326.0865.101013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32613391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2013 թ. N 865-Ն 18 սեպտեմբերի 2013 թ. N 48-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 4-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Սահմանել Փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 23-ի
N 865-Ն և
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 18-ի
N 48-Ն համատեղ հրամանի
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) քաղաքացիական բժշկական հաստատություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) համակարգի փրկարար ծառայության ծառայողների (այսուհետ` Ծառայող) և նրանց ընտանիքների անդամների` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման հետ կապված հարաբերությունները:
i
2. ՀՀ ԱԻՆ ծառայողի և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումների համաձայն:
3. ՀՀ ԱԻՆ հիվանդ ծառայողներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:
4. ՀՀ ԱԻՆ ծառայողները բժշկական կազմակերպություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ ԱԻՆ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի սահմանված ձևին համապատասխան տրված ուղեգրերով:
5. ՀՀ ԱԻՆ Ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում:
6. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում ՀՀ ԱԻՆ ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա` երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:
7. ՀՀ ԱԻՆ ծառայողների անհետաձգելի հոսպիտալացման դեպքում տվյալ բժշկական կազմակերպությունը 24 ժամվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան գերատեսչական մարմնին: