124.0002.240308
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 03 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
29 փետրվարի 2008 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է Հավելված
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի կառավարությանն առընթեր հարկային
նախարարության հետ պետական ծառայության պետի
2008 թվականի մարտի 10-ի 2008 թվականի փետրվարի 29-ի
N 169-Ա հրաման N 02-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության
2001 թվականի ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման
կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում
կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 6.15 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«6.15. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները:
Սույն ենթակետի դրույթները չեն վերաբերում գործատուների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք չեն ներառվում ֆիզիկական անձանց եկամուտների մեջ:»:
i
2. Հրահանգի 8-րդ կետում «սահմանած արտարժութային հաշվարկային փոխարժեքից» բառերը փոխարինել «հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից» բառերով:
i
3. Հրահանգի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` կենսաթոշակների հավելումները), մասնավորապես` ապահովագրական կենսաթոշակները (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում և մասնակի կենսաթոշակներ), սոցիալական կենսաթոշակները (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ), զինծառայողներին (օրենքով սահմանված դեպքերում նաև` զինծառայողներին հավասարեցված անձանց) տրվող պետական կենսաթոշակները (երկարամյա ծառայության և հաշմանդամության համար) և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող սոցիալական կենսաթոշակը (կերակրողին կորցնելու դեպքում):»:
i
4. Հրահանգի 10-րդ կետի «դ» ենթակետում «եկամուտները» բառից հետո լրացնել «և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերը:
i
5. Հրահանգի 12.1 կետում «- Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«- պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք»:
6. Հրահանգի 12.2 կետում`
i
ա) երկրորդ պարբերությունում «դաշտային բավարարման ծախսերը» բառերը փոխարինել «դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների կատարման համար վճարները» բառերով.
բ) չորրորդ պարբերությունում «կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքներով» բառերը փոխարինել «հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի միջին փոխարժեքներով» բառերով.
գ) «ե» ենթակետից հետո պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի (մինչև 6 ամիս) ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս: Տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:
Համախառն եկամտից նվազեցվում են դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 542-Ն որոշմամբ սահմանված կարգով և չափերով վճարված հատուցման գումարները:
Սույն կետի «ա»-»ե» ենթակետերին համապատասխան` համախառն եկամտից չնվազեցվող գործուղման վճարները, ինչպես նաև դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման սահմանված չափից ավելի վճարները գումարվում են տվյալ աշխատողի հատուցման վճարման ամսվա (բայց ոչ ուշ, քան հիմնական աշխատանքի վայրը վերադառնալուց հետո սահմանված առավելագույն ժամկետը) աշխատավարձին և հարկվում ընդհանուր սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հատուկ սննդի գծով աշխատողներին եկամուտներ վճարելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են միայն բնամթերային (ոչ դրամական) ձևով տրամադրված եկամուտները:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցման վճարների նորմաներ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են կատարված ծախսերի փոխհատուցման այն գումարները, որոնք հիմնավորված են փաստաթղթերով:»:
i
7. Հրահանգի 12.11 կետում «հատուցումները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` նպաստների և կենսաթոշակների)» բառերը:
i
8. Հրահանգի 15-րդ կետում «սոցիալական ապահովագրության պարտավորության (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պարտավորության (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության)» բառերով:
9. Հրահանգի 17-րդ կետում «20,0» թիվը փոխարինել «25,0» թվով:
i
10. Հրահանգի 23.1 կետի «գ» ենթակետում օրինակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2008թ. հունվարին գրավոր դիմում է կազմակերպությանը այդ ամսում իրեն հաշվարկված 50,0 հազ. դրամ աշխատավարձից 5,0 հազ. դրամը փոխանցել Հ. Թումանյանի թանգարանին:
Կազմակերպության կողմից կատարվում է հետևյալ հաշվարկը.
- համախառն եկամուտ` 50,0 հազ. դրամ,
- պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,5 հազ. դրամ,
- անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ,
տարբերություն (50,0-1,5-25,0)` 23,5 հազ. դրամ,
գործակից ((100%+5%):100%)` 1.05,
- հարկվող եկամուտ (23,5:1.05)` 22,38 հազ. դրամ,
- հարկ (22,38x10%)` 2,238 հազ. դրամ:
Ընդ որում` բարեգործական հատկացումների գծով նվազեցումը կազմում է 1,119 հազ. դրամ (22,38x5%):»:
i
11. Հրահանգի 23.2 կետը օրինակ 7-ից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) մյուս բոլոր եկամուտներից` սույն հրահանգի 19.3 կետում նշված դրույքաչափերով (բացառությամբ` սույն հրահանգի 26-րդ կետում նշված դեպքերի):
Ամսվա ընթացքում յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում այդ ամսվա համար հարկային գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:
Օրինակ 8. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2008 թ. փետրվարի 4-ին հաշվարկում է հունվար ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.
- համախառն եկամուտ` 70,0 հազ. դրամ,
- պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ,
- անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ,
- հարկվող եկամուտ (70,0-2,1-25,0)` 42,9 հազ. դրամ:
Հարկվող եկամտից հարկը կազմում է 4,29 հազ. դրամ (42,9x10%):
2008թ. փետրվարի 6-ին հարկային գործակալի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունվար ամսվա պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու հարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար հարկային գործակալի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով.
- համախառն եկամուտ (70,0+40,0)` 110,0 հազ. դրամ,
- պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,3 հազ. դրամ,
- անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ,
- հարկվող եկամուտ (110,0-3,3-25,0)` 81,7 հազ. դրամ,
- հարկ (8,0+(81,7-80,0)x20%)` 8,34 հազ. դրամ:
Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված հարկի գումարը, որոշվում է պարգևատրման գումարից պահվող հարկի գումարը` 4,05 հազ. դրամ (8,34-4,29):
Օրինակ 9. Կազմակերպությունը քաղաքացիաիրավական պայմանագրով իր մոտ աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2008 թ. փետրվարի 6-ին` 2008թ. հունվարի 21-ի կատարողական ակտի համաձայն, հաշվարկում և վճարում է 2007թ. սեպտեմբերի 9-ից մինչև 2008թ. հունվարի 9-ը կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն` 250,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.
- համախառն եկամուտ` 250,0 հազ. դրամ,
- անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ,
- հարկվող եկամուտ (250,0-25,0)` 225,0 հազ.դրամ:
Հարկվող եկամտից հարկը կազմում է 37,0 հազ. դրամ (8,0+(225,0-80,0)x20%):»:
i
12. Հրահանգի 25-րդ կետի «ա» ենթակետում Օրինակ 19-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրինակ 19. Կազմակերպության աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) օգտագործում է հերթական արձակուրդը և գնում արձակուրդ 2008 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 25-ը: Արձակուրդային գումարը հաշվարկվել է 65,0 հազ. դրամի չափով և վճարվել աշխատողին 2008 թ. հունվարի 25-ին:
Արձակուրդ գնալիս աշխատողի արձակուրդային գումարից հարկը հաշվարկվում է.
ա) 2008թ. հունվար ամսվա աշխատավարձին (օրինակ` 70,0 հազ. դրամ) գումարվում է հունվար ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը (օրինակ` 7,0 հազ. դրամ) և աշխատողի հունվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 77,0 հազ. դրամ (70,0+7,0),
- հաշվարկվում են հունվար ամսվա նվազեցումները` 27,31 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,31 հազ. դրամ),
- հաշվարկվում է 2008թ. հունվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 49,69 հազ. դրամ (77,0-27,31),
- 2008 թ. հունվար ամսվա եկամուտներից հարկը կազմում է 4,969 հազ. դրամ (49,69x10%).
բ) 2008թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից` 58,0 հազ. դրամից (65,0-7,0) կատարվում են փետրվար ամսվա նվազեցումներ` 26,74 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,74 հազ. դրամ) գումարի չափով և 2008թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից պահվող հարկը կազմում է 3,126 հազ. դրամ ((58,0-26,74)x10%):
Այսպիսով, 2008 թ. հունվարի 25-ին աշխատողին վճարվող արձակուրդային գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կազմում է 3,805 հազ. դրամ (0,679+3,126):
Աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո 2008թ. փետրվար ամսվա համար աշխատավարձը հաշվարկելիս կատարվում է աճողական կարգով 2008 թ. փետրվար ամսվա հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով այդ ամսվա համար հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի գումարներից.
ա) 2008թ. փետրվար ամսվա աշխատավարձին (օրինակ` 12,0 հազ. դրամ) գումարվում է փետրվար ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը (65,0-7,0= 58,0 հազ. դրամ) և աշխատողի փետրվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 70,0 հազ. դրամ (58,0+12,0),
- հաշվարկվում են փետրվար ամսվա նվազեցումները` 27,1 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ),
- հաշվարկվում է 2008թ. փետրվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 42,9 հազ. դրամ (70,0-27,1),
- 2008թ. փետրվար ամսվա հարկը կազմում է 4,29 հազ. դրամ (42,9x10%).
բ) 2008թ. փետրվար ամսվա աշխատավարձից պահվող հարկի գումարը կազմում է 1,164 հազ. դրամ (4,29-3,126), որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
i
13. Հրահանգի 26-րդ կետի օրինակ 20-ի երկրորդ պարբերությունում հանել «` ֆիզիկական անձին տարբերությունը (20,0-0,6=19,4 հազ. դրամ) վճարելուց հետո» բառերը:
i
14. Հրահանգի 29-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով տեղեկություններ (թղթային կամ թղթային և մագնիսական կրիչով)` ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, իսկ սույն հրահանգով սահմանված դեպքերում` նաև այդ եկամուտներից պահված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:»:
15. Հրահանգի 32-րդ կետում`
ա) «դ» ենթակետում «ապահովագրական» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովության» բառերը.
բ) «ժգ» ենթակետից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» բառերը:
i
16. Հրահանգի 35-րդ կետում օրինակներ 21-ը և 22-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Օրինակ 21. Անհատ ձեռնարկատերը 2007թ. 4-րդ եռամսյակում ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, իսկ 2008թ. ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացել եկամուտներ հետևյալ գործարքներից`
- մարտին մատուցվել են ծառայություններ 300,0 հազ. դրամ գումարի չափով, որի դիմաց վճարումը կատարվել է սեպտեմբերին,
- հոկտեմբերին առաքվել են հուլիսին ձեռքբերված ապրանքների (ձեռքբերման արժեքը` 600,0 հազ. դրամ) 50%-ը, որի իրացումից հասույթը կազմել է 700,0 հազ. դրամ, իսկ վճարումը կատարվելու է 2009 թ. հունվարին:
Տարվա ընթացքում կատարվել են հետևյալ ծախսերը`
- տարվա սկզբից, որպես ֆիզիկական անձ, վարձակալվել է տարածք, որի դիմաց վճարվել է ամսական 20,0 հազ. դրամ,
- հուլիսին, որպես անհատ ձեռնարկատեր, ձեռք են բերվել ապրանքներ 600,0 հազ. դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 500,0 հազ. դրամը, իսկ մնացած 100,0 հազ. դրամը վճարվել է 2009 թ. հունվարին,
- ապրանք ձեռք բերելու համար հուլիսին 2 օրով, որպես անհատ ձեռնարկատեր, գործուղվել է Թբիլիսի և կատարել է գործուղման ծախսեր 100,0 հազ. դրամ գումարի չափով (տրանսպորտային ծախսերը և գիշերավարձը փաստաթղթերով հիմնավորված են, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով օրապահիկի ծախսերը փաստաթղթերով հիմնավորված չեն),
- վարձակալված տարածքի համար տարվա ընթացքում, որպես անհատ ձեռնարկատեր, կատարվել են էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր` 100,0 հազ. դրամ գումարի չափով,
- Հայաստանի Հանրապետության տարածքում, որպես անհատ ձեռնարկատեր, կատարվել են գովազդային ծախսեր` 40,0 հազ. դրամ գումարի չափով,
- Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր ձեռք է բերել գրենական պիտույքներ` 10,0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որի վերաբերյալ բացակայում են հիմնավորված փաստաթղթեր:
Տվյալ դեպքում 2008թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ ձևով.
ա) համախառն եկամուտ (300,0+700,0)` 1000,0 հազ. դրամ.
բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր` 490,0 հազ. դրամ,
այդ թվում`
- վաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը (600,0x50%)` 300,0 հազ. դրամ,
- գործուղման ծախսեր (նորմայի սահմաններում` 1000,0x5%)` 50,0 հազ. դրամ,
- էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր` 100,0 հազ. դրամ,
- գովազդային ծախսեր` 40,0 հազ. դրամ.
գ) պարտադիր սոցիալական ապահովության վճար` 76,5 հազ. դրամ.
դ) անձնական նվազեցումներ (12x25,0)` 300,0 հազ. դրամ.
ե) ընդամենը նվազեցումներ (490,0+76,5+300,0)` 866,5 հազ. դրամ.
զ) հարկվող եկամուտ (1000,0-866,5)` 133,5 հազ. դրամ.
է) եկամտահարկ (133,5x10%)` 13,35 հազ. դրամ.
ը) նվազագույն եկամտահարկ (300,0x1%)` 3,0 հազ. դրամ:
Քանի որ տարածքը չի վարձակալվել անհատ ձեռնարկատիրոջ անունից, ապա այդ ծախսերը համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն:
Որպես հարկային գործակալ, անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 0,3 հազ. դրամ (10,0x3%):
Եկամտահարկի նվազագույն գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2008թ. հունիսի 15-ից ոչ ուշ: Քանի որ 2008թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (13,35 հազ. դրամ) գերազանցում է եկամտահարկի նվազագույն գումարը (3,0 հազ. դրամ), անհատ ձեռնարկատերը մինչև 2009թ. մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 10,35 հազ. դրամը (13,35-3,0):
Օրինակ 22. Անհատ ձեռնարկատերը 2007թ. 4-րդ եռամսյակում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 500,0 հազ. դրամի չափով եկամուտներ (ծառայությունների մատուցումից), իսկ 2008թ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (ծառայությունների մատուցումից) ստացել է 1000,0 հազ. դրամի չափով եկամուտներ (ըստ եռամսյակների` 100,0 հազ. դրամ, 200,0 հազ. դրամ, 300,0 հազ. դրամ և 400,0 հազ. դրամ), որոնց գծով կատարել է 900,0 հազ. դրամ անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսեր:
Տվյալ դեպքում 2008 թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով կատարվում է հետևյալ հաշվարկը.
ա) համախառն եկամուտ` 1000,0 հազ. դրամ.
բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր` 900,0 հազ. դրամ.
գ) պարտադիր սոցիալական ապահովության վճար` 60,0 հազ. դրամ.
դ) անձնական նվազեցումներ (12x25,0)` 300,0 հազ. դրամ.
ե) ընդամենը նվազեցումներ (900,0+60,0+300,0)` 1260,0 հազ. դրամ.
զ) նվազագույն եկամտահարկ
((500,0+100,0+200,0+300,0)x1%)` 11,0 հազ. դրամ:
Քանի որ համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունը բացասական է, ապա հարկվող եկամուտ չի առաջանում և եկամտահարկ չի հաշվարկվում, ընդ որում` այդ տարբերությունը չի համարվում որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված վնաս (քանի որ 1000,0-900,0-60,0>0) և հաջորդ տարի չի փոխանցվում (նույն օրինակում, եթե համախառն եկամտից նվազեցվող ծախսերը կազմեին 950,0 հազ. դրամ, ապա համախառն եկամտի և նվազեցվող ծախսերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների բացասական տարբերությունը` 10,0 հազ. դրամը (1000,0-(950,0+60,0)) կհամարվի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված վնաս և կփոխանցվի հաջորդ տարի):
Եկամտահարկի նվազագույն գումարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետևյալ ժամկետներում և չափերով. 15.03.2008թ.` 5,0 հազ. դրամ, 15.06.2008թ.` 1,0 հազ. դրամ, 15.09.2008թ.` 2,0 հազ. դրամ, 15.12.2008 թ.` 3,0 հազ. դրամ, 15.03.2009թ.` 4,0 հազ. դրամ: Քանի որ 2008թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (0 դրամ) պակաս է եկամտահարկի նվազագույն գումարից (11,0 հազ. դրամ), ապա այդ գումարը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:»:
17. Հրահանգի 36.2 կետի «բ» և «գ» ենթակետերում «հայտարարագիրը» բառը փոխարինել «հաշվարկը» բառով:
18. Հրահանգի 36.4 կետում`
i
ա) «դ» ենթակետի երկրորդ պարբերությունում «հայտարարագրի» բառերը փոխարինել «հաշվարկի» բառերով.
բ) «զ» ենթակետի առաջին պարբերությունում «հայտարարագրում» բառը փոխարինել «հաշվարկում» բառով:
i
19. Հրահանգի 36.5 կետի առաջին պարբերությունում «հայտարարագիր» բառը փոխարինել «հաշվարկ» բառով:
i
20. Հրահանգի 36.6 կետի նախավերջին պարբերությունում «հայտարարագրի» բառը փոխարինել «հաշվարկի» բառով:
i
21. Հրահանգի 36.8 կետի առաջին պարբերությունում և օրինակ 34-ից հետո առաջին պարբերությունում`
ա) «հայտարարագրերի» բառը փոխարինել «հաշվարկների» բառով.
բ) «հայտարարագիրը» բառը փոխարինել «հաշվարկը» բառով:
i
22. Հրահանգի 36.10 կետի առաջին և վերջին պարբերություններում «հայտարարագիրը» բառերը փոխարինել «հաշվարկը» բառերով:
i
23. Հրահանգի 39-րդ կետի չորրորդ պարբերությունում «հայտարարագրով» բառը փոխարինել «հաշվարկով» բառով:
24. Հրահանգի 39.2 կետում Օրինակ 38-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Օրինակ 38. Ֆիզիկական անձը 2008թ. նոյեմբերին ստացել է 5000,0 հազ. դրամ եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց: Այդ պայմանագիրը կատարելու համար ֆիզիկական անձը 2008թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 3-ը մեկնել է գործուղում Մոսկվա, որի վերաբերյալ առկա են հիմնավորող փաստաթղթեր (բացառությամբ` օրապահիկի), ըստ որոնց (արտարժույթով կատարված ծախսերը վերահաշվարկվել են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց կատարման օրերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից)`
- ճանապարհածախս (Երևան-Մոսկվա-Երևան)` 100,0 հազ. դրամ,
- օդային ուղևորների ելքի համար պետական տուրք` 10,0 հազ. դրամ,
- օրապահիկ (6 օր x 25,0 հազ. դրամ)` 150,0 հազ. դրամ,
ընդամենը գործուղման ծախսեր` 260,0 հազ. դրամ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմում են 357,5 հազ. դրամ, իսկ անձնական նվազեցումները` 175,0 հազ. դրամ (7x25,0): Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են 250,0 հազ. դրամ գումարի չափով գործուղման ծախսերը (քանի որ 260,0>250,0 (5000,0x5%)):
Այսպիսով` տարեկան հարկվող եկամուտը կազմում է 4217,5 հազ. դրամ (5000,0-(250,0+357,5+175,0)):»:
25. Հրահանգի 41-րդ կետում`
i
ա) «բ» ենթակետի օրինակ 39-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 39. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր, 2008 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների մատուցումից ստացել է 4000,0 հազ. դրամ եկամուտ, որի գծով կատարել է 6000,0 հազ. դրամի չափով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր: Նույն տարում որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում գրանցված` հարկային գործակալ չհանդիսացող կազմակերպության համար կատարել է շենքի ընթացիկ նորոգում (կազմակերպության հումքով և նյութերով), որի դիմաց ստացել է 500,0 հազ. դրամ եկամուտ:
Տվյալ դեպքում կատարվում է հետևյալ հաշվարկը (պարզեցման համար հաշվարկները բերված են առանց պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու).
