(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0147.250208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2008 թվականի N 147-Ն
i
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նոտարներին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 7 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն ընթացակարգով կանոնակարգվում են օրենքով սահմանված կարգով նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում (այսուհետ` հարկային տեսչություն) հարկային հաշվառման կանգնելու հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
II. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼԸ
2. Նոտարները հաշվառման են կանգնում այն հարկային տեսչությունում, որի սպասարկման տարածքում է գտնվում նոտարի նոտարական տարածքը:
3. Նոտարին հաշվառող հարկային տեսչությունը նոտարի գրավոր դիմումի հիման վրա կարող է փոփոխվել, եթե նոտարը տեղափոխվում է աշխատանքի մեկ այլ հարկային տեսչության տարածքում գտնվող նոտարական տարածք:
4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հաշվառման են կանգնում իրենց մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն) գտնվելու տարածքն սպասարկող հարկային տեսչությունում, որը կարող է փոփոխվել նրանց գրավոր դիմումի հիման վրա:
III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Նոտարները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) նոտարի ծառայողական վկայականի պատճենը.
2) նոտարի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը:
6. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը նոտարին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
7. Նոտարի կնիքի վրա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) դիվանագիտական ներկայացուցչության կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը:
9. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ԴԻՄՈՒՄ ՆՈՏԱՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Նոտարի ազգանունը և անունը _______________________________________
2. Նոտարական տարածքը ________________________________________________
3. Նոտարական վկայականի համարը _______________________________________
4. Նոտարական վկայական տալու ամսաթիվը ________________________________
5. Նոտարական գրասենյակի հասցեն և հեռախոսահամարը ____________________
_____________________________________________________________________
6. Նոտարի անձնագրի տվյալները _______________________________________
7. Նոտարի սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը ________________________________________________________________
Նոտար _________________________ ___________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
(2-րդ հավելվածը փոփ. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված
դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական
հիմնարկի, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական
(միջպետական) կազմակերպության անվանումը ______________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
2. Կարգավիճակը ______________________________________________________
3. Հավատարմագրումը (կարգավիճակը)
հաստատող փաստաթուղթ _________________________________________________
4. Մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն)
հասցեն և հեռախոսահամարը ____________________________________________
_____________________________________________________________________
Դիվանագիտական ներկայացուցչության
լիազոր պաշտոնատար անձ ____________________________
(անունը, ազգանունը)
____________________________
(ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ՑԱՆԿ
ՆՈՏԱՐՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Նոտարի անունը, ազգանունը և հայրանունը
2. Անձնագրային տվյալները
3. Սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը
4. Լուսանկարը
5. ՀՎՀՀ-ն
6. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը
7. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը:
(4-րդ հավելվածը լրաց. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության անվանումը
2. ՀՎՀՀ-ն
3. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը
4. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը:
(5-րդ հավելվածը լրաց. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
__________________________________________________________
(նոտարի անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________________________________
(անձնագրային տվյալները) լուսանկար
(3x4 չափսի)
_________________________________________________________________
(սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը)
ՀՎՀՀ ___________________________________________
Հաշվառման է վերցված ____________________հարկային
(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.
______________________________________
(հարկային (տարածքային) տեսչության պետ)
_________________________ ________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
(6-րդ հավելվածը լրաց. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)
Հավելված N 7
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 13-ի
N 147-Ն որոշման
ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_____________________________________________________________________
(դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային
կազմակերպության անվանումը)
ՀՎՀՀ ____________________
Հաշվառման է վերցված _________________________հարկային
(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.
______________________________________
(հարկային (տարածքային) տեսչության պետ)
_________________________ ________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
(7-րդ հավելվածը լրաց. 10.06.11 թիվ 796-Ն որոշում)