Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ...

 

 

040.0536.170510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2010 թվականի N 536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 6-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 4-րդ ենթակետերը.

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով.

«11) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.

12) տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանն աջակցությունը».

2) 7-րդ կետում`

i

ա. 4-րդ ենթակետում «նկատմամբ կազմակերպական-մեթոդական» բառերը փոխարինել «աշխատանքների մեթոդական» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «ակտիվիստներին» բառը փոխարինել «նվիրյալներին» բառով.

գ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) ապահովում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը»,

դ. 14-րդ ենթակետից հանել «(նաև սփյուռքի հետ)» բառերը,

ե. 15-րդ ենթակետից հանել «(նաև սփյուռքի)» բառերը,

զ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին ենթակետով.

«15.1. մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ»,

է. 19-րդ և 20-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.

20) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր»,

ը. ուժը կորցրած ճանաչել 23-րդ, 24-րդ և 26-րդ ենթակետերը,

թ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ և 30-րդ ենթակետերով.

«29) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում`

ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,

բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.

30) մշակում է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.».

i

3) 36-րդ կետի 16-րդ ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.

i

4) 37-րդ կետում «նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ» բառերը փոխարինել «նախարարի անմիջական ենթակայությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2010
N 536-Ն
Որոշում