Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

118.1037.101212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 նոյեմբերի 2012 թվականի թիվ 1037-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 839-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման հավելված 2-ով հաստատված կարգի 49-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես-գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրի» 1-ին կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կարգի 3-րդ կետի վերջին նախադասության «ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1103-Ն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն» բառերով:

i

2) Կարգի 5-րդ կետում «առաջնային տեղաբաշխումներին մասնակցություն» բառերը փոխարինել «պարտատոմսերի մանրածախ վաճառքի կազմակերպում» բառերով:

i

3) Կարգի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«5.1 Գանձապետական պահառուն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով, որի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող առանձին կարգով:»:

i

4) Կարգի 2-րդ, 13-րդ, 19-րդ, 25-րդ կետերում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների» բառերով:

i

5) Կարգի 16-րդ կետի «կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «2001 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Գանձապետական պահառուի ամփոփ դեպո և դրամական հաշիվների սպասարկման մասին» պայմանագրի» բառերով:

i

6) Կարգի 25-րդ կետում «գանձապետական պահառուի բաժինը» բառերը փոխարինել «գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժինը» բառերով:

i

7) Կարգի 27-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«. վարում է Գանձապետական պահառուի սպասարկման կետերի դեպո հաշիվները, որոնցում ամփոփ ձևով հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, ինչպես նաև հաշվառում է դեպո հաշիվներն ըստ ներդրողների:»:

i

8) Կարգի 29-րդ կետի 6-րդ պարբերությունից հանել «սոցիալական քարտի համարը» բառերը:

i

9) Կարգի 29-րդ կետի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«. Ներդրողի սպասարկումը Գանձապետական պահառուի սպասարկման կետերում իրականացվում է աշխատանքային օրերին ժամը 9.30-ից մինչև 16.00-ը, իսկ էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով` շուրջօրյա:»:

i

10) Կարգի 30-րդ կետի 1-ին պարբերության առաջին նախադասության «Գանձապետական պահառուի» բառերից հետո լրացնել «սպասարկման կետերի» բառերը:

i

11) Կարգի 30-րդ կետի 1-ին պարբերության երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16.00-ը ներկայացվող հայտերը համարվում են ներկայացված այդ օրը, այդ ժամից հետո` հաջորդ աշխատանքային օրը:»:

i

12) Կարգի 31-րդ կետի 5-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված այլ փոփոխության դեպքում, ներդրողին իր պահանջով տրամադրվում է դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք (ձև 5):»:

i

13) Կարգի 37-րդ կետից հետո լրացնել նոր 38-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«38. Պարտատոմսերի վաճառքն էլեկտրոնային եղանակով`

. Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսեր կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք:

. Ներդրողն էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսերով գործարքներ կատարելու համար պետք է ունենա «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի միջոցով աշխատող ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում թողարկված քարտ` համապատասխան դրամական միջոցների հասանելի մնացորդով:

. ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կնքում է «Պահառության պայմանագիր», որում նշվում են պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, հատկացված դեպո հաշվի համարը, ներդրողի և Գանձապետական պահառուի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը, պայմանագրի ժամկետները և դադարման հիմքերը, կողմերի տվյալները` Գանձապետական պահառուի գտնվելու վայրը, հեռախոսի համարը, բանկը և բանկային հաշիվը և ներդրողի ռեկվիզիտները` անունը, ազգանունը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից է տրվել, ծննդյան ամսաթիվը), մշտական բնակության և/կամ գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, բանկը և բանկային հաշիվը: Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պայմանագիր կնքելուց անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:

. ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում էլեկտրոնային եղանակով պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար ներդրողը սույն կարգի 29-րդ կետի համաձայն Գանձապետական պահառուի սպասարկման կետում կնքում է «Պահառության պայմանագիր» և ներկայացնում է համապատասխան դիմում, որի հիման վրա Գանձապետական պահառուի սպասարկման կետի աշխատակիցն առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի համապատասխան տվյալները մուտքագրում է էլեկտրոնային հատուկ համակարգ, որից անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:

. Նույնականացման բանալին ու գաղտնաբառը օգտագործվում են էլեկտրոնային հատուկ համակարգ մուտք գործելու և պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար:

. Պայմանագրի համաձայն ներդրողի համար բացվում է դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են ներդրողի կողմից ձեռք բերված պարտատոմսերը: Ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կարող է դիտարկել իր դեպո հաշիվը:

. Կնքված պայմանագրի հիման վրա ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով լրացնում է պարտատոմսերի ձեռքբերման և հետգնման էլեկտրոնային հայտեր, պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականներ: Էլեկտրոնային հատուկ համակարգը համապատասխան հաղորդագրությամբ տեղեկացնում է ներդրողին հայտի բավարարման կամ մերժման մասին: Ներդրողի հայտը բավարարվելու դեպքում ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկվում է պարտատոմսերի ձեռքբերման նպատակով վճարումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:

. Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված յուրաքանչյուր շարժից հետո ներդրողի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է քաղվածք ներդրողի դեպո հաշվից:

. Ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների, ինչպես նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում դրամական միջոցների վճարումը ներդրողներին կատարվում է փոխանցումով նրանց բանկային հաշիվներին:

. Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողի կողմից դրամական միջոցների վճարումները կատարվում են «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կանոնակարգերի համաձայն:»:

i

14) Կարգի Ձև 2-ում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ հրամանի 1-ին կետի 3-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ ենթակետերը` 2014 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.11.2012
N 1037-Ն
Հրաման