040.1751.130111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1751-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) 1-ին կետը «Ժամանակավոր ներմուծում» բառերից հետո լրացնել «, «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով, իսկ «ռեժիմով» բառը փոխարինել «ռեժիմներով» բառով.
i
2) 2-րդ կետի առաջին պարբերության փակագծերում նշված «3» թիվը փոխարինել «2» թվով, իսկ երկրորդ պարբերությունը «լուսանկարումը» բառից հետո լրացնել «` անձամբ կամ իր կողմից հրավիրված լուսանկարչի օգնությամբ» բառերով.
3) 2-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.
i
4) 3-րդ կետի առաջին պարբերությունը «արժեքների» բառից հետո լրացնել «վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի)» բառերով.
i
5) 5-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օտարերկրյա պետության մշակութային արժեքների պահպանության (արտահանման, ներմուծման կամ շրջանառության) լիազորված պետական մարմնի կողմից տրված (վավերացված)` նվագարանի լուսանկարով վկայականի առկայության դեպքում նվագարանի ժամանակավոր ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացվում են այդ վկայականի տվյալների հիման վրա` առանց նվագարանի լուսանկարներ ներկայացնելու պահանջի: Մաքսային ձևակերպումներն իրականացնող մարմնում լուսանկարի փոխարեն պահվում է նվագարանի վկայականի լուսապատճենը:».
6) 5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «, իսկ երրորդ օրինակը` լիազորված պետական մարմնին» բառերը.
7) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
8) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-16-րդ կետերով.
i
«7. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով մշակութային արժեք «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.
2) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին: Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).
3) վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար:
8. Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին:
9. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք: Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Հայտերի, ինչպես նաև տեղեկանքների հաշվառման համար ստորաբաժանումը վարում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված գրանցամատյաններ:
10. Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:
11. Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
12. Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար:
13. Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է:
14. Սույն կարգի 13-րդ կետի գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:
15. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:
16. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման ղեկավարը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին:»:
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