ա) ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ` 4000,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեության գծով ծախսեր` 6000,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեությունից վնաս` 2000,0 հազ. դրամ.
բ) քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտներ` 500,0 հազ. դրամ.
- անձնական նվազեցումներ (12x25,0)` 300,0 հազ. դրամ.
- քաղաքացիաիրավական պայմանագրից հարկվող եկամուտ` 200,0 հազ. դրամ.
- տարեկան եկամտահարկ (200,0x10%)` 20,0 հազ. դրամ:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ենթակա է վճարման 20,0 հազ. դրամ եկամտահարկ, և միաժամանակ 2008թ. տեղափոխվում է 2000,0 հազ. դրամ վնաս.
բ) «գ» ենթակետի օրինակներ 40-ը և 41-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 40. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր, 2008 թ. ընթացքում ծառայությունների մատուցումից ստացել է 4000,0 հազ. դրամ եկամուտ, որի գծով կատարել է 3340,0 հազ. դրամի չափով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր: Նույն տարում որպես քաղաքացի Հայաստանում գրանցված` հարկային գործակալ չհանդիսացող կազմակերպության համար կատարել է շենքի ընթացիկ նորոգում (կազմակերպության հումքով և նյութերով), որի դիմաց ստացել է 500,0 հազ. դրամ եկամուտ:
Տվյալ դեպքում կատարվում է հետևյալ հաշվարկը (պարզեցման համար հաշվարկները բերված են առանց պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու).
ա) ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ` 4000,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեության գծով ծախսեր` 3340,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեությունից արդյունք` 660,0 հազ. դրամ.
բ) քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտներ` 500,0 հազ. դրամ.
- անձնական նվազեցումներ (12x25,0)` 300,0 հազ. դրամ.
- քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտ` 200,0 հազ. դրամ.
գ) հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումար
(660,0x10%:6)` 11,0 հազ. դրամ.
դ) տարեկան եկամտահարկ ((660,0+200,0)x10%)` 86,0 հազ. դրամ:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ենթակա է վճարման 86,0 հազ. դրամ եկամտահարկ և, միաժամանակ, 2009 թ. եռամսյակային կանխավճարի գումարը կկազմի 11,0 հազ. դրամ:
Օրինակ 41. Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես անհատ ձեռնարկատեր 2008թ. ընթացքում ծառայությունների մատուցումից ստացել է 4000,0 հազ. դրամ եկամուտ, որի գծով կատարել է 3340,0 հազ. դրամի չափով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր: Նույն տարում որպես քաղաքացի Հայաստանում գրանցված` հարկային գործակալ չհանդիսացող կազմակերպության համար կատարել է շենքի ընթացիկ նորոգում (կազմակերպության հումքով և նյութերով), որի դիմաց ստացել է 200,0 հազ. դրամ եկամուտ:
Տվյալ դեպքում կատարվում է հետևյալ հաշվարկը (պարզեցման համար հաշվարկները բերված են առանց պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու).
ա) ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ` 4000,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեության գծով ծախսեր` 3340,0 հազ. դրամ.
- ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ` 660,0 հազ. դրամ.
բ) քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտներ` 200,0 հազ. դրամ.
- անձնական նվազեցումներ (12x25,0)` 300,0 հազ. դրամ.
- քաղաքացիաիրավական պայմանագրից վնաս` 100,0 հազ. դրամ.
գ) տարեկան եկամտահարկ ((660,0-100,0)x10%)` 56,0 հազ. դրամ.
դ) հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումար
(56,0:6)` 9,3 հազ. դրամ:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ենթակա է վճարման 56,0 հազ. դրամ եկամտահարկ և, միաժամանակ, 2009 թ. եռամսյակային կանխավճարի գումարը կկազմի 9,3 հազ. դրամ:»:
26. Հրահանգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«43. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով (բացառությամբ` սույն հրահանգի 44-րդ կետում նշված դեպքերի):»:
i
27. Հրահանգի 44-րդ կետում «Հայտարարագիր» բառը փոխարինել «Տարեկան հաշվարկ» բառերով:
i
28. Հրահանգի 45-րդ կետի երրորդ պարբերությունում «Հայտարարագրում» բառը փոխարինել «Տարեկան հաշվարկում» բառերով:
29. Հրահանգի 47-րդ կետում`
i
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ոչ ռեզիդենտի (Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրացի) դիմումի հիման վրա հարկային գործակալի կողմից հայաստանյան աղբյուրներից վճարված եկամուտներից պահված և տարեկան եկամուտների հաշվարկի (հայտարարագրի) հիման վրա վճարված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է սահմանված ձևի տեղեկանք:».
բ) երրորդ պարբերությունում «հայտարարագիր» բառը փոխարինել «հաշվարկ» բառով:
30. Հրահանգի 48-րդ կետում օրինակ 42-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 42. Ռեզիդենտ ֆիզիկական անձը օտարերկրյա պետությունում շահել է դրամական մրցանակ 5500 ԱՄՆ դոլար գումարով, որից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվել է 1375 ԱՄՆ դոլար (5500x25%) եկամտահարկ: Տարվա ընթացքում ֆիզիկական անձը այլ եկամուտներ չի ստացել: Պարզության համար եկամտի ստացման և հարկի պահման օրերի դրությամբ ընդունվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը (1 ԱՄՆ դոլար = 300 դրամ):
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունում շահած մրցանակից (5500x300=1650,0 հազ. դրամ) հաշվարկված եկամտահարկը կազմում է 227,0 հազ. դրամ (((1650,0-10,0-25,0)-960,0)x20%+96,0): Տվյալ դեպքում օտարերկրյա պետությունում պահված հարկի գումարից (1375x300=412,5 հազ. դրամ) հայտարարագրով հաշվանցման է ընդունվում միայն 227,0 հազ. դրամը և եկամտահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանում:
Նույն օրինակում, եթե օտարերկրյա պետությունում եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվել է 660 ԱՄՆ դոլար (5500x12%) եկամտահարկ, ապա տարեկան եկամուտների հաշվարկով (հայտարարագրով) այդ գումարը (660x300=198,0 հազ. դրամ) ամբողջությամբ ընդունվում է հաշվանցման և եկամտահարկի գծով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն 29,0 հազ. դրամի (227,0-198,0) չափով:»:
31. Հրահանգի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«50. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնում են հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ (մինչև 2008 թվականը հաշվետու տարիների համար տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը` հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ):
Հարկատուն պարտավոր է տարեկան հաշվարկով (հայտարարագրով) հաշվարկված եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:»:
32. Հրահանգի 51-րդ կետում`
i
ա) առաջին պարբերությունում «հայտարարագիրը» բառը «տարեկան հաշվարկը» բառերով.
բ) երկրորդ պարբերությունում «Հայտարարագրով» բառը փոխարինել «Տարեկան հաշվարկով» բառերով:
33. Հրահանգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«53. Ֆիզիկական անձանց կողմից տարեկան եկամուտների մասին հաշվարկի ճշտումը կատարվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
i
34. Հրահանգի 54-րդ կետում «հայտարարագրի» բառը փոխարինել «հաշվարկի» բառով:
35. Հրահանգի 56.2 կետում օրինակ 44-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Օրինակ 44. 2008թ. մայիսի 3-ին կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ մարտ ամսին հարկային գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վճարված եկամուտներից պակաս է պահվել 22,0 հազ. դրամ հարկի գումար: Նշված գումարը ենթակա է գանձման մայիս ամսին այդ քաղաքացուն վճարվող եկամուտներից, քանի որ հարկի գումարը պակաս պահված լինելու փաստն արձանագրվելու պահին 3-ամսյա ժամկետը չի լրացել: Մայիս ամսին նշված քաղաքացուն հաշվարկվել է աշխատավարձ 50,0 հազ. դրամ գումարով և կատարվել է հետևյալ հաշվարկը.
- համախառն եկամուտ` 50,0 հազ. դրամ,
- պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,5 հազ. դրամ,
- անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ,
- հարկվող եկամուտ (50,0-1,5-25,0)` 23,5 հազ. դրամ,
- հարկ (23,5x10%)` 2,35 հազ. դրամ:
Այնքանով, որ քաղաքացու ամսական համախառն եկամտից պահումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 25,0 հազ. դրամը (50,0x50%), ապա մարտ ամսին նշված քաղաքացուն վճարվող եկամտից պակաս պահված հարկի գումարից պահվում է 21,15 հազ. դրամ (25,0-(1,5+2,35)), իսկ մնացած մասը` 0,85 հազ. դրամը (22,0-21,15), գանձվում է հունիս ամսին հաշվարկվող եկամտից:»:
36. Հրահանգի 57-րդ կետի օրինակ 46-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Օրինակ 46. Հասարակական կազմակերպության աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացի) 2008 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 3-ը գործուղվել է Գյումրի քաղաք: Մինչև գործուղումը հունվարի 26-ին աշխատողը կազմակերպությունից ստացել է ավանսային գումար` 50,0 հազ. դրամի չափով: Գործուղումից վերադառնալով փետրվարի 6-ին աշխատողը ներկայացրել է ավանսային հաշվետվություն գործուղման մեջ կատարված հետևյալ ծախսերի վերաբերյալ.
- գիշերավարձ (5 օր)` 50,0 հազ. դրամ,
- օրապահիկ (6 օր x 10,0 հազ. դրամ)` 60,0 հազ. դրամ,
ընդամենը` 110,0 հազ. դրամ:
Կատարված ծախսերը փաստաթղթերով հիմնավորված չեն: Կազմակերպության կողմից փետրվարի 7-ին աշխատողին վճարվել է հաշվետվությամբ ներկայացված ամբողջ գումարի չվճարված մնացորդը (110,0-50,0=60,0 հազ. դրամ):
Տվյալ դեպքում աշխատողի փետրվար ամսվա համախառն եկամտից ենթակա է նվազեցման միայն 48,0 հազ. դրամ (6x8,0) օրապահիկը և 25,0 հազ. դրամ (5x5,0) գիշերավարձը, իսկ 37,0 հազ. դրամը (110,0-(48,0+25,0)) գումարվում է փետրվար ամսվա աշխատավարձին և հարկվում ընդհանուր սահմանված կարգով:»:
37. Հրահանգի 58-րդ կետում «25,0» թիվը փոխարինել «5,0» թվով:
i
38. Հրահանգի 60-րդ կետում «Հայտարարագիր» բառը փոխարինել «Տարեկան հաշվարկ (հայտարարագիր)» բառերով:
39. Հրահանգի 62-րդ կետում`
i
ա) առաջին նախադասությունում «հայտարարագրում» բառը փոխարինել «հաշվարկում (հայտարարագրում)» բառերով.
բ) երկրորդ նախադասությունում «հայտարարագրով» բառը փոխարինել «հաշվարկով (հայտարարագրով)» բառերով:
i
40. ՈՒժը կորցրած ճանաչել հրահանգի հավելվածներ 3-ը, 5-ը, 6-ը և 7-ը, իսկ հավելվածներ 1-ը և 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 1
.______________________________.
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, |Փաստաթղթի հերթական համարը |
նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված |N ____________ |
եկամուտների, պահված եկամտահարկի |(լրացվում է հարկային մարմնի |
|կողմից) |
.______________________________.
ՀԱՇՎԱՐԿ (200 ___ թ.____ եռամսյակ)
._________________________________________________________________________.
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1] | | | | | | | | |
|_____________________________________________|___________________________|
|Կազմակերպության անվանումը [2] | |
|_____________________________________________|___________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) [3] | |
|անունը, ազգանունը | |
|_____________________________________________|___________________________|
|Գտնվելու (բնակության) վայրը [4] | |
|_____________________________________________|___________________________|
|Հեռախոսը [5] | |
|_____________________________________________|___________________________|
|Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6] | |
._________________________________________________________________________.
| Չափի միավոր |Հազար դրամ |
._____________________________.
* [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
* [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը
* [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը
* [4] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) բնակության վայրը
* [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը
* [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը
._________________________________________________________________________.
|ՀՀ քաղաքացիներին վճարված եկամուտների |Վճարված |Պահված հարկի |
|տեսակը |եկամուտների |գումարը` ըստ |
| |գումարը` ըստ |ամիսների [8] |
| |ամիսների [7] | |
|________________________________________|______________|_________________|
|Աշխատավարձ և դրան հավասարեցված | | | | | | |
|վճարում [9]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|25,750 դրամից ոչ ավելի [9ա]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [9ա-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|108.200 դրամից ոչ ավելի [9բ]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [9բ-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|108.200 դրամից ավելի [9գ]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [9գ-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Այլ աշխատանքի վարձատրություն [10]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [10-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Ռոյալթի [11]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Տոկոս [12]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Շահաբաժին [13]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Խաղատներում, շահումներով խաղերում | | | | X | X | X |
|շահում [14]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Մրցույթների, մրցությունների | | | | | | |
|մրցանակ [15]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Վիճակախաղերի շահում [16]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Նվիրատվություն, օգնություն [17]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Ապահովագրական հատուցում [18]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Գույքն օտարելու դիմաց վճարված | | | | | | |
|եկամուտ [19]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Վարձակալական վճար [20]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Ապահովագրավճար [21]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Առանց հիմնավորող փաստաթղթերի | | | | | | |
|վճարում [22]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Անհատ ձեռնարկատերերին վճարված | | | | | | |
|եկամուտ [23]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Այլ եկամուտներ [24]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Ընդամենը [25]| | | | | | |
._________________________________________________________________________.
* [7] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը
* [8] սյունակներում նշվում են [7] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը
* [9] տողում նշվում է [9ա], [9բ] և [9գ] տողերի հանրագումարը
* [9ա], [9բ], [9գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության գումարների) ու դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [9ա-1], [9բ-1], [9գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը
* [10] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [10-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [9] և [10] տողերում նշված եկամուտներ, ապա [10-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)
* [11]-[24] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [17] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [21] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովության վճարները, [22] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի գումարները
* [25] տողում նշվում է [9]-[24] տողերի հանրագումարը
* նվազեցվող եկամուտները (բացառությամբ` [13], [14], [16] և [18] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում
._________________________________________________________________________.
|Օտարերկրյա քաղաքացիներին և |Վճարված |Պահված հարկի |
|քաղաքացիություն չունեցող անձանց |եկամուտների |գումարը ըստ |
|հայաստանյան աղբյուրներից վճարված |գումարը ըստ |ամիսների [27] |
|եկամուտների տեսակը |ամիսների [26] | |
|________________________________________|______________|_________________|
|Աշխատավարձ և դրան հավասարեցված | | | | | | |
|վճարում [28]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|25,750 դրամից ոչ ավելի [28ա]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [28ա-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|108,200 դրամից ոչ ավելի [28բ]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [28բ-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|108,200 դրամից ավելի [28գ]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [28գ-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Այլ աշխատանքի վարձատրություն [29]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|աշխատողների թվաքանակ [29-1]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Անհատ ձեռնարկատերերին վճարված | | | | | | |
|եկամուտ [30]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Պասիվ եկամուտներ` | | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- ռոյալթիներ [31]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- տոկոսներ [32]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- շահաբաժիններ [33]| | | | X | X | X |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- խաղատներում, շահումներով | | | | | | |
|խաղերում շահում [34]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- մրցույթների, մրցությունների | | | | | | |
|մրցանակներ [35]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- վիճակախաղերի շահումներ [36]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- նվիրատվություն, օգնություն [37]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- ապահովագրական հատուցում [38]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- գույքն օտարելուց արժեքի հավելաճ [39]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- վարձակալական վճար [40]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված | | | | | | |
|եկամուտ [41]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|- ապահովագրավճար [42]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Այլ եկամուտներ [43]| | | | | | |
|________________________________________|____|____|____|_____|_____|_____|
|Ընդամենը [44]| | | | | | |
._________________________________________________________________________.
* [26] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը
* [27] սյունակներում նշվում են [26] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը
* [28] տողում նշվում է [28ա], [28բ] և [28գ] տողերի հանրագումարը
* [28ա], [28բ], [28գ] տողերում նշվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության գումարների) ու դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարը, իսկ [28ա-1], [28բ-1], [28գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը
* [29] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [29-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [28] և [29] տողերում նշված եկամուտներ, ապա [29-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)
* [30]-[43] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, ընդ որում` [30] տողը վերաբերում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [37] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին
* [44] տողում նշվում է [28]-[43] տողերի հանրագումարը:
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ.
Գլխ. հաշվապահ ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին):
Հավելված 2
.___________________________________.
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ,|Փաստաթղթի հերթական համարը |
նոտարի) կողմից ֆիզիկական անձանց |N __________ |
վճարված եկամուտների մասին |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
.___________________________________.
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (20__ թ.)
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) տվյալները
.__________________________________________________________________.
| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1] | | | | | | | | |
|__________________________________________|_______________________|
| Կազմակերպության անվանումը [2] | |
|__________________________________________|_______________________|
| Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անունը, | |
|ազգանունը [3] | |
|__________________________________________|_______________________|
| Գտնվելու (բնակության վայրը) [4] | |
|__________________________________________|_______________________|
| Հեռախոսը [5] | |
|__________________________________________|_______________________|
| Տեղեկության ներկայացման ամսաթիվը [6] | |
.__________________________________________________________________|
|Չափի միավոր|Հազար դրամ|
.______________________.
* [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
* [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը
* [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը
* [4] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) բնակության վայրը
* [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը
* [6] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը:
Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին
Աղյուսակ
._________________________________________________________________________.
|N |Անունը,| Անձնագիր |Քաղաքա|Բնակության |Սոցիա-|Վճար|Պահված |Սոցիա|Փաս-|
| |ազգա- |____________|ցիութ-|հասցեն |լական |ված |հարկի |լական|տացի|
| |նունը |սերիան|տրված|յունը |___________|քարտի |եկա-|գումարը|վճարը|վճար|
| | |և |է | |մշտա|ՀՀ-ում|համարը|մուտ| | |ված |
| | |համարը| | |կան |ժամանա| |ների| | |գու-|
| | | | | | |կավոր | |գու-| | |մարը|
| | | | | | | | |մարը| | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|1 | | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|2 | | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|3 | | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|4 | | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|..| | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|20| | | | | | | | | | | |
|__|_______|______|_____|______|____|______|______|____|_______|_____|____|
|..| | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
* [1] սյունակում նշվում է տեղեկության հերթական համարը
* [2] սյունակում նշվում են ֆիզիկական անձի ազգանունը և անունը (ամբողջությամբ)
* [3] սյունակում նշվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը
* [4] սյունակում նշվում է լիազորված մարմնի անվանումը (կոդը) և նրա կողմից անձնագրի տրման ամսաթիվը
* [5] սյունակում նշվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ)
* [6] սյունակում նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը)
* [7] սյունակում նշվում է ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հասցեն
* [8] սյունակում նշվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)
* [9] սյունակում նշվում է հաշվետու տարում ֆիզիկական անձին փաստացի վճարված բոլոր եկամուտների (այդ թվում` նվազեցվող եկամուտների) հաշվարկային մեծությունը
* [10] սյունակում նշվում են [9] սյունակում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարները
* [11] սյունակում նշվում են [9] սյունակում նշված եկամուտներից պահված (գանձված) պարտադիր սոցիալական ապահովության վճարը (3%)
* [12] սյունակում նշվում են [9] սյունակում նշված եկամուտներից ֆիզիկական անձին փաստացի վճարված գումարները:
Կ.Տ.
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Գլխ. հաշվապահ ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)»: