Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0300.181212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2012 թվականի թիվ 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն անհարկի տեղեկությունների ներկայացումը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/04) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 5/04-ի 2-րդ կետը «ճշտությամբ» բառից հետո լրացնել «, եթե սույն կանոնակարգով այլ կարգ սահմանված չէ» բառերով:

i

2) Կանոնակարգ 5/04-ի 5-րդ կետի աղյուսակի 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգ 5/04-ի 12-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

i

4) Կանոնակարգ 5/04-ի 25-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունում դրամական միջոցների փոխադարձ պահանջների և պարտավորությունների մեծությունները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:»:

i

5) Կանոնակարգ 5/04-ի 27-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«9) Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով արտահայտված են մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված, առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները և (կամ) վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները:»:

i

6) Կանոնակարգ 5/04-ի 28-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:»:

i

7) Կանոնակարգ 5/04-ի 29-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«11) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով կնքվել է գործարքը:»:

i

8) Կանոնակարգ 5/04-ի 36-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունում տվյալները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:»:

i

9) Կանոնակարգ 5/04-ի 37-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխանցված արժեթղթի (արժեթղթերի) անվանական արժեքը:»:

10) Կանոնակարգ 5/04-ի 13-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

i

11) Կանոնակարգ 5/04-ի հավելված 2-ի աղյուսակ 1-ի և աղյուսակ 2-ի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» սյունակում լրացնել նոր սյունակ` «Արժույթի ISO կոդը» վերնագրով:

12) Կանոնակարգ 5/04-ի հավելված 3-ի աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում.

i

ա. հանել «(ՀՀ դրամ)» բառերը,

բ. «Միավոր արժեթղթի գինը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ «Արժույթի ISO կոդը» վերնագրով:

13) Կանոնակարգ 5/04-ի հավելված 7-ում.

i

ա. հանել «(ՀՀ դրամ)» բառերը,

բ. «Նվիրատվության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ» սյունակում և «Ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ» սյունակում լրացնել նոր ենթասյունակ «Արժույթի ISՕ կոդը» վերնագրով:

14) Կանոնակարգ 5/04-ի հավելված 10-ը հանել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.11.2012
N 300-Ն
Որոշում