս հաշվի չի առնվում այդ անձի դատվածությունը մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված դատվածությունը:

Անձը դադարում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչվելուց, երբ վերացվում է նրա դատվածությունը:

Սույն օրենսգրքի հատուկ մասի` առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները կիրառվում են այն դեպքերում, երբ անձն օրենքով սահմանված կարգով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ է ճանաչվել մինչև տվյալ հանցագործությունը կատարելը:

(23.1-ին հոդ. խմբ. 26.12.69, 28.06.72, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 16.08.76, 28.04.77, 28.05.80, 29.12.82, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 04.11.96 ՀՕ-85 օրենքներ)

 

i
Հոդված 23.2 Պայմանականորեն ազատազրկման դատապարտելը դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով

(23.2-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից` 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 24. Աքսոր և արտաքսում

 

Աքսորը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` նրա պարտադիր վերաբնակեցումով որոշակի վայրում:

Արտաքսումը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` արգելելով նրան բնակվելու որոշակի վայրերում:

Աքսորը և արտաքսումը, թե որպես հիմնական և թե որպես լրացուցիչ պատիժ, կարող են նշանակվել. աքսորը երկուսից մինչև հինգ տարի, արտաքսումը մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

Աքսորը և արտաքսումը, որպես լրացուցիչ պատիժ, կարող են կիրառվել միայն օրենքում հատկապես մատնանշված դեպքերում:

Աքսորը և արտաքսումը չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չեն դարձել: Աքսորը չի կիրառվում նաև հղի կանանց և իրենց խնամքի տակ մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ:

Աքսորը կրելու կարգը, վայրերն ու պայմանները, ինչպես նաև արտաքսման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(24-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 25. Ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման

 

Ուղղիչ աշխատանքներն առանց ազատազրկման նշանակվում են երկու ամսից մինչև երկու տարի ժամանակով, և դատարանի դատավճռում տրված ցուցումի համաձայն դատապարտյալը դրանք կրում է կամ իր աշխատանքի վայրում, կամ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ, դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում: Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածի վաստակից որպես պետական եկամուտ պահում է կատարվում դատարանի դատավճռով սահմանված չափով` այդ վաստակի հինգից մինչև քսան տոկոսը:

Անաշխատունակ ճանաչված անձանց նկատմամբ դատարանը կարող է ուղղիչ աշխատանքները փոխարինել տուգանքով` հաշվելով մեկ ամսվա ուղղիչ աշխատանքների դիմաց մեկ նվազագույն աշխատավարձի չափով տուգանք:

Այն դեպքում, երբ աշխատանքի վայրում պատժի կրումով առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը խուսափում է պատիժը կրելուց, դատարանը ներքին գործերի մարմնի ներկայացմամբ կամ էլ հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ կարող է պատիժը կրելու համար այդ անձին ուղարկել ուղղիչ աշխատանքների կիրառումը տնօրինող մարմինների կողմից որոշվող այլ վայրեր, բայց դատապարտյալի բնակության շրջանում:

Երբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը չարամտորեն խուսափում է պատիժը կրելուց, դատարանն ուղղիչ աշխատանքների չկրած ժամանակը կարող է փոխարինել ազատազրկմամբ նույն ժամանակով:

Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Եթե դատապարտյալն առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելիս աշխատել է բարեխիղճ և օրինակելի վարք է ունեցել, դատարանը, պատժի կրումն ավարտելուց հետո հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ, կարող է առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կրած ժամանակը մտցնել ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:

(25-րդ հոդ. խմբ. 26.12.69, 29.12.82, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 26. Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը

 

Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը, որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ, կարող է նշանակել դատարանը` մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:

Այդ պատիժը կարող է նշանակվել այն դեպքերում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործությունների բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործությամբ զբաղվելու նրա իրավունքը:

Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարման ժամկետները հաշվվում են Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված` դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետության կատարելու կարգի և պայմանների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Այդ պատիժը, ազատազրկման հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս, տարածվում է ազատազրկումը կրելու ամբողջ ժամանակի վրա և բացի դրանից` դարավճռով սահմանված ժամանակի վրա: Հիմնական պատժի այլ տեսակի հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատիժ նշանակելիս, վերջինիս ժամկետը հաշվվում է հիմնական պատժի կրումը սկսվելու պահից:

(26-րդ հոդ. խմբ. 27.02.85 օրենք)

 

i
Հոդված 27. Տուգանք

 

Տուգանքը դատարանը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հազարապատիկի սահմաններում:

Այն դեպքում, երբ անձը խուսափում է որպես հիմնական պատիժ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը կարող է տուգանքի չվճարված գումարը փոխարինել առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներով` հաշվելով տուգանքի երկու նվազագույն աշխատավարձի դիմաց մեկ ամիս ուղղիչ աշխատանքներ, սակայն երկու տարուց ոչ ավելի ժամանակով: Տուգանքի վճարումն անհնարին լինելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել տուգանքը փոխարինելու պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով:

Տուգանքի փոխարինումը ազատազրկմամբ կամ ազատազրկումը` տուգանքով, չի թույլատրվում:

Այն առարկաները, որոնք ենթակա չեն բռնագրավման, տուգանքը բռնագանձելիս վերցվել չեն կարող:

(27-րդ հոդ. խմբ. 29.12.82, 30.09.87, 29.07.88, 04.06.91, 11.05.92, 23.06.97 ՀՕ-131, 09.06.97 ՀՕ-119, 17.12.97 ՀՕ-189 օրենքներ)

 

Հոդված 28. Պաշտոնանկություն

 

Պաշտոնանկությունը կիրառվում է այն դեպքում, երբ դատարանն անհնարին է գտնում դատապարտյալին թողնել այն պաշտոնում, որ նա զբաղեցրել է դատապարտվելու կամ հանցագործությունը կատարելու պահին:

 

Հոդված 28.1 Պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը

 

Պատճառված վնասը հարթելու պարտականությունը կատարելը պատճառված վնասը անմիջականորեն իր ուժերով վերացնելն է կամ իր միջոցներով նյութական վնասը հատուցելը, կամ էլ տուժողի կամ կոլեկտիվի անդամների առջև հրապարակորեն ներողություն խնդրելը դատարանի կողմից սահմանված ձևով:

Պատճառված վնասը անմիջականորեն իր ուժերով վերացնելու պարտականություն դնելու ձևով պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ հաշվի առնելով պատճառված վնասի բնույթը, դատարանը գտնում է, որ հանցավորն ընդունակ է այն անմիջականորեն վերացնելու նշված եղանակով:

Պատճառված նյութական վնասը իր միջոցներով հատուցելու պարտականություն դնելու ձևով պատիժ կարող է նշանակվել, եթե պատճառված վնասի չափը չի գերազանցում հինգ հարյուր դրամից:

Տուժողի կամ համապատասխան կոլեկտիվի անդամների առջև հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտականություն դնելու ձևով պատիժ կարող է նշանակվել, եթե տեղի է ունեցել ոտնձգություն անձի անձեռնմխելիության կամ արժանապատվության դեմ կամ համակեցության կանոնների խախտում, որը նյութական վնաս չի պատճառել:

Եթե դատապարտյալը դատարանի կողմից սահմանված ժամկետում չի կատարել պատճառված վնասը հարթելու պարտականությունը, դատարանը կարող է այդ պատիժը փոխարինել ուղղիչ աշխատանքներով կամ տուգանքով, կամ էլ պաշտոնանկությամբ: Այդ դեպքում, ինչպես նաև, եթե նյութական վնաս է պատճառվել հինգ հարյուր դրամից ավելի գումարով, պատճառված վնասը տուժողին հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

(28.1-ին հոդ. խմբ. 29.12.82, 27.02.85, 29.07.88, 04.06.91, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 29. Հասարակական պարսավանք

 

Հասարակական պարսավանքը հանցավորին դատարանի կողմից հրապարակորեն պարսավանք հայտնելն է, անհրաժեշտ դեպքերում մամուլի միջոցով կամ այլ եղանակով այդ մասին հասարակայնությանը իրազեկ դարձնելով:

 

Հոդված 30. Հանցագործություններ կատարած զինվորական ծառայողներին կարգապահական գումարտակ ուղարկելը և ուղղիչ աշխատանքները հաուպտվախտում արգելափակելով փոխարինելը

 

Ժամկետային ծառայության այն զինվորական ծառայողները, ովքեր հանցագործություն են կատարել, կարող են օրենքով նախատեսված դեպքերում կարգապահական գումարտակ ուղարկվել երեք ամսից մինչև երկու տարի ժամանակով, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձը, նպատակահարմար կգտնի մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման փոխարեն կարգապահական գումարտակ ուղարկել նույն ժամանակով: Ազատազրկման փոխարեն կարգապահական գումարտակ ուղարկելը չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատիժ են կրել ազատազրկման ձևով:

Զինվորական ծառայողների նկատմամբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները փոխարինվում են մինչև երկու ամիս ժամանակով հաուպտվախտում արգելափակելով:

(30-րդ հոդ. խմբ. 26.03.86 օրենք)

 

Հոդված 30.1 Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելը

 

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ կիրառվում է մինչև երկու տարի ժամանակով:

Թափառաշրջիկության կամ մուրացիկության, կամ էլ այլ պորտաբույծ կյանք վարելու համար մեկից մինչև երկու տարի ժամանակով, իսկ ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափելու, կամ էլ անձնագրային սիստեմի կանոնները խախտելու համար դատապարտվող անձին մինչև մեկ տարի ժամանակով ազատազրկման պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և հանցավորի անձը, ազատազրկման փոխարեն կարող է կիրառել դաստիարակչական աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ` նույն ժամանակով:

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ չի կիրառվում`

1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ.

2) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում դատապարտվել են առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդվածի «գ» կետ), դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքի (105 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահասի բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, կամ մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), թափառաշրջիկության, մուրացկանության կամ այլ պորտաբույծ կյանք վարելու (225 հոդված) համար.

3) դատապարտված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ:

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ուղարկվել են դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում (պրոֆիլակտորիումից ազատվելու օրվանից երեք տարվա ընթացքում)

Եթե դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում պատիժը կրող դատապարտյալը խուսափում է աշխատանքից, չարամտորեն կամ սիստեմատիկորեն խախտում է կարգապահությունը կամ սահմանված վարքի կանոնները, դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի ներկայացմամբ դատարանը իր որոշմամբ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու չկրած ժամկետը փոխարինում է ազատազրկմամբ նույն ժամանակով:

Եթե դատապարտյալը դաստիարակչական աշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու` դատարանի կողմից որոշված ժամանակամիջոցում հանցագործություն է կատարել, դատարանը նրան պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով:

(30.1-ին հոդ. խմբ. 29.12.82, 25.12.87 օրենքներ)

 

i
Հոդված 31. Գույքի բռնագրավում

 

Գույքի բռնագրավումը դատապարտյալի անձնական սեփականությունը կազմող ամբողջ գույքի կամ դրա մի մասի հարկադրաբար և անվճար վերցնելն է` ի սեփականություն պետության:

Գույքի բռնագրավում կարող է նշանակվել միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իսկ շահադիտական հանցագործությունների համար` նաև միութենական հանրապետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Դատարանը դատավճռում պարտավոր է ցույց տալ` արդյոք մեղադրյալի ամբողջ գույքն է բռնագրավվում, թե դրա մի մասը: Վերջին դեպքում դատարանը պարտավոր է ցույց տալ, թե գույքի որ մասն է բռնագրավվում կամ թվարկել բռնագրավվող առարկաները:

Բռնագրավման ենթակա չեն դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ առարկաները այն ցուցակի համաձայն, որ բերված է սույն օրենսգրքի հավելվածում:

Գույքի բռնագրավման դեպքում պետությունը պատասխանատու չէ դատապարտյալի պարտքերի ու պարտավորությունների համար, եթե դրանք առաջացել են հետաքննական, քննչական մարմինների կամ դատարանի կողմից գույքի պահպանության միջոցներ ձեռք առնելուց հետո և ընդսմին առանց այդ մարմինների համաձայնության:

Բռնագրավված գույքի հաշվին բավարարման ենթակա պահանջների նկատմամբ պետությունը պատասխանատու է միայն ակտիվի սահմաններում, ընդ որում պահանջների բավարարման հերթականության վերաբերմամբ պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կանոնները:

(31-րդ հոդ. խմբ. 04.05.73, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 32. Ծնողական իրավունքներից զրկելը

 

Ծնողական իրավունքներից զրկումը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով միայն այն դեպքերում, երբ դատարանը կպարզի, որ հանցավորը չարաշահում է այդ իրավունքները:

Դատապարտյալի կողմից հիմնական պատիժը կրելուց հետո դատարանը, խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացության հիման վրա, կարող է վերականգնել նրա ծնողական իրավունքները:

 

i
Հոդված 33. Զինվորական և այլ կոչումներից, ինչպես նաև շքանշաններից, մեդալներից, պատվոգրերից և պատվավոր կոչումներից զրկելը

 

Ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զինվորական կամ հատուկ կոչում ունեցող անձը դատարանի դատավճռով կարող է զրկվել այդ կոչումից:

Շքանշանով, մեդալով, պատվոգրով պարգևատրված կամ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության, ինչպես նաև ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից պատվավոր կոչման արժանացած, կամ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության, ՀՀ նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության կամ այլ միութենական հանրապետության նախարարների խորհրդի կողմից զինվորական կամ այլ կոչման արժանացած անձին ծանր հանցագործության համար դատապարտելու դեպքում դատարանը դատավճիռ կայացնելիս լուծում է դատապարտյալին շքանշանից մեդալից, պատվոգրից կամ պատվավոր, զինվորական կամ այլ կոչումից զրկելու մասին այն մարմնին միջնորդագիր ներկայացնելու նպատակահարմարության հարցը, որը դատապարտյալին պարգևատրել է շքանշանով, մեդալով կամ պատվոգրով, կամ նրան շնորհել է կոչում:

(33-րդ հոդ. խմբ. 27.02.85 օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 34. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները

 

Դատարանը պատիժը նշանակում է սույն օրենսգրքի դրույթներին խիստ համապատասխան օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարված հանցագործության համար: Պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով իրավագիտակցությամբ, հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը:

(34-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 35. Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները

 

Պատիժ նշանակելիս պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) կատարված հանցագործության վնասակար հետևանքները հանցավորի կողմից կանխելը կամ հասցրած վնասը կամովին հատուցելը կամ պատճառած վնասը վերացնելը.

2) հանցագործությունն անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կատարելը.

3) հանցագործությունը սպառնալիքի կամ հարկադրանքի ազդեցության տակ կամ նյութական, կամ այլ կախյալ վիճակում գտնվելու հետևանքով կատարելը.

4) հանցագործությունը տուժողի անօրինական գործողությունների հետևանքով առաջացած հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կատարելը.

5) հանցագործությունը հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելիս կատարելը, թեկուզև անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով.

6) հանցագործությունն անչափահասի կողմից կատարելը.

7) հանցագործությունը հղի կնոջ կողմից կատարելը.

8) անկեղծորեն զղջալը կամ մեղայականով ներկայանալը, ինչպես նաև հանցագործությունը բացելուն ակտիվորեն աջակցելը.

Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև այլ մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք օրենքում մատնանշված չեն:

 

Հոդված 36. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները

 

Պատիժ նշանակելիս պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հանցագործությունը նախկինում որևէ հանցագործություն կատարած անձի կողմից կատարելը:

Դատարանն իրավունք ունի, նայած առաջին հանցագործության բնույթին, այն չհամարել պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

2) հանցագործությունը կազմակերպված խմբի կողմից կատարելը.

3) հանցագործությունը շահադիտական կամ այլ ստոր դրդումներով կատարելը.

4) հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը.

5) հանցագործությունը փոքրահասակի, զառամյալի կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը, կամ այն անձի կողմից կատարելը, որը պարտավոր էր հատուկ հոգ տանել տուժողի մասին, կամ եթե այն կատարվել է տուժողի նյութական կամ այլ կախյալ վիճակն օգտագործելով.

6) անչափահասներին հանցագործություն կատարելուն դրդելը կամ անչափահասներին հանցագործության մասնակցելու ներգրավելը.

7) հանցագործությունն առանձին դաժանությամբ կամ տուժողի նկատմամբ ծաղրուծանակով կատարելը.

8) հանցագործությունը հասարակական աղետի պայմանների օգտագործումով կատարելը.

9) հանցագործությունը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը.

10) հանցագործությունն առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կատարելը.

11) հանցագործությունը հարբած վիճակում կատարելը. դատարանն իրավունք ունի դա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չհամարել, ելնելով հանցագործության բնույթից.

12) ակնհայտ անմեղ անձին անբաստանելը.

13) նոր հանցագործություն կատարելն այն անձի կողմից, որն առաջներում հանձնված է եղել հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը.

14) հանցագործությունն ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով կատարելը:

(36-րդ հոդ. խմբ. 31.08.66, 19.05.95 օրենքներ)

 

Հոդված 37. Պատիժ նշանակելը մի քանի հանցագործություններ կատարելու դեպքում

 

Եթե անձը հանցավոր է ճանաչվել քրեական օրենքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցագործություններ կատարելու մեջ, որոնցից և ոչ մեկի համար նա դատապարտված չի եղել, դատարանը, յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով, վերջնականապես որոշում է պատիժն ըստ այդ հանցագործությունների համակցության` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու, կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով` օրենքի առավել խիստ պատիժ նախատեսող հոդվածի սահմաններում:

Հիմնական պատժին կարող է միացվել այն հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանող օրենքի հոդվածներով նախատեսված լրացուցիչ պատիժներից որևէ մեկը, որոնց կատարման մեջ այդ անձը հանցավոր է ճանաչվել:

Նույն կանոններով է պատիժը նշանակվում, եթե գործի վերաբերյալ դատավճիռ կայացնելուց հետո կպարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մի այլ հանցագործության մեջ, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում պատժի ժամանակի մեջ հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված և լրիվ կամ մասնակիորեն կրած պատիժը:

 

i
Հոդված 38. Մի քանի դատավճիռներով պատիժ նշանակելը

 

Եթե դատապարտյալը դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրումը նոր հանցագործություն է կատարել, դատարանը, ղեկավարվելով սույն օրենսգրքի 39 հոդվածում սահմանված կանոններով, նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն միացնում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

 

Հոդված 39. Պատիժներն ի մի գումարելու կանոնները

 

Սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կարգով պատիժներն ի մի գումարելիս պատժի ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի պատժի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված առավելագույն ժամանակը:

Ազատազրկման ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս պատժի ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի տասը տարուց, իսկ այն հանցագործությունների համար, որոնցով սույն օրենսգիրքը թույլատրում է ազատազրկում նշանակել տասը տարուց ավելի ժամանակով` չպետք է գերազանցի տասնհինգ տարուց:

Տարասեռ հիմնական պատիժներն ի մի գումարելիս կիրառվում են հետևյալ կանոնները.

1) ազատազրկման ձևով և կարգապահական գումարտակում կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում պահելու ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է կարգապահական գումարտակում կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում պահելու մեկ օրը.

2) ազատազրկման ձևով նշանակված պատիժն աքսորի, արտաքսման կամ ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս` ազատազրկման մեկ օրվան համապատասխանում են աքսորի, արտաքսման կամ ուղղիչ աշխատանքների երեք օրը.

3) աքսորի կամ արտաքսման ձևով նշանակված պատիժը ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժին գումարելիս աքսորի կամ արտաքսման մեկ օրվան համապատասխանում է ուղղիչ աշխատանքների մեկ օրը:

Ազատազրկման և տուգանքի, աքսորի, արտաքսման և տուգանքի, ինչպես նաև ուղղիչ աշխատանքների և տուգանքի վերաբերյալ դատավճիռներն ի կատար են ածվում առանձին-առանձին:

(39-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82 օրենք)

 

Հոդված 39.1 Պատժի ժամկետները որոշելու կարգը

 

Ազատազրկման, կարգապահական գումարտակում կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում պահելու, աքսորի, արտաքսման, ուղղիչ աշխատանքների ժամկետները, ինչպես նաև որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետները հաշվվում են ամիսներով և տարիներով, իսկ հաուպտվախտում պահելու ժամկետները` օրերով և ամիսներով:

Պատիժները փոխարինելիս կամ ի մի գումարելիս թույլատրվում է այդ պատիժների ժամկետները հաշվել օրերով:

(39.1-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82 օրենքներ)

 

Հոդված 40. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը

 

Դատարանը հաշվի առնելով գործի բացառիկ հանգամանքներն ու հանցավորի անձնավորության և գտնելով, որ անհրաժեշտ է նրա նկատմամբ տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ նշանակել կամ անցնել մեկ այլ ավելի մեղմ պատժատեսակի, կարող է թույլ տալ այդպիսի մեղմացում պարտադիր կերպով մատնանշելով դրա շարժառիթները:

 

Հոդված 41. Պայմանական դատապարտություն

 

Եթե ազատազրկման կամ ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և հանցավորի անձը, հանգի այն համոզմունքին, որ նպատակահարմար չէ նշանակված պատիժը հանցավորի կողմից կրելը, ապա կարող է որոշում կայացնել, որպեսզի այդ պատիժը հանցավորի նկատմամբ պայմանական կերպով չկիրառվի, դատավճռում անպայման նշելով պայմանական դատապարտության շարժառիթները: Այդ դեպքում դատարանը որոշում է ի կատար չածել դատավճիռը, եթե դատարանի սահմանած փորձաշրջանի ընթացքում դատապարտյալը չկատարի նոր հանցագործություն և օրինակելի վարքով ու ազնիվ աշխատանքով արդարացնի իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը: Պայմանականորեն դատապարտվածների վարքի նկատմամբ վերահսկողություն են իրականացնում ներքին գործերի մարմինները, իսկ անչափահասների նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Դատարանը փորձաշրջան նշանակում է մեկ տարուց մինչև հինգ տարի տևողությամբ:

Եթե պայմանականորեն դատապարտվածը փորձաշրջանի ընթացքում նոր հանցագործություն կատարի, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով:

Պայմանական դատապարտության դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացառությամբ աքսորի, արտաքսման և գույքի բռնագրավման:

Հաշվի առնելով գործի հանգամանքները, հանցավորի անձը, ինչպես նաև նրան պայմանականորեն դատապարտելու մասին հասարակական կազմակերպությունների կամ հանցավորի աշխատանքի վայրի աշխատավորական կոլեկտիվի միջնորդությունը, դատարանը պայմանականորեն դատապարտվածին կարող է հանձնել այդ կազմակերպություններին կամ կոլեկտիվին նրան վերադաստիարակելու և ուղղելու համար: Նշված միջնորդության բացակայության դեպքում դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա, նրանց համաձայնությամբ, դնել պայմանականորեն դատապարտվածին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականությունը:

Այն հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ որոնց հանձնարարված է հսկողությունը պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ, դատարանը կարող է կրճատել դատավճռով սահմանված փորձաշրջանը: Փորձաշրջանի կրճատման հարց կարող է դրվել այդ ժամկետի ոչ պակաս, քան կեսն անցնելուց հետո:

Եթե պայմանականորեն դատապարտվածը փորձաշրջանի ընթացքում սիստեմատիկաբար խախտել է հասարակական կարգը, որն առաջացրել է վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցների կիրառում, ապա ներքին գործերի մարմնի, իսկ անչափահասի նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի ներկայացմամբ դատարանը կարող է որոշում կայացնել պայմանական դատապարտությունը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու մասին:

Եթե ուղղման և վերադաստիարակման, ինչպես նաև հսկողության նպատակով հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին հանձնված պայմանականորեն դատապարտվածը չի արդարացրել նրանց վստահությունը, խախտել է խոստումն օրինակելի վարքով և ազնիվ աշխատանքով ապացուցելու իր ուղղվելը կամ էլ թողել է աշխատավորական կոլեկտիվը` հասարակական ներգործությունից խուսափելու նպատակով, ապա հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել պայմանական դատապարտությունը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու մասին:

(41-րդ հոդ. խմբ. 29.12.82, 10.08.90, 15.04.91, 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 42. Զինվորական ծառայողի կամ զինապարտի վերաբերյալ դատավճռի կատարման հետաձգումը պատերազմի ժամանակ

 

Զինվորական ծառայողի կամ զորակոչի, կամ զորահավաքի ենթակա զինապարտի վերաբերյալ ազատազրկման դատավճռի կատարումը դատարանը կարող է պատերազմի ժամանակ հետաձգել մինչև պատերազմական գործողությունների ավարտվելը` դատապարտյալին ուղարկելով գործող բանակ: Դատարանը այդպիսի դեպքերում կարող է հետաձգել նաև լրացուցիչ պատիժների կատարումը:

Եթե գործող բանակ ուղարկված դատապարտյալն իրեն կդրսևորի որպես հայրենիքի տոկուն պաշտպան, ապա, համապատասխան զինվորական հրամանատարության միջնորդությամբ դատարանը կարող է նրան ազատել պատժից կամ պատիժը փոխարինել մեկ այլ` ավելի մեղմ պատժով:

Այն անձի կողմից նոր հանցագործություն կատարելու դեպքում, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգված է եղել, դատարանը, սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներում նախատեսված կանոնների համաձայն, նախկինում նշանակված պատիժը միացնում է նոր նշանակված պատժին:

(42-րդ հոդ. փոփ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 42.1 Դատավճռի կատարման հետաձգումը

 

Առաջին անգամ մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտվող անձին պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձն ու գործի մյուս հանգամանքները, ինչպես նաև առանց հասարակությունից մեկուսացման նրան ուղղելու և վերադաստիարակելու հնարավորությունը, կարող է այդպիսի անձի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգել մեկից մինչև երկու տարի ժամանակով: Այդպիսի դեպքերում դատարանը կարող է հետաձգել նաև լրացուցիչ պատիժների կատարումը:

Դատավճռի կատարման հետաձգում չի կիրառվում առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդված «գ» կետ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս) համար դատապարտվող, կատարած հանցագործության համար պատժի հետ մեկտեղ ալկոհոլիզմից կամ թմրամոլությունից հարկադրական բուժման միջոցներ նշանակված, ինչպես նաև վեներական հիվանդությունից բուժվելու լրիվ կուրսը չանցած անձանց նկատմամբ:

Դատավճռի կատարումը հետաձգվելիս դատարանը կարող է դատապարտյալին պարտավորեցնել որոշակի ժամանակամիջոցում վերացնելու պատճառած վնասը, ընդունվելու աշխատանքի կամ սովորելու, առանց ներքին գործերի մարմնի համաձայնության չփոխելու բնակության վայրը, այդ մարմիններին տեղեկացնելու աշխատանքի կամ ուսման վայրը փոխելու մասին, գրանցման համար պարբերաբար ներկայանալու ներքին գործերի մարմիններ: Դատարանը կարող է դատապարտյալին պարտավորեցնել չհաճախելու որոշակի վայրեր, չմեկնելու մշտական բնակավայրից առանց ներքին գործերի մարմնին տեղյակ պահելու, սպիրտային խմիչքների չարաշահման դեպքում բուժման կուրս անցնելու, եթե այդ պարտականությունները դատապարտյալի վրա դնելը կարող է նպաստել նրա ուղղմանն ու վերադաստիարակմանը: Դատարանը կարող է նաև որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա, նրանց համաձայնությամբ, դնել դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականություն:

Այն դատապարտյալների վարքի վերահսկողությունը, որոնց նկատմամբ ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգված է, իրականացնում են ներքին գործերի մարմինները, իսկ անչափահասների նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Եթե դատապարտյալը, որի նկատմամբ ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգված է, չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կամ թույլ է տալիս հասարակական կարգի կամ աշխատանքային կարգապահության այնպիսի խախտումներ, որոնք առաջ են բերել վարչական տույժի միջոցների կամ էլ կարգապահական կամ հասարակական ներգործության միջոցների կիրառում, ապա ներքին գործերի մարմնի, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի կամ այն աշխատավորական կոլեկտիվի ներկայացմամբ, որի վրա դրված է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականություն, դատարանը կարող է որոշում կայացնել ազատազրկման դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկելու մասին:

Դատավճռի կատարումը հետաձգելու ժամկետը լրանալուց հետո դատարանը, դատապարտյալի վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացմամբ, ելնելով դատավճռի կատարումը հետաձգելու դատարանի սահմանած ժամկետի ընթացքում աշխատանքի կամ ուսման նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքից, նրա վարքից, որոշում է կայացնում դատապարտյալին պատժից ազատելու կամ դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկելու մասին:

Եթե դատավճռի կատարումը հետաձգելու ժամանակամիջոցում դատապարտյալը նոր հանցագործություն կատարի, դատարանը նոր պատժին միացնում է նախկինում նշանակված պատիժը` սույն օրենսգրքի 38 հոդվածում նախատեսված կանոններով:

(42.1-ին հոդ. խմբ. 28.04.77, 29.12.82, 10.08.90, 15.04.91, 19.05.94, 03.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 43. Նախնական կալանքի հաշվակցումը

 

Դատարանը նախնական կալանքը պատժի ժամանակի մեջ հաշվում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակ կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկման դատապարտելիս մեկ օրը մեկ օրվա դիմաց, իսկ ուղղիչ աշխատանքների, աքսորի կամ արտաքսման դատապարտելիս` մեկ օրը երեք օրվա դիմաց:

Պատժի այլ միջոցներ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով նախնական կալանքը, կարող է համապատասխանորեն մեղմացնել իր նշանակած պատիժը կամ իսպառ ազատել պատիժը կրելուց:

(43-րդ հոդ. խմբ. 29.12.82)

 

Հոդված 43.1 Կալանքի տակ գտնվելու ժամանակի հաշվակցումը

 

Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված անձի կալանքի տակ գտնվելու ժամանակը հաշվվում է դատարանի դատավճռով նշանակված ժամկետի մեջ` հաշվելով մեկ օրը մեկ օրվա դիմաց:

(43.1-ին հոդ. խմբ. 28.04.77 օրենք)

 

Հոդված 44. Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունը

 

Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրա կողմից հանցագործություն կատարելու օրից անցել է հետևյալ ժամկետները`

1) մեկ տարի` սույն օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 132, 142, 197, 208, 208.1, 216, 217, 218 հոդվածներով, 219 հոդվածի առաջին մասով, 223 հոդվածով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու օրից.

2) երեք տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ոչ ավելի ժամանակով, կամ այնպիսի պատիժ, որը կապված է ազատազրկման հետ.

3) հինգ տարի` այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում հինգ տարուց ոչ ավելի ժամանակով.

4) տասը տարի, այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ավելի խիստ պատիժ, քան հինգ տարի ժամանակով ազատազրկումը:

Վաղեմության ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետները լրանալը տվյալ անձը կատարի նոր հանցագործություն, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ազատազրկում երկու տարուց ավելի ժամանակով: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվումն սկսվում է նոր հանցագործության կատարման պահից:

Վաղեմության ընթացքը կասեցվում է, եթե հանցագործություն կատարած անձը թաքնվում է քննությունից կամ դատից: Այդպիսի դեպքերում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ:

Վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմություն կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ:

(44-րդ հոդ. խմբ. 29.12.82, 29.01.86 օրենքներ)

 

Հոդված 45. Մեղադրական դատավճռի կատարման վաղեմությունը

 

Մեղադրական դատավճիռը ի կատար չի ածվում, եթե, իր օրինական ուժի մեջ մտնելու օրից հաշված, չի կատարվել հետևյալ ժամկետներում`

1) երեք տարի` երկու տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման կամ այնպիսի պատժի դատապարտելու դեպքում, որը կապված չէ ազատազրկման հետ.

2) հինգ տարի` հինգ տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման դատապարտելու դեպքում.

3) տասը տարի` հինգ տարի ժամանակով ազատազրկումից ավելի խիստ պատժի դատապարտելու դեպքում:

Վաղեմության ընթացքն ընդհատվում է, եթե դատապարտյալը խուսափի պատիժը կրելուց, կամ մինչև ժամկետների լրանալը կատարի նոր հանցագործություն, որի համար դատարանը նշանակել է ազատազրկման ձևով պատիժ մեկ տարուց ոչ պակաս ժամանակով, աքսորի կամ արտաքսման ձևով` երեք տարուց ոչ պակաս ժամանակով: Նոր հանցագործություն կատարելու դեպքում վաղեմության ժամկետի հաշվումն սկսվում է դրա կատարման պահից, իսկ պատիժը կրելուց խուսափելու դեպքում` պատիժը կրելու համար ներկայանալու պահից, կամ թաքնված դատապարտյալի ձերբակալման պահից: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե դրա կայացման ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունը չի ընդհատվել նոր հանցագործության կատարմամբ:

Մահապատժի դատապարտված անձի նկատմամբ վաղեմության կիրառման հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չգտնի վաղեմություն կիրառել, ապա մահապատիժը փոխարինվում է ազատազրկմամբ:

 

i
Հոդված 46. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը

 

Հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ գործի նախնական քննության կամ դատական քննության պահին, իրադրության փոփոխման հետևանքով, նրա կատարած արարքը կորցրել է հանրության համար վտանգավոր բնույթը, կամ այդ անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Հանցագործություն կատարած անձը կարող է դատարանի դատավճռով ազատվել պատժից, եթե պարզվի, որ նրա հետագա անբասիր վարքի և աշխատանքին ազնվորեն վերաբերվելու շնորհիվ այդ անձը, գործը դատարանում քննելու պահին, չի կարող հանրության համար վտանգավոր համարվել:

Հասարակության մեջ վտանգ չներկայացնող հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե պարզվի, որ նրա ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է կայացվել հետևյալ որոշումներից մեկը`

1) անձին վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին (46.1 հոդված).

2) գործի նյութերն ընկերական դատարանի քննությանը հանձնելու մասին (47 հոդված).

3) գործի նյութերը անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը հանձնելու մասին (10 հոդված).

4) երաշխավորությամբ անձին հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին հանձնելու մասին (48 հոդված):

(46-րդ հոդ. խմբ. 28.04.77, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 46.1 Քրեական պատասխանատվությունից ազատելը վարչական պատասխանատվության ենթարկումով

 

Սույն օրենսգրքի 46 հոդվածի երրորդ մասում մատնանշված հիմքերի առկայության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատել և վարչական պատասխանատվության ենթարկել թույլատրվում է միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար օրենքով նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով մեկ տարուց ոչ ավելի ժամանակով կամ այլ ավելի մեղմ պատիժ:

(46.1-ին հոդ. խմբ. 28.04.77 օրենք)

 

i
Հոդված 47. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործը ընկերական դատարանին հանձնելով

 

Անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից գործն ընկերական դատարանի քննությանը հանձնելով, եթե նա առաջին անգամ է կատարել սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հետևյալ արարքներից որևէ մեկը`

1) դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը կամ ծեծը, որն առողջության քայքայում չի առաջացրել (109 հոդվածի երկրորդ մաս, 110 հոդվածի առաջին մաս), կոլեկտիվում սուտ, կոլեկտիվի անդամին նշավակող հերյուրանքներ տարածելը (131 հոդվածի առաջին մաս), վիրավորանքը (132 հոդված).

2) այլ արարք, որի համար սույն օրենսգրքի հատուկ մասի համաձայն թույլատրվում է հասարակական ներգործության միջոցների կիրառում.

3) հանցագործության հատկանիշներ պարունակող, հասարակական մեծ վտանգ չներկայացնող այլ արարք, եթե ըստ կատարված արարքի բնույթի և անձնավորության, այդ անձը կարող է ուղղվել առանց պատժի կիրառման, հասարակական ներգործության միջոցների օգնությամբ:

Եթե անձը չարամտորեն խուսափում է այն ընկերական դատարանը ներկայանալուց, ուր սույն հոդվածի հիման վրա ուղարկվել է գործը, ապա նա քրեական պատասխանատվության ենթակա է սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

(47-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 11.05.92 օրենքներ)

 

i
Հոդված 48. Քրեական պատասխանատվությունից ազատել երաշխավորության հանձնելով

 

Եթե ըստ գործի հանգամանքների անձի կատարած արարքը, որը հանցագործության հատկանիշներ է պարունակում, և այդ անձն ինքը հասարակական մեծ վտանգ չի ներկայացնում, ապա հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ այդ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից ու վերադաստիարակման և ուղղման համար հանձնվել միջնորդություն հարուցող հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը:

Երաշխավորության չի կարող հանձնվել կրկին անգամ դիտավորությամբ հանցագործություն կատարած անձը, եթե նա նախկինում կատարած հանցագործության համար դատապարտված է եղել և նրա դատվածությունը վերացված կամ մարված չէ:

Չի թույլատրվում երաշխավորության հանձնել այն անձին, որը հանցագործություն կատարելու կապակցությամբ նախկինում արդեն իսկ տրված է եղել երաշխավորության, ինչպես նաև այն անձին, որն իրեն մեղավոր չի համարում, կամ որևէ այլ պատճառով պահանջում է գործը քննել դատարանում:

Եթե երաշխավորության վերցված անձը մեկ տարվա ընթացքում չի արդարացրել կոլեկտիվի վստահությունը, խախտել է համակեցության նորմաներին ենթարկվելու, օրինակելի վարքով և ազնիվ աշխատանքով իր ուղղվելն ապացուցելու խոստումը, կամ հասարակական ներգործությունից խուսափելու նպատակով թողել է աշխատավորական կոլեկտիվը, ապա նրան երաշխավորության վերցնող հասարակական կազմակերպությունը կամ աշխատավորական կոլեկտիվը որոշում է կայացնում երաշխավորությունից հրաժարվելու մասին և այդ որոշումն ուղարկում է դատախազությանը կամ դատարանին` քննարկելու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն այն հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի համար, որի կատարման կապակցությամբ նա հանձնված է եղել երաշխավորության:

(48-րդ հոդ. խմբ. 28.04.77, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 49. Պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը

 

Ազատազրկման, աքսորի, արտաքսման, ուղղիչ աշխատանքների կամ կարգապահական գումարտակ կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու դատապարտված անձանց նկատմամբ, բացի սույն օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված անձերից, կարող է կիրառվել պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նա օրինակելի վարքագծով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով կիրառում է դատապարտյալի պատիժը կրելու վայրը դատարանը` պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդագրով, իսկ պատիժը կարգապահական գումարտակում կրող անձի նկատմամբ` կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով, բացառիկ դեպքերում` անկախ պատժի նշանակված ժամկետի փաստորեն կրումից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներման հարցերի հանձնաժողովի միջնորդագրով:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել, երբ դատապարտյալը փաստորեն կրել է պատժի նշանակված ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

Այն անձանց նկատմամբ, ովքեր`

1) դիտավորյալ հանցագործության համար դատապարտվել են ազատազրկման հինգ տարուց ավելի ժամանակով.

2) դիտավորյալ հանցագործության համար նախկինում պատիժը կրել են ազատազրկման վայրերում և մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.

3) ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման` պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել պատժի նշանակված ժամկետի առնվազն կեսը փաստորեն կրելուց հետո:

Այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ծանրացուցիչ հանգամանքներում կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդվածի երկրորդ մաս), գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակման (90 հոդվածի չորրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), մի քանի անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահաս աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ կաշառք տալու (185 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր, 185.1 հոդվածի երկրորդ մաս, 186 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում թմրանյութեր հափշտակելու, բացի ավազակային հարձակման միջոցով, ինչպես նաև խոշոր չափերով կատարված հափշտակությունից (229.1 հոդվածի երկրորդ մաս), համար`

պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել պատժի նշանակված ժամկետի առնվազն երկու երրորդը փաստորեն կրելուց հետո:

Պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինվելու դեպքում դատապարտյալը կարող է ազատվել նաև լրացուցիչ պատիժներից` աքսորից, արտաքսումից, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումից:

Ազատազրկումի չկրած մասն աքսորով, արտաքսումով կամ ուղղիչ աշխատանքներով փոխարինվելու դեպքում դրանք նշանակվում են պատժի այդ տեսակների համար օրենքով սահմանած ժամկետների շրջանակներում և չպետք է գերազանցեն ազատազրկման չկրած ժամկետը:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կիրառելով, դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի վրա, նրա համաձայնությամբ, պարտականություն դնել դատարանի նշանակած պատժի ժամկետի չկրած մասի ընթացքում հսկողություն սահմանելու պայմանական վաղակետ ազատվածի նկատմամբ կամ այն անձի նկատմամբ, որի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, և դաստիարակչական աշխատանք տանելու նրա հետ:

Եթե պայմանական վաղակետ ազատված անձը պատժի չկրած մասի ընթացքում կատարել է նոր հանցագործություն, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով: Ընդ որում դատարանը կարող է հիմնական պատժին միացնել առաջին դատավճռով նշանակված լրացուցիչ պատժաչափը:

(49-րդ հոդ. խմբ. 28.04.77, 28.05.80, 29.12.82, 28.08.85, 25.06.86, 25.07.88, 10.03.90, 18.12.91, 11.05.92, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 49.1 Պատժից պայմանական վաղակետ ազատում և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինում չկիրառելը

 

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում չեն կիրառվում`

1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի նկատմամբ.

2) առանձնապես վտանգավոր պետական հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ (59-68 հոդվածներ).

3) Բանդիտիզմի (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունների (72.1 հոդված), զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգության (73 հոդվածի երկրորդ մաս), մասսայական անկարգությունների (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելու (81 հոդված), մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու զուգորդմամբ կամ կատարվել է նախկինում ավազակություն կամ բանդիտիզմ կատարած անձի կողմից կամ հրազենի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդվածի «գ» կետ), բացի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված դիտավորյալ սպանությունից (101, 102 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդվածի երկրորդ մաս), առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի չորրորդ մաս), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ցուցմունքներ տալուն հարկադրելը (193 հոդվածի երկրորդ մաս), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգության, որը կատարվել է հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), իրացնելու նպատակով ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու, ինչպես նաև դրանց ապօրինի իրացման, ծանրացուցիչ հանգամանքներում իրացնելու նպատակով թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, ինչպես նաև գործածելու կամ թմրամիջոցներ իրացնելու (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ ավազակային հարձակման միջոցով կամ թմրամիջոցների խոշոր չափերով կատարված հափշտակման (229.1 հոդվածի երրորդ մաս), ավազակային հարձակման միջոցով հրազենի, ռազմամթերքի կամ պայթուցիկ նյութերի հափշտակման (232.1 հոդվածի երրորդ մաս), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), անհնազանդության, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև, եթե կատարվել է մարտի պարագաներում (246 հոդվածի «բ» և «գ» կետեր), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, եթե կատարվել են մարտի պարագաներում կամ առաջացրել են ծանր հետևանքներ (250 հոդվածի «բ» կետ), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետեր), դասալքության (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կամ մարտի պարագաներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (259 հոդվածի «բ» և «գ» կետեր), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելու (265 հոդվածի «գ» կետ) համար դատապարտված անձանց նկատմամբ.

4) այն անձի նկատմամբ, որի մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ.

5) նախկինում դիտավորյալ հանցագործությունների համար երկու և ավելի անգամ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ, եթե նախորդ հանցագործության համար դատվածությունը չի հանված կամ մարված օրենքով սահմանված կարգով.

6) Այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ազատազրկման վայրերից ազատվել են դատարանի կողմից նշանակված պատժաչափը լրիվ չկրած` պայմանական-վաղակետ, և պատժի չկրած մասի ընթացքում կատարել են դիտավորյալ հանցագործություն:

(49.1-ին հոդ. խմբ. 26.12.69, 28.04.77, 29.12.82, 28.08.85, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 49.2 Դատապարտյալին ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատելը պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով

(49.2-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից` 03.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 50. Մինչև տասնութ տարեկան դառնալը հանցագործություն կատարած անձանց պատժից պայմանական վաղակետ ազատելը և նրանց նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը

 

Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործությունների համար ազատազրկման կամ ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց նկատմամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով:

Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ օրինակելի վարքով և դեպի աշխատանքն ու ուսումն ունեցած ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով կիրառում է դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանը` պատժի կատարումը տնօրինող մարմնի և պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:

Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար դատապարտվածների նկատմամբ պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել այն բանից հետո, երբ նրանք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան մեկ քառորդը:

Այն անձանց նկատմամբ, ովքեր`

1) մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած դիտավորյալ հանցագործության համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով.

2) դիտավորյալ հանցագործության համար նախկինում պատիժը կրել են ազատազրկման վայրերում և մինչև դատվածությունը մարվելը կամ վերացնելը, մինչև տասնութ տարեկան դառնալը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.

3) ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ մինչև տասնութ տարեկան դառնալը կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման`

պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինումը կարող է կիրառվել այն բանից հետո, երբ այդ անձինք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

Այն անձանց նկատմամբ, ովքեր`

1) դիտավորյալ հանցագործության համար նախկինում դատապարտված են եղել ազատազրկման, որոնց նկատմամբ կիրառվել է պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե այդ անձինք մինչև տասնութ տարեկան դառնալը և մինչև պատժի չկրած ժամանակը լրանալը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.

2) դատապարտվել են մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության` բանդիտիզմի (72 հոդված), գույքին տիրանալու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության (99 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության, կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ոտնձգության (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ավազակային հարձակման միջոցով հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիչ նյութեր հափշտակելու (232.1 հոդվածի երրորդ մաս), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված) համար`

պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել այն բանից հետո, երբ այդ անձինք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան կեսը:

Ազատազրկման չկրած մասը ուղղիչ աշխատանքներով փոխարինվելու դեպքում դրանք նշանակվում են պատժի այդ տեսակի համար օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում և չպետք է գերազանցեն ազատազրկման չկրած ժամանակը:

Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինումը կիրառելիս դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ որոշակի անձի վրա, նրանց համաձայնությամբ, պարտականություն դնել պատժի` դատարանի նշանակված ժամանակի չկրած մասի ընթացքում հսկողության սահմանելու պայմանական վաղակետ ազատված անձի նկատմամբ, կամ այն անձի նկատմամբ, որի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, և դաստիարակչական աշխատանք տանելու նրա հետ:

Եթե մինչև տասնութ տարեկան դառնալը պայմանական վաղակետ ազատված անձը պատժի չկրած մասի ընթացքում կատարել է նոր հանցագործություն, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներով նախատեսված կանոններով:

(50-րդ հոդ. խմբ. 26.12.69, 04.05.73, 28.05.80, 29.12.82, 23.10.87, 25.07.88, 10.08.90, 15.04.91, 18.12.91, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 51. Պատիժը կրելուց ազատելը

 

Դատապարտյալին պատիժը կրելուց ազատել, ինչպես նաև նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել, բացի ամնիստիայի և ներման կարգով պատժից ազատելուց կամ պատիժը մեղմացնելուց, կարող է միայն դատարանը` օրենքով մատնանշված դեպքերում և կարգով:

 

i
Հոդված 52. Դատվածության մարումը

 

Դատվածություն չունեցողներ են համարվում`

1) այն անձինք, ովքեր պատժից ազատվել են սույն օրենսգրքի 45 հոդվածի հիման վրա.

2) այն անձինք, ովքեր պատիժը կրել են կարգապահական գումարտակում կամ այնտեղից ազատվել են վաղակետ, ինչպես նաև այն զինվորական ծառայողները, ովքեր ուղղիչ աշխատանքների փոխարեն պատիժը կրել են հաուպտվախտում արգելափակման ձևով.

2.1) այն անձինք, ովքեր պատիժը կրել են դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում կամ վաղակետ ազատվել են այնտեղից.

3) այն անձինք, ովքեր դատապարտվել են պայմանական, եթե փորձաշրջանի ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարի և եթե նշված ժամանակի ընթացքում այդ անձանց նկատմամբ օրենքով նախատեսված այլ հիմքերով պայմանական դատապարտությունը չի վերացվի.

3.1) այն անձինք, ովքեր պայմանականորեն ազատազրկման են դատապարտվել պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, եթե պարտադիր կարգով աշխատանքի ներգրավման ժամկետի ընթացքում նրանք չեն կատարի նոր հանցագործություն կամ չեն ուղարկվի ազատազրկման վայրեր` օրենքով նախատեսված հիմքերով պատիժը կրելու համար.

3.2) այն անձինք, ովքեր սույն օրենսգրքի 42.1 հոդվածի կիրառմամբ ազատազրկման են դատապարտվել, եթե դատավճռի կատարումը հետաձգելու ժամկետի ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարել և դատավճիռը սահմանված կարգով նրանց նկատմամբ ի կատար չի ածվել.

4) այն անձինք, ովքեր դատապարտվել են հասարակական պարսավանքի, տուգանքի պաշտոնանկության, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման կամ ուղղիչ աշխատանքների, եթե պատիժը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարի.

5) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման երեք տարուց ոչ ավելի ժամանակով, աքսորի կամ արտաքսման, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո մեկ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

6) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման երեք տարուց ավելի, բայց վեց տարուց ոչ ավելի ժամանակով, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո հինգ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

7) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման վեց տարուց ավելի, բայց տասը տարուց ոչ ավելի ժամանակով, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո ութ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

8) այն անձինք, ովքեր դատապարտվել են տասը տարուց ավելի ժամանակով ազատազրկման, և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելն ավարտելու օրվանից հաշված ութ տարվա ընթացքում չեն կատարի նոր հանցագործություն և ընդսմին եթե դատարանը կպարզի, որ դատապարտյալն ուղղվել է, և անհրաժեշտություն չկա դատվածության ունեցող համարելու նրան:

Եթե անձն օրենքով սահմանված կարգով վաղակետ ազատվել է պատժից, ապա դատվածությունը մարվելու ժամանակը հաշվվում է, ելնելով փաստորեն կրած պատժից` պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց ազատվելու պահից սկսած:

Եթե պատիժը կրած անձը մինչև դատվածությունը մարելու ժամանակը լրանալը նորից հանցագործություն կատարի, դատվածության մարման ժամանակն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամանակը հաշվվում է վերստին` վերջին հանցագործության համար պատիժը(հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամանակը լրանալը:

Եթե ազատազրկման դատապարտվածը պատիժը կրելուց հետո օրինակելի վարքով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը, ապա հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ դատարանը կարող է նրա դատվածությունը վերացնել նախքան այս հոդվածում նշված ժամկետների լրանալը:

(52-րդ հոդ. խմբ. 26.12.69, 28.04.77, 29.12.82 օրենքներ)

 

ԳԼՈՒԽ V.
ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 53. Հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառումը

 

Այն անձանց նկատմամբ, ովքեր հանրորեն վտանգավոր արարքներ են կատարել անմեղսունակության վիճակում, կամ այդպիսի արարքներ են կատարել մեղսունակության վիճակում, բայց մինչև դատավճռի արձակումը կամ պատիժը կրելու ժամանակ հիվանդացել են հոգեկան հիվանդությամբ, որը նրանց զրկել է սեփական գործողությունների համար իրենց հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանը կարող է կիրառել առողջապահության մարմինների բուժհիմնարկների կողմից իրականացվող հետևյալ բժշկական բնույթի հարկադրական միջոցները`

1) սովորական հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորել.

2) ուժեղացրած հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորել.

3) խիստ հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորել.

(53-րդ հոդ. խմբ. 22.02.88 օրենք)

 

Հոդված 54. Հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը

 

Սովորական հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորում դատարանը կարող է կիրառել այնպիսի հոգեկան հիվանդի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակից և կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթից ելնելով կարիք ունի հիվանդանոցային խնամքի և հարկադրական բուժման:

Ուժեղացված հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորում դատարանը կարող է կիրառել այնպիսի հոգեկան հիվանդի նկատմամբ, որը քաղաքացիների կյանքի դեմ ոտնձգության հետ չկապված հանրորեն վտանգավոր արարք է կատարել և իր հոգեկան վիճակից ելնելով շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, սակայն կարիք ունի հիվանդանոցային խնամքի և բուժման` ուժեղացված հսկողության պայմաններում:

Խիստ հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորում դատարանը կարող է կիրառել այնպիսի հոգեկան հիվանդի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակից և կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթից ելնելով առանձնակի վտանգ է ներկայացնում հասարակության համար և կարիք ունի հիվանդանոցային խնամքի և բուժման խիստ հսկողության պայմաններում:

Ուժեղացված կամ խիստ հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոցներում տեղավորված անձինք պահվում են նրանց կողմից հանրորեն վտանգավոր նոր արարք կատարելու հնարավորությունը բացառող պայմաններում:

(54-րդ հոդ. խմբ. 22.02.88 օրենք)

 

i
Հոդված 55. Հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառում նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը

 

Դատարանը, անհրաժեշտ համարելով բժշկական բնույթի հարկադրական միջոց նշանակելը, դրա տեսակն ընտրում է նայած անձի հոգեկան հիվանդությանը, նրա կատարած արարքի բնույթին և հասարակական վտանգավորության աստիճանին:

Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը, բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում այդ միջոցների կիրառումը դադարեցնելու մասին:

Բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրական միջոցի տեսակը փոխելու մասին:

Եթե դատարանն անհրաժեշտ չի համարի հոգեկան հիվանդի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառելը, այլև եթե այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է, դատարանը կարող է նրան հանձնել իր ազգականների կամ խնամակալների խնամքին, ապահովելով պարտադիր բժշկական հսկողությունը:

 

i
Հոդված 56. Բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման ժամանակը հաշվակցելը

 

Այն անձի նկատմամբ, որը հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է այնպիսի հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, նրա առողջանալուց հետո դատարանը կարող է պատիժ կիրառել, եթե չեն անցել վաղեմության ժամկետները կամ այլ հիմքեր չկան քրեական պատասխանատվությունից և պատժից նրան ազատելու համար:

Եթե այդ անձի առողջանալուց հետո նրա նկատմամբ պատիժ է կիրառվում, ապա այն ժամանակը, որի ընթացքում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ են կիրառվել, սույն օրենսգրքի 43 հոդվածի կանոնների համաձայն հաշվվում է պատժի ժամանակի մեջ:

 

i
Հոդված 57. Բժշկական բնույթի այն հարկադրական միջոցները, որ կիրառվում են հանցագործություն կատարած խրոնիկական ալկոհոլիկ կամ թմրադեղամոլ ճանաչված անձանց նկատմամբ

 

Մոլի հարբեցողի (ալկոհոլիկի) կամ թմրադեղամոլի կողմից հանցագործություն կատարելու դեպքում դատարանը, կատարված հանցագործության համար պատիժ նշանակելու հետ միաժամանակ, եթե կա բժշկական եզրակացություն, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի, առողջապահության մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է որոշում կայացնել այդ անձի նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու մասին:

Ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների դատապարտված հիշյալ անձինք ենթակա են հարկադրական բուժման բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում:

Այդ անձինք ենթակա են հարկադրական բուժման բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում`ազատազրկման դատապարտվելու դեպքում` պատիժը կրելու ժամանակ, իսկ ազատազրկման վայրից ազատվելուց հետո` այդպիսի բուժումը երկարացնելու անհրաժեշտության դեպքում:

Հարկադրական բուժումը դադարեցվում է դատարանի որոշմամբ, որ ընդունվում է այն բուժական հիմնարկի միջնորդության հիման վրա, որտեղ բուժվում է տվյալ անձը:

Այն դեպքում, երբ հանցագործությունը կատարել է այնպիսի անձ, որը չարաշահում է ոգելից խմիչքներ կամ թմրեցուցիչ նյութեր և դրա հետևանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ, դատարանը կատարված հանցագործության համար ազատազրկման հետ չկապված պատիժ կիրառելով հանդերձ, իրավունք ունի դատապարտյալի ընտանիքի անդամների, արհմիութենական կամ այլ հասարակական կազմակերպության, դատախազի, խնամակալության ու հոգաբարձության մարմնի կամ բուժական հիմնարկի միջնորդությամբ սահմանափակ գործունակ ճանաչել դատապարտյալին: Դատարանի դատավճռի հիման վրա այդ անձի նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

(57-րդ հոդ. խմբ. 29.10.69, 01.09.71, 29.12.82 օրենքներ)

 

i
Հոդված 58. Անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ

 

Եթե դատարանը, սույն օրենսգրքի 10 հոդվածի երրորդ մասի համաձայն, նպատակահարմար կգտնի քրեական պատիժ չկիրառել հանցագործություն կատարած անչափահասի նկատմամբ, կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հետևյալ հարկադրական միջոցներ`

1) հրապարակորեն կամ այլ ձևով, որ կորոշի դատարանը, տուժողից ներողություն խնդրելու պարտականություն դնելը.

2) նկատողություն կամ խիստ նկատողություն հայտարարելը.

3) նախազգուշացում.

4) տասնհինգ տարեկան դարձած անչափահասի վրա պատճառած վնասը հատուցելու պարտականություն դնելը, եթե անչափահասը ինքնուրույն վաստակ ունի և վնասի գումարը չի անցնում հիսուն դրամից, կամ հիսուն դրամից չանցնող պատճառած նյութական վնասն իր աշխատանքով վերացնելու պարտականություն դնելը: Հիսուն դրամից ավելի գումարի վնաս պատճառելու դեպքում վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կարգով.

5) անչափահասին ծնողների կամ նրանց փոխարինող անձանց խիստ հսկողությանը հանձնելը.

6) անչափահասին աշխատավորական կոլեկտիվի, հասարակական կազմակերպության հսկողությանը հանձնելը` նրանց համաձայնությամբ, ինչպես նաև հասարակական դաստիարակների կամ առանձին քաղաքացիների հսկողությանը հանձնելը` վերջիններիս խնդրանքով.

7) անչափահասին հատուկ ուսումնադաստիարակչական կամ բուժդաստիարակչական հիմնարկում տեղավորելը:

Հատուկ ուսումնադաստիարակչական կամ բուժդաստիարակչական հիմնարկներում անչափահասների գտնվելու ժամկետը, կարգն ու պայմանները որոշվում են անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ:

(58-րդ հոդ. խմբ. 29.07.67, 28.04.77, 29.12.82 օրենքներ)

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

ԳԼՈՒԽ I.
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

I. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 59. Հայրենիքին դավաճանելը

 

Հայրենիքին դավաճանելը, այսինքն` այն արարքը, որ դիտավորյալ կերպով կատարել է ՀՀ քաղաքացին ի վնաս ՀՀ սուվերենության, տերիտորիալ անձեռնմխելիության կամ պետական անվտանգության և պաշտպանունակության, այն է` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետական կամ ռազմական գաղտնիք հանձնելը, արտասահման փախչելը կամ արտասահմանից ՀՀ վերադառնալուց հրաժարվելը, օտարերկրյա պետությանը ՀՀ դեմ թշնամական գործունեություն իրականացնելու մեջ օգնություն ցույց տալը, այլև դավադրությունն իշխանությունը զավթելու նպատակով

պատժվում են ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

Քրեական պատասխանատվությունից ազատվում է ՀՀ այն քաղաքացին, որին օտարերկրյա հետախուզությունը հավաքագրել է ՀՀ դեմ ուղղված թշնամական գործունեության իրականացնելու համար, եթե նա, ի կատարումն ստացած հանցավոր առաջադրանքի ոչ մի գործողություն չի կատարել և իշխանության մարմիններին կամովին հայտնել է օտարերկրյա հետախուզության հետ ունեցած իր կապի մասին:

(59-րդ հոդ. խմբ. 29.05.61, 25.07.84, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 60. Լրտեսություն

 

Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց գործակալությանը պետական կամ ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ հաղորդելը, այլև հաղորդելու նպատակով դրանք հափշտակելը կամ հավաքելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հաղորդելը կամ հավաքելը` դրանք ի վնաս ՀՀ շահերի օգտագործելու համար, եթե լրտեսությունը կատարված է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

(60-րդ հոդ. խմբ. 29.05.61, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 61. Տեռորիստական ակտ

 

Իշխանությունը քայքայելու կամ թուլացնելու նպատակով պետական կամ հասարակական գործչի կամ իշխանության ներկայացուցչի սպանությունը, որ կատարվել է նրա պետական կամ հասարակական գործունեության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

Նույն նպատակներով պետական կամ հասարակական գործչին, կամ իշխանության ներկայացուցչին`նրա պետական կամ հասարակական գործունեության կապակցությամբ, ծանր մարմնական վնասվածք պատճառելը`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

(61-րդ հոդ. խմբ. 29.05.61, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 62. Օտարերկրյա պետության ներկայացուցչի դեմ ուղղված տեռորիստական ակտ

 

Պատերազմի պրովոկացիա կամ միջազգային բարդություններ առաջացնելու նպատակով օտարերկրյա պետության ներկայացուցչի սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

Նույն նպատակով այդ նույն անձանց ծանր մարմնական վնասվածք պատճառելը`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

(62-րդ հոդ. խմբ. 29.05.61 օրենք)

 

Հոդված 63. Դիվերսիա

 

Պետություունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը` ուղղված մարդկանց մասսայական ոչնչացմանը, նրանց մարմնական վնասվածքներ կամ առողջությանն այլ վնաս պատճառելուն, ձեռնարկությունների, կառուցվածքների, հաղորդակցության ճանապարհների և միջոցների, կապի միջոցների կամ էլ պետական կամ հասարակական այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, ինչպես նաև նույն նպատակներով մասսայական թունավորումներ կատարելը կամ համաճարակներ և անասունների համաճարակներ տարածելը

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

(63-րդ հոդ. խմբ. 29.05.61, 25.07.84, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 64. Վնասարարություն

 

Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական սիստեմի, առևտրի կամ ժողովրդական տնտեսության այլ ճյուղերի, ինչպես և պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է պետական կամ հասարակական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց նորմալ աշխատանքին դիմադրելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

(64-րդ հոդ. խմբ. 29.05.61, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 65. ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերը

 

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերում նախատեսված գործողությունները, եթե կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների առաջադրանքով`

պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:

(65-րդ հոդ. խմբ. 29.05.61, 25.07.84, 10.03.90, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 65.1 Պետության դեմ հանցագործություններ կատարելու կոչերը

 

Հայրենիքին դավաճանելու, տեռորիստական ակտ կամ դիվերսիա կատարելու հրապարակային կոչերը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(65.1-ին հոդ. խմբ. 10.03.90, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 66. Պատերազմի պրոպագանդա

 

Պատերազմի պրոպագանդան, ինչ ձևով էլ որ այն տարվի`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

(66-րդ հոդ. խմբ. 29.05.61 օրենք)

 

Հոդված 67. Առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը

 

Առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ նախապատրաստելուն կամ կատարելուն, այդպիսի հանցագործություններ կատարելու նպատակ ունեցող կազմակերպություն ստեղծելուն ուղղված կազմակերպական գործունեությունը`

պատժվում է համապատասխանորեն սույն օրենսգրքի 59-66 հոդվածներով:

(67-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 68. Աշխատավորների այլ պետության դեմ կատարված առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ

 

Աշխատավորների միջազգային համերաշխության տեսակետից առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները, որ կատարվել են աշխատավորների այլ պետության դեմ`

պատժվում են համապատասխանորեն սույն օրենսգրքի 59-67 հոդվածներով:

 

II. ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 69. Ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելը

 

Ազգային կամ ռասայական թշնամանք կամ երկպառակություն հարուցելու, ազգային պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակին ուղղված դիտավորյալ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիների ուղղակի կամ անուղղակի իրավունքների սահմանափակումը կամ ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանումը` ելնելով նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Նույն գործողությունները, եթե զուգորդվել են բռնության, խաբեության կամ սպառնալիքի հետ, ինչպես նաև կատարվել են պաշտոնատար անձի կողմից` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից կամ հանգեցրել մարդկանց մահվան կամ ուրիշ ծանր հետևանքների`

պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:

(69-րդ հոդ. խմբ. 10.03.90, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 70. Պետական գաղտնիք հրապարակելը

 

Պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի շնորհիվ, հայրենիքին դավաճանելու կամ լրտեսության հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե այն առաջ է բերել ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև ութ տարի ժամանակով:

 

Հոդված 71. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր կորցնելը

 

Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են կազմում, կորցնելն այն անձի կողմից, որին վստահված են եղել այդ փաստաթղթերը կամ առարկաները, եթե կորուստը հիշյալ փաստաթղթերի կամ առարկաների հետ վարվելու համար սահմանված կանոնները խախտելու հետևանք է եղել`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե այն առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

 

Հոդված 71.1 Պաշտոնեական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հանձնումն օտարերկրյա կազմակերպություններին

 

Պաշտոնեական գաղտնիք հանդիսացող տնտեսական, գիտատեխնիկական կամ այլ տեղեկություններ օտարերկրյա կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին հանձնելը կամ հանձնելու նպատակով հավաքելն այն անձի կողմից, որն այդ տեղեկությունները վստահված են եղել ծառայության կամ աշխատանքի բերումով կամ հայտնի են դարձել այլ ճանապարհով`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե գույքային խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) են պատճառել պետական կամ հասարակական կազմակերպություններին կամ այլ ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(71.1-ին հոդ. խմբ. 25.07.84, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 72. Բանդիտիզմ

 

Պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակվելու նպատակով զինված բանդաներ կազմակերպելը, այլև այդպիսի բանդաներին և դրանց կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

(72-րդ հոդ. խմբ. 29.05.61, 29.12.82 օրենքներ)

 

Հոդված 72.1 Ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունները

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, ովքեր ազատազրկման վայրերում ահաբեկում են ուղղման ճանապարհ բռնած դատապարտյալներին կամ հարձակումներ են գործում ադմինիստրացիայի վրա, ինչպես նաև այդ նպատակներով հանցավոր խմբավորումներ են կազմակերպում կամ ակտիվորեն մասնակցում են այդ խմբավորումներին`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք, ովքեր կատարել են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ`

պատժվում են ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով:

(72.1-ին հոդ. խմբ. ընդունված է 29.05.61, 25.07.84 օրենքով)

 

i
Հոդված 73. Մաքսանենգություն

 

Մաքսանենգությունը, այսինքն` ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգությունը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

(73-րդ հոդ. խմբ. 29.05.61, 25.07.84, 18.08.93, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 73.1. Հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը

 

Զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ.

Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ:

(73.1-ին հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 74. Մասսայական անկարգություններ

 

Մասսայական անկարգություններ կազմակերպելը, որոնք զուգորդվել են ջարդերով, ավերածություններով, հրկիզումներով և նման այլ գործողություններով, ինչպես նաև դրանց մասնակիցների կողմից վերը մատնանշված հանցագործություններն անմիջականորեն կատարելը, կամ նրանց կողմից իշխանությանը զինված դիմադրություն ցույց տալը`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

 

i
Հոդված 75. Իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը

 

Իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու միջոցով կամ հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթեր կեղծելու կամ այլ խաբեության միջոցով, ինչպես և եթե այն կատարվել է այլ ծանրացուցիչ հանգամանքներում`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

 

Հոդված 76. Զորահավաքի զորակոչից խուսափելը

 

Զորահավաքի կարգով ՀՀ զինված ուժերի շարքերը զորակոչելուց խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

Նույն արարքը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը համալրելու համար հայտարարվող հետագա զորակոչերից խուսափելը, որ կատարվել են պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով, կամ մահապատժով:

(76-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 77. Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց և հարկեր վճարելուց խուսափելը

 

Պատերազմի ժամանակ աշխատանքային մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, այլև հարկեր վճարելուց խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով:

(77-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 78. Ապօրինաբար արտասահման մեկնելը և ապօրինաբար ՀՀ մուտք գործելը

 

Առանց սահմանված անձնագրի կամ առանց պատշաճ իշխանությունների թույլտվության արտասահման մեկնելը, ՀՀ մուտք գործելը կամ սահման անցնելը`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

Այս հոդվածի ներգործությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիներն առանց սահմանված անձնագրի կամ թույլտվության մուտք են գործում ՀՀ:

(78-րդ հոդ. խմբ. 25.07.84, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 79. Միջազգային թռիչքների կանոնները խախտելը

 

Առանց սահմանված թույլտվության ՀՀ թռչելը և ՀՀ-ից դուրս թռչելը, թույլատվության մեջ մատնանշված երթուղիները, վայրէջքի տեղերը, օդային դարպասները, թռիչքների բարձրությունը չպահպանելը կամ միջազգային թռիչքների կանոնների այլ խախտումը`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև տասը տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` օդանավի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

(79-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 80. Տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը

 

Երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտի աշխատողի կողմից տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դժբախտ դեպքեր մարդկանց հետ, խորտակում, վթար կամ այլ ծանր հետևանքներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, ճանապարհների, ազդանշանի և կապի միջոցների անորակ նորոգումը, որը նույն հետևանքներ է առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

Նույն արարքները, որոնք թեև այդպիսի հետևանքներ չեն առաջացրել, բայց ակնհայտորեն ստեղծել են դրանց առաջացման սպառնալիք`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(80-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 81. Հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը

 

Հաղորդակցության ճանապարհները, դրանց վրա եղած կառուցումները, շարժական կազմը կամ նավերը, կապի կամ ազդանշանի միջոցները դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առաջացրել է կամ կարող է առաջացնել գնացքի խորտակում, նավավթար կամ տրանսպորտի և կապի նորմալ աշխատանքի խանգարում`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի:

(81-րդ հոդ. խմբ. 29.05.61 օրենք)

 

Հոդված 82. Կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը

 

Իրացման նպատակով պետական գանձարանային կեղծ տոմսեր, ՀՀ պետական բանկի տոմսեր, մետաղե դրամ, պետական արժեթղթեր կամ օտարերկրյա վալյուտա պատրաստելը, ինչպես նաև դրանք իրացնելը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:

Նույն գործողությունները, որ կատարվել են որպես արհեստ`

պատժվում են ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

(82-րդ հոդ. խմբ. 29.05.61, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 83.

(83-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 84. Պետական հանցագործությունների մասին չհայտնելը

 

Սույն օրենսգրքի 59-64, 67, 72 և 82 հոդվածներով նախատեսված հայտնապես նախապատրաստվող կամ կատարված պետական հանցագործությունների մասին չհայտնելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով:

(84-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 85. Պետական հանցագործությունների պարտակումը

 

Սույն օրենսգրքի 59-64, 67, 72, 73, 82 հոդվածներով նախատեսված պետական հանցագործությունների նախապես չխոստացված պարտակումը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, կամ աքսորով մինչև հինգ տարի ժամանակով:

(85-րդ հոդ. խմբ. 29.05.61, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

ԳԼՈՒԽ II.
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(2-րդ գլուխը խմբ. 11.05.92 օրենք)

 

Հոդված 86. Գույքի հափշտակումը գողության միջոցով

 

Գույքի գաղտնի հափշտակումը (գողությունը)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Գողությունը, որ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև վեց տարի ժամանակով:

Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:

Գողությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

Ծանոթագրություն. սույն գլխի 86-90 և 92 հոդվածներում նախատեսված գույքի հափշտակության չափերն են`

1) մանր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

2) զգալի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86, 87, 89 և 90 հոդվածների առաջին մասերով նախատեսված հափշտակություններ)` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

3) խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).

4) առանձնապես խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարը (արժեքը):

(86-րդ հոդ. խմբ. 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 87. Գույքի հափշտակումը կողոպուտի միջոցով

 

Գույքի բացահայտ հափշտակումը (կողոպուտ)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ առանց տուգանքի:

Կողոպուտը, որ զուգորդվել է տուժողի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ կամ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

Կողոպուտը, որ կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկությամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:

Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(87-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.10.80, 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 88. Գույքի հափշտակումը ավազակության միջոցով

 

Գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ (ավազակություն)`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով:

Ավազակությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ առանձնապես խոշոր չափերով, կամ զուգորդվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կամ կատարվել է նախկինում ավազակություն կամ բանդիտիզմ կատարած անձի կողմից կամ հրազենի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(88-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 28.08.85, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 89. Գույքի հափշտակումը խարդախության միջոցով

 

Ուրիշի գույքին տիրանալը կամ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով (խարդախություն)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Խարդախությունը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(89-րդ հոդ. խմբ. 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 90. Գույքի հափշտակումը յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով

 

Անձին վստահված կամ նրա կառավարմանը հանձնված գույքի յուրացումը կամ վատնումը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված հափշտակությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց զրկման:

Նույն արարքը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով կամ առանց տուգանքի` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց զրկման:

Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև ութ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով:

Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(90-րդ հոդ. խմբ. 11.05.92, 25.10.93 ՀՕ-83, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 90.1.

(90.1-ին հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 90.2.

(90.2-րդ վերացված է 29.12.82 օրենք)

 

Հոդված 91. Գույքի կրկին անգամ կատարված հափշտակում

 

Գույքի հափշտակումը համարվում է կրկին անգամ կատարված, եթե այն կատարվել է այնպիսի անձի կողմից, որը նախկինում կատարել է սույն օրենսգրքի 72, 86, 87, 88, 89, 90, 92, 94, 229.1, 232.1, 237.3 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը:

(91-րդ հոդ. խմբ. 29.05.61, 29.01.75, 29.12.82, 25.07.88, 10.03.90, 11.05.92 օրենքներ)

 

i
Հոդված 92. Գույքի մանր հափշտակում

 

Գույքի մանր հափշտակումը գողության (բացի անձնական գույքից), յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ սույն հոդվածով նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(92-րդ հոդ. խմբ. 28.04.78, 28.10.81, 23.02.83, 25.07.88, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 93. Խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքին վնաս պատճառելը

 

Խաբեության կամ վստահությունը ի չարը գործադրելու միջոցով գույքային վնաս պատճառելը, եթե չկան հափշտակման հատկանիշներ`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ:

Նույն գործողությունները, որոնք պատճառել են խոշոր չափերի վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)` պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(93-րդ հոդ. խմբ. 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 93.1 Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը

 

Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո կամ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(93.1-ին հոդ խմբ. 25.05.95, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 93.2 Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(93.2-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

Հոդված 93.3 Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

 

Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(93.3-րդ հոդ. խմբ. 25.05.95, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 94. Շորթում

 

Անձի կամ նրա մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու, նրա կամ նրա մերձավորների մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու սպառնալիքով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջը (շորթում)`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև չորս տարի ժամանակով:

Շորթումը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ սպանության կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքով կամ խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի) գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջով`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև յոթ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

Շորթումը, որը կատարվել առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջով`

պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(94-րդ հոդ. խմբ. 29.12.82, 10.03.90, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 95. Գտած պետական կամ հանրային գույքի յուրացումը

 

Գտած կամ պատահմամբ հանցավորի տիրապետության անցած արժեքավոր պետական կամ հանրային գույքի յուրացումը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

(95-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 96. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

 

Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որ կատարվել է հրկիզման կամ հանրության համար վտանգավոր այլ եղանակով կամ առաջացրել է մարդկային զոհեր կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) է պատճառել կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել, ինչպես նաև անտառային զանգվածներն ու խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) հասնող ցանքերը ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(96-րդ հոդ. խմբ. 29.05.64, 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 97. Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

 

Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև անզգուշությամբ անտառային զանգվածներն ու խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) հասնող ցանքերը ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(97-րդ հոդ. խմբ. 29.12.82, 11.05.92, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 97.1 Գյուղատնտեսական տեխնիկան հանցավոր-անփույթ օգտագործելը կամ պահելը

 

Սովխոզների, կոլտնտեսությունների և պետական կամ կոոպերատիվ մյուս կազմակերպություններին պատկանող տրակտորները, ավտոմոբիլները, կոմբայնները և այլ գյուղատնտեսական մեքենաները հանցավոր-անփույթ օգտագործելը կամ պահելը, որի հետևանքով փչացել կամ ջարդվել են այդ մեքենաների ապակոմպլեկտավորումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքները, եթե դրանք կատարվել են բազմիցս կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) են պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(97.1-ին հոդ. խմբ. 23.01.62: 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 97.2. Առևտրային գաղտնիք հրապարակելը

 

Պետական ծառայողի կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս իրեն հայտնի դարձած առևտրային գաղտնիքը հրապարակելը կամ օգտագործելը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով:

(97.2-րդ հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 98. Պետական կամ հանրային գույքի պահպանությանը հանցավոր-անփույթ վերաբերմունք ցուցաբերելը

 

Իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելն այն անձի կողմից, որին հանձնարարված է պետական կամ հանրային գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) հափշտակում, վնասում, փչացում կամ կորուստ, և եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(98-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 98.1.

(98.1-ին հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

ԳԼՈՒԽ III.
ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 99. Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն

 

Դիտավորյալ սպանությունը`

1) շահադիտական դրդումներով.

2) խուլիգանական դրդումներով.

3) տուժողի կողմից իր ծառայական կամ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ.

4) երկու կամ մի քանի անձանց.

5) հանցավորի համար ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջը.

6) առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով.

7) այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով, այլև եթե զուգորդված է եղել բռնաբարության հետ.

8) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից (բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով, կամ տուժողի կողմից գործադրված բռնության կամ ծանր վիրավորանքի ազդեցության տակ առաջացած հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունից).

9) առևանգված կամ այլ եղանակով ապօրինաբար ազատությունից զրկված անձի`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով, կամ մահապատժով:

(99-րդ հոդ. խմբ. 29.01.86 օրենք)

 

Հոդված 100. Դիտավորյալ սպանություն

 

Դիտավորյալ սպանությունը, որ կատարվել է առանց սույն օրենսգրքի 99 հոդվածում մատնանշված ծանրացուցիչ հանգամանքների`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասներկու տարի ժամանակով:

(100-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 101. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված դիտավորյալ սպանություն

 

Տուժողի կողմից գործադրված բռնության կամ ծանր վիրավորանքի, ինչպես և տուժողի այլ անօրինական գործողությունների ազդեցության տակ առաջացած հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված դիտավորյալ սպանությունը, եթե այդ գործողությունները մեղադրյալի կամ նրա մերձավորների համար առաջացրել, կամ կարող էին առաջացնել ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

 

i
Հոդված 102. Անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանություն

 

Անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(102-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 103. Անզգույշ սպանություն

 

Անզգուշությամբ կատարված սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(103-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 104. Ինքնասպանության հասցնելը

 

Հանցավորից նյութական կամ այլ կախման մեջ գտնվող անձի նկատմամբ առաջինի կողմից դաժան վերաբերմունք ցույց տալու, կամ նրա անձնական արժանապատվությունը սիստեմատիկաբար ստորացնելու միջոցով նրան ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարվելուն հասցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Այն անձի կողմից, որի նկատմամբ տուժողը չի գտնվել նյութական կամ այլ կախման մեջ, սիստեմատիկ հալածանքի, զրպարտության, վիրավորանքի հետևանքով տուժողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարվելուն հասցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

 

Հոդված 105. Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

 

Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, լսողության, կամ որևէ այլ օրգանի կորուստ, կամ օրգանի ֆունկցիաների անկում, հոգեկան հիվանդություն, կամ առողջության որևէ այլ քայքայում զուգորդված աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի հետ, կամ առաջացրել է հղիության ընդհատում, կամ դեմքի անջնջելի այլանդակում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դրա հետևանքով տուժողը մահացել է կամ դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ, կամ կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(105-րդ հոդ. խմբ. 29.12.83 օրենք)

 

Հոդված 106. Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

 

Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք, այսինքն` այնպիսի մարմնական վնասվածք հասցնելը, որը վտանգավոր է կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված հետևանքները, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում, կամ աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ կամ կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

(106-րդ հոդ. խմբ. 29.12.82, 29.12.83 օրենքներ)

 

Հոդված 107. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դիտավորյալ ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

 

Դիտավորությամբ ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ տեղի է ունեցել հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում` տուժողի կողմից գործադրված բռնության կամ ծանր վիրավորանքի, ինչպես և տուժողի այլ տնօրինական գործողությունների ազդեցության տակ, եթե այդ գործողությունները հանցավորի կամ նրա մերձավորների համար առաջացրել կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(107-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 108. Ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով

 

Ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածքը, որ հասցվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով` պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

 

i
Հոդված 109. Դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը

 

Դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում, կամ աշխատունակության աննշան կայուն կորուստ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արարքը, որը չի առաջացրել այս հոդվածի առաջին մասում նշված հետևանքները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

 

Հոդված 110. Ծեծ և խոշտանգում

 

Դիտավորությամբ հարվածելը կամ ծեծելը, ինչպես և ֆիզիկական ցավ պատճառելու հետ զուգորդված այլ բռնի գործողություններ կատարելը`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Սիստեմատիկաբար ծեծելը կամ խոշտանգման բնույթ կրող այլ գործողությունները, եթե դրանք չեն առաջացրել սույն օրենսգրքի 105 և 106 հոդվածներում նշված հետևանքները`

պատժվում են ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով:

(110-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

Հոդված 111. Անզգուշությամբ ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

 

Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Անզգուշությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ հասարակական պարսավանքով:

(111-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 112. Բռնաբարություն

 

Բռնաբարությունը, այսինքն` սեռական հարաբերությունը ֆիզիկական բռնության, սպառնալիք գործադրելով, կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որը զուգորդված է եղել սպանության սպառնալիքի կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի հետ, կամ կատարվել է նախկինում բռնաբարություն կատարած անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ անչափահաս աղջկա բռնաբարությունը`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարությունը`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով:

(112-րդ հոդ. խմբ. 22.02.62, 28.05.80 օրենքներ)

 

Հոդված 112.1 Բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը

 

Սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը կամ այդպիսի գործողությունների կատարման հարկադրելը տուժողի կամ նրա մերձավորների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրման, կամ դրա անհապաղ իրականացման սպառնալիքի միջոցով, ինչպես նաև տուժողի անօգնական վիճակը օգտագործելով, սույն օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշների բացակայության պայմաններում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև վեց տարի ժամանակով:

Նույն արարքը, որը կատարվել է նախկինում նման հանցագործություն կամ բռնաբարություն կատարած անձի, կամ մի խումբ անձանց կողմից, կամ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(112.1-ին հոդ. խմբ. 02.09.75 օրենք)

 

Հոդված 113. Կնոջը սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելը

 

Կնոջը սեռական հարաբերություն ունենալուն կամ սեռական կիրքը որևէ այլ ձևով բավարարելուն հարկադրելն այն անձի կողմից, որից այդ կինը նյութապես կամ ծառայությամբ կախում է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով:

 

i
Հոդված 114. Սեռական հարաբերությունը տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ

 

Սեռական հարաբերությունը տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ զուգորդված է եղել սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

(114-րդ հոդ. խմբ. 25.02.65, 29.10.69 օրենքներ)

 

Հոդված 115. Անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ

 

Անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով:

 

Հոդված 116. Արվամոլություն

 

Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ (արվամոլություն)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Արվամոլությունը, եթե կատարվել է ֆիզիկական բռնություն, սպառնալիքներ գործածելով, կամ անչափահասի նկատմամբ, կամ տուժողի կախյալ վիճակն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

(116-րդ հոդ. խմբ. 29.10.69 օրենք)

 

Հոդված 117. Ամուսնական տարիքի կամ արբունքի չհասած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը

 

Ամուսնական տարիքի չհասած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, կամ այդպիսի ամուսնական կենակցության բռնադատելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Արբունքի չհասած անձի հետ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, կամ այդպիսի ամուսնական կենակցության բռնադատելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(117-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 118. Կնոջն ամուսնանալու բռնադատելը կամ կնոջ ամուսնանալուն արգելք հանդիսանալը

 

Կնոջն ամուսնանալու կամ ամուսնական կենակցությունը շարունակելուն բռնադատելը, ինչպես և կնոջ` ըստ իր ընտրության ամուսնանալուն արգելք հանդիսանալը, կամ ամուսնանալու նպատակով նրան առևանգելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

 

i
Հոդված 119. Վեներական հիվանդության բուժումից խուսափելը: Վեներական հիվանդությամբ վարակելը

 

Վեներական հիվանդության բուժումից խուսափելը, երբ դա շարունակվել է առողջապահության մարմինների նախազգուշացումից հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Սեռական հարաբերության միջոցով կամ այլ գործողություններով ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելն այն անձի կողմից, որը տեղյակ է եղել իր այդ հիվանդության մասին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են այն անձի կողմից, որը նախկինում դատված է եղել ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու համար, ինչպես նաև երկու կամ ավելի անձանց, կամ անչափահասի վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(119-րդ հոդ. խմբ. 01.12.71, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 119.1 Բժշկական ստուգումից և պրոֆիլակտիկ բուժումից խուսափելը: Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը դիտավորյալ թաքցնելը

 

Բժշկական ստուգումից այն անձանց խուսափելը, որոնց վեներական հիվանդությամբ տառապելու մասին բավարար տվյալներ կան, եթե այն կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողի հետ և պրոֆիլակտիկ բուժման կարիք ունեն, եթե այն կատարվել նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ շփման մեջ գտնված վեներական հիվանդությամբ վարակելու վտանգ առաջացնող անձանց թաքցնելը, եթե այն կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(119.1-ին հոդ. խմբ. 25.10.78, 29.12.82, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 119.2 Ուրիշին սպիդ (իմունիտետի ձեռքբերովի բացակայության ախտանիշ-ԻՁԲԱ) հիվանդությամբ վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը: ԻՁԲԱ հիվանդությամբ վարակելը

 

Ուրիշից ԻՁԲԱ հիվանդությամբ վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Ուրիշից ԻՁԲԱ հիվանդությամբ վարակելն այն անձի կողմից, որը տեղյակ է եղել իր այդ հիվանդության մասին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(119.2-րդ հոդ. խմբ. 23.10.87 օրենք)

 

Հոդված 120. Ապօրինաբար աբորտ կատարելը

 

Բժշկի կողմից ապօրինաբար աբորտ կատարելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մինչև երեք տարի ժամանակով:

Բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարվելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Այս հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, եթե կատարվել են բազմիցս, կամ առաջացրել են տուժողի մահը, կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(120-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 121. Կնոջն աբորտ կատարելուն հարկադրելը

 

Կնոջն աբորտ կատարելուն հարկադրելը, եթե աբորտը կատարվել է`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ հասարակական պարսավանքով:

 

Հոդված 122. Հարսնացուի համար հատուցագին (ղալիմ) տալը և ընդունելը

 

Հարսնացուի համար փեսացուի, նրա ծնողների, ծնողների ազգականների կամ խնամիների կողմից հարսնացուի ազգականներին կամ խնամիներին փողով, անասուններով կամ այլ գույքով, կամ անձնական աշխատանքով հատուցագին (ղալիմ) տալը, ինչպես և հատուցագին (ղալիմ) ընդունելը`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով` հատուցագնի բռնագրավումով:

(122-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

Հոդված 123. Երկկնություն կամ բազմակնություն

 

Երկկնությունը կամ բազմակնությունը, այսինքն` երկու կամ մի քանի կանանց հետ կենակցելն ընդհանուր տնտեսություն վարելով, անկախ ամուսնության գրանցումից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

 

i
Հոդված 124. Ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելը

 

Անչափահաս երեխաների համար դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ նշանակված ապրուստի միջոցի (ալիմենտի) վճարումից ծնողների չարամտորեն խուսափելը, կամ նրանց խնամքի տակ գտնվող չափահաս, բայց անաշխատունակ զավակներին պահելուց խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, ծնողական իրավունքների զրկումով, կամ առանց ծնողական իրավունքների զրկման:

(124-րդ հոդ. խմբ. 26.03.86 օրենք)

 

Հոդված 125. Ծնողներին կամ ամուսնուն օգնություն ցույց տալուց խուսափելը

 

Անաշխատունակ ծնողներին կամ ամուսնուն պահելու համար դատարանի կողմից որոշված վճարումներից չարամտորեն խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

 

i
Հոդված 126. Խնամակալական պարտականությունները չարաշահելը

 

Խնամակալությունը շահադիտական նպատակներով ի վնաս խնամարկյալի օգտագործելը (բնակելի տարածության զբաղեցում, գույքի օգտագործում և այլն), ինչպես նաև խնամակալային առանց հսկողության և առանց անհրաժեշտ նյութական օգնության թողնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(126-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 127. Երեխային փոխելը

 

Երեխային փոխելը, որը կատարվել է շահադիտական կամ այլ ստոր դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որ կատարվել է առանց սույն հոդվածի առաջին մասում նշված հատկանիշների`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

(127-րդ հոդ. խմբ. 29.01.86 օրենք)

 

Հոդված 128. Վտանգի մեջ թողնելը

 

Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին պատշաճ հիմնարկներին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և նրան ինքը չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և փոքրահասակության, զառամության, հիվանդության կամ ընդհանրապես իր անօգնականության հետևանքով ինքնապահպանության համար միջոցներ ձեռք առնելու հնարավորությունից զրկված անձին անօգնական թողնելը այն դեպքում, երբ հանցավորը հնարավորություն է ունեցել օգնելու տուժողին և պարտավոր էր հոգ տանել նրա մասին, կամ նրան ինքն է դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը, կամ եթե այն առաջացրել է այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(128-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 129. Հիվանդին օգնություն ցույց չտալը

 

Առանց հարգելի պատճառի հիվանդին օգնություն ցույց չտալը բժշկի, այլև այն անձի կողմից, որն օրենքի կամ հատուկ կանոնի համաձայն պարտավոր էր ցույց տալ այդ օգնությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Նույն արարքը, եթե դա առաջ է բերել, կամ ակնհայտ կերպով կարող էր առաջ բերել հիվանդի մահը, կամ նրա համար այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մինչև երկու տարի ժամանակով, կամ առանց դրան:

 

i
Հոդված 130. Առևանգելը կամ ապօրինաբար ազատությունից զրկելը մասնավոր անձի կողմից

 

Մասնավոր անձի կողմից որևէ մեկին առևանգելը կամ ապօրինաբար ազատությունից զրկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որ կատարվել է`

1) շահադիտական կամ այլ ստոր դրդումներով,

2) մինչև տասնվեց տարեկան անչափահասների նկատմամբ,

3) մեկից ավելի անձանց նկատմամբ,

4) կրկին անգամ կամ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից,

5) տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կամ նրան ֆիզիկական տանջանքներ պատճառելու, ինչպես նաև տուժողին կամ նրա մերձավորներին սպանելու սպառնալիքի կամ ծանր վնաս պատճառելու հետ զուգորդված`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տաս տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա և արտաքսումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց արտաքսման:

Նույն արարքը, եթե դա հանգեցրել է տուժողի մահվան կամ այլ ծանր հետևանքի` պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասներկու տարի ժամանակով:

(130-րդ հոդ. խմբ. 29.01.86 օրենք)

 

Հոդված 130.1 Պատանդներ վերցնելը

 

Անձին պատանդ վերցնելը կամ պահելը, որը զուգորդվել է նրան սպանելու, մարմնական վնասվածք պատճառելու կամ պահելը շարունակելու սպառնալիքի հետ` նպատակ ունենալով պետությանը, միջազգային կազմակերպությանը, ֆիզիկական և իրավաբանական անձին կամ անձանց խմբին հարկադրել որպես պատանդին ազատելու պայման կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավմամբ:

Ծանոթագրություն. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՀՀ տերիտորիայում այնպիսի հանցագործություն կատարելու դեպքերի վրա, եթե պատանդ վերցված կամ պահող անձը գտնվում է ՀՀ տերիտորիայում և այդ անձը, ինչպես նաև պատանդը ՀՀ քաղաքացիներ են:

(130.1-ին հոդ. խմբ. 23.10.87, 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 130.2 Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինաբար տեղավորելը

 

Ակնհայտորեն հոգեպես առողջ անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով` որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ առանց դրա:

(130.2-րդ հոդ. խմբ. 29.01.86, 22.02.88 օրենքներ)

 

i
Հոդված 131. Զրպարտություն

 

Զրպարտությունը, այսինքն` ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ պատճառած վնասը հարթելու պարտավորություն դնելով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Զրպարտությունը տպագիր կամ որևէ այլ եղանակով բազմացրած գրվածքում, անանուն նամակում, այլև եթե կատարվել է նախկինում զրպարտության համար դատված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Զրպարտությունը, որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

(131-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 05.12.85, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 132. Վիրավորանք

 

Մարդու պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ խոսքով, գրավոր կամ գործողությամբ հասցված վիրավորանքը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով:

Կրկին անգամ, կամ տպագիր կամ այլ եղանակով տարածված գրվածքում հասցված վիրավորանքը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(132-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

ԳԼՈՒԽ IV.
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 133. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների և ընտրությունների անցկացմանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(133-րդ հոդ. խմբ. 19.05.95 օրենքներ)

 

Հոդված 133.1 Մեկից ավելի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում դիտավորությամբ գրանցվելը կամ ապօրինի քվեարկելը

 

Մեկից ավելի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում դիտավորությամբ գրանցվելը կամ ապօրինի քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև մինչև երեսնապատիկի չափով:

(133.1-ին հոդ. խմբ. 19.05.95, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 133.2 Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը

 

Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների վերաբերյալ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(133.2-րդ հոդ. խմբ. 19.05.95 օրենք)

 

Հոդված 134. Ընտրական փաստաթղթեր կեղծելը կամ ձայները սխալ հաշվելը

 

Պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների պաշտոնատար անձանց, նախաձեռնող խմբերի կամ ընտրական հանձնաժողովների անդամների, ստորագրություններ հավաքող անձանց կողմից ընտրական փաստաթղթեր, ստորագրությունների թերթիկներ կեղծելը կամ ձայները ակնհայտ սխալ հաշվելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(134-րդ հոդ. խմբ. 19.05.95, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 134.1 Հանրաքվեի մասին օրենսդրությունը խախտելը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ քաղաքացիների խմբերի` հանրաքվեին մասնակցելու, քարոզչություն անելու իրավունքի ազատ իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների պաշտոնատար անձանց, նախաձեռնող խմբերի կամ հանրաքվեի հանձնաժողովների անդամների, ստորագրություններ հավաքող անձանց կողմից հանրաքվեի փաստաթղթեր, ստորագրությունների թերթիկներ կեղծելը կամ ձայները ակնհայտ սխալ հաշվելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(134.1-ին հոդ. խմբ. 02.08.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 135. Քաղաքացիների բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը

 

Ապօրինի խուզարկությունը, ապօրինի վտարումը կամ քաղաքացիների բնակարանի անձեռնմխելիությունը խախտող այլ գործողությունները`

պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

 

i
Հոդված 136. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը խախտելը

 

Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը խախտելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ հասարակական պարսավանքով:

(136-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 137. Աշխատանքային օրենսդրությունը խախտելը

 

Պետական կամ հասարակական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության պաշտոնատար անձի կողմից անձնական դրդումներով աշխատավորին ապօրինաբար աշխատանքից արձակելը, աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատարանի վճիռները չկատարելը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության այլ կոպիտ խախտումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

(137-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 137.1. Զորակոչային տարիքի արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը

 

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային զինվորական ծառայությունից չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը, եթե այն կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

(137.1-ին հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 138. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը

 

Պաշտոնատար անձի կողմից անվտանգության տեխնիկայի, արդյունաբերական սանիտարիայի կանոնները կամ աշխատանքի պաշտպանության այլ կանոններ խախտելը, եթե այդ խախտումը կարող էր մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ առաջացնել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

Նույն արարքը, որ առաջացրել է մարմնական վնասվածքներ կամ աշխատունակության կորուստ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որ առաջացրել է մարդու մահ, կամ մի քանի մարդկանց ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(138-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 139. Հղի կնոջն աշխատանքի ընդունելուց հրաժարվելը

 

Կնոջը պետական կամ հասարակական ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքի ընդունելուց հրաժարվելը նրա հղիության կամ կրծքով երեխա կերակրելու շարժառիթներով, այլև նրա աշխատավարձի իջեցումը, կամ կնոջն աշխատանքից արձակելն այդ նույն շարժառիթներով`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

 

i
Հոդված 139.1 Քննադատության համար քաղաքացիներին հետապնդելը

 

Պաշտոնատար անձի կողմից քաղաքացու իրավունքների և օրենքով պահպանվող շահերի դիտավորյալ սահմանափակումը, որը կապված է սահմանված կարգով քաղաքացու կողմից առաջարկություններ, դիմումներ, գանգատներ տալու համար կամ դրանցում բովանդակվող քննադատության համար, նրան ինչպես նաև այլ ձևով քննադատությամբ հանդես գալու համար նրան հետապնդելու հետ`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

Նույն գործողությունները, որոնք էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի) են պատճառել քաղաքացու իրավունքներին և օրենքով պահպանվող շահերին`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով կամ պաշտոնանկությամբ:

(139.1-ին հոդ. խմբ. 05.12.85, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 140. Հեղինակային և գյուտարարական իրավունքները խախտելը

 

Ուրիշի գիտական, գրական, երաժշտական կամ գեղարվեստական երկն իր անունով լույս ընծայելը կամ հեղինակի իրավունքի այլ յուրացումը, այդպիսի երկի ապօրինի վերարտադրելն ու տարածելը`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Առանց գյուտարարի համաձայնության գյուտի հրապարակումը հայտարքից առաջ, գյուտի հեղինակային իրավունքի յուրացումը, ինչպես նաև ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակային իրավունքի յուրացումը, կամ համահեղինակության հարկադրելը, կամ համահեղինակության մեջ այնպիսի անձանց մտցնելը, որոնք չեն մասնակցել հայտնագործության, գյուտի կամ ռացիոնալիզատորական առաջարկության ստեղծագործական աշխատանքին`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի, տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

(140-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 141. Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելը

 

Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքների խախտումը`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքը, եթե դա կատարվել է եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու համար նախկինում դատված անձի կողմից, ինչպես նաև այդ արարքների կատարման նպատակով կազմակերպական գործունեությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(141-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 142. Կրոնական ծեսեր կատարելուն արգելք հանդիսանալը

 

Կրոնական ծեսեր կատարելուն արգելք հանդիսանալը, որչափով դրանք չեն խանգարում հասարակական կարգը և զուգորդված չեն քաղաքացիների իրավունքների դեմ կատարվող ոտնձգությունների հետ`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ հասարակական պարսավանքով:

 

ԳԼՈՒԽ V.
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 143. Գողություն

(143-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 144. Կողոպուտ

(144-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 145. Քաղաքացիների անձնական գույքի խարդախության, գողության և կողոպուտի կրկնության մասին

(145-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 146. Ավազակություն

(146-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 147. Շորթում

(147-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 148. Խարդախություն

(148-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 149. Քաղաքացիների անձնական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

(149-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 150. Քաղաքացիների անձնական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

(150-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 150.1 Սոցիալիստական կազմակերպություններ չհանդիսացող միավորումների սեփականության դեմ ուղղված հանցագործություններ

 

ԳԼՈՒԽ VI.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 151. Վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելը

(151-րդ հոդվածը վերացվել է 25.05.1998 թվականից` 28.04.98 ՀՕ-212 օրենք)

 

i
Հոդված 152. Արտադրանքի մատակարարման պլաններն ու առաջադրանքները չկատարելը

(152-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 152.1 Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը դիտավորությամբ խախտելը կամ տվյալներն աղավաղելը

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը, որոնք կատարվել են կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

(152.1-ին հոդ. խմբ. 29.05.61, 29.12.82, 3.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 153. Վատորակ շինարարություն

 

Վատորական շինարարությունը, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների, աշխատանքների ղեկավարների և շինարարության որակի վրա վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից վատորակ կառուցված, չավարտված, կամ պայմանագրի և նախագծի պայմաններին չհամապատասխանող արդյունաբերական, տրանսպորտային, ճանապարհակամրջային կառուցումներ, էլեկտրակայաններ կամ բնակելի տներ ու այլ կառուցումներ շահագործման հանձնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

 

Հոդված 154.

(154-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

Հոդված 155.

(155-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

i
Հոդված 155.1 Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը

 

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում և հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:

Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է ապօրինի ձեռնարկատիրության համար նախկինում դատապարտված անձի կողմից կամ հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:

Ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը, այսինքն առանց համապատասխան լիցենզիայի բանկային գործունեությամբ զբաղվելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի բանկային գործունեությունից ստացված եկամտի (ահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:

(155.1-ին հոդ. խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-131 օրենքներ)

 

i
Հոդված 155.2. Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը

 

Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է հասցրել ներդնողների շահերին կամ կատարվել է կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

(155.2-րդ հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 155.3. Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորած անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը

 

Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը, որը կատարվել է կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

(155.3-րդ հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 156. Սպեկուլյացիա

(156-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 156.1 Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց և այլ սննդամթերք գնելը

(156.1-ին հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 156.2.

(156.2-րդ հոդ. վերացված է 27.07.77 օրենք)

 

i
Հոդված 157. Գնորդներին ու պատվիրատուներին խաբելը

 

Խանութներում և այլ առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, սահմանված մանրածախ գները, ինչպես նաև բնակչությանը ցույց տրվող կենցաղային և կոմունալ ծառայությունների տարիֆները և գները բարձրացնելը, կամ գնորդներին, պատվիրատուներին այլ ձևով խաբելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ վարելու իրավունքի զրկումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք)), կամ նախկինում նույն հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավումով կամ առանց դրա` առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ վարելու իրավունքի զրկումով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

(157-րդ հոդ. խմբ. 28.04.72, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 157.1 Բնակչության սպասարկման հետ կապված աշխատանքներ կատարելու համար քաղաքացիներից ապօրինաբար վարձատրություն ստանալը

 

Առևտրի, հասարակական սննդի, կենցաղային, կոմունալ, բժշկական, տրանսպորտային կամ բնակչության այլ սպասարկման ոլորտում պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատողի կողմից այդ աշխատողի ծառայական պարտականությունների մեջ մտնող աշխատանք կատարելու, կամ ծառայություն մատուցելու համար շորթման ճանապարհով քաղաքացուց ապօրինի վարձատրություն ստանալը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքները, որ կատարվել են բազմիցս կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք))`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ տուգանքով, սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

(157.1-ին հոդ. խմբ. 30.10.81, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 157.2 Առևտրի կանոնների խախտումը

(157.2-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

i
Հոդված 157.3 Բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը

 

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում, եթե այդ գործողությունը կատարել է նույնպիսի խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով տուգանքով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:

Նույնպիսի հանցագործության համար նախկինում դատված անձի կողմից կատարված նույն այդ գործողությունները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով:

(157.3-րդ հոդ. խմբ. 28.09.83, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 158. Վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ ապրանքներ վաճառքի հանելը

(158-րդ հոդվածը վերացվել է 25.05.1998 թվականից` 28.04.98 ՀՕ-212 օրենք)

 

i
Հոդված 159. Վաճառելու նպատակով տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը, դրանց վաճառելը, ինչպես նաև կեղծած գինի ու կեղծած կոնյակ պատրաստելը

(159-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 159.1 Կեղծած գինի կամ կեղծած կոնյակ պատրաստելը

 

Շաքարից կամ այլ սննդամթերքներից կեղծած գինի պատրաստելը, ինչպես նաև կեղծած կոնյակ պատրաստելը և դրանց վաճառքը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև յոթ տարի ժամանակով` գույքի բռնագրավմամբ:

(159.1-ին հոդ. խմբ. 05.12.85 օրենք)

 

i
Հոդված 160. Ոգելից խմիչքների առևտրի կանոնների խախտումը

(160-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 161. Փոստային վճարանիշեր և ուղետոմսեր կեղծելը

 

Փոստային նամականիշեր և փոստային այլ վճարանիշեր կամ միջազգային պատասխանական կտրոններ կեղծելը, այլև կեղծած փոստային նամականիշեր և փոստային այլ վճարանիշեր, կամ միջազգային պատասխանական կտրոններ օգտագործելը կամ շրջանառության մեջ դնելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Որպես արհեստ փոստային կեղծած վճարանիշեր, կեղծած տոմսեր, կամ ուղևորների երթևեկության, կամ բեռների փոխադրման այլ փաստաթղթեր պատրաստելը, կամ դրանց իրացնելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(161-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 161.1. Հարկային դրոշմանիշեր կեղծելը

 

Հարկային դրոշմանիշեր կեղծելը կամ կեղծած դրոշմանիշերն օգտագործելը կամ իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` կեղծ դրոշմանիշերով դրոշմավորված (սոսնձված) ապրանքների բռնագրավմամբ:

(161.1-ին հոդ. լրաց. 23.06.97 ՀՕ-132 օրենք)

 

Հոդված 162.

(162-րդ հոդ. վերացված է 11.05.92 օրենք)

 

i
Հոդված 162.1 Եկամուտների հաշվառում չվարելը կամ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ հաշվառում վարելը կամ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը կամ ժամանակին չներկայացնելը կամ հայտարարագրի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը

(162.1-ին հոդվածը վերացվել է 21.08.1997 թվականից` 23.06.97 ՀՕ-131 օրենք)

 

Հոդված 162.2

(162.2-րդ հոդ. վերացված է 18.08.93 օրենք)

 

i
Հոդված 162.3 Իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցին սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը կամ գրանցման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններին սահմանված ժամկետներում չհայտնելը

 

Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցին սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը կամ գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններին սահմանված ժամկետներում չհայտնելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով և որոշակի պաշտոններ վարելու իրավունքի զրկմամբ կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով և պաշտոնանկությամբ:

(162.3-րդ հոդ. խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-131, 17.12.97 ՀՕ-189 օրենքներ)

 

i
Հոդված 162.4 Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը

 

Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների` հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումների ընթացքում վճարամիջոցները և առկա ակտիվներն այլ նպատակներով տնօրինելը կամ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց այլ ձևով չարամտորեն խուսափելը, եթե գանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

(162.4-րդ հոդ. խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-131 օրենքներ)

 

i
Հոդված 162.5 Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնելը

 

Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը չի գերազանցում տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը գերազանցում է տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամանակով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:

(162.5-րդ հոդ. լրաց. 23.06.97 ՀՕ-132 օրենք)

 

i
Հոդված 163. Բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելը

 

Պատգամավորների տեղական խորհուրդներին, պետական կամ հասարակական հիմնարկներին, ձեռնարկություններին կամ կազմակերպություններին պատկանող տներում բնակելի տարածությունը նյութական վարձատրությամբ ապօրինաբար մեկ ուրիշին զիջելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` բնակելի տարածությունը զիջելու համար ապօրինաբար ստացած գումարի բռնագրավումով:

(163-րդ հոդ. խմբ. 10.08.90, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 164. Ապօրինաբար շինանյութեր ձեռք բերելը

(164-րդ հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 165. Անասնաբուժական կանոնները խախտելը

 

Անասնաբուժական կանոնների խախտումը, որն առաջացրել է անասունների համաճարակի տարածում կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(165-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 166. Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնները խախտելը

 

Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար սահմանված կանոնների խախտումը, որը ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(166-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

i
Հոդված 167. Ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելը

 

Առանց պատշաճ թույլտվության կամ արգելված ժամանակ, կամ չթույլտված տեղերում, կամ չթույլտված գործիքներով, եղանակներով ու ձևերով ներքին լճերում, գետերում, լճակներում, ջրամբարներում և դրանց հարող ջրերում ձկան, գազանների որսով և ջրային այլ որսորդությամբ զբաղվելը, եթե վնաս է հասցվել (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)) չափով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` որսածի, որսի գործիքի և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից, կամ զուգորդված է եղել ձկների, կամ ջրային կենդանիների արժեքավոր տեսակների որսալու, կամ ոչնչացնելու, կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) պատճառելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև չորս տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման, ամբողջ որսածի, որսի գործիքների և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

(167-րդ հոդ. խմբ. 08.07.81, 29.12.82, 26.10.83, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 168. Ապօրինի որսը

 

Որսի կանոնների կոպիտ խախտումը (որսն առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնների սիստեմատիկ խախտումը, եթե այդ գործողությունները կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

Այն գազանների ու թռչունների որսը, որոնց որսալը լիովին արգելված է, կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հասցրած ապօրինի որսը, կամ որսը պետական արգելոցի տերիտորիայում, կամ էլ ավտոմոտոտրանսպորտային և մեքենայացված մյուս փոխադրամիջոցների կիրառմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով, ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

(168-րդ հոդ. խմբ. 06.12.72, 29.12.82, 31.08.83, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 169. Ցանքերի արածավերումը

 

Ցանքերի դիտավորյալ արածավերումը, ինչպես նաև դաշտապաշտպան անտառատնկուտների, պտղահատապտղային և այլ տնկուտների դիտավորյալ փչացումը, որը զգալի վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել կոլտնտեսությանը, սովխոզին, կամ այլ պետական կամ հասարակական տնտեսությանը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(169-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 170. Ջրօգտագործման կանոնները խախտելը

 

Ջրի ինքնագլուխ զավթումը ոռոգման ջրանցքների ափերը փորելու, ջրարգելակները բանալու, արտածծող առուներ կառուցելու, ստորերկրյա խողովակներ կամ այլ հարմարանքներ դնելու միջոցով, ինչպես նաև ջրօգտագործման կանոնների այլ խախտումը, եթե դա էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(170-րդ հոդ. խմբ. 29.12.82, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 171. Ապօրինի անտառահատում

 

Ծառերի ու թփերի ապօրինի հատումը պաշտպանական, սանիտարահիգիենիկ և առողջարարական ֆունկցիաներ կատարող առաջին խմբի անտառներում, արգելոցների, ազգային և բնական պարկերի անտառներում, արգելոցային անտառամասերում, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառներում, բնական հուշարձաններում, անտառապարկերում, եթե վնասը ծառերի և թփերի ապօրինի հատմամբ, կամ անտառի վնասմամբ հասցված վնասի դիմաց բռնագանձման ենթակա գումարի չափը հաշվելու համար սահմանված սակագնով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկը չգերազանցող չափն է, ինչպես նաև ավելի քիչ վնաս պատճառած, բայց կրկին անգամ կատարված ծառերի և թփերի հատումը նշված անտառներում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:

Ծառերի ու թփերի սիստեմատիկ ապօրինի հատումը, ինչպիսի անտառներում էլ լինի, կամ առաջին անգամ կատարված, բայց խոշոր վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) պատճառած հատումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով` ապօրինաբար ձեռք բերվածի բռնագրավումով:

(171-րդ հոդ. խմբ. 29.12.82, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 172. Ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելը

 

Առանձին քաղաքացիների կողմից ընդերքը շահագործելու կանոնների, ինչպես նաև երկրի ընդերքից նրանց հանած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները, կամ թանկարժեք քարերը պետությանը հանձնելու կանոնների խախտումը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով` ձեռք բերվածի բռնագրավումով:

Նույն արարքը, որը խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետությանը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` ձեռք բերվածի և գույքի բռնագրավումով:

(172-րդ հոդ. խմբ. 29.10.69, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ VII.
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 173. Տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից

 

Տրանսպորտային միջոցներ վարող անձի կողմից տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը, որը տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառել, կամ էական նյութական վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև երեք տարի ժամանակով, կամ առանց դրա:

Նույն արարքը, որի հետևանքով մահացել է տուժողը կամ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև տասը տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց դրա:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, եթե այն առաջացրել է մի քանի անձանց մահ`

պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով:

Ծանոթություն-Օրենսգրքի 173, 175, 175.1, 176.2, 180 հոդվածներում նշված տրանսպորտային միջոցներ ասելով հասկացվում է ավտոմեքենաների, տրակտորի բոլոր տեսակները և այլ ինքնագնաց մեքենաներ, տրամվայներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև մոտոցիկլետներ և այլ մեխանիկական տրանսպորտային միջոցներ:

(173-րդ հոդ. խմբ. 22.05.74, 29.12.82, 05.12.86, 02.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 174.

(174-րդ հոդ. վերացված է 22.05.74 օրենք)

 

Հոդված 175. Տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը

 

Ակնհայտ տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներ շահագործման թողնելը, կամ դրանց շահագործման, երթևեկության անվտանգության ապահովող կանոնների այլ կոպիտ խախտումն այն անձի կողմից, որը պատասխանատու է տրանսպորտի միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար, եթե դա առաջացրել է սույն օրենսգրքի 173 հոդվածում մատնանշված հետևանքները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի կամ շահագործման համար պատասխանատվության հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց դրա:

(175-րդ հոդ. խմբ. 22.05.74, 29.12.82, 05.12.85, 02.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 175.1 Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը

 

Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալն այն անձի կողմից, որը պատասխանատու է տրանսպորտային միջոցների շահագործման համար, եթե դա առաջացրել է սույն օրենսգրքի 173 հոդվածում նշված հետևանքները`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատվության հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով:

(175.1-ին հոդ. խմբ. 05.12.85, 02.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 176.

(176-րդ հոդ. վերացված է 22.05.74 օրենք)

 

Հոդված 176.1.

(176.1-ին հոդ. վերացված է 22.05.74 օրենք)

 

i
Հոդված 176.2 Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարելը

 

Տրանսպորտային միջոցը հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող անձի կողմից վարելը, որ մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, վարորդին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով երեքից մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որ կատարվել է սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, վարորդին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով հինգ տարի ժամանակով:

(176.2-րդ հոդ. խմբ. 26.12.68, 04.07.73, 05.12.85, 02.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 177. Տրանսպորտային միջոցների, մեքենաների կամ մեխանիզմների ինքնագլուխ օգտագործումը

 

Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը, որ կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ էլ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:

Նույն գործողությունները, որոնք խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) են պատճառել` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(177-րդ հոդ. խմբ.26.12.68, 29.12.82, 25.06.86, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 178. Ապօրինաբար ուղևորներ կամ բեռներ փոխադրելը

 

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներով շահ ստանալու նպատակով ուղևորներ կամ բեռներ փոխադրելը, կամ ավտոմեքենան նույն նպատակով ուրիշ անձանց հանձնելը, եթե դրանք կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքները, եթե կատարվել են նույնպիսի հանցագործությունների համար նախկինում դատված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ավտոմեքենայի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են հանրօգուտ աշխատանքով չզբաղվող անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` ավտոմեքենայի բռնագրավումով:

(178-րդ հոդ. խմբ. 26.12.68, 29.12.82, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 179. Տրանսպորտում գործող կանոնները խախտելը

 

Երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու վերաբերյալ տրանսպորտում գործող կանոնների խախտումը, եթե այդ խախտումը մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

 

Հոդված 179.1 Առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացքը կանգնեցնելը

 

Առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացքը կանգ-արգելակով, օդային արգելակամագիստրալի անջատման միջոցով, կամ այլ եղանակով կանգնեցնելը, եթե դա առաջացրել է գնացքների նորմալ երթևեկության խանգարում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկանց հետ դժբախտ դեպքեր, շարժական կազմի խորտակում, վնասում, կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(179.1-ին հոդ. խմբ. 11.11.63, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 180. Տրանսպորտային միջոցներ փախցնելը

 

Տրանսպորտային միջոցներ փախցնելը, առանց դրանք հափշտակելու նպատակի`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ առաջացնում է հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Նույն արարքը, որ կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կամ հարբած վիճակում, այլև եթե զուգորդվել է տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Ավտոմոտոտրանսպորտային միջոցներ, կամ այլ ինքնագնաց մեքենաներ փախցնելը, որը զուգորդված է տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

(180-րդ հոդ. խմբ. 29.10.80, 29.12.82, 05.12.85, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 180.1 Օդանավ փախցնելը

 

Գետնի վրա կամ թռիչքում գտնվող օդանավ փախցնելը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

Գետնի վրա կամ թռիչքում օդանավ փախցնելը կամ փախցնելու նպատակով այդպիսի օդանավի զավթումը, որ կատարվել է բռնություն կամ սպառնալիք գործադրելով, կամ հասցրել է օդանավի վթարի կամ այլ ծանր հետևանքների`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր, կամ պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ մահապատժով`գույքի բռնագրավումով:

(180.1-ին հոդ. խմբ. 04.05.73 օրենք)

 

Հոդված 181. Քաղաքային էլեկտրատրանսպորտի հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը

 

Քաղաքային էլեկտրատրանսպորտի հաղորդակցության ճանապարհները, դրանց վրա եղած կառուցումները, շարժական կազմը, կապի միջոցները, ազդանշանները դիտավորությամբ ավերելը, կամ վնասելը, կամ երթևեկության անվտանգության համար սպառնալիք ստեղծող այլ գործողություններ կատարելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքները, որոնք առաջացրել են մարդկանց հետ դժբախտ դեպքեր, խորտակում, վթար, կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

 

i

ԳԼՈՒԽ VII.
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 182. Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը

 

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, այսինքն`պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի դիտավորյալ կերպով օգտագործելը, եթե դա կատարվել է շահադիտական կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով և էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հանրային շահերին կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով:

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, եթե այն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Այս գլխի հոդվածներում հիշատակված պաշտոնատար անձինք ասելով հասկացվում են այն անձինք, ովքեր մշտապես կամ ժամանակավորապես իշխանության ներկայացուցիչների ֆունկցիաներ են իրականացնում, ինչպես նաև ովքեր մշտապես կամ ժամանակավորապես պաշտոններ են վարում պետական կամ հասարակական հիմնարկներում, կազմակերպություններում կամ ձեռնարկություններում` կապված կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական պարտականությունների կատարման հետ, կամ նշված հիմնարկներում, ձեռնարկություններում կամ կազմակերպություններում այդպիսի պարտականություններ են կատարում հատուկ լիազորությամբ:

(182-րդ հոդ. խմբ. 29.12.82, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 183. Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը

 

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով:

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, եթե այն զուգորդվել է բռնության, զենք գործադրելու, կամ տուժողի համար տանջալից և նրա անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հայրուրապատիկի չափով:

(183-րդ հոդ. խմբ. 29.12.82, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 184. Անփութություն

 

Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններին անփույթ կամ անբարեխիղճ վերաբերվելու հետևանքով դրանց չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որով էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է հասցվել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև ութսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

(184-րդ հոդ. խմբ. 29.12.82, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 185. Կաշառք ստանալը

 

Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ ձևով կաշառք ստանալը` կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որ պաշտոնատար անձը պետք է աներ կամ կարող էր անել իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

Նույն գործողությունները, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ բազմիցս, կամ զուգորդվել են կաշառք շորթելու հետ, կամ էլ խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)) կաշառք ստանալը`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, որ կատարվել են պատասխանատու դիրք զբաղեցնող կամ նախկինում կաշառքի համար դատված կամ առանձնապես խոշոր չափերի (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) կաշառք ստացած պաշտոնատար անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և ազատազրկումը կրելուց հետո աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, իսկ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում` մահապատժով` գույքի բռնագրավումով:

(185-րդ հոդ. խմբ. 22.02.62, 25.06.86, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 185.1 Միջնորդությունը կաշառքի համար

 

Միջնորդությունը կաշառքի համար`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով:

Միջնորդությունը կաշառքի համար, եթե կատարվել է բազմիցս, կամ մի անձի կողմից, որը նախկինում դատված է եղել կաշառքի համար, կամ դա կատարել է իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ`

պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և ազատազրկումը կրելուց հետո աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի:

(185.1-ին հոդ. խմբ. 22.02.62 օրենք)

 

Հոդված 186. Կաշառք տալը

 

Կաշառք տալը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

Կաշառք տալը բազմիցս, կամ նախկինում կաշառքի համար դատված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման և ազատազրկումը կրելուց հետո աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի:

Կաշառք տվող անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է, եթե նրա նկատմամբ տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալուց հետո կամովին հայտնել է պատահածի մասին:

(186-րդ հոդ. խմբ. 22.02.62 օրենք)

 

Հոդված 187. Պաշտոնեական կեղծիք

 

Պաշտոնեական կեղծիքը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով, կամ այլ անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերի մեջ ակնհայտ սուտ տեղեկություններ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվականով նշագրում կատարելը, այլև նրա կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր կազմելը և տալը, կամ մատյանների մեջ ակնհայտ կեղծ գրանցումներ մտցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

(187-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 188. Բյուրոկրատիզմը և քաշքշուկը գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկների արմատավորման հարցում

 

Բյուրոկրատիզմը և քաշքշուկը գյուտեր ու ռացիոնալիզատորական առաջարկներ քննարկելիս ու արմատավորելիս, գյուտի, կամ ռացիոնալիզատորական առաջարկի օգտագործման մասին գյուտարարին կամ ռացիոնալիզատորին հայտնելուց խուսափելը, նախամտածված կերպով խնայողությունները սխալ հաշվելը, կամ նախամտածված կերպով վարձատրությունը ոչ ճիշտ ավելացնելը և դրա վճարումը ձգձգելը, որ կատարվել են պաշտոնատար անձի կողմից`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

(188-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

i
Հոդված 189. Հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելը

 

Հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները պաշտոնատար անձի կողմից հրապարակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

 

ԳԼՈՒԽ IX.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 190. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը

 

Հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից շահադիտական, կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ զուգորդված է առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ կամ արհեստական մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 191. Անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը

 

Շահադիտական կամ անձնական այլ դրդումներով դատավորների կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ զուգորդված է առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության համար դատապարտելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

 

i
Հոդված 191.1 Միջամտությունը դատական գործերի լուծմանը

 

Կոնկրետ գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու կամ անօրինական դատավճռի, վճռի կամ որոշման կայացման հասնելու նպատակով դատավորների կամ ժողովրդական ատենակալների վրա ներգործելը, անկախ դրա եղանակից`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն գործողությունները, որ կատարվել են պաշտոնեական դիրքի օգտագործումով`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

(191.1-ին հոդ. խմբ. 01.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 191.2 Դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալը

 

Կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատավորին կամ ժողովրդական ատենակալին, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին սպանության, բռնության կամ ունեցվածքը ոչնչացնելու սպառնալիք տալը, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(191.2-րդ հոդ. խմբ. 01.07.91 օրենք)

 

Հոդված 191.3 Դատավորին կամ ժողովրդական ատենակալին վիրավորանք հասցնելը

 

Արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորին կամ ժողովրդական ատենակալին դատավարության ընթացքում վիրավորանք հասցնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափո:

(191.3-րդ հոդ. խմբ. 01.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 191.4 Դատավճիռը, վճիռը կամ որոշումը չկատարելը

 

Պաշտոնատար անձի կողմից դատարանի դատավճիռը, վճիռը կամ որոշումը դիտավորյալ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ:

(191.4-րդ հոդ. խմբ. 01.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 192. Ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ձերբակալելը

 

Շահադիտական կամ անձնական այլ դրդումներով կատարված ակնհայտ ապօրինի կալանավորումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Շահադիտական կամ անձնական այլ դրդումներով կատարված ակնհայտ ապօրինի ձերբակալումը, կամ բերման ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

 

i
Հոդված 193. Ցուցմունքներ տալուն հարկադրելը

 

Հետաքննություն կամ նախաքննություն կատարող անձի կողմից հարցաքննության ժամանակ սպառնալիքներ, կամ այլ ապօրինի գործողություններ կիրառելու միջոցով ցուցմունքներ տալուն հարկադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ զուգորդված է հարցաքննվողի անձնավորության նկատմամբ բռնություն գործադրելու, կամ ծաղրուծանակի հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ինը տարի ժամանակով:

 

Հոդված 194. Փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելը

 

Փաստաբանի, կամ քրեական գործով պաշտպանի պարտականություններ կատարող այլ անձի կողմից իր դիրքը չարաշահելը, որ արտահայտվել է վկաներին սուտ վկայության դրդելու, գործին վերաբերող նյութերը, կամ այլ փաստաթղթեր փչացնելու, կեղծելու կամ ոչնչացնելու, կամ նման այլ գործողություններ կատարելու մեջ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

 

i
Հոդված 195. Ակնհայտ սուտ մատնություն

 

Հանցագործության կատարման մասին ակնհայտ սուտ մատնությունը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն արարքը, որ զուգորդված է առանձնապես վտանգավոր պետական կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ, կամ եթե կատարվել է շահադիտական նպատակով, կամ այլ ստոր դրդումներով, կամ զուգորդված է արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:

 

i
Հոդված 196. Ակնհայտ սուտ ցուցմունք տալը

 

Քննության ժամանակ, կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից ակնհայտ սուտ ցուցմունք տալը, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաև թարգմանի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արարքները, որոնք զուգորդված են առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ, կամ եթե կատարվել են շահադիտական նպատակով, կամ այլ ստոր դրդումներով, կամ զուգորդված են արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:

(196-րդ հոդ. խմբ. 12.01.63 օրենք)

 

i
Հոդված 197. Ցուցմունք տալուց վկայի կամ տուժողի, կամ եզրակացություն տալուց փորձագետի հրաժարվել կամ խուսափելը

 

Դատական նիստում, կամ նախաքննության, կամ հետաքննության կատարման ժամանակ ցուցմունք տալուց վկայի, կամ տուժողի, կամ եզրակացություն տալուց փորձագետի հրաժարվելը, կամ խուսափելը, ինչպես նաև վկայի կամ տուժողի ներկայանալուն, կամ ցուցմունք տալուն արգելք հանդիսանալը`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով:

(197-րդ հոդ. խմբ. 29.05.64, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 198. Վկային կամ տուժողին սուտ ցուցմունքներ տալուն, կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն հարկադրելը, կամ այդ անձանց կաշառելը

 

Վկային, տուժողին կամ փորձագետին դատարանում, կամ նախաքննություն, կամ հետաքննություն կատարելիս սուտ ցուցմունքներ, կամ կեղծ եզրակացություն տալուն հարկադրելը, որ կատարվում է այդ անձանց, կամ նրանց մերձավորների սպանության, բռնության, գույքի ոչնչացման սպառնալիքի միջոցով, ինչպես նաև վկային, տուժողին կամ փորձագետին կաշառելը` սրանց կողմից սուտ ցուցմունքներ, կամ կեղծ եզրակացություն տալու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Բռնության կիրառումը որպես միջոց` հարկադրելու վկային, կամ տուժողին սուտ ցուցմունքներ տալու, փորձագետին` կեղծ եզրակացություն տալու`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(198-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 199. Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը

 

Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(199-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 200. Անձնական երաշխավորի կողմից ստանձնած պարտականությունները չկատարելը

 

Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելը` նրանց ցույց տված վստահություն չարաշահելու հետևանքով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով:

 

i
Հոդված 201. Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքը վատնելը, օտարելը կամ թաքցնելը, կամ բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը

 

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքը վատնելը, օտարելը կամ թաքցնելը այն անձի կողմից, որին վստահված է եղել այդ գույքը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(201-րդ հոդ. խմբ. 29.12.82, 27.02.85, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 202. Փախուստը աքսորավայրից, կամ բուժական-աշխատանքային, կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումից

 

Փախուստն աքսորավայրից, կամ բուժական-աշխատանքային, կամ էլ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումից, ինչպես նաև աքսորի, կամ պրոֆիլակտորիումի ճանապարհից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով:

(202-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 203. Կալանավորի փախուստը

 

Փախուստը կալանավայրից, կամ կալանքից, կամ խրոնիկական ալկոհոլիկների և թմրադեղամոլների բուժաշխատանքային պրոֆիլակտորիումից, որ կատարվել է պատիժը կրող, կամ նախնական կալանքի տակ գտնվող, կամ հարկադրական բուժման ենթարկված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Կրկին փախուստը, ինչպես նաև պահակախմբի նկատմամբ բռնություն գործադրելու հետ զուգորդված, կամ մի քանի անձանց համաձայնությամբ կատարված փախուստը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

(203-րդ հոդ. խմբ. 29.10.69, 26.05.71 օրենքներ)

 

Հոդված 203.1 Ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը

 

Եթե դատապարտյալը, որին թույլատրվել է կարճ ժամկետով մեկնելու ազատազրկման վայրից, խուսափում է պատիժը կրելուց`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով:

(203.1-ին հոդ. խմբ. 28.04.77 օրենք)

 

Հոդված 203.2 Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճիռը չկատարելը

 

Որոշակի պաշտոններ վարելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճիռն այն անձի կողմից չկատարելը, որի նկատմամբ կայացվել է դատավճիռը`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Որոշակի պաշտոններ վարելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճիռն այն պաշտոնատար անձի կողմից չկատարելը, որն օգտվում է աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավունքից`

պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

(203.2-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 203.3 Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի պահանջներին չարամտորեն չհնազանդվելը

 

Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի օրինական պահանջներին ազատազրկման վայրում պատիժը կրող անձի չարամտորեն չհնազանդվելը կամ ադմինիստրացիայի ֆունկցիաներն իրականացնելիս նրան այլ ձևով ընդդիմանալը, եթե այդ անձը պատիժը կրելու ռեժիմի պահանջների խախտման համար տարվա ընթացքում ենթարկվել է տույժի խցային տիպի շենք (մենախուց) տեղափոխելու ձևով, կամ փոխադրվել է բանտ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստը կամ ծանր հանցագործության համար դատապարտված անձը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

(203.3-րդ հոդ. խմբ. 29.12.83 օրենք)

 

Հոդված 203.4 Արգելված առարկաների ապօրինի հանձնումը ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց

 

Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց ոգելից խմիչքներ, դեղանյութեր կամ թմրեցուցիչ ներգործություն ունեցող այլ նյութեր, ինչպես նաև հանձնելու համար արգելված այլ առարկաներ զննությունից թաքուն հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը, որը կատարվել է նույնպիսի գործողությունների համար վարչական տույժ նշանակելուց հետո, կամ սիստեմատիկաբար, կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(203.4-րդ հոդ. խմբ. 25.12.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 204. Արտաքսվածի ինքնագլուխ վերադառնալը նրա բնակության համար արգելված վայրերը

 

Արտաքսվածի ինքնագլուխ վերադառնալը նրա բնակության համար արգելված վայրերը`

պատժվում է արտաքսման չկրած ժամանակը աքսորով փոխարինելով:

 

Հոդված 205. Հանցագործությունների պարտակում

 

Սույն օրենսգրքի 86 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գողություն ծանրացուցիչ հանգամանքներում), 87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (կողոպուտ ծանրացուցիչ հանգամանքներում), 88 հոդվածով (ավազակություն), 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (խարդախություն` ծանրացուցիչ հանգամանքներում), 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գույքի հափշտակում` յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով` ծանրացուցիչ հանգամանքներում), 94 հոդվածի երրորդ մասով (շորթում` ծանրացուցիչ հանգամանքներում), 96 հոդվածի երկրորդ մասով (գույքը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ոչնչացնելը, կամ վնասելը), 99, 100 հոդվածներով և 248 հոդվածի «գ» կետով (դիտավորյալ սպանություն), 105 հոդվածի երկրորդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը ծանրացուցիչ հանգամանքներում), 112 հոդվածով (բռնաբարություն), 112.1 հոդվածով (բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում), 130.1 հոդվածով (պատանդներ վերցնելը), 173 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով (տրանսպորտային միջոցներ երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից` ծանրացուցիչ հանգամանքներում), 180.1 հոդվածով (օդանավ փախցնելը), 185 հոդվածի երկրորդ մասով, 185.1 հոդվածի երկրորդ մասով, 186 հոդվածի երկրորդ մասով (կաշառք ստանալը, միջնորդությունը կաշառքի համար, կաշառք տալը ծանրացուցիչ հանգամանքներում), 209.1 հոդվածով (միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը), 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով (վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը), 229.1 հոդվածով (թմրանյութեր հափշտակելը), 232.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում), 237.2 հոդվածի երկրորդ մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ), 237.3 հոդվածով (ռադիոակտիվ նյութեր հափշտակելը) նախատեսված հանցագործությունների պարտակումը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքը սույն օրենսգրքի 86 հոդվածի առաջին մասով (գողություն), 87 հոդվածի առաջին մասով (կողոպուտ), 89 հոդվածի առաջին մասով (խարդախություն), 103 հոդվածով (անզգույշ սպանություն), 152.1 հոդվածով (պլանների կատարման վերաբերյալ հաշվետվության հավելագրումներ և այլ աղավաղումներ), 185 հոդվածի առաջին մասով, 185.1 հոդվածի առաջին մասով և 186 հոդվածի առաջին մասով (կաշառք ստանալը, միջնորդությունը կաշառքի համար ու կաշառք տալը), 203 հոդվածով (փախուստը կալանավայրից կամ կալանքից), 232.1 հոդվածի առաջին մասով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը), 237.2 հոդվածի առաջին մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը) նախատեսված հանցագործությունների նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

(205-րդ հոդ. խմբ. 12.01.63, 29.07.67, 29.10.69, 27.11.69, 04.05.73, 22.05.74, 29.01.75, 02.09.75, 29.12.82, 05.12.85, 25.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 206. Հանցագործությունների մասին չհայտնելը

 

Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված այն հանցագործությունների մասին չհայտնելը, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 86 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (գողություն ծանրացուցիչ հանգամանքներում), 87 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (կողոպուտ ծանրացուցիչ հանգամանքներում), 88 հոդվածով (ավազակություն), 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (խարդախություն ծանրացուցիչ հանգամանքներում), 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գույքի հափշտակում` յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով ծանրացուցիչ հանգամանքներում), 94 հոդվածի երրորդ մասով (շորթում` ծանրացուցիչ հանգամանքներում), 99, 100 հոդվածներով և 248 հոդվածի «գ» կետով (դիտավորյալ սպանություն), 105 հոդվածի երկրորդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը ծանրացուցիչ հանգամանքներում), 112 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (բռնաբարություն ծանրացուցիչ հանգամանքներում), 112.1 հոդվածի երկրորդ մասով (բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում ծանրացուցիչ հանգամանքներում), 130.1 հոդվածով (պատանդներ վերցնելը), 180.1 հոդվածով (օդանավ փախցնելը), 185 հոդվածի երկրորդ մասով, 185.1 հոդվածի երկրորդ մասով, 186 հոդվածի երկրորդ մասով (կաշառք ստանալը, միջնորդություն կաշառքի համար, կաշառք տալը ծանրացուցիչ հանգամանքներում), 209.1 հոդվածով (միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը), 229 հոդվածի երկրորդ մասով (վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը ծանրացուցիչ հանգամանքներում), 229.1 հոդվածի երրորդ մասով (թմրանյութերի հափշտակումը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ ավազակային հարձակման միջոցով, այլև թմրանյութերի հափշտակումը խոշոր չափերով), 232.1 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը), 237.2 հոդվածի երկրորդ մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ), 237.3 հոդվածով (ռադիոակտիվ նյութեր հափշտակելը)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(206-րդ հոդ. խմբ. 12.01.63, 29.07.67, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 28.05.80, 29.12.82, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

ԳԼՈՒԽ X.
ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 206.1.

(206.1-ին հոդ. վերացված է 10.03.90 օրենք)

 

Հոդված 206.2 Պետական գերբը կամ պետական դրոշն անարգելը

 

Հայաստանի Հանրապետության պետական գերբը, կամ պետական դրոշն անարգելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(206.2-րդ հոդ. խմբ. 29.09.66, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 206.3 Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը

 

Խմբային այնպիսի գործողություններ կազմակերպելը, ինչպես նաև դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, կամ զուգորդված են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ, կամ առաջ են բերել տրանսպորտի, պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքի խանգարում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(206.3-րդ հոդ. խմբ. 29.09.66, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 206.4 Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտումը

 

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտումը, որ կատարել է ժողովի, միտինգի, փողոցային երթի կամ ցույցի կազմակերպիչը նույնպիսի գործողությունների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(206.4-րդ հոդ. խմբ. 29.07.88, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 207. Իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը

 

Իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին դիմադրելը, կամ նրանց ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որ կատարվել է բռնություն գործադրելով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(207-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 207.1 Միլիցիայի աշխատողին կամ զինվորական ոստիկանին դիմադրություն ցույց տալը

 

Միլիցիայի աշխատողին, կամ զինվորական ոստիկանին, ինչպես նաև զինծառայողին` հասարակական կարգի պահպանության գծով նրանց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ դիմադրություն ցույց տալը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն գործողությունները, որ զուգորդված են եղել բռնության հետ, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ, ինչպես նաև բռնության միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով այդ անձանց ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

(207.1-ին հոդ. խմբ. 14.04.62, 29.12.82, 29.07.88, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 207.2. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին խոչընդոտելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրելը

 

Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք զուգորդված են եղել հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

(207.2-րդ հոդ. լրաց. 23.06.97 ՀՕ-131 օրենք)

 

Հոդված 208. Իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանման պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին վիրավորանք հասցնելը

 

Իշխանության ներկայացուցչին` նրա կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, ինչպես նաև հասարակայնության ներկայացուցչին` նրա կողմից հասարակական կարգի պահպանության հասարակական պարտականությունները կատարելու կապակցությամբ հրապարակորեն վիրավորանք հասցնելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

(208-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 208.1 Միլիցիայի աշխատողին կամ զինվորական ոստիկանին վիրավորանք հասցնելը

 

Միլիցիայի աշխատողին կամ զինվորական ոստիկանին, ինչպես նաև զինծառայողին` հասարակական կարգի պահպանության գծով նրանց վրա դրված պարտականությունները կատարելու կապակցությամբ վիրավորանք հասցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(208.1-ին հոդ. խմբ. 14.04.62, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 209. Պաշտոնատար անձի, հասարակական աշխատողի կամ հասարակական պարտքը կատարող քաղաքացու նկատմամբ սպառնալիք կամ բռնություն գործադրելը

 

Պաշտոնատար անձին, կամ հասարակական աշխատողին սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, կամ հրկիզման միջոցով գույքը ոչնչացնելու սպառնալիք տալը, որ գործադրվել է նրա պաշտոնեական, կամ հասարակական գործունեությունը դադարեցնելու, կամ այդ գործունեության բնույթը հօգուտ սպառնացողի փոխելու նպատակով, ինչպես նաև նման սպառնալիքը քաղաքացու նկատմամբ, որը գործադրվել է հանցագործությունը կամ հակահասարակական արարքը կանխելուն ու խափանելուն նրա մասնակցության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ հասարակական պարսավանքով:

Պաշտոնատար անձին, կամ հասարակական աշխատողին նրա պաշտոնեական գործունեության, կամ հասարակական պարտքի կատարման կապակցությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը, ծեծելը, կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելը, ինչպես նաև նույնը` քաղաքացու նկատմամբ, հանցագործությունը կամ հակահասարակական արարքը կանխելուն ու խափանելուն նրա մասնակցության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(209-րդ հոդ. խմբ. 31.08.66, 29.12.82 օրենքներ)

 

Հոդված 209.1 Միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը

 

Միլիցիայի աշխատողի, կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը, որ կատարվել է հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում` մահապատժով:

(209.1-ին հոդ. խմբ. 14.04.62, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 210. Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնագլուխ յուրացնելը

 

Պաշտոնատար անձի կոչումը, կամ իշխանությունն ինքնագլուխ յուրացնելը, որ զուգորդված է այդ հիման վրա հանրորեն վտանգավոր որևէ արարք կատարելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(210-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

i
Հոդված 210.1 Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները

 

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանի, մեդալի, պատվավոր կոչման կրծքանշանի գնումը, վաճառքը, փոխանակումը կամ այլ հատուցմամբ տալը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը կեղծելը կամ դիտավորյալ ոչնչացնելը կամ էլ դրանց նկատմամբ այլ անարգանքը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(210.1-ին հոդ. խմբ. 05.12.85, 19.05.94 ՀՕ-102, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 211. Փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը կամ փչացնելը

 

Պետական կամ հասարակական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում գտնվող փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը, ոչնչացնելը, փչացնելը կամ թաքցնելը` այդ հիմնարկների գործունեության դեմ արգելք հարուցելու, հանցագործության հետքերը թաքցնելուն նպաստելու նպատակով, կամ շահադիտական, կամ այլ ստոր դրդումներով`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արաքները, եթե կատարվել են հատուկ կարևորություն ունեցող փաստաթղթերի, դրոշմակների, կնիքների, բլանկների նկատմամբ, կամ առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(211-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82 օրենքներ)

 

Հոդված 212. Քաղաքացիներից ոչ գույքային բնույթի փաստաթղթեր հափշտակելը

 

Քաղաքացիներից անձնագիր, կամ այլ կարևոր անձնական փաստաթղթեր հափշտակելը, ինչպես նաև հափշտակված փաստաթղթեր օգտագործելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

 

i
Հոդված 213. Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը

 

Պետական կամ հասարակական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից տրված վկայական, կամ իրավունք վերապահող, կամ պարտականություններից ազատող այլ փաստաթուղթ կեղծելը` այդպիսի փաստաթուղթն օգտագործելու, կամ վաճառելու նպատակով, ինչպես նաև նույն նպատակներով պետական, կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կեղծ դրոշմակներ, կնիքներ, բլանկներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը, կամ դրանք վաճառելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքները, եթե կատարվել են սիստեմատիկաբար` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով: Ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(213-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 214. Զինապարտի խուսափելը վարժական կամ ստուգողական հավաքներից

 

Զինապարտի խուսափելը վարժական կամ ստուգողական հավաքներից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքը, որ կատարվել է իրեն որևէ վնասվածք (անդամախեղում) պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթեր կեղծելու, կամ այլ խաբեության միջոցով, այլև եթե կատարվել է ծանրացուցիչ այլ հանգամանքներում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(214-րդ հոդ. խմբ. 12.02.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 215. Զինապարտի կամ զորակոչիկի խուսափելը զինվորական հաշվառումից

 

Զինապարտի, կամ զորակոչիկի խուսափելը զինվորական հաշվառումից, եթե այն կատարվել է նույնպիսի խախտման համար երկու անգամ վարչական տույժի ենթարկված անձի կողմից`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երեք ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(215-րդ հոդ. խմբ. 12.02.69, 29.12.82, 30.09.87 , 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 216. Սահմանամերձ շերտը կամ արգելված գոտին մուտք գործելու և բնակվելու կանոնները խախտելը

 

Սահմանամերձ շերտը կամ արգելված գոտիները մուտք գործելու, բնակվելու կամ գրանցվելու կանոնների խախտումը, եթե դա կատարվել է այդպիսի խախտման համար նախկինում վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(216-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 216.1 Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ-ում գտնվելու և ՀՀ տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնների չարամիտ խախտում

 

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ-ում գտնվելու կանոնների չարամիտ խախտումը, այսինքն` առանց ՀՀ-ում բնակության իրավունքի փաստաթղթերի բնակվելը կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, գրանցման կամ բնակագրման, կամ թե տեղափոխության և բնակության վայր ընտրելու սահմանված կարգը չպահպանելը, ՀՀ-ում նրանց գտնվելու որոշված ժամկետը լրանալուց հետո մեկնելուց խուսափելը, ինչպես նաև ՀՀ տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները չպահպանելը, եթե այդ անձինք նախկինում նշված կանոնների խախտման համար մեկ տարվա ընթացքում վարչական տույժի են ենթարկվել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(216.1-ին  հոդ. խմբ. 31.08.66, 30.12.81, 19.05.94 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 217. Անձնագրային սիստեմի կանոնները խախտելը

 

Անձնագրային սիստեմի կանոնների չարամիտ խախտումը, եթե այդ խախտումն արտահայտվել է առանց անձնագրի, կամ առանց գրանցման բնակվելու մեջ, և եթե նախկինում անձը դրա համար արդեն երկու անգամ ենթարկված է եղել վարչական տույժի`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(217-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 217.1 Վարչական հսկողության կանոնները չարամտորեն խախտելը

 

Ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ ներքին գործերի մարմինների վարչական հսկողության կանոնադրությամբ նախատեսված կանոնները, հսկողությունից խուսափելու նպատակով` չարամտորեն խախտելը` եթե այն կատարվել է նույնպիսի խախտումների համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի ենթարկված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Հսկողության տակ գտնվողի կողմից բնակության վայրը ինքնագլուխ լքելը` վարչական հսկողությունից խուսափելու նպատակով, ինչպես և առանց հարգելի պատճառների որոշված ժամկետին ընտրված բնակության վայր այն անձի չժամանելը, որի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել ազատազրկման վայրից ազատվելիս`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

(217.1-ին հոդ. խմբ. 31.08.66, 29.12.82, 29.12.83 օրենք)

 

Հոդված 218. Ինքնիրավչություն

 

Ինքնիրավչությունը, այսինքն` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինքնագլուխ կերպով իր իսկական կամ ենթադրյալ իրավունքի իրականացումը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել քաղաքացիներին կամ պետական, կամ հասարակական կազմակերպություններին`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

(218-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 218.1 Միջքաղաքային կապի կաբելային և օդային գծերի պահպանության կանոնները խախտելը

 

Կապի գծերի պահպանության կանոնների խախտումը, որն առաջացրել է միջքաղաքային կապի կաբելային կամ օդային գծերի վնասում, եթե դա առաջացրել է կապի ընդհատում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(218.1-ին հոդ. խմբ. 27.11.69, 02.07.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 218.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել քաղաքացիներին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

Աղետի կամ տագնապի կեղծ ազդանշաններ հաղորդելը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով:

(218.2-րդ հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 219. Ինքնակամ շինարարություն կատարելը: Հողն ինքնակամ զավթելը

 

Առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված նախագծի պետական կամ սեփականաշնորհված ոչ տնամերձ հողերի վրա բնակելի տներ, կցաշենքեր, տնտեսական և կենցաղային շինություններ կառուցելը, եթե տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը կայացվելուց հետո այդպիսի կառուցողի կողմից չեն քանդվել`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով` ապօրինի կառուցումների բռնագրավումով:

Հողի ինքնակամ զավթումը, կամ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, որոնք կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ զգալի վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեք)) են հասցվել սեփականատիրոջը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` հողամասի համար ստացված դրամական կամ այլ գույքային վարձատրության, ցանքերի ու բերքի բռնագրավումով:

(219-րդ հոդ. խմբ. 29.05.64, 29.12.82, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 220. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման օրենքները խախտելը

 

Ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելը, կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով:

(220-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 220.1 Որդեգրման գաղտնիքի հրապարակումը

 

Որդեգրման օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակումը, որ կատարվել է որդեգրողի կամքին հակառակ`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքը, որ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

(220.1-ին հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 220.2 Կեղծ ամուսնություն կամ կեղծ ամուսնալուծություն

 

Կեղծ ամուսնությունը կամ կեղծ ամուսնալուծությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(220.2-րդ հոդ. խմբ. 24.09.86, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 221. Կարմիր խաչի և կարմիր մահիկի նշաններից ապօրինաբար օգտվելը

 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի նշաններից, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անունից ապօրինաբար օգտվելը`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(221-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

ԳԼՈՒԽ XI.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i
Հոդված 222. Խուլիգանություն

 

Խուլիգանությունը, այսինքն` այն դիտավորյալ գործողությունները, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և արտահայտում են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Չարամիտ խուլիգանությունը, այսինքն` նույն գործողությունները, որոնք ըստ իրենց բովանդակության աչքի են ընկել բացառիկ ցինիզմով կամ առանձին հանդգնությամբ, կամ կապված են եղել իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին, կամ խուլիգանական գործողությունները խափանող այլ քաղաքացիներին դիմադրություն ցույց տալու հետ, ինչպես նաև կատարված են եղել նախկինում խուլիգանության համար դատված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են հրազենի կամ դանակի , կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես և մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

(222-րդ հոդ. խմբ. 31.08.66, 28.04.77, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 222.1 Դաժան վերաբերմունքը կենդանիների կամ թռչունների նկատմամբ

 

Կենդանիների կամ թռչունների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որի հետևանքով ոչնչացել կամ խեղվել են դրանք, ինչպես նաև կենդանիների կամ թռչունների խոշտանգումն այն անձի կողմից, որի նկատմամբ մեկ տարվա ընթացքում նույն գործողությունների համար կիրառվել է վարչական տույժ կամ հասարակական ներգործության միջոց`

պատժվում են ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(222.1-ին հոդ. խմբ. 30.09.67, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 223. Սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը

 

Սպանության, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամսի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով:

(223-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

Հոդված 224. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը

 

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Նույն արարքը, եթե կատարվել է խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով կամ առանց տուգանքի, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք վաճառելը կամ վաճառելու նպատակով պահելը, ինչպես նաև վաճառելու նպատակով գնելը, եթե դրանք նախապես խոստացված չեն եղել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքները, եթե կատարվել են որպես արհեստ, կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`

պատժվում են ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

(224-րդ հոդ. խմբ. 12.01.63, 29.10.69, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 225. Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվելը կամ այլ պորտաբույծ կյանք վարելը

 

Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվելը կամ այլ պորտաբույծ կյանք վարելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն արարքները, եթե կատարվել են սույն հոդվածի առաջին մասով նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

(225-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

 

Հոդված 226. Որջեր պահելը և կավատությունը

 

Շահադիտական նպատակով անառականոցներ պահելը, մոլեխաղերի համար որջեր պահելը, այլև կավատությամբ զբաղվելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Ոգելից խմիչքներ օգտագործելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը, ինչպես նաև այդ նպատակների համար սիստեմատիկաբար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործադրելով ուղեղի թմրեցում առաջացնելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը կամ էլ այդ նպատակների համար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(226-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.01.75, 05.12.85, 23.10.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 226.1 Թմրամիջոցներ գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը

 

Թմրամիջոցներ գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը, կամ այդ նույն նպատակով շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

(226.1-ին հոդ. խմբ. 29.01.75 օրենք)

 

Հոդված 226.2 Ապօրինաբար խիստ ներգործող և թունավոր նյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ վաճառելը

 

Վաճառելու նպատակով ապօրինաբար խիստ ներգործող կամ թունավոր, բայց ոչ թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` խիստ ներգործող և թունավոր նյութերի բռնագրավումով:

Խիստ ներգործող և թունավոր, բայց ոչ թմրանյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(226.2-րդ հոդ. խմբ. 29.01.75, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 227. Մոլեխաղեր կազմակերպելը

 

Մոլեխաղեր (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) կազմակերպելը դրամով, իրերով և այլ արժեքներով այն անձի կողմից, որի նկատմամբ մեկ տարվա ընթացքում վարչական տույժ է կիրառվել նույնպիսի խախտման համար`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

(227-րդ հոդ. խմբ. 29.04.70, 30.09.87, 10.03.90, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 228. Պոռնկագրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը

 

Պոռնկագրական երկեր, տպագրական հրապարակություններ, նկարներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ ռեկլամելը, այլև դրանց առևտուրը, կամ վաճառելու, կամ տարածելու նպատակով պահելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով , կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով` պոռնկագրական առարկաների և դրանց արտադրման միջոցների բռնագրավումով:

(228-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 228.1 Բռնության և դաժանության պաշտամունք պրոպագանդող ստեղծագործություններ պատրաստելը կամ տարածելը

 

Բռնության և դաժանության պաշտամունք պրոպագանդող կինո և տեսաֆիլմեր կամ այլ ստեղծագործություններ պատրաստելը, տարածելը, ցուցադրելը կամ էլ տարածման կամ ցուցադրման նպատակով պահելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ստեղծագործությունների և դրանց պատրաստման ու ցուցադրման միջոցների բռնագրավումով:

(228.1-ին հոդ. խմբ. 05.08.86, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 229. Ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը

 

Իրացնելու նպատակով ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, ինչպես նաև դրանց ապօրինի իրացումը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ, կամ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, կամ սույն օրենսգրքի 226.1, 229.1, 229.2, և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, ինչպես նաև, եթե այդ գործողությունների առարկա են եղել խոշոր չափերի թմրամիջոցներ`

պատժվում են ազատազրկմամբ վեցից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ կամ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով, սույն օրենսգրքի 226.1, 229.1, 229.2, 230 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից, ինչպես նաև, եթե այդ գործողությունների առարկա են եղել խոշոր չափերի թմրամիջոցներ`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև վեց տարի ժամանակով:

Առանց իրացնելու նպատակի ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Թմրամիջոցներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու սահմանված կանոնները խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:

Ծանոթագրություն. Թմրամիջոցները կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները ձեռք բերելու, ինչպես նաև դրանք պահելու, փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից:

Այն անձը, որը կամովին դիմել է բժշկական հիմնարկին ոչ բուժական նպատակներով թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար, ազատվում է առանց բժշկի նշանակման թնրամիջոցներ գործածելու, ինչպես նաև գործածված թմրամիջոցներն ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից:

(229-րդ հոդ. խմբ. 29.01.75, 29.12.82, 23.10.87, 03.12.96 ՀՕ-102, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 229.1 Թմրամիջոցներ հափշտակելը

 

Թմրամիջոցներ հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, կամ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, կամ այն անձի կողմից, որին նշված միջոցները վստահվել են ծառայական դիրքի կապակցությամբ կամ ի պահ են տրվել, ինչպես նաև սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.2 և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:

Թմրամիջոցների հափշտակումը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ ավազակային հարձակման միջոցով, այլև թմրամիջոցների հափշտակումը խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով գույքի բռնագրավումով:

(229.1-ին հոդ. խմբ. 29.01.75 օրենք)

 

i
Հոդված 229.2 Թմրամիջոցների գործածման հակելը

 

Թմրամիջոցների գործածման հակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց, կամ թմրամիջոցների գործածման հակելու համար նախկինում դատապարտված, կամ սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 230 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

Նույն արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(229.2-րդ հոդ. խմբ. 29.01.75, 23.10.87, 03.12.96 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 230. Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ և կանեփ ցանելը կամ աճեցնելը

 

Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ, ինչպես նաև հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյակ և հարավային կրասնոդարյան կանեփ ցանելը կամ աճեցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ կամ սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 229.2 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(230-րդ հոդ. խմբ. 29.01.75, 29.01.75 օրենքներ)

 

Հոդված 230.1 Ապօրինաբար ձիթախաշխաշ կամ կանեփ ցանելը կամ աճեցնելը

 

Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի սույն օրենսգրքի 230 հոդվածի առաջին մասում նշված տեսակներից, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածի առաջին մասով, սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 229.2 և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:

(230.1-ին հոդ. խմբ. 23.10.87 օրենք)

 

i
Հոդված 231. Անչափահասներին հանցավոր գործունեության, հարբեցողության, մոլեխաղերի մեջ ներգրավելը

 

Անչափահասներին հանցավոր գործունեության, մոլեխաղերի, մուրացկանության մեջ ներգրավելը, ինչպես նաև պարազիտային կյանք վարելու նպատակով անչափահասներին օգտագործելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով և արտաքսումով մեկից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց արտաքսման:

Անչափահասին հարբեցողության մեջ ներգրավելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(231-րդ հոդ. խմբ. 31.08.65, 29.04.70, 29.01.75, 30.09.87 օրենքներ)

 

i
Հոդված 231.1 Անչափահասին հարբած վիճակի հասցնելը

 

Անչափահասին հարբած վիճակի հասցնելը ծնողների կամ այլ անձանց կողմից, եթե այն կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև այն անձի կողմից, որից անչափահասը պաշտոնեական կախման մեջ է գտնվել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(231.1-ին հոդ. խմբ. 04.07.73, 29.12.82, 05.12.85, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 231.2 Անչափահասներին ներգրավելը ուղեղի թմրեցում առաջացնող դեղային և այլ միջոցների ոչ բուժական գործածության մեջ

 

Թմրամիջոց չհամարվող դեղային և այլ միջոցների ոչ բուժական գործածության մեջ անչափահասներին ներգրավելը, որ առաջացնում է ուղեղի թմրեցում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(231.2-րդ հոդ. խմբ. 23.10.87 օրենք)

 

Հոդված 232. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը

 

Առանց համապատասխան թույլտվության հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, ձեռք բերելը, պատրաստելը կամ վաճառելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Ծանոթություն. Առանց համապատասխան թույլտվության իր մոտ պահած հրազենը, ռազմամթերքը կամ պայթուցիկ նյութերը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Առանց համապատասխան թույլտվության դաշույններ, ֆիննական դանակներ, կաստետներ կամ այլ սառը զենք կրելը, պատրաստելը կամ վաճառելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(232-րդ հոդ. խմբ. 08.05.74, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 232.1 Հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը

 

Հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ այլ պայթուցիկ նյութեր հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ այն անձի կողմից, որին հրազենը, ռազմամթերքը կամ պայթուցիկ նյութերը տրվել են պաշտոնեական օգտագործման համար, կամ վստահվել են պահպանության համար`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

Հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ այլ պայթուցիկ նյութեր հափշտակելը, որը կատարվել է կողոպուտի կամ ավազակային հարձակման միջոցով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(232.1-ին հոդ. խմբ. 29.07.67, 23.06.97 ՀՕ-136 օրենքներ)

 

Հոդված 233. Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահելը

 

Հրազենը կամ ռազմամթերքը անփութորեն պահելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշ անձի կողմից օգտագործելու համար, այլև այդ զենքը կամ ռազմամթերք անչափահասներին հանձնելը, եթե այդ գործողությունները մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

 

i
Հոդված 233.1 Կարատեի ապօրինի ուսուցումը

(233.1-ին հոդվածը վերացվել է 01.02.1997 թվականից 03.12.96 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 234. Պայթուցիկ, դյուրավառ կամ այրիչ նյութերի ապօրինի առաքումը

 

Պայթուցիկ կամ դյուրավառ նյութերի կամ առարկաների, ինչպես նաև այրիչ նյութերի ապօրինի առաքումը փոստով կամ բագաժով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(234-րդ հոդ. փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

Հոդված 235. Շինարարական և հանքագործական աշխատանքների կատարման կանոնները խախտելը

 

Շինարարական և հանքագործական աշխատանքներ կատարելու վերաբերյալ սահմանված կանոնները, ինչպես նաև շինարարական և հանքագործական աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնները խախտելը, եթե դա մարդկանց հետ դժբախտ դեպքեր է առաջացրել, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

 

Հոդված 236. Պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում անվտանգության կանոնները խախտելը

 

Արտադրական-տեխնիկական կարգապահությունը, կամ արտադրության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

Նույն արարքը, եթե դա դժբախտ դեպքեր է առաջացրել մարդկանց հետ, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

(236-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 237. Պայթուցիկ նյութերի պահպանության, օգտագործման, հաշվառման կամ փոխադրման կանոնները խախտելը

 

Պայթուցիկ նյութերի պահպանության, օգտագործման, հաշվառման կամ փոխադրման կանոնները խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն արարքը, եթե դա դժբախտ դեպքեր է առաջացրել մարդկանց հետ, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

(237-րդ հոդ. խմբ. 25.07.88 օրենք)

 

Հոդված 237.1 Օդային տրանսպորտով պայթուցիկ կամ դյուրավառ նյութերի ապօրինաբար փոխադրումը

 

Ուղևորի կողմից օդանավով պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր փոխադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն գործողությունները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(237.1-ին հոդ. խմբ. 28.11.73, 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 237.2 Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը

 

Ռադիոակտիվ նյութեր (կայանքում կամ արտադրանքի մեջ ցանկացած ֆիզիկական վիճակում կամ մեկ այլ տեսքով գտնվող իոնացնող ճառագայթման աղբյուրներ, ռադիոակտիվ և միջուկային նյութեր) ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:

(237.2-րդ հոդ. խմբ. 25.07.88 օրենք)

 

Հոդված 237.3 Միջուկային կամ rադիոակտիվ նյութեր հափշտակելը

 

Միջուկային կամ rադիոակտիվ նյութեր հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(237.3-րդ հոդ. խմբ. 25.07.88, 04.11.96 ՀՕ-85 օրենքներ)

 

Հոդված 237.4 Միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու կամ դրանք օգտագործելու սպառնալիքը

 

Միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու սպառնալիքը, նպատակ ունենալով հարկադրել պետությանը, միջազգային կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալու դրանից, եթե հիմքեր են եղել երկյուղ կրելու այդ սպառնալիքի իրականացումից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

Մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործելու սպառնալիքը, եթե հիմքեր են եղել երկյուղ կրելու այդ սպառնալիքի իրականացումից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(237.4-րդ հոդ. խմբ. 25.07.88, 04.11.96 ՀՕ-85 օրենքներ)

 

Հոդված 237.5 Ռադիոակտիվ նյութեր պահելու, օգտագործելու, հաշվառելու, փոխադրելու կանոնները և դրանց հետ վարվելու մյուս կանոնները խախտելը

 

Ռադիոակտիվ նյութեր պահելու, օգտագործելու հաշվառելու, փոխադրելու կանոնները և դրանց հետ վարվելու մյուս կանոնները խախտելը, եթե այդ գործողությունները կարող են առաջացնել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ էլ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:

(237.5-րդ հոդ. խմբ. 25.07.88, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 237.6 Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը

 

Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

(237.6-րդ հոդ. լրաց. 22.05.96, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 237.7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով:

(237.7-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.8. Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի գործողության համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

(237.8-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.9. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականությունները չկատարելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում անձնակազմի և պաշտոնատար անձանց, ինչպես նաև հակավթարային պաշտպանական միջոցառումների պլաններով սահմանված պարտականությունները չկատարելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն գործողությունը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(237.9-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.10. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը

 

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(237.10-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.11. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(237.11-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.12. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը,ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ նյութերի տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(237.12-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

Հոդված 237.13. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

(237.13-րդ հոդ. լրաց. 04.11.96 ՀՕ-85 օրենք)

 

i
Հոդված 238. Հակահրդեհային կանոնները խախտելը

 

Պետական հրդեհային հսկողության պահանջները չկատարելը կամ հակահրդեհային կանոնները խախտելը, որը տեղի է ունեցել նույնանման խախտման համար վարչական տույժ նշանակելու օրից մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքը, որ կատարվել է թեկուզև առաջին անգամ, սակայն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(238-րդ հոդ. խմբ. 02.09.75, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 239. Համաճարակների դեմ պայքարելու նպատակով սահմանված կանոնները խախտելը

 

Համաճարակային և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու և դրանց դեմ պայքարելու նպատակով սահմանված պարտադիր կանոնները խախտելը, եթե դա առաջացրել է, կամ կարող էր առաջացնել վարակիչ հիվանդությունների տարածում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(239-րդ հոդ. խմբ. 29.12.82, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 240. Ջրերի աղտոտումը

 

Գետերի, լճերի և մյուս ջրամբարների ու ջրի աղբյուրների աղտոտումը կամ աղբոտումը չմաքրված կամ չվնասազերծված կեղտաջրերով, արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ և այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների թափոններով ու մնացուկներով, որոնք վնաս են պատճառել կամ կարող են պատճառել մարդկանց առողջությանը կամ էլ գյուղատնտեսական արտադրությանը կամ ձկան պաշարներին`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Նույն արարքը, որ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել մարդկանց առողջությանը կամ գյուղատնտեսական արտադրությանը կամ էլ առաջացրել է ձկան մասսայական ոչնչացում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(240-րդ հոդ. խմբ. 22.11.78, 29.12.83, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 240.1 Հողերի անտնտեսվար օգտագործումը կամ աղտոտումը

 

Հողերի անտնտեսվար օգտագործումը կամ փչացումը, դրանք արտադրական ու այլ թափոններով և կեղտաջրերով աղտոտելը, հողերը բարելավելու և աղակալումից, էրոզիայից ու նրանց վիճակը վատթարացնող այլ պրոցեսներից պաշտպանելու պարտադիր միջոցառումները չկատարելը, ներտնտեսական հողաշինարարության` սահմանված կարգով հաստատված նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը կամ հողամասերը ոչ իրենց նպատակին օգտագործելը, որն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել, ինչպես և էական վնաս չպատճառած նույն արարքները, որոնք կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(240.1-ին հոդ. խմբ. 22.11.78, 26.10.83, 04.06.91, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 240.2 Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրության խախտումը

 

Մթնոլորտային օդի աղտոտումը արդյունաբերական արտադրության կամ գիտական փորձարկումների թափոններով կամ մնացուկներով, ինչպես և մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրության մյուս խախտումները, որոնք վնաս են պատճառել կամ կարող են պատճառել մարդկանց առողջությանը, գյուղատնտեսական արտադրությանը, բուսական կամ կենդանական աշխարհին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել մարդկանց առողջությանը, գյուղատնտեսական արտադրությանը, բուսական կամ կենդանական աշխարհին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Պաշտոնատար անձանց կողմից այն ավտոմոբիլների, ինքնաթիռների և մյուս փոխադրամիջոցների ու կայանքների սիստեմատիկ շահագործման հանձնումը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց կողմից առաջացող աղմուկի մակարդակը գերազանցում է սահմանված նորմատիվները`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:

Ավտոմոտոտրանսպորտային և մյուս փոխադրամիջոցները ու կայանքները տերերի կողմից սիստեմատիկ շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց կողմից առաջացնող աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև մեկ տարի ժամանակով կամ առանց դրա:

(240.2-րդ հոդ. խմբ. 29.12.83, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 240.3. Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը

 

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք թողարկելը կամ իրացնելը, աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաև անվտանգության պահանջներին` նշված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր անօրինական տալը կամ օգտագործելը, եթե այդ արարքները վնաս են պատճառել մարդու առողջությանը`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, եթե դրանք`

ա) կատարվել են մինչև վեց տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքների, ծառայությունների նկատմամբ,

բ) վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը.

գ) առաջացրել են մարդու մահ`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից մինչև տասը տարի ժամանակով:

(240.3-րդ հոդ. լրաց. 28.04.98 ՀՕ-212 օրենք)

 

Հոդված 241. Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը

 

Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը, որ կատարվել է նույնպիսի արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ առաջացնում է հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Նույն արարքը, եթե դա առաջացրել է տուժողի առողջության տևական քայքայում կամ նրա մահը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(241-րդ հոդ. խմբ. 29.12.82, 30.09.87, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 241.1 Վեներական հիվանդությունների բուժման մասնավոր պրակտիկայով զբաղվելը

 

Վեներական հիվանդությունների բուժման մասնավոր պրակտիկայով զբաղվելը բժշկական կրթություն ունեցող անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով:

(241.1-ին հոդ. խմբ. 25.10.78 օրենք)

 

Հոդված 242. Գերեզմանը կամ հուշարձանը անարգանքի ենթարկելը

 

Գերեզմանը կամ հուշարձանն անարգանքի ենթարկելը, այսինքն` գերեզմանը պղծող գործողություններ կատարելը, ինչպես նաև հուշարձանը կամ գերեզմանների վրա եղած այլ զարդերն ավերելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Նույն արարքները, որ զուգորդված են գերեզմանում գտնվող կամ նրա վրա եղած առարկաների հափշտակության հետ, այլև դիակն անարգանքի ենթարկելը`

պատժվում են ազատազրկմամբ մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:

(242-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 243. Պետության կողմից պահպանվող բնության օբյեկտները կամ պատմության և կուլտուրայի հուշարձանները վնասելը կամ ոչնչացնելը

 

Պետության կողմից պահպանվող բնության օբյեկտները կամ պատմության և կուլտուրայի հուշարձանները դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(243-րդ հոդ. խմբ. 29.12.82, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

i
Հոդված 244. Կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի և իրավունքների դեմ ոտնձգություն կատարելը

 

Այնպիսի խմբի կազմակերպումն ու ղեկավարումը, որի` կրոնական դավանանքների քարոզման և կրոնական ծիսակատարությունների պատրվակով տարվող գործունեությունը զուգորդված է քաղաքացիների առողջության վնաս պատճառելու կամ քաղաքացիների անձի կամ իրավունքների դեմ այլ ոտնձգությունների հետ, կամ անչափահասներին այդ գործունեության մեջ ներգրավելու հետ, ինչպես նաև քաղաքացիներին հասարակական գործունեությունից կամ քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելուն դրդելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Այս հոդվածի առաջին մասում մատնանշված խմբի գործունեությանն ակտիվորեն մասնակցելը, ինչպես նաև հոդվածում մատնանշված գործողությունների կատարմանն ուղղված սիստեմատիկ պրոպագանդան`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Այս հոդվածի երկրորդ մասում մատնանշված անձանց նկատմամբ, եթե նրանց կատարած գործողությունները և իրենք` այդ անձինք, հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ:

(244-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82 օրենքներ)

 

Հոդված 244.1. Ահաբեկչության ակտի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը

 

Նախապատրաստվող պայթյունի, հրկիզման կամ մարդկանց մահվան, զգալի գույքային վնասի կամ հասարակական այլ վտանգավոր հետևանքների վտանգ առաջացնող այլ գործողությունների մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև ութսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով:

(244.1-ին հոդ. լրաց. 22.09.97 ՀՕ-144 օրենք)

 

i

ԳԼՈՒԽ XII.
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 245. Զինվորական հանցագործություն հասկացությունը

 

Զինվորական հանցագործություններ են համարվում զինվորական ծառայություն կրելու համար սահմանված կարգի դեմ ուղղված` սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունները, որ կատարում են զինվորական ծառայողները, ինչպես նաև զինապարտները` վերջիններիս կողմից վարժահավաքներ կամ ստուգողական հավաքներ անցնելու ժամանակ:

Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ:

Այս հոդվածում չհիշատակված անձանց հանցակցությունը զինվորական հանցագործություններին` պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

(245-րդ հոդ. խմբ. 26.06.74, 25.07.84, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 246. Անհնազանդություն

 

ա) Անհնազանդությունը, այսինքն` պետի հրամանը կատարելուց բացահայտորեն հրաժարվելը, ինչպես նաև հրամանը որևէ այլ ձևով դիտավորությամբ չկատարելը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Այդ նույն արարքը, եթե կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Անհնազանդությունը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(246-րդ հոդ. փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

 

Հոդված 247. Հրամանը չկատարելը

 

ա) Պետի հրամանը չկատարելը, եթե դա տեղի է ունեցել առանց սույն օրենսգրքի 246 հոդվածի «ա» կետում մատնանշված հատկանիշների`

պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև երեք տարի ժամանակով:

բ) Այդ նույն արարքը, եթե առկա են մեղմացուցիչ հանգամանքներ`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(247-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 248. Պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը

 

ա) Պետին, ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա վրա դրված պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը, կամ նրան այդ պարտականությունները խախտելու հարկադրելը`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ զենքի գործադրմամբ, կամ ծանր հետևանքներ են առաջացրել`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Այս հոդվածի «բ» կետով նախատեսված արարքները, եթե դրանք զուգորդված են պետի կամ զինվորական ծառայության գծով պարտականություններ կատարող այլ անձի դիտավորյալ սպանության հետ, կամ կատարվել են մարտի պարագաներում`

պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(248-րդ հոդ. փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

 

Հոդված 249. Պետին սպառնալիքներ տալը

 

ա) Պետին` նրա կողմից զինվորական ծառայության պարտականություններ կատարելու կապակցությամբ սպանության, մարմնական վնասվածքներ հասցնելու կամ ծեծելու սպառնալիքներ տալը`

պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև երեք տարի ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(249-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 250. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը

 

ա) Պետին` նրա կողմից զինվորական ծառայության պարտականություններ կատարելու կապակցությամբ մարմնական վնասվածք հասցնելը կամ ծեծելը`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև տասը տարի ժամանակով:

բ) նույն արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում կամ առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(250-րդ հոդ. փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

 

Հոդված 251. Ստորադրյալի կողմից պետին կամ պետի կողմից ստորադրյալին վիրավորանք հասցնելը

 

Ստորադրյալի կողմից պետին, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալին բռնի գործողություններով վիրավորանք հասցնելը`

պատժվում է ազատազրկմամբ վեց ամսից մինչև հինգ տարի ժամանակով:

(251-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.07.84 օրենքներ)

 

Հոդված 252. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում

 

ա) Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծեծով կամ այլ բռնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով:

բ) Նույն արարքը, եթե կատարվել է մի քանի անձանց նկատմամբ կամ տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից կամ զենքի գործադրմամբ, ինչպես նաև առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ մինչև տասներկու տարի ժամանակով:

(252-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.07.84 օրենքներ)

 

i
Հոդված 253. Ինքնագլուխ բացակայություն

 

ա) Ժամկետային ծառայության զինծառայողի ինքնագլուխ բացակայությունը զորամասից կամ ծառայության վայրից, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից անհարգելի պատճառներով ժամկետին ծառայության չներկայանալը մեկ օրից ավելի, բայց երեք օրից ոչ ավելի տևողությամբ, կամ թեկուզև մեկ օրից պակաս, բայց եթե դա երեք ամսվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` երեք ամսից մինչև երկու տարի ժամանակով:

բ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

(253-րդ հոդ. խմբ. 25.02.65, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 254. Զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը

 

ա) Ժամկետային ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակումից կամ բուժական հաստատությունից անհարգելի պատճառներով ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Սպայական կազմին պատկանող անձի, պրապորշչիկի, միչմանի կամ գերակետիկ ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև անհարգելի պատճառներով ժամանակին ծառայության չներկայանալը տասն օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի կամ թեկուզև տասն օրից պակաս, բայց երեք օրից ավելի տևողությամբ, եթե դա տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, եթե ինքնագլուխ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

(254-րդ հոդ. խմբ. 26.06.74, 25.07.84, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 255. Դասալքություն

 

ա) Դասալքությունը, այսինքն` զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը թողնելը, ինչպես նաև նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից նույն նպատակով ծառայության չներկայանալը, եթե կատարվել են ժամկետային ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

բ) դասալքությունը, եթե կատարվել է սպայական կազմին պատկանող անձի, պրապորշչիկի, միչմանի կամ գերակետիկ ծառայության զինծառայողի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև յոթ տարի ժամանակով:

(255-րդ հոդ. խմբ. 26.06.74, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 256. Մարտի պարագաներում զորամասը ինքնագլուխ թողնելը

 

Մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը անկախ տևողությունից`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 257. Անդամախեղման միջոցով կամ այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը

 

ա) Իրեն որևէ վնասվածք (անդամախեղում) պատճառելու, կամ հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթեր կեղծելու կամ այլ խաբեության միջոցով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականություններ կրելուց խուսափելը, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականություններ կրելուց հրաժարվելը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում`

պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(257-րդ հոդ. խմբ. 29.12.95, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 258. Ռազմական գույքը վատնելը կամ կորցնելը

 

ա) Ժամկետային ծառայության զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար նրան տրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները վաճառելը, գրավ դնելը կամ օգտագործման համար ուրիշին հանձնելը (վատնում), ինչպես նաև այդ առարկաները կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`

պատժվում են կարգապահական գումարտակ ուղարկելով երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

դ) Ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ռազմամթերքը, փոխադրական միջոցները, տեխնիկական մատակարարման առարկաները, կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

ե) սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույքը սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կողմից դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով առաջացել է այդպիսի միջոցների և գույքի կորուստ կամ փչացում`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով.

զ) ծառայության մեջ օգտագործելու համար ուրիշին վստահված և սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելն այն զինծառայողների կողմից, որին դրանք անցել կամ հանձնվել են սահմանված կարգի խախտումով`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով:

է) Այս հոդվածի «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:

(258-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27, 23.06.97 ՀՕ-136 օրենքներ)

 

Հոդված 259. Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

 

ա) Զենքի, ռազմամթերքի, փոխադրական միջոցների, ռազմական տեխնիկայի, կամ այլ ռազմական գույքի դիտավորյալ ոչնչացումը կամ վնասումը, եթե չկան առանձնապես վտանգավոր պետական հանցագործության հատկանիշներ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքը, եթե այն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Այս հոդվածի «բ» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով, կամ մահապատժով:

(259-րդ հոդ. փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

 

Հոդված 259.1 Զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերի և առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը

 

ա) զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով տուժողին նվազ ծանր կամ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով.

բ) նույն արարքը, եթե դրա հետևանքով, մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց, ինչպես նաև, եթե առաջացրել է այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով.

գ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև տասը տարի ժամանակով.

դ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(259.1-ին հոդ. խմբ. 25.07.84, 23.06.97 ՀՕ-136 օրենքներ)

 

Հոդված 259.2 Զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերը և առարկաները մեկ ուրիշին հանձնելը

 

ա) ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով.

բ) նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում` առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

(259.2-րդ հոդ. լրաց. 23.06.97 ՀՕ-136 օրենք)

 

Հոդված 260. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը

 

Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոնների խախտումը, որը դժբախտ դեպքեր է առաջացրել մարդկանց հետ, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 261. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը

 

Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտումը, որն աղետ կամ այլ ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 262. Նավավարության կանոնները խախտելը

 

Նավավարության կանոնների խախտումը, որ առաջացրել է նավի խորտակում կամ լուրջ վնասվածքներ, մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 263. Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը

 

ա) Պահակային (նավահերթափոխային) ծառայության կանոնագրքի կանոնների և ի զարգացումն այդ կանոնների հրատարակված հրամանների ու կարգադրությունների խախտումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որ առաջացնում է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պահակը (նավահերթապահը)`

պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց մինչև տասը տարի ժամանակով:

դ) Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը, որն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պարեկը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

ե) Սույն հոդվածի «ա» և «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`

պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:

զ) Սույն հոդվածի «գ» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտական պայմաններում`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով կամ մահապատժով:

(263-րդ հոդ. խմբ. 25.02.85, 29.12.82, 25.07.84, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

Հոդված 264. Սահմանապահային ծառայություն տանելու կանոնները խախտելը

 

ա) ՀՀ պետական սահմանը պահպանող վերակարգի կազմի մեջ մտնող անձի կողմից սահմանապահային ծառայություն տանելու կանոնների խախտումը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(264-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 265. Մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելը

 

ա) Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և կանխելու կամ ՀՀ-ի անվտանգությունը պաշտպանելու և ապահովելու մարտական հերթապահություն (մարտական ծառայություն) տանելու կանոնների խախտումը`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(265-րդ հոդ. խմբ. 25.02.85, 29.12.82, 25.07.84, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

i
Հոդված 266. Ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելը

 

ա) Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի (բացի պահակից և նավահերթափոխից) կողմից ներքին ծառայության կանոնադրային կանոնների խախտումը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև վեց ամիս ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե այն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխումը մտնում էր տվյալ անձի պարտականության մեջ`

պատժվում է ազատազրկմամբ վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով:

դ) Այս հոդվածի «գ» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

(266-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27 օրենքներ)

 

i
Հոդված 267. Ռազմական գաղտնիքը հրապարակելը կամ ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր կորցնելը

 

ա) Պետական գաղտնիք կազմող ռազմական բնույթի տեղեկություններ հրապարակելը` հայրենիքին դավաճանելու հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Պետական գաղտնիք կազմող ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ այնպիսի առարկաներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են կազմում, այն անձի կողմից կորցնելը, որին վստահված են եղել այդ փաստաթղթերը կամ առարկաները, եթե կորցնելը հիշյալ փաստաթղթերի կամ առարկաների հետ վարվելու համար սահմանված կանոնների խախտման հետևանք է եղել`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

գ) Այս ժի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

դ) Հրապարակման ոչ ենթակա, բայց պետական գաղտնիք չհանդիսացող ռազմական տեղեկություններ հրապարակելը`

պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

ե) Այս հոդվածի «դ» կետով նախատեսված արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

(267-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

Հոդված 268. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

 

ա) Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են սիստեմատիկաբար կամ շահադիտական դրդումներով կամ այլ անձնական շահագրգռվածությամբ, ինչպես նաև եթե դրանք էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) են պատճառել`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով:

(268-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.07.84, 13.12.95 ՀՕ-27, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 268.1 Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ

 

ա) Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջ է բերում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

գ) Սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

դ) Սույն հոդվածի «ա» և «գ» կետերով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտական պայմաններում`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(268.1-ին հոդ. խմբ. 25.07.84, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27, 09.06.97 ՀՕ-119 օրենքներ)

 

Հոդված 269. Պատերազմ մղելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը

 

Վստահված ռազմական ուժերը պետի կողմից հակառակորդին հանձնելը, ինչպես նաև առանց մարտի պարագաներով հարկադրված լինելու ամրությունները, մարտական տեխնիկան և պատերազմ մղելու մյուս միջոցները հակառակորդին թողնելը, եթե հիշյալ գործողությունները չեն կատարվել թշնամուն աջակցելու նպատակով`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, կամ մահապատժով:

 

Հոդված 270. Խորտակվող ռազմանավը թողնելը

 

ա) Իր ծառայության պարտականությունները մինչև վերջը չկատարող հրամանատարի կողմից, ինչպես նաև նավի անձնակազմի մեջ մտնող անձի կողմից խորտակվող ռազմանավը թողնելը` առանց դրա համար հրամանատարի պատշաճ կարգադրության`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

բ) Նույն արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

(270-րդ հոդ. փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)

 

Հոդված 271. Մարտադաշտը ինքնագլուխ թողնելը կամ զենքով գործելուց հրաժարվելը

 

Մարտի ժամանակ մարտադաշտն ինքնագլուխ թողնելը կամ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելը`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ տասնհինգ տարի ժամանակով:

 

Հոդված 272. Կամովին գերի հանձնվելը

 

Վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը`

պատժվում է մահապատժով, կամ ազատազրկմամբ տասնհինգ տարի ժամանակով:

 

Հոդված 273. Գերության մեջ գտնվող զինծառայողի հանցավոր գործողությունները

 

ա) Գերության մեջ գտնվող զինծառայողի կամովին մասնակցությունը ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այլ այնպիսի միջոցառումների, որոնք ակնհայտ կերպով կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրան դաշնակից պետություններին, եթե բացակայում են հայրենիքին դավաճանելու հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

բ) Մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը, կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

գ) Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական շարժառիթներով, կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են ի վնաս մյուս ռազմագերիների`

պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց մինչև երեք տարի ժամանակով:

(273-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

 

Հոդված 274. Դիակապտություն

 

Սպանվածների ու վիրավորների մոտ գտնվող իրերի հափշտակումը մարտադաշտում (դիակապտություն)`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, կամ մահապատժով:

 

Հոդված 275. Պատերազմական գործողությունների շրջանում բնակչության նկատմամբ բռնություն գործադրելը

 

Պատերազմական գործողությունների շրջանում բնակչության նկատմամբ կատարվող ավազակությունը, գույքի ապօրինի ոչնչացումը, բռնությունը, ինչպես նաև ռազմական անհրաժեշտության պատրվակով գույքի ապօրինի գրավումը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով, կամ մահապատժով:

 

Հոդված 276. Ռազմագերիների հետ վատ վարվելը

 

ա) Ռազմագերիների հետ վատ վարվելը, եթե դա տեղի է ունեցել բազմիցս կամ զուգորդված է եղել առանձին դաժանությամբ, կամ ուղղված է եղել հիվանդների և վիրավորների դեմ, այլև հիվանդների և վիրավորների նկատմամբ իրենց պարտականություններն անփույթ կատարելն այն անձանց կողմից, որոնց վրա դրված են նրանց բուժումը և նրանց նկատմամբ հոգ տանելը` ավելի ծանր հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:

բ) Ռազմագերիների հետ վատ վարվելն առանց վերը նշված ծանրացուցիչ հանգամանքների`

առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:

(276-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

 

i
Հոդված 277. Կարմիր խաչի և կարմիր մահիկի նշաններն ապօրինաբար կրելը և դրանք չարաշահելը

 

Պատերազմական գործողությունների շրջանում կարմիր խաչի և կարմիր մահիկի նշաններ կրելը դրա իրավունքը չունեցող անձանց կողմից, այլև պատերազմի ժամանակ կարմիր խաչի կամ կարմիր մահիկի դրոշակները կամ նշանները, կամ սանիտարական էվակուացիայի փոխադրական միջոցներին վերապահված գույները չարաշահելը`

պատժվում են ազատազրկմամբ երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

 

i

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի 31 հոդվածի

 

ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԵՎ ՆՐԱ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ

 

Բռնագրավման ենթակա չեն անձնական սեփականության իրավունքով դատապարտյալին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժինը կազմող գույքի հետևյալ տեսակներն ու առարկաները, որոնք անհրաժեշտ են դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար`

1) Այն անձանց մեկ բնակելի տունը` իր օժանդակ տնտեսական կառուցումներով, կամ նրա առանձին մասերը, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, եթե դատապարտյալը, նրա ընտանիքը և նրա խնամքի տակ գտնվող անձինք մշտապես բնակվում են այդ տանը:

2) Այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` միակ կովը, կով չունենալու դեպքում` միակ հորթը. այն տնտեսություններում որոնք ոչ կով ունեն, ոչ հորթ` միակ այծը, ոչխարը կամ խոզը. կոլտնտեսականների` բացի դրանից, ոչխարները, այծերը և խոզերը, եթե դրանց քանակը չի անցնում կոլտնտեսության կանոնադրությամբ կոլտնտեսային ծխի համար սահմանված նորմայի կեսից, ինչպես նաև ընտանի թռչունները:

3) Մինչև նոր կեր հավաքելը կամ մինչև արոտի դուրս բերելը անասունների համար անհրաժեշտ կերը (եթե անասունները ենթակա չեն բռնագրավման):

4) Այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն:

5) Դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց տնային գործածության համար անհրաժեշտ հետևյալ առարկաները, կահույքը, հագուստեղենը`

ա) հագուստեղեն` ամեն մի անձի համար` մեկ ամառային կամ աշնանային վերարկու, մեկ ձմեռային վերարկու կամ քուրք, մեկ ձմեռային կոստյում (կանանց համար երկու ձմեռային զգեստ), մեկ ամառային կոստյում (կանանց համար երկու ամառային զգեստ), գլխարկներ` յուրաքանչյուր սեզոնի համար մեկ հատ: Բացի դրանից, կանանց համար երկու ամառային գլխաշոր և մեկ տաք գլխաշոր (կամ շալ), երկար ժամանակ գործածության մեջ եղած և արժեք չներկայացնող այլ հագուստեղեն և գլխարկներ.

բ) գործածության մեջ գտնվող կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, խոհանոցային ու ճաշասենյակի կահկարասին (բացառությամբ այն առարկաների, որ պատրաստված են թանկարժեք նյութերից, այլև այն առարկաների, որոնք գեղարվեստական արժեք ունեն).

գ) կահույք` յուրաքանչյուր շնչին մեկական մահճակալ և աթոռ, ընտանիքին մեկ սեղան, մեկ պահարան և մեկ սնդուկ.

դ) մանկական բոլոր պարագաները:

6) Դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար մինչև նոր բերքը անհրաժեշտ քանակի սննդամթերքը, եթե պարտապանի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ մնացած դեպքերում` սննդամթերքը և փողը` դատապարտյալի մեկ ամսվա աշխատավարձի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից: Եթե դատավճռի կայացման պահին դատապարտյալը չի աշխատել, սննդամթերքն և դրամը ենթակա չեն բռնագրավման դատապարտյալի ընտանիքի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար առնվազն Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի ընդհանուր գումարով:

7) Ընտանիքի կերակուրը պատրաստելու և ընտանիքի բնակելի շենքը ջեռուցման ամբողջ սեզոնում տաքացնելու համար անհրաժեշտ վառելիքը:

8) Դատապարտյալի պրոֆեսիոնալ զբաղմունքը շարունակելու համար անհրաժեշտ ինվենտարը (այդ թվում ձեռնարկներն ու գրքերը), բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանի դատավճռով դատապարտյալը զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ երբ ինվենտարը նրա կողմից օգտագործվել է ապօրինաբար արհեստով զբաղվելու համար:

9) Կոոպերատիվ կազմակերպություններում ունեցած փայավճարները, եթե պարտապանը չի հեռացվում կոոպերատիվի անդամների կազմից:

10) Կոլտնտեսային ծխի կամ գյուղատնտեսության մեջ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների տնտեսության ընդհանուր գույքի մեջ դատապարտյալի ունեցած բաժնի բռնագրավման դեպքում այդ բաժնի չափը որոշվում է տվյալ գույքից դուրս գալով` բնակելի տունը` տնտեսական շինությունների հետ միասին, որտեղ ապրում են ծխի անդամները, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, կամ միակ կովը, իսկ կով չլինելու դեպքում` միակ հորթը (իսկ կոլտնտեսային ծխում նաև ոչխարները, այծերը, խոզերը, եթե դրանց քանակը չի անցնում կոլտնտեսային կանոնադրությամբ սահմանված նորմայի կեսից, տնային թռչունները) և մնացած անասունների համար անհրաժեշտ կերը:

(հավելվածը փոփ. 09.06.97 ՀՕ-119 օրենք)

 

 

pin
ՀՀ 07.03.1961
օրենսգիրք