(ուժը կորցրել է 30.11.16 թիվ 380-Ն որոշում)
i
600.0555.101110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2010 թվականի N 555-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 99-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
i
«1.1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 և 1.2 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:»:
i
2) ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման 2-րդ կետը և Որոշման 1-ին կետով հաստատված «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետը.
3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 և 1.2 կետերով.
i
«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գյումրի քաղաքում`
1) սպառողների առնվազն 88,5 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,
2) սպառողների առնվազն 62,6 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,
3) սպառողների առնվազն 49,1 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,
4) սպառողների առնվազն 36,3 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,
5) սպառողների առնվազն 21,5 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,
6) սպառողների առնվազն 17,5 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:
1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Մարալիկ քաղաքի և Ախուրյան, Հովունի, Հացիկ, Մայիսյան, Արեգնադեմ, Գետաշեն, Մեղրաշատ, Կառնուտ, Քեթի, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, ԼենԳԷՍ ավան, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Առափի, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր, Ամասիա, Ջրաձոր, Հայրենյաց, Գոգհովիտ, Հողմիկ, Ազատան, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Այգաբաց, Հոռոմ, Ձորակապ գյուղերում`
1) սպառողների առնվազն 87,6 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,
2) սպառողների առնվազն 64,5 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,
3) սպառողների առնվազն 49,7 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,
4) սպառողների առնվազն 38,8 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,
5) սպառողների առնվազն 38,2 տոկոսին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,
6) սպառողների առնվազն 22,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
4) Հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկը (այսուհետ` գրաֆիկ): Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ` օրական երկու անգամ, առաջինը 18:00-20:00-ն, իսկ երկրորդը 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը, սկսած 2011 թվականի հունվար ամսից, պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: