Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N ...

 

 

103.1025.141113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 հոկտեմբերի 2013 թվականի N 1025-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 2-ի ձև N 4-ով և Հայաստանի Հանրապետության մարզերի շահառուների համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության առավել հասանելիության ապահովման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի.

i

1) 3-րդ կետը «Հաշվառվել» բառից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել» բառերով,

2) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դ.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«դ. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունեն մասնաճյուղեր կամ գործակալներ` համապատասխան գրասենյակներով, եթե գրանցված են և գտնվում են Երևան քաղաքում:»,

3) 4-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«4) Իրենց մասնաճյուղերի կամ գործակալների վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը` մասնաճյուղի կամ գործակալի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:»,

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`

1) Սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,

2) Ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:»,

i

5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «եռամսյակային տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «(նաև` էլեկտրոնային կրիչով)» բառերով,

6) 10-րդ կետի 2-րդ ենթակետը «պայմանագրերի պատճեններ» բառերից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված այլ տեղեկատվություն» բառերով,

7) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) գրասենյակների (այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների) նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները,»,

8) 12-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«8) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի կանոնադրությունների պատճենները, գործակալներ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները:»,

i

9) 18-րդ կետի 2-րդ ենթակետը «սույն հավելվածի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության,» բառերով,

10) Հրամանի հավելվածի Ձև 1-ը շարադրել համաձայն հավելված 1-ի,

i

11) Հրամանի հավելվածի Ձև 2-ը շարադրել համաձայն հավելված 2-ի:

2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված, Երևան քաղաքում գրանցված և գտնվող զբոսաշրջային օպերատորները Հրամանի հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության և 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովում են և մասնաճյուղերի կանոնադրությունների կամ գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:

 

Հավելված 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

N 1025-Ն հրամանի

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը                      |

|_____________________________________________________________________|

|Հ/հ|Սպառո- |Պայմանա- |Սպառո-|Պայմա-  |Փաթե- |Փաթե- |Փա-|Փաթե- |Փաթեթի|

|   |ղի հետ |գիրը     |ղի    |նագրով  |թում  |թում  |թե-|թում  |իրաց- |

|   |կնքված |մասնա-   |բնա-  |զբոսա-  |ներառ-|ներառ-|թի |ներառ-|ման   |

|   |պայմա- |ճյուղերի |կու-  |շրջային |ված   |ված   |գի-|ված   |պայմա-|

|   |նագրի  |կամ      |թյան  |փաթեթ-  |հյու- |գիշե- |նը |հյու- |նագրի |

|   |ամսա-  |գործա-   |վայրը |ներից   |րանո- |րակա- |   |րանո- |կնքման|

|   |թիվը և |կալների  |(մարզ,|օգտված  |ցային |ցերի  |   |ցային |պահին |

|   |համարը |միջոցով  |քաղաք)|սպառող- |տնտե- |քանակը|   |ծառա- |ՀՏՕ-ի |

|   |       |կնքելու  |      |ների    |սու-  |կամ   |   |յու-  |կողմից|

|   |       |դեպքում  |      |(ներառ- |թյան  |առանց |   |թյուն-|հայտա-|

|   |       |մասնա-   |      |յալ     |օբյեկտ|գիշե- |   |ների  |րարված|

|   |       |ճյուղերի |      |անմիջա- |ների  |րակացի|   |գինը  |հյու- |

|   |       |կամ      |      |կան     |(ՀՏՕ) |փաթեթի|   |(1    |րանո- |

|   |       |գործա-   |      |ընտանիքի|անվա- |դեպ-  |   |գիշե- |ցային |

|   |       |կալների  |      |անդամ-  |նում- |քում  |   |րակացի|ծառա- |

|   |       |տվյալները|      |ների)   |ները  |փաթեթի|   |հաշվար|յու-  |

|   |       |(անվա-   |      |քանակը  |և     |տևո-  |   |կով)  |թյան  |

|   |       |նում,    |      |        |գտնվե-|ղու-  |   |      |գործող|

|   |       |անհատ    |      |        |լու   |թյունը|   |      |մանրա-|

|   |       |ձեռնար-  |      |        |վայ-  |և     |   |      |ծախ   |

|   |       |կատեր    |      |        |րերը  |երթու-|   |      |գինը  |

|   |       |գործակալի|      |        |(մարզ/|ղին   |   |      |(1    |

|   |       |անուն,   |      |        |քաղաք/|      |   |      |գիշե- |

|   |       |ազգանուն,|      |        |գյուղ)|      |   |      |րակացի|

|   |       |գտնվելու |      |        |      |      |   |      |հաշվար|

|   |       |վայր)    |      |        |      |      |   |      |կով)  |

|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|

|   |       |         |      |        |      |      |   |      |      |

|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|

|   |       |         |      |        |      |      |   |      |      |

|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|

|   |       |         |      |Ընդամենը|      |      |   |      |      |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

N 1025-Ն հրամանի

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|               Զբոսաշրջային օպերատորի անվանումը                      |

|_____________________________________________________________________|

|Հ/հ|Սպառո- |Պայմանագիրը|Սպառո-|Պայմա-  |Հյու- |Գիշե- |Հյու- |Հյուրա- |

|   |ղի հետ |մասնաճյու- |ղի    |նագրով  |րանո- |րակա- |րանո- |նոցային |

|   |կնքված |ղերի կամ   |բնա-  |հյուրա- |ցային |ցերի  |ցային |ծառայու-|

|   |պայմա- |գործակալ-  |կու-  |նոցային |տնտե- |քանակը|ծառա- |թյան    |

|   |նագրի  |ների       |թյան  |ծառայու-|սու-  |      |յու-  |իրացման |

|   |ամսա-  |միջոցով    |վայրը |թյուն-  |թյան  |      |թյուն-|պայմա-  |

|   |թիվը և |կնքելու    |(մարզ,|ներից   |օբյեկտ|      |ների  |նագրի   |

|   |համարը |դեպքում    |քաղաք)|օգտված  |ների  |      |գինը  |կնքման  |

|   |       |մասնաճյու- |      |սպառող- |(ՀՏՕ) |      |(1    |պահին   |

|   |       |ղերի կամ   |      |ների    |անվա- |      |գիշե- |ՀՏՕ-ի   |

|   |       |գործակալ-  |      |(ներառ- |նում- |      |րակացի|կողմից  |

|   |       |ների       |      |յալ     |ները  |      |հաշվար|հայտա-  |

|   |       |տվյալները  |      |անմիջա- |և     |      |կով)  |րարված  |

|   |       |(անվանում, |      |կան     |գտնվե-|      |      |հյուրա- |

|   |       |անհատ      |      |ընտանիքի|լու   |      |      |նոցային |

|   |       |ձեռնարկատեր|      |անդամ-  |վայ-  |      |      |ծառայու-|

|   |       |գործակալի  |      |ների)   |րերը  |      |      |թյան    |

|   |       |անուն,     |      |քանակը  |(մարզ/|      |      |գործող  |

|   |       |ազգանուն,  |      |        |քաղաք/|      |      |մանրածախ|

|   |       |գտնվելու   |      |        |գյուղ)|      |      |գինը (1 |

|   |       |վայր)      |      |        |      |      |      |գիշերա- |

|   |       |           |      |        |      |      |      |կացի    |

|   |       |           |      |        |      |      |      |հաշվար- |

|   |       |           |      |        |      |      |      |կով)    |

|___|_______|___________|______|________|______|______|______|________|

|   |       |           |      |        |      |      |      |        |

|___|_______|___________|______|________|______|______|______|________|

|   |       |           |      |        |      |      |      |        |

|___|_______|___________|______|________|______|______|______|________|

|   |       |           |      |Ընդամենը|      |      |      |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
21.10.2013
N 1025-Ն
Հրաման