ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08
2008 թ.
ՈՐՈՇՈՒՄ
ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5 դեկտեմբերի 2008 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընդդեմ Սամվել Հովսեփյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վարչական դատարանի 2008 թվականի ապրիլի 21-ի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ թույլ տրված վրիպակներն ուղղելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, դիմելով դատարան, խնդրել էր Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները:
Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Նշված վճռի դեմ վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը` խնդրելով բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 31.10.2008 թվականի որոշմամբ բողոքը բավարարել է և որոշել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել:
Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշման նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերում տեղ են գտել վրիպակներ, դրանք են`
1. որոշման նկարագրական մասում հայցվորի պահանջը նշվել է «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք», սակայն պետք է նշվեր «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները»,
2. որոշման պատճառաբանական մասի վերջին պարբերությունում նշվել է «Վարչական դատարանի որոշումը», սակայն պետք է նշվեր «Վարչական դատարանի վճիռը»,
3. որոշման եզրափակիչ մասում նշվել է «հայցը բավարարել` Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը», մինչդեռ պետք է նշվեր «հայցը բավարարել` Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները»:
Վճռաբեկ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը, 31.10.2008 թվականի որոշման մեջ նշել է այն շարժառիթները, որոնցով չի համաձայնել Վարչական դատարանի հետևությունների հետ, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվելով եզրահանգել է հայցը, այդ թվում` մաքսային պարտավորությունները կատարելուն Սամվել Հովսեփյանին պարտավորեցնելու պահանջը, բավարարել: Սակայն թույլ է տրվել վրիպակ` Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշման եզրափակիչ մասում հայցի պահանջի այդ մասը չի նշվել:
i
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
ՈՒղղել թույլ տրված վրիպակները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ՎԴ/0557/05/08 որոշման նկարագրական մասում «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք» բառերի փոխարեն կարդալ «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները», պատճառաբանական մասի վերջին պարբերության «Վարչական դատարանի որոշումը» բառերի փոխարեն կարդալ «Վարչական դատարանի վճիռը» բառերը, իսկ եզրափակիչ մասում «հայցը բավարարել` Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը» բառերի փոխարեն կարդալ «հայցը բավարարել` Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները» բառերը:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան