510.0187.051004
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 10 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51004259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2004 թվականի N 187-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2002 թ. հուլիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:
Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`
i
1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով:
2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ`
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա/ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, /հայրանունը/, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը /դրանց առկայության դեպքում/ և այլն,
բ/ քաղաքացիական ծառայության այն պաշտոնը /պաշտոնները/, որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն` որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել»:
i
3. 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
i
4. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
5. 12-րդ կետի`
i
ա/ «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ/ «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
գ/ «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:
6. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:
i
7. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
i
«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:
Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`
i
1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով:
2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ`
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա/ յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանուն /հայրանունը/, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը /դրանց առկայության դեպքում/ և այլն,
բ/ քաղաքացիական ծառայության այն պաշտոնը /պաշտոնները/, որը քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն` որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել»:
i
3. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով:
4. 12-րդ կետի`
i
ա/ «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ/ «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
գ/ «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ/ «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:
5. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը:
i
6. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
i
«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»: