Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵ ...

19.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2006  -ից մինչեւ   19.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 18.01.2024 թիվ 77-Լ որոշում)

i

040.0024.010206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2006 թվականի N 24-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 19-ի

N 24-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրող, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) հաշվառման գրանցամատյանի վարման ընթացակարգը:

2. Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան) Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն վարում ու պահպանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

i

3. Լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն սերմերի հավաստագրման մասին հայտ ներկայացնելու համար հայտատուին տրամադրում է տեղեկատվություն գրանցամատյանում հաշվառված լինելու մասին:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

4. Հայտատուն հաշվառվում է գրանցամատյանում և հաշվառումից հանվում է իր դիմումի հիման վրա` գրանցամատյանում համապատասխան գրառման կատարմամբ:

5. Դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում` լիազորված մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է`

ա) հաշվառման մասին` գրության մեջ նշելով գրանցամատյանում հաշվառման համարը,

բ) հաշվառումից հանելու մասին:

6. Հայտատուն դիմումին կից ներկայացնում է`

ա) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը,

բ) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը:

7. Հայտատուն գրանցամատյանում առկա տեղեկություններում փոփոխությունների կատարման դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին:

 

III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հայտատուի հաշվառման կամ հաշվառումից հանման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

բ) հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը,

գ) հայտատուի բնակության կամ գտնվելու վայրը և հեռախոսահամարը,

դ) գործունեության ոլորտը,

ե) գրանցամատյանում հայտատուի հաշվառման հերթական համարը:

 

IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Գրանցամատյանում հաշվառված հայտատուի կողմից 2 տարի անընդմեջ լիազորված մարմնին սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման համար պահանջ չներկայացվելու դեպքում նրա տվյալները հանվում են գրանցամատյանից:

10. Լիազորված մարմինն ստեղծում և պահպանում է գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

11. Գրանցամատյանում հայտատուի հաշվառման համարն այլ հայտատուի չի տրամադրվում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 19-ի

N 24-Ն որոշման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Հաշվառման|Հայտատուի    |Բնակության  |Գործունեու-|Հաշվառումից|Ծանոթագ-|

|ը/կ|տարեթիվը,|անունը,      |կամ գտնվելու|թյան       |հանելու    |րություն|

|   |ամիսը,   |հայրանունը,  |վայրը,      |ոլորտը     |տարեթիվը,  |        |

|   |ամսաթիվը |ազգանունը կամ|հեռախոսա-   |           |ամիսը,     |        |

|   |         |անվանումը    |համարը      |           |ամսաթիվը   |        |

|___|_________|_____________|____________|___________|___________|________|

|___|_________|_____________|____________|___________|___________|________|

|___|_________|_____________|____________|___________|___________|________|

|___|_________|_____________|____________|___________|___________|________|

|___|_________|_____________|____________|___________|___________|________|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2006
N 24-Ն
Որոշում