Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐԻ /ՏԱՐԱԾՔՆԵՐԻ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐԻ /ՏԱՐԱԾՔՆԵՐԻ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2000  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)

i

114.0057.100599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

21 ապրիլի 1999 թվականի թիվ 57-Հ

 

ՇԵՆՔԵՐԻ /ՏԱՐԱԾՔՆԵՐԻ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով շենքերի /տարածքների/ վարձակալության տրամադրումը կանոնակարգելու անհրաժեշտությունից.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից շենքերի /տարածքների/ վարձակալության տրամադրման կարգը (կցվում է):

 

i

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը ընդունված է, ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե/ ենթակետից:

2. Սույնով կարգավորվում է ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների, ինչպես նաև ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքների վարձակալության տրամադրումը:

3. Տարածքները վարձակալության տրամադրվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց:

i

4. Տարածքները վարձակալության տրամադրելու ժամանակ վարձակալական վճարի նվազագույն չափը հաշվարկվում է ՀՀ կառավարության 1999 թ. փետրվարի 2-ի «ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և ՀՀ կառավարության 1995 թ. նոյեմբերի 24-ի թիվ 82 ու 1998 թ. մայիսի 21-ի թիվ 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 54 որոշմամբ սահմանված կարգով:

5. Եթե մինչև 1999 թ. փետրվարի 2-ը վարձակալական պայմանագիր կնքած վարձակալը ցանկանում է երկարաձգել վարձակալական պայմանագրի ժամկետը, ապա վարձակալական վճարը սահմանվում է սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարի չափով:

6. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների տարածքները վարձակալության տրամադրվում են միայն ուղղակի եղանակով` վերը նշված հիմնարկների ներկայացմամբ:

7. ՀՀ սեփականաշնորհման նախարարության (այսուհետև` նախարարություն) տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները վարձակալության տրամադրվում են ուղղակի, մրցութային կամ աճուրդային եղանակով:

8. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում` ելնելով այդ տարածքների առավել արդյունավետ օգտագործման, իսկ մրցութային եղանակով` նաև ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից:

9. Քաղաքական կուսակցություններին, հասարակական, բարեգործական միություններին և բյուջետային հիմնարկներին տարածքները վարձակալության են տրամադրվում ուղղակի եղանակով` սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված վարձավճարով:

10. Քաղաքական կուսակցություններին, հասարակական և բարեգործական միություններին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված լինելը հաստատող փաստաթղթի պատճեն և նախարարությանն ուղղված գրավոր դիմումի առկայությունը: Բյուջետային հիմնարկներին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության որոշման առկայությունը:

i

11. Իրավաբանական անձանց (բացի սույն կարգի 9-րդ կետով սահմանված իրավաբանական անձանցից) և քաղաքացիներին տարածքները ուղղակի եղանակով վարձակալության կարող են տրամադրվել, եթե տվյալ իրավաբանական անձը կամ քաղաքացին բավարարում են սույն պայմաններից առնվազն երկուսին`

ա/ այդ անձանց գործունեությունը և տվյալ շենքում տեղակայված ինստիտուտի գործունեությունը համապատասխանում են,

բ/ տվյալ անձը պատրաստ է վճարել սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարներից բարձր վարձավճար,

գ/ տվյալ անձը պատրաստ է միանգամից վճարել առնվազն եռամսյակի համար հաշվարկված վարձավճարը.

դ/ տվյալ տարածքը վարձակալելու դեպքում կբացվեն նոր աշխատատեղեր:

(11-րդ կետը փոփ. 21.07.00 թիվ 86-Հ հրաման)

12. Տարածքները ուղղակի եղանակով սույն կարգի 10-րդ կետով սահմանված անձանց վարձակալության տրամադրելու համար հիմք է հանդիսանում դրանց հիմնադիր կամ անձը հաստատող փաստաթղթերի և նախարարությանն ուղղված գրավոր դիմումի առկայությունը: Դիմումի հետ ներկայացվում է նաև տեղեկանք տարածքի օգտագործման նպատակների, վարձակալական վճարի (որը պատրաստ է վճարել դիմողը), աշխատողների թվաքանակի և այն ժամկետի մասին, որոնց համար վարձակալական վճարները դիմողը պատրաստ է մուծել միանգամից:

13. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն ներկայացված առաջարկությունները, որպես առանձին դրույթներ մտցվում են վարձակալական պայմանագրի մեջ և ենթակա են կատարման` պայմանագրով սահմանված կարգով:

i

14. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները մրցութային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում մրցույթը կազմակերպվում է առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.10.1998 թ. «Մրցույթով (այդ թվում միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 669 որոշմամբ սահմանված կարգով:

15. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով, մրցութային հանձնաժողովի կողմից, առաջադրվում են հետևյալ պայմանները.

ա/ վարձավճարի նվազագույն չափը.

բ/ ներդրումների նվազագույն չափը,

գ/ վարձակալության նվազագույն ժամկետը:

16. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով որպես պայման կարող են առաջադրվել նաև աշխատողների թվաքանակը և սոցիալական երաշխիքները:

17. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները մրցութային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում վարձակալական վճարը չի կարող նվազել սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարից:

i

18. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդով վարձակալության հանձնելու դեպքում աճուրդը կազմակերպվում է առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.06.98 թ. «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 387 որոշմամբ սահմանված կարգով:

19. Նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի տարածքները աճուրդային եղանակով վարձակալության հանձնելու դեպքում որպես վարձակալական վճարի մեկնարկային գին ընդունվում է սույն կարգի 4-րդ կետով հաշվարկված գումարի չափը:

20. Նախարարության և վարձակալի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և նրանց միջև կնքված վարձակալական պայմանագրով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

10.05.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 114990072

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
21.04.1999
N 57-Հ
Հրաման